ONLYOFFICE-ի 16-ամյակը` 16 հետաքրքիր փաստ մեր տոնական օրվա առթիվ

21 հուլիսի 2026Sona-ի կողմից

Տասնվեց տարի առաջ մի փոքր թիմ նպատակ դրեց ավելի հեշտ դարձնել փաստաթղթերի վրա համատեղ աշխատանքը։ Այսօր աշխարհի ավելի քան 21 միլիոն օգտատեր ամեն օր ընտրում է ONLYOFFICE-ը՝ փաստաթղթեր ստեղծելու, աղյուսակների հետ աշխատելու, ներկայացումներ պատրաստելու և թիմային համագործակցությունն ավելի արդյունավետ կազմակերպելու համար։

Սա կարևոր ձեռքբերում է, որն արժանի է տոնելու, և մենք ցանկանում ենք այն նշել ձեզ հետ։ Ուստի վերցրեք մի կտոր տորթ (լինի այն իրական, թե վիրտուալ) և միացեք մեզ, միասին նշելու մեր ծննդյան օրը և բացահայտելու 16 հետաքրքիր փաստ, որոնք պատրաստել ենք այս հատուկ առիթի համար։

Sweet 16: Happy birthday, ONLYOFFICE! 16 things to share on this special day

1. Մեծ շնորհակալություն մեր համայնքին և գործընկերներին

Այս ամենը հնարավոր չէր լինի առանց ձեզ։ Մեր օգտատերերը, ներդրողները և գործընկերները տարիների ընթացքում ձևավորել են ONLYOFFICE-n իրենց անկեղծ արձագանքների, շարունակական աջակցության և վստահության շնորհիվ։ Մեր յուրաքանչյուր նոր հնարավորություն և յուրաքանչյուր կարևոր ձեռքբերում նաև ձեր ներդրման արդյունքն է։

Թող առաջիկա 16 տարիները ևս լի լինեն աճով, արդյունավետ համագործակցությամբ և նորարարությամբ։

2. 16 տարի, 16 պատմություն

Ցանկանո՞ւմ եք իմանալ, թե ինչպես անցանք այս ճանապարհը։ Եկեք միասին թերթենք մեր պատմության էջերը։

16-ամյակի առթիվ պատրաստել ենք 16 հոդվածից բաղկացած հատուկ բլոգաշար, որտեղ պատմում ենք մեր կարևոր կետերի մասին, ինչու դարձանք բաց ծածկագրով նախագիծ, որ գործընկերներն են աճել մեզ հետ և ինչ ծրագրեր ունենք ապագայի համար։ Յուրաքանչյուր հոդված բացահայտում է ONLYOFFICE-ի պատմության մի կարևոր հատվածը։

Հարց ունե՞ք ONLYOFFICE-ի վերաբերյալ։ Թեև մեր բլոգում արդեն անդրադարձել ենք բազմաթիվ թեմաների, մենք միշտ պատրաստ ենք պատասխանել նոր հարցերի։  ուղարկեք ձեր հարցը, և այն կարող է տեղ գտնել մեր հատուկ բլոգային թողարկումներից մեկում։ Բացի այդ, դուք հնարավորություն կունենաք շահելու ONLYOFFICE-ի բրենդավորված նվերներ և Home Server-ի անվճար արտոնագրեր։

3. Բաց դռների օր ONLYOFFICE Ակադեմիայում

Ծննդյան օրը նաև նոր հմտություններ ձեռք բերելու հիանալի առիթ է։ Այդ կապակցությամբ ONLYOFFICE Ակադեմիան անվճար հասանելի է դարձնում 16 գործնական դասընթաց, որոնցից յուրաքանչյուրը կօգնի ձեզ ընդամենը մի քանի րոպեում յուրացնել օգտակար հմտություններ։

Դուք կսովորեք, թե ինչպես ստեղծել երկլեզու փաստաթղթեր, օգտագործել մակրոսներ, կարգավորել Փոստային միաձուլումը և շատ ավելին։ Դասընթացները կարճ են, պարզ և անմիջապես կիրառելի առօրյա աշխատանքում։

Բացի այդ, հրավիրում ենք մասնակցելու մեր անվճար ամառային վեբինարներին՝

4. Նվեր ձեզ համար

Մենք նույնպես նվեր ենք պատրաստել ձեզ համար։

Եթե մինչև 2026 թվականի հուլիսի 22-ը ձեռք բերեք ONLYOFFICE Docs-ը (500 միաժամանակյա կապ, աջակցման ցանկացած փաթեթով), կստանաք 16 անվճար աջակցության հարցում։

Սա նշանակում է, որ անհրաժեշտության դեպքում դուք կկարողանաք անմիջապես դիմել մեր մասնագիտական աջակցման թիմին։ Առաջարկից օգտվելու համար պարզապես կապ հաստատեք մեր վաճառքի թիմի հետ։

ԿԱՊ ՎԱՃԱՌՔԻ ԹԻՄԻ ՀԵՏ

5. Ավելի խելացի աշխատանք՝ ԱԲ աջակցությամբ

Տարիների ընթացքում ONLYOFFICE-ը վաղուց արդեն դուրս է եկել պարզապես փաստաթղթերի խմբագրման շրջանակներից։ Այսօր ԱԲ օգնականներն ու ԱԲ գործակալներն օգնում են ավտոմատացնել աշխատանքը փաստաթղթերի և աշխատանքային տարածքների հետ, բարձրացնելով արդյունավետությունը։

Հետաքրքրվա՞ծ եք ինչպես է աշխատում։ Վերջին թարմացումները ցույց են տալիս հնարավորինը:

Sweet 16: Happy birthday, ONLYOFFICE! 16 things to share on this special day

6.Իրական պատմություններ, որոնք ոգեշնչում են մեզ

Մեր այս ճանապարհի ամենաարժեքավոր մասը տեսնելն է, թե մարդիկ ինչպիսի լուծումներ են ստեղծում ONLYOFFICE-ի օգնությամբ։

Ոչ առևտրային կազմակերպություններից մինչև համալսարաններ՝ ահա մի քանի պատմություն, որոնք մեզ հատկապես ոգեշնչել են`

7. Մեր ընդլայնվող գործընկերային էկոհամակարգը

Միասին մենք ավելի ուժեղ ենք՝

Անցած տարվա ընթացքում մեր գործընկերային էկոհամակարգն ընդլայնվել է, ընդգրկելով նոր գործընկերներ տարբեր մայրցամաքներից և ոլորտներից`

Sweet 16: Happy birthday, ONLYOFFICE! 16 things to share on this special day

8.Նոր ինտեգրումներ և պլագիններ

Բացի գործող կոնեկտորների և պլագինների թարմացումից, մենք ներկայացրել ենք բազմաթիվ նոր հնարավորություններ ONLYOFFICE-ն էլ ավելի ընդլայնելու համար։

Ահա ամենանոր համալրումները՝

9. ONLYOFFICE Docs-ի թոփ նոր ֆունկցիաները

Մենք մշտապես զարգացնում ենք մեր խմբագիրները, դրանք դարձնելով ավելի հզոր և հարմարավետ։ Ահա անցած տարվա ամենակարևոր նոր հնարավորություններից մի քանիսը՝

  • Բազմաէջ դիտում՝ միաժամանակ դիտեք մի քանի էջ
  • PDF-ում տվյալների քողարկում՝ վերջնականապես թաքցրեք զգայուն տեղեկությունները
  • Հորիզոնական գծեր՝ փաստաթղթերի ավելի հստակ կառուցվածքի համար
  • Կարգավորվող ստեղնաշարի դյուրանցումներ՝ հարմարեցրեք աշխատանքային գործընթացը ձեր նախընտրություններին
  • Մակրոների գրանցում՝ ավտոմատացրեք կրկնվող գործողությունները
  • Solver աղյուսակներում՝ բարդ հաշվարկների և օպտիմալացման խնդիրների լուծման համար
  • Մուգ Փաստաթղթի ռեժիմ՝ աղյուսակների հետ ավելի հարմար աշխատանք մութ միջավայրում
  • Ադմինի Վահանակ՝ ONLYOFFICE Docs Enterprise և Developer տարբերակների կառավարման համար

Sweet 16: Happy birthday, ONLYOFFICE! 16 things to share on this special day

10. ONLYOFFICE DocSpace-ի գլխավոր նոր ֆունկցիաները

DocSpace-ը նույնպես դարձել է ավելի խելացի և ճկուն։ Ահա մի քանի կարևոր նոր հնարավորություն, որոնք արժե փորձել՝

  • Ֆայլերի ստեղծում անմիջապես ԱԲ գործակալի չատում
  • Տվյալների բազայի միացում՝ ձևերի պատասխանները պահպանելու համար
  • Ձևերի ստեղծում և խմբագրում անմիջապես Ձևերի լրացման սենյակներում
  • Ավելի ճկուն համօգտագործում՝ թղթապանակների համօգտագործում առանց սենյակ ստեղծելու և անհատական հղումների միջոցով
  • Սենյակների խմբավորում՝ աշխատանքային տարածքն ավելի կազմակերպված պահելու համար

Sweet 16: Happy birthday, ONLYOFFICE! 16 things to share on this special day

11.Մրցանակներ և ճանաչում

Աշխատանքն ավելի ոգեշնչող է դառնում, երբ այն գնահատվում է։ Մենք հպարտ ենք, որ արժանացել ենք  Gold in the Cloud Computing Insider Awards 2025 մրցանակաբաշխության ոսկե մրցանակին։

Այս մրցանակը ևս մեկ անգամ ընդգծում է մեր ձգտումը, ապահովելու բարձր որակ և արտացոլում է ձեր վստահությունը մեր լուծումների նկատմամբ։
Շնորհակալություն բոլորին, ովքեր իրենց ներդրումն ունեցան այս ձեռքբերման մեջ։

Sweet 16: Happy birthday, ONLYOFFICE! 16 things to share on this special day

12.Նոր փաթեթներ և տարածում

Մենք ցանկանում ենք, որ ONLYOFFICE-ը հասանելի լինի այնտեղ, որտեղ դուք աշխատում եք։ Այս տարի մենք հասանք մի քանի կարևոր տարածման նպատակների՝

13.Նախաձեռնություններ, որոնք միավորում են մարդկանց

Մենք սիրում ենք ստեղծել հնարավորություններ, որտեղ մեր համայնքը կարող է բացահայտել իր ներուժը։ Այս տարվա ամենահիշարժան նախաձեռնություններից մեկը ԱԲ Գործակալների մրցույթն էր, որի ընթացքում մշակողները և տեխնոլոգիաների սիրահարները ստեղծեցին խելացի ԱԲ գործակալներ և ներկայացրին իրենց գաղափարները։

Հենց նման միջոցառումներն են օգնում պահպանել մեր համայնքի հետաքրքրասիրությունը, ստեղծագործական ոգին և կապը միմյանց հետ։

14.Հանուն ավելի մեծ նպատակի

Որոշ նախաձեռնություններ դուրս են գալիս ծրագրային ապահովման սահմաններից։ ONLYOFFICE-ը հպարտ է շարունակելու աջակցել երիտասարդ արկածախնդիրներին այն ճանապարհում, որոնք անցնում են սահմաններ և նպաստում իրական համայնքի ձևավորմանը։

Ընթերցեք ավելին այն նախաձեռնությունների մասին, որոնց մենք աջակցում ենք՝

Sweet 16: Happy birthday, ONLYOFFICE! 16 things to share on this special day

15.Ստեղծված յուրաքանչյուր օգտատիրոջ համար

Լավ գործիքները պետք է հասանելի լինեն բոլորին։ Այդ պատճառով հասանելիությունը  մեզ համար կարևոր ուղղություն է, անկախ տեսողական, շարժողական, ճանաչողական կամ լեզվական կարիքներից։

Տեսեք, թե ինչպես ենք մենք դարձնում ONLYOFFICE-ը հարմար և հասանելի բոլոր օգտատերերի համար։

16.Հետաքրքիր փաստ․ 16, թե՞ 17 տարի

Ահա մեր տարեդարձի փոքրիկ հանելուկը։ 2009 թվականին մենք հիմնեցինք մեր ընկերությունը և սկսեցինք ստեղծել մեր առաջին լուծումները։ Այնուհետև 2010 թվականին մենք պաշտոնապես ներկայացրինք մեր արտադրանքը աշխարհին՝ TeamLab անվամբ՝ նախագիծ, որը հետագայում դարձավ ONLYOFFICE։

Այսպիսով, 2026 թվականին մենք իրականում նշում ենք երկու կարևոր տարեդարձ՝ մեր արտադրանքի ստեղծման 16 տարին և ընկերության հիմնադրման 17 տարին։ Երկու տարեդարձ, մեկ մեծ ու ուրախ թիմ։

Եկեք նշենք միասին

Տասնվեց տարի անց մի բան չի փոխվել, այս ճանապարհը երբեք միայն մերը չի եղել։ Վերոնշյալ յուրաքանչյուր պատմություն, հնարավորություն և ձեռքբերում հնարավոր է դարձել այն մարդկանց շնորհիվ, ովքեր ընտրել են մեզ հետ միասին ստեղծել, աշխատել և զարգանալ։

Ահա թե ինչպես կարող եք միանալ մեր տոնակատարությանը՝

  • Սովորեք նոր բան ONLYOFFICE Academy-ի անվճար տարեդարձային դասընթացների միջոցով։
  • Ստացեք ձեր նվերը՝ գնեք ONLYOFFICE Docs-ը մինչև 2026 թվականի հուլիսի 22-ը և ստացեք 16 անվճար աջակցության հնարավորություն։
  • Ուղարկեք մեզ ձեր հարցը՝ հնարավորություն ստանալու համար հայտնվելու մեր հրապարակումներում և շահելու բրենդավորված նվերներ ու Home Server լիցենզիաներ։
  • Կիսվեք ձեր պատմությամբ սոցիալական ցանցերում՝ նշեք մեզ ձեր սիրելի ONLYOFFICE պահի, «այն ժամանակ և հիմա» հրապարակման կամ հետաքրքիր փաստի մեջ։

Ունե՞ք գաղափար ONLYOFFICE-ի ապագայի համար։ Մենք լսում ենք ձեզ։ Կիսվեք ձեր մտքերով մեր համայնքի հետ։

Իսկ ո՞րն է ձեր սիրելի ONLYOFFICE հիշողությունը։ Գրեք մեզ մեկնաբանություններում, և միասին կերտենք առաջիկա 16 տարիները։

Ստեղծել ձեր անվճար ONLYOFFICE հաշիվը

Դիտում, խմբագրում և համագործակցում փաստաթղթերում, աղյուսակաթերթերում, սլայդներում, ձևաթղթերում և PDF ֆայլերում: