ONLYOFFICE DocSpace-ից դեպի Apps՝ արդիականացրեք ձեր աշխատանքային փորձը

14 հոկտեմբերի 2026Sona-ի կողմից

Խոշոր փոփոխություններ, որոնց նպատակն է պարզեցնել ձեր աշխատանքային օրը։ ONLYOFFICE 10.0-ի հետ մենք հրաժեշտ ենք տալիս DocSpace-ի ծանոթ հայեցակարգին և անցնում ճկուն մոտեցման, հիմնված մոդուլային հավելվածների վրա։ Պատկերացրեք սա որպես անցում մեկ հաստատուն տարածքից դեպի առանձին բաղադրիչների (մոդուլների) համակարգ, որոնք կարող եք ավելացնել, դասավորել և օգտագործել, հարմարեցնելով ձեր աշխատանքային ոճին։ ​​Եկեք դիտարկենք, թե ինչ է փոխվել, ինչու է դա կարևոր և ինչպես է յուրաքանչյուր նոր հավելված օգնում ավելին հասցնել, ծախսելով ավելի քիչ ջանք։

From ONLYOFFICE DocSpace to Apps: Upgrade the way you work

Ինչ է փոխվել և ինչու ձեզ դուր կգա նոր մոտեցումը

Նախկինում ամեն ինչ հասանելի էր DocSpace-ի ներսում։ Դա հարմար էր, բայց ոչ միշտ էր համապատասխանում բոլորի կարիքներին։ Այժմ ONLYOFFICE-ն առաջարկում է առանձին հավելվածներ, որոնք կարող եք համատեղել ըստ ձեր նախասիրությունների՝ ԱԲ գործակալներ, Ձևաթղթեր, Սենյակներ և Ֆայլեր։ Դրանցից յուրաքանչյուրը լուծում է առօրյա աշխատանքում հանդիպող կոնկրետ խնդիր, և դուք կարող եք ակտիվացնել միայն այն, ինչն ձեզ իսկապես անհրաժեշտ են։

Հիմնական առավելությունը ճկունությունն է։ Ծրագրային ապահովմանը հարմարվելու փոխարեն, դուք այն հարմարեցնում եք ձեր աշխատանքային գործընթացներին։ Արդյունքում ստանում եք ավելի կազմակերպված միջավայր, հարմարավետ աշխատանքային փորձ և ձեր կարիքներին համապատասխան գործիքներ։

Այսպիսով, հավելվածներն ու խմբագրերը գործում են որպես մեկ միասնական և ճկուն համակարգ։ Տեղադրեք խմբագրերը, ընդլայնեք դրանց հնարավորությունները հավելվածների միջոցով և հեշտությամբ ինտեգրեք ամբողջ փաթեթը ձեր լուծման մեջ։

Իսկ ամենակարևորն այն է, որ այս հնարավորություններից օգտվելու համար տեխնիկական գիտելիքներ պետք չեն։ Ինտերֆեյսը մնում է ինտուիտիվ, ամեն ինչ հստակ կազմակերպված է, և դուք կարող եք սկսել աշխատանքը ընդամենը մի քանի րոպեում։

Meet ONLYOFFICE Docs 10.0: AI tools and modular apps, 50+ new features, 1,000 bug fixes, 35 fixed vulnerabilities, and more

ԱԲ գործակալներ՝ ձեր խելացի օգնականները

ԱԲ գործակալներն ունեն իրենց առանձին բաժինը, որտեղ կարող եք ստեղծել անհատականացված գործակալներ, ամենատարբեր առաջադրանքների կատարման համար։ Եվ սա դեռ ամենը չէ՝ ԱԲ չատն այժմ հասանելի է բոլոր հավելվածներում, ինչը հեշտացնում և արագացնում է աշխատանքը սենյակների, ֆայլերի և ձևաթղթերի հետ։

Այսպիսով, ձեր տրամադրության տակ են ԱԲ-ի մի շարք հնարավորություններ, որոնք օգնում են խնայել ժամանակը և բարձրացնել արտադրողականությունը։ Դրանք ներառում են՝

  • աշխատանքային միջավայրի ավտոմատացում,
  • բովանդակությունը վերլուծելու և կատարելագործելու գործիքներ,
  • ֆայլերի արագ ստեղծում,
  • խելացի որոնում,
  • անհատականացված գիտելիքների բազա,
  • MCP սերվերի աջակցություն։

From ONLYOFFICE DocSpace to Apps: Upgrade the way you work

Բացի այդ, ընդլայնել ենք ԱԲ գործակալների գիտելիքների բազայի կողմից աջակցվող ֆայլերի ձևաչափերի ցանկը՝ .txt, .md, .json, .csv, .docx, .docm, .dotx, .dotm, .xlsx, .xlsm, .xltx, .xltm, .xlam, .ppt, .pps, .pot, .pptx, .pptm, .ppsx, .ppsm և .pdf։

Եթե դեռ չունեք ԱԲ բանալիներ, ONLYOFFICE ԱԲ ծառայությունը հեշտ մեկնարկի հնարավորություն է։ Պարզապես լիցքավորեք ձեր Դրամապանակի հաշիվը և ակտիվացրեք գործառույթը ձեր հաշվի կարգավորումներում։

Ակտիվացման ուղին՝ Կարգավորումներ → ԱԲ-ի կարգավորումներ

From ONLYOFFICE DocSpace to Apps: Upgrade the way you work

Ձևաթղթեր՝ հավաքեք և վերլուծեք տվյալները հեշտությամբ

Ձևաթղթերը ձեր հիմնական գործիքն է տեղեկատվություն հավաքելու և այն օգտակար վերլուծական տվյալների վերածելու համար։

Կարող եք օգտվել ավտոմատ ստեղծվող ձևաթղթերից և պատրաստի ձևանմուշներից, այնպես որ ստիպված չեք լինի ամեն անգամ սկսել զրոյից։ Պարզապես ընտրեք ձևանմուշը, հարմարեցրեք այն ձեր կարիքներին և տարածեք։

Պատասխանները ստանալուն պես դրանք կկազմակերպվեն տվյալների բազայում կամ էլեկտրոնային աղյուսակում։ Այնուհետև ԱԲ-ը կվերլուծի արդյունքները և կօգնի ձեզ ավելի լավ հասկանալ յուրաքանչյուր պատասխանը։

From ONLYOFFICE DocSpace to Apps: Upgrade the way you work

Սենյակներ՝ թիմային աշխատանք, ձեր նախընտրած ձևով

Սենյակները նախատեսված է համատեղ աշխատանքի համար և առաջարկում ենք սենյակների տարբեր տեսակներ յուրաքանչյուր իրավիճակին համապատասխան։

  • Համագործակցության սենյակներ՝ թիմի անդամներին հնարավորություն են տալիս աշխատել միասին իրական ժամանակում։
  • Հանրային սենյակներ՝ հեշտացնում են ֆայլերի փոխանակումը ձեր կազմակերպությունից դուրս գտնվող անձանց հետ։
  • Վիրտուալ Տվյալների Սենյակներ(ՎՏՍ)՝ ապահովում են ձեր գաղտնի փաստաթղթերի անվտանգ պահպանումը։
  • Հատուկ սենյակներ՝ թույլ են տալիս կազմակերպել աշխատանքային միջավայրը ձեր նպատակներին համապատասխան։

ԱԲ-ն օգնում է գտնել, կառավարել և ամեն ինչ կոկիկ պահել։

From ONLYOFFICE DocSpace to Apps: Upgrade the way you work

Ֆայլեր՝ ամեն ինչ մեկ վայրում

Ֆայլերը ձեր աշխատանքային կենտրոնն է բոլոր փաստաթղթերը պահելու և կառավարելու համար։

Պահպանեք և կառավարեք ձեր բոլոր ֆայլերը մեկ վայրում, իսկ արագ որոնման և ֆիլտրման գործիքների շնորհիվ գտեք անհրաժեշտ նյութերը հաշված վայրկյանների ընթացքում։ Կազմակերպեք ֆայլերը ձեր նախընտրած ձևով, օգտագործելով թղթապանակներ և պիտակներ, իսկ հասանելիության կարգավորումների միջոցով հստակ սահմանեք, թե ով ինչ կարող է տեսնել։

ԱԲ-ը նույնպես ձեր տրամադրության տակ է, օգնելով ավելի արագ կազմակերպել ֆայլերը, գտնել անհրաժեշտ նյութերը և պահպանել կարգուկանոնը։ Այլևս կարիք չկա անվերջ թղթապանակներ փնտրելու, ընդամենը մեկ անհրաժեշտ ֆայլ գտնելու համար։

From ONLYOFFICE DocSpace to Apps: Upgrade the way you work

Կարգավորումն արագ և հեշտ

Պատրա՞ստ եք սկսել։ Կարգավորումը շատ պարզ է։

  • Ամպային տարբերակի համար՝ բոլոր հավելվածներն ակտիվացված են լռելյայն, այնպես որ կարող եք անմիջապես սկսել աշխատանքը։
  • Սերվերային տարբերակի համար՝ արագ տեղադրման շնորհիվ կարող եք կարճ ժամանակում կարգավորել համակարգը և սկսել աշխատանքը։

Ստեղծել անվճար ամպ

Կարևոր նշում՝ DocSpace-ի առկա հաշիվների համար Apps կառուցվածքին անցումը կատարվում է ավտոմատ կերպով, ուստի ձեր կողմից որևէ գործողություն չի պահանջվում։

Ստեղծել ձեր անվճար ONLYOFFICE հաշիվը

Դիտում, խմբագրում և համագործակցում փաստաթղթերում, աղյուսակաթերթերում, սլայդներում, ձևաթղթերում և PDF ֆայլերում: