ONLYOFFICE ԱԲ գործիքներ՝ համատեքստին համապատասխան ԱԲ ձեր փաստաթղթերում
ONLYOFFICE Docs 10.0 նոր ներկայացված ONLYOFFICE ԱԲ գործիքները ներառելով բոլոր խմբագրերում փոխում է փաստաթղթերի, աղյուսակների, ներկայացումների և PDF ֆայլերի ստեղծման, խմբագրման ու վերանայման գործընթացը։ Տեքստերի կազմման և հաշվետվությունների ամփոփման, բովանդակության թարգմանության ու բարդ տվյալների վերլուծության միջոցով ԱԲ գործիքներն օգնում են ավելի արագ կատարել առօրյա աշխատանքները, թույլ տալով կենտրոնանալ հենց փաստաթղթի վրա։ Ընթերցեք բլոգի հոդվածը, ծանոթանալու ԱԲ գործիքների աշխատանքին և պարզելու, թե ինչպես կարող են դրանք բարձրացնել ձեր արդյունավետությունը։

ԱԲ, որը հասկանում է ձեր ֆայլերի կառուցվածքն ու համատեքստը
Բոլոր ONLYOFFICE խմբագրերում հասանելի ԱԲ գործիքները ԱԲ հնարավորություններն անմիջապես հասանելի են դարձնում ձեր փաստաթղթերում, աղյուսակներում, ներկայացումներում և PDF ֆայլերում։ Ի տարբերություն նախկին ONLYOFFICE ԱԲ Պլագինի դրանք չեն սահմանափակվում միայն տեքստի խմբագրմամբ և բովանդակության ստեղծմամբ, այլ նաև կարողանում են հասկանալ ֆայլի կառուցվածքը, ճանաչել դրա տարրերը (վերնագրեր, աղյուսակներ, դաշտեր և այլն), կապակցել տարբեր բաժինների բովանդակությունը և ստեղծել սեղմվող հղումներ, նավիգացիան հեշտացնելու համար։ Այլ կերպ ասած՝ ԱԲ գործիքները ձեր փաստաթուղթը չեն դիտարկում որպես պարզապես տեքստ, այլ աշխատում են դրա բովանդակության և կառուցվածքի հետ։
Տեսնենք, թե գործնականում ինչ կարող եք անել ONLYOFFICE ԱԲ գործիքների միջոցով։
Մեկ ԱԲ՝ փաստաթղթերի, աղյուսակների, ներկայացումների և PDF ֆայլերի համար
ԱԲ գործիքները ներդրված են յուրաքանչյուր խմբագրիչում և հասանելի են վերևի գործիքագոտու առանձին ներդիրից։ Այդ ներդիրի միջոցով կարող եք բացել ԱԲ Չատը և օգտվել ԱԲ-ն բոլոր հասանելի հնարավորություններից։ Ամենատարածված գործողությունների համար նախատեսված են պատրաստի հարցումներ, որոնք թույլ են տալիս արագ կազմել փաստաթղթեր, վերլուծել աղյուսակների տվյալները, ստեղծել սլայդներ և ամփոփել PDF ֆայլերը։

ԱԲ Չատը զրույցի ինտերֆեյս է, որի միջոցով կարող եք փոխազդել մեծ լեզվային մոդելների (LLM) հետ, որոնք տրամադրվում են ձեր ԱԲ մատակարարի կողմից և կարգավորվում են Կարգավորումներ բաժնում։ Ձեր աշխատանքը կատարելու համար կարող եք օգտվել պատրաստի հարցումներից կամ նկարագրել, թե ինչ է ձեզ անհրաժեշտ, և ԱԲ օգնականը կկատարի համապատասխան գործողությունը։ Չատում կարող եք զրուցել ձեր վիրտուալ օգնականի հետ և ընտրել տարբեր LLM-ներից՝ ավելի լավ արդյունքներ ստանալու համար։
Որտեղ գտնել՝ ԱԲ Գործիքներ → ԱԲ Չատ

Փաստաթղթեր՝ դատարկ էջից մինչև լավ մշակված նախնական տարբերակ
ONLYOFFICE ԱԲ գործիքները տեքստային փաստաթղթերում արագացնում են գրելու, խմբագրելու և վերանայելու գործընթացները, թույլ տալով դատարկ էջը վերածել պատրաստ օգտագործման նախնական տարբերակի։ Ահա թե ինչ կարող եք անել՝
- Ամփոփել երկար տեքստերը մի քանի նախադասությամբ՝ դրանց ավելի լավ ընկալման համար։
- Պարզեցնել բարդ պարբերությունները և վերաշարադրել դրանք տարբեր լսարանների համար։
- Թարգմանել տեքստը անգլերենից իսպաներեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, չինարեն և այլ լեզուներով, ինչպես նաև հակառակ ուղղությամբ։
- Ստուգել փաստաթղթերը և ուղղել ձևաչափման, ուղղագրական ու քերականական սխալները։
- Ստեղծել բովանդակության աղյուսակներ և առաջարկել վերնագրեր։
- Կիրառել անհրաժեշտ ձևաչափումը՝ վերնագրեր, տառատեսակներ, ոճեր, միջտողային և պարբերությունների միջակայքեր և այլն։
Ձեր սեփական հարցումներն օգտագործելիս կարող եք պահպանել դրանք հետագա օգտագործման համար։ Բոլոր պահպանված հարցումները հասանելի են ԱԲ Չատում, և կարող եք կրկին օգտագործել դրանք ընդամենը մի քանի սեղմումով։

Եթե ԱԲ Չատում առկա պատրաստի հարցումները բավարար չեն, կարող եք ստեղծել հետևյալ ԱԲ գործիքները՝ նոր հնարավորություններից օգտվելու և դրանք անհրաժեշտության դեպքում կիրառելու համար։
- Ստեղծել արագ ԱԲ գործողություն տարբերակը նախատեսված է մեկանգամյա առաջադրանքների համար, ինչպիսիք են թարգմանությունը, հիմնական կետերի առանձնացումը և քերականական սխալների ուղղումը։
- Ստեղծել ԱԲ օգնական տարբերակը հնարավորություն է տալիս ստեղծել խելացի օգնականներ, որոնք շարունակաբար աշխատում են և անմիջապես արձագանքում փաստաթղթում կատարվող բոլոր փոփոխություններին՝ կատարելով վերանայում, փաստերի ստուգում, ԱԲ կողմից ստեղծված բովանդակության հայտնաբերում, սրբագրում և այլ գործողություններ։
Ձեր ստեղծած ԱԲ օգնականները կհայտնվեն ԱԲ Գործիքներ ներդիրում, իսկ ԱԲ գործողությունները կարող եք կարգավորել ավելի ճկուն ձևով, տեղադրելով դրանք համապատասխան ներդիրում կամ հասանելի դարձնելով համատեքստային ընտրացանկի միջոցով (մկնիկի աջ կոճակով սեղմելիս)։
Որտեղ գտնել՝ ԱԲ Գործիքներ→ ԱԲ Չատ → Ստեղծել արագ ԱԲ գործողություն / Ստեղծել ԱԲ օգնական

Աղյուսակներ, տվյալների վերլուծությունը՝ ավելի հեշտ
Աղյուսակների խմբագրում ONLYOFFICE ԱԲ գործիքները հեշտացնում են բանաձևերի հետ աշխատանքը և մեծ ծավալի տվյալների մշակումը։ Օրինակ կարող եք՝
- Ստեղծել բանաձևեր և ստանալ դրանց աշխատանքի սկզբունքի պարզ բացատրությունը։
- Վերլուծել տվյալները և բացահայտել միտումները։
- Ստեղծել Ամփոփ Աղյուսակներ և կանխատեսումներ։
- Մաքրել անհամապատասխան տվյալները և հայտնաբերել շեղվող արժեքները։
- Ստանալ գծապատկերների տեսակների վերաբերյալ առաջարկություններ և օգտվել այլ հնարավորություններից։

Ներկայացումներ՝ ավելի որակյալ սլայդներ ավելի քիչ ժամանակում
Եթե հաճախ եք աշխատում ներկայացումների հետ, ԱԲ գործիքները կօգնեն ստեղծել դրանք զրոյից, ձեր գաղափարները վերածելով լավ կառուցվածք ունեցող սլայդների՝ զեկուցողի նշումներով։ Ահա մի քանի օրինակ՝
- Ստեղծել ներկայացումների պլաններ տարբեր թեմաների վերաբերյալ։
- Առաջարկել սլայդների վերնագրեր և տեսողական տարրեր։
- Գրել կետային ցանկեր և բարելավել ներկայացման ընդհանուր կառուցվածքը։
- Ապահովել սլայդների միջև սահուն և տրամաբանական անցում։
- Վերաշարադրել և պարզեցնել սլայդների բովանդակությունը։
- Ստեղծել զեկուցողի նշումներ և օգտվել այլ հնարավորություններից։

PDF ֆայլեր՝ ստատիկ փաստաթղթերը վերածեք ինտերակտիվ բովանդակության
ONLYOFFICE PDF խմբագիրը նույնպես համալրված է ԱԲ գործիքներով, որոնք թույլ են տալիս աշխատել PDF ֆայլերի բովանդակության հետ՝
- Հարցեր տալ ձեր ֆայլերի վերաբերյալ։
- Ստեղծել ամփոփումներ և առանձնացնել հիմնական կետերը։
- Վերաշարադրել և պարզեցնել տեքստը։
- Սրբագրել, թարգմանել և կատարել այլ գործողություններ։

Մոդելների նշանակում՝ ավելի լավ արդյունքներ ստանալու համար
ONLYOFFICE ԱԲ գործիքները համատեղելի են տարբեր ԱԲ մոդելների հետ, ուստի կարող եք կարգավորել մի քանի LLM մոդելներ և օգտագործել դրանք տարբեր տեսակի առաջադրանքների համար, ընտրելով յուրաքանչյուրի համար առավել արդյունավետ մոդելը։
- ԱԲ
- Կոդ
- Ամփոփում
- Թարգմանություն
- Տեքստի վերլուծություն
- Պատկերների ստեղծում
- OCR
- Պատկերների վերլուծություն
- Ձևաթղթերի վերլուծություն
Որտեղ գտնել՝ ԱԲ Գործիքներ → Կարգավորումներ → Մոդելների նշանակում

ԱԲ գործիքները ONLYOFFICE Համակարգչային Խմբագրերում
ԱԲ գործիքները հասանելի են ոչ միայն առցանց խմբագրերում, այլև կարող եք լիարժեք օգտվել դրանց հնարավորություններից՝ ONLYOFFICE Համակարգչային Խմբագրերում Windows, Linux և macOS օպերացիոն համակարգերով փաստաթղթեր, աղյուսակներ, ներկայացումներ և PDF ֆայլեր խմբագրելիս։ Դուք կարող եք օգտվել նույն հնարավորություններից, ԱԲ օգնականին հանձնարարելով տարբեր առաջադրանքներ։
ONLYOFFICE Համակարգչային Խմբագրերում ԱԲ գործիքների առանձնահատկությունն այն է, որ հիմնական պատուհանում հասանելի են նաև լրացուցիչ գործառույթներ։ Դրանք նախատեսված են լոկալ ֆայլերի հետ աշխատելու համար և թույլ են տալիս կատարել տարբեր գործողություններ, առանց ֆայլերը համապատասխան խմբագրերում բացելու։
ԱԲ Չատ տարբերակը հնարավորություն է տալիս աշխատել տեքստային փաստաթղթերի, աղյուսակների, ներկայացումների, լրացվող ձևաթղթերի և PDF ֆայլերի հետ՝ առանց դրանք խմբագրերում բացելու։ Բավական է բացել չատի պատուհանը, կցել ձեր համակարգչում պահված ֆայլը և գրել սեփական հարցումը կամ ընտրել պատրաստի տարբերակներից մեկը։ ԱԲ օգնականը կկատարի անհրաժեշտ գործողությունը լինի դա բովանդակության ստեղծում, սրբագրում, քերականական և ուղղագրական սխալների ուղղում, տվյալների վերլուծություն, ամփոփում, թարգմանություն, ձևաչափում և այլն։
Փաստաթղթերի հետ կապված առաջադրանքներից բացի, ԱԲ Չատը կարող եք օգտագործել նաև նոր տեղեկություններ որոնելու, հարցեր տալու, փաստեր ստուգելու, անծանոթ հասկացությունները բացատրելու և պարզապես ԱԲ օգնականի հետ զրուցելու համար։
Համակարգչային տարբերակի ԱԲ Չատը կարող է աշխատել ձեր համակարգչում կամ նոութբուքում պահված ցանկացած լոկալ ֆայլի հետ և աջակցում է միաժամանակ մի քանի ֆայլերի մշակմանը, կարող եք միանգամից կցել մի քանի ֆայլ։ Կարող եք նաև նշել, թե որտեղ են պահված անհրաժեշտ ֆայլերը և որտեղ պետք է պահպանվեն արդյունքները։ ԱԲ-ը կհետևի ձեր հրահանգներին և կկատարի անհրաժեշտ գործողությունները։
Որտեղ գտնել՝ ԱԲ Չատ ձախակողմյան վահանակում

Մեկ այլ տարբերակ՝ ԱԲ Գործիքներ, առաջարկում է փաստաթղթերի, աղյուսակների, ներկայացումների և PDF ֆայլերի համար նախատեսված պատրաստի գործիքների հավաքածու, որի միջոցով կարող եք արագ կատարել ամենատարածված գործողությունները՝ փաստաթղթերի համեմատում, ֆայլերի փոխակերպում, PDF ֆայլերի միավորում և բաժանում, վերանայում, թարգմանություն, տվյալների ստուգում, գաղտնաբառով պաշտպանություն և այլն։
Որտեղ գտնել՝ ԱԲ Գործիքներ ձախակողմյան վահանակում

ONLYOFFICE-ի ԱԲ գործիքները՝ կիրառման օրինակներ
ONLYOFFICE ԱԲ գործիքների առավելությունները տարբեր են, կախված մասնագիտական ոլորտից, որտեղ դրանք կիրառվում են։ Ստորև ներկայացված են տարբեր թիմերում և բաժիններում դրանց օգտագործման մի քանի օրինակներ։
Մարքեթինգի թիմերը կարող են ստեղծել բովանդակության գաղափարներ, պատրաստել մարքեթինգային արշավների նյութեր, վերլուծել վիճակագրական տվյալները և հարմարեցնել փաստաթղթերը տարբեր հարթակների համար։
Վաճառքի թիմերը կարող են պատրաստել առևտրային առաջարկներ, ամփոփել հաճախորդների պահանջները, անհատականացնել հետագա հաղորդակցությունը և կազմել կանխատեսումներ։
Մարդկային ռեսուրսների բաժինները կարող են պատրաստել աշխատանքի նկարագրություններ, նոր աշխատակիցների ներգրավման փաստաթղթեր, ուսումնական նյութեր և ներքին հայտարարություններ։
Ֆինանսական թիմերը կարող են բացատրել հաշվարկները, ամփոփել արդյունքները և հաշվետվությունները դարձնել ավելի հասկանալի նաև ոչ մասնագետների համար։
Իրավաբանական և համապատասխանության ապահովման բաժինները կարող են վերանայել ձևակերպումները, կազմել պարզ լեզվով բացատրություններ և ամփոփել բարդ փաստաթղթերը, ապահովելով, որ բոլոր կարևոր արդյունքները ստուգվեն որակավորված մասնագետների կողմից։
Այս բոլոր կիրառման օրինակներն ունեն մեկ ընդհանուր նպատակ՝ նվազեցնել ցածր արժեք ունեցող ձեռքով կատարվող աշխատանքների ծավալը, որպեսզի ավելի շատ ժամանակ մնա որոշումներ կայացնելու և խնդիրներ լուծելու համար։
Սկսեք օգտվել ONLYOFFICE-ի ԱԲ գործիքներից
Պատրա՞ստ եք փորձարկել ONLYOFFICE խմբագրերում հասանելի բոլորովին նոր ԱԲ գործիքները*՝ ձեր աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու և ժամանակ խնայելու համար։ Սկսեք առցանց՝ ստեղծելով անվճար ամպային հաշիվ, կամ ակտիվացրեք ԱԲ-ն հնարավորություններով փաստաթղթերի լոկալ խմբագրումը Windows, Linux և macOS օպերացիոն համակարգերում։
ՍՏԵՂԾԵԼ ԱՆՎՃԱՐ ՀԱՇԻՎ ՆԵՐԲԵՌՆԵԼ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԽՄԲԱԳՐԵՐԸ
Նշում։ ONLYOFFICE-ի թիմը պատասխանատվություն չի կրում AI-ի կողմից ստեղծված պատասխանների համար, քանի որ դրանք տրամադրվում են երրորդ կողմի մոդելների միջոցով և կարող են պարունակել անճշտություններ։ Օգտագործելուց առաջ միշտ կրկնակի ստուգեք կարևոր տեղեկությունները։
Հաճախ տրվող հարցեր՝ ONLYOFFICE- ԱԲ գործիքներ
Հասանելի՞ են ԱԲ գործիքները ONLYOFFICE-ի բոլոր լուծումներում։
Այո, դրանք հասանելի են ONLYOFFICE-ի ամպային և սեփական սերվերի վրա տեղակայվող տարբերակներում, ինչպես նաև Windows, Linux և macOS օպերացիոն համակարգերի համար նախատեսված համակարգչային հավելվածներում։
Անվճա՞ր են ԱԲ գործիքների օգտագործումը ONLYOFFICE-ում։
ONLYOFFICE-ի աշխատասեղանային և սեփական սերվերի վրա տեղակայվող խմբագրերում ԱԲ գործիքներն անվճար են, սակայն ԱԲ ծառայություններ մատուցողները կարող են գանձել վճար իրենց մոդելներն օգտագործելու համար։ ONLYOFFICE Ամպում ԱԲ գործիքների հասանելիությունն ապահովվում է OpenRouter-ի միջոցով՝ վճարովի հիմունքներով։
Անհրաժե՞շտ է կարգավորել ԱԲ գործիքները դրանցից օգտվելուց առաջ։
ONLYOFFICE Համակարգչային Խմբագրերում և սեփական սերվերի վրա տեղակայված ONLYOFFICE Docs տարբերակներում ԱԲ գործիքները կարգավորելու համար անհրաժեշտ է API բանալի։ Այն կարող եք ստանալ ձեր նախընտրած ԱԲ ծառայություն մատուցողից։ ONLYOFFICE Ամպում կարող եք անմիջապես սկսել օգտվել ԱԲ հնարավորություններից՝ Կարգավորումներ բաժնում OpenRouter-ի միջոցով դրանք ակտիվացնելուց հետո։ Ավելին իմանալու համար ընթերցեք այս բլոգի հոդվածը։
ԱԲ գործիքները նախապես տեղադրվա՞ծ են։
Օգտատերերի կարծիքների հիման վրա մենք հեռացրել ենք ԱԲ գործիքները բաց կոդով տարբերակներից։ Դրանք նախապես տեղադրված են միայն ONLYOFFICE Docs-ի Enterprise և Developer տարբերակներում, իսկ ONLYOFFICE Համակարգչային Խմբագրերում անհրաժեշտ է դրանք տեղադրել ձեռքով։ Ինչ վերաբերում է ONLYOFFICE Docs Community տարբերակին, ապա դրանում ԱԲ գործիքների տեղադրումը հնարավոր չէ։
Աշխատո՞ւմ են ONLYOFFICE ԱԲ գործիքները պաշտոնական միակցիչների միջոցով իրականացվող ինտեգրացիաներում։
Այո, դրանք հասանելի են բոլոր ինտեգրացիաներում, բացառությամբ Box-ի և Dropbox-ի։
Հնարավո՞ր է սեփական սերվերի վրա տեղակայված ONLYOFFICE համակարգերում ԱԲ մոդելները կարգավորել կենտրոնացված եղանակով։
Այո, ինտեգրատորները կարող են կենտրոնացված կարգավորել ԱԲ մոդելները բոլոր օգտատերերի համար, միաժամանակ սահմանափակելով այլ մոդելների միացումը կամ թույլ տալով յուրաքանչյուր օգտատիրոջ միացնել իր նախընտրած մոդելները։
Համատեղելի՞ են ONLYOFFICE ԱԲ գործիքները լոկալ մոդելների հետ։
Այո, դրանք համատեղելի են։ Լոկալ LLM մոդելները կարող եք միացնել համակարգչային և սեփական սերվերի վրա տեղակայվող խմբագրերում։
Ո՞ր ծառայություններ մատուցողների մոդելներն են աջակցվում ONLYOFFICE ԱԲ գործիքների կողմից։
ONLYOFFICE ԱԲ գործիքներն աջակցում են տարբեր ծառայություններ մատուցողների մոդելներին, ինչպես նաև սեփական սերվերի վրա տեղակայվող մոդելներին, այդ թվում, ChatGPT, Claude, Mistral, Google Gemini, Groq, xAI, DeepSeek և տեղային LLM մոդելներ, որոնք աշխատում են Ollama, LM Studio կամ GPT4ALL հարթակների միջոցով, ինչպես նաև այլ մոդելներ։
Ինչպե՞ս առաջարկել նոր ֆունկցիա ONLYOFFICE ԱԲ գործիքների համար։
Դուք կարող եք կիսվել ձեր առաջարկներով և գաղափարներով՝ ԱԲ գործիքները բարելավելու վերաբերյալ, մեր համայնքային ֆորումում։
Ստեղծել ձեր անվճար ONLYOFFICE հաշիվը
Դիտում, խմբագրում և համագործակցում փաստաթղթերում, աղյուսակաթերթերում, սլայդներում, ձևաթղթերում և PDF ֆայլերում:


