Այն պահը, երբ մենք ընտրեցինք համատեղելիությունը՝ առանձնացված լինելու փոխարեն
Նշելով ONLYOFFICE-ի 16-ամյակը մենք շարունակում ենք մեր բլոգային հոդվածների շարքը, որտեղ պատմում ենք մեր նախագծի պատմությունները։ Այսօր ցանկանում ենք օգտվել առիթից, հետադարձ հայացք դարձնել անցյալին և հիշել այն կարևոր շրջադարձային պահերից մեկը, որը ձևավորեց ONLYOFFICE-ը և երկար տարիներ սահմանեց մեր փիլիսոփայությունը։ Եկեք թարմացնենք մեր հիշողությունը այն պահի մասին, երբ մենք ընտրեցինք համատեղելիությունը, առանձնացված ուղուց հրաժարվելով։

Գրասենյակային փաթեթի ստեղծման պատմությունը՝ ODF, միջանկյալ ձևաչափեր, OOXML, ձևաթղթեր և PDF
Գիտե՞ք, որ ONLYOFFICE փաթեթը, որի ամենաառանձնահատուկ առավելություններից մեկը Microsoft Office-ի ձևաչափերի հետ բարձր համատեղելիությունն է, սկզբնական շրջանում ամբողջությամբ համատեղելի չէր DOCX, XLSX և PPTX ֆայլերի հետ և հիմնվում էր ODF-ի վրա, հնարավորություն տալով հատուկ պլագինի միջոցով փաստաթղթեր բացել OpenOffice-ում։
Այն, ինչը 2009 թվականին TeamLab անունով ներքին համագործակցության հարթակ էր, երկար ճանապարհ է անցել, վերածվելով այն լիարժեք գործառույթներով գրասենյակային փաթեթի, որը դուք այսօր գիտեք։ Այս վերափոխման գործընթացը հեշտ չէր, և մենք ստիպված եղանք բազմաթիվ բարդ տեխնիկական որոշումներ կայացնել, ներառյալ միջանկյալ ձևաչափերի ներդրումը, OOXML-ի բնիկ խմբագրման անցումը, լրացվող ձևաթղթերի համար մեր սեփական ձևաչափերի մշակումը, PDF ձևաչափի ներդրումը, ինչպես նաև այլ գրասենյակային գործիքների ձևաչափերի հետ համատեղելիության ընդլայնումը։
2011 թվականին ONLYOFFICE-ը հասավ կարևոր շրջադարձային պահի։ Մենք որոշեցինք կենտրոնանալ այն ձևաչափերի հետ բնիկ համատեղելիության վրա, որոնք մարդկանց մեծ մասն արդեն ամեն օր օգտագործում էր, և երկարատև ներքին քննարկումներից հետո որպես մեր խմբագիրների հիմնական ձևաչափեր ընտրեցինք DOCX, XLSX և PPTX-ը։ Դա գիտակցված քայլ էր, հիմնված մեկ գլխավոր առաջնահերթության վրա՝ օգտատերերի ակնկալիքների։
Այդ ժամանակ Word, Excel և PowerPoint ֆայլերն աշխարհի բազմաթիվ կազմակերպություններում դարձել էին հիմնական ստանդարտը։ Թիմերն անընդհատ փոխանակում էին դրանք, պահպանում ընդհանուր արխիվներում, կցում էլեկտրոնային նամակներին և դրանց շուրջ կառուցում իրենց աշխատանքային գործընթացները։ Այդ իրականության մեջ «ձևաչափի ընտրությունը» վերացական քննարկում չէր։ Այն ուղղակիորեն որոշում էր, թե օգտատերերն որքան հեշտությամբ կարող էին բացել, խմբագրել և փոխանակել փաստաթղթեր տարբեր հավելվածների և սարքերի միջև։
Այդ պատճառով OOXML-ի ներդրմամբ մենք հստակ դիրքորոշում որդեգրեցինք՝ առաջնահերթ համարել համատեղելիությունը, ոչ թե առանձնացվածությունը։ Օգտատերերից պահանջելու փոխարեն փոխել իրենց սովորությունները կամ փոխակերպել ֆայլերը, ONLYOFFICE-ը որոշեց լինել այնտեղ, որտեղ նրանց մեծ մասն արդեն աշխատում էր՝ DOCX/XLSX/PPTX էկոհամակարգում, միաժամանակ ստեղծելով խմբագիր, որը նախատեսված էր ժամանակակից համագործակցության համար։
Այս մոտեցումը վերաբերում է ոչ միայն OOXML-ին և, օրինակ, այն պատճառներին, թե ինչու ենք նախընտրում DOCX-ը DOC-ից կամ ODT-ից։ Այն վերաբերում է բոլոր այն ձևաչափերին, որոնց ներդրումը մեր ծրագրային լուծումները դարձնում է ավելի ճկուն և հզոր, օգտատերերին հնարավորություն տալով մեր խմբագիրներում հեշտությամբ աշխատել տարբեր տեսակի գրասենյակային ֆայլերի հետ, առանց այլ գործիքների անցնելու անհրաժեշտության։ Դրա վառ օրինակն է 2023 թվականին ONLYOFFICE PDF Խմբագրի ներդրումը, որի շնորհիվ PDF-ով աշխատանքային գործընթացներն ինտեգրվեցին մեր էկոհամակարգին։
Ձևաչափերի ճանապարհը՝ ODF-ից մինչև OOXML և դրանից այն կողմ
Հասկանալու համար, թե ինչու ենք մենք նախընտրում համատեղելիությունն առանձնացվածությունից, եկեք դիտարկենք, թե ինչպես է զարգացել մեր նախագիծը և ինչպես է ձևաչափերի համատեղելիությունը հենց սկզբից ազդել ONLYOFFICE խմբագիրների ձևավորման վրա։
2009՝ փաստաթղթերի պարզ դիտում
2009 թվականին մեր թիմը գործարկեց TeamLab-ը, համագործակցության հարթակ, որն ընդգրկում էր բլոգներ, վիքի, ֆորումներ և էջանիշեր։ Նախքան բնիկ խմբագրի տարբերակին անցնելը, մենք փորձեցինք փաստաթղթերի դիտման մի քանի մոտեցումներ, SWF (Flash) փաստաթղթերի դիտարկիչ, OpenOffice-ի միջոցով ֆայլեր բացելու Java պլագին և HTML դիտարկիչ։ Այդ ժամանակ բնիկ վեբ-հիմքով փաստաթղթերի խմբագիրներ դեռ չկային, և որևէ ֆայլային ձևաչափ բնիկ կերպով չէր աջակցվում։
2010՝ համատեղելիություն OpenOffice-ի բոլոր ձևաչափերի հետ
TeamLab-ի OpenOffice պլագինն աջակցում էր OpenOffice-ի բոլոր ձևաչափերին, սակայն ոչ բնիկ եղանակով։ Պլագինը ծանր էր, ոչ միշտ հուսալի և պատշաճ կերպով բարելավելու կամ շտկելու հնարավորությունները սահմանափակ էին։ Այդ պատճառով մենք սկսեցինք մշակել բնիկ փաստաթղթերի խմբագիր և աղյուսակների հետ աշխատելու գործիք։

2011՝ բնիկ HTML5 խմբագիրներ 15 ձևաչափերի աջակցությամբ
Երկարատև ներքին քննարկումներից հետո մեր թիմն որոշեց կիրառել նորաստեղծ HTML5 տեխնոլոգիան և ստեղծել սեփական կանվաս ռենդերինգի համակարգը։ Որպես բնիկ ներքին ձևաչափեր ընտրվեցին DOCX-ը, XLSX-ը և PPTX-ը՝ Microsoft Office-ի հետ առավելագույն համատեղելիություն ապահովելու նպատակով։ Microsoft-ի հին երկբայական ձևաչափերը, ODF-ը, RTF-ը, TXT-ը, CSV-ը և HTML-ը նույնպես աջակցվում էին, ավելի լայն փոխգործունակություն ապահովելու և այլ գրասենյակային փաթեթներից անցումը հեշտացնելու համար։ PDF-ը հասանելի էր միայն դիտման համար։
2012՝ DOCT, XLST և PPTT՝ որպես ներքին աշխատանքային ձևաչափեր
2012 թվականի մարտին մեր թիմը Հանովերում անցկացված CeBIT ցուցահանդեսում ներկայացրեց մեր HTML5 խմբագիրները։ Խմբագիրներն օգտագործում էին ժամանակավոր ներքին ձևաչափեր՝ DOCT, XLST և PPTT, որպես միջանկյալ աշխատանքային ֆայլեր խմբագրման ընթացքում, պահպանման ժամանակ դրանք կրկին փոխակերպելով DOCX/XLSX/PPTX ձևաչափերի։ Այս ձևաչափերը նախատեսված չէին վերջնական օգտատերերի համար։

2013՝ բնիկ OOXML խմբագրում
2013 թվականին մենք կայացրինք ձևաչափերի ճարտարապետությանը վերաբերող ամենակարևոր որոշումներից մեկը և հրաժարվեցինք DOCT, XLST և PPTT ներքին ժամանակավոր ձևաչափերից, անցնելով բնիկ OOXML խմբագրման, առանց որևէ միջանկյալ փոխակերպման կիրառման։ Բացի այդ, մենք ավելացրինք նաև ODF ձևանմուշների տարբերակների աջակցություն՝ OTT, OTS և OTP։

2014՝ վերաբրենդավորում և EPUB-ի աջակցություն
TeamLab Office-ը պաշտոնապես վերաբրենդավորվեց և դարձավ ONLYOFFICE, իսկ դրա սկզբնական ծածկագիրը 2014 թվականի հուլիսին հրապարակվեց GitHub-ում։ Բաց ծածկագրով տարբերակի հրապարակումն արագացրեց համայնքի կողմից ներկայացվող ձևաչափերի աջակցության պահանջները, ինչի արդյունքում ավելացվեց EPUB և XML ձևաչափերի համատեղելիությունը։
2015՝ FB2, հարթ ODF և XPS
Քանի որ ONLYOFFICE համայնքը շարունակում էր աճել, մենք ավելացրինք մի շարք նոր ձևաչափերի աջակցություն, ներառյալ XPS-ը, հարթ ODF տարբերակները (FODT, FODS, FODP) և FB2-ը։ Վերջինը հատկապես մեծ պահանջարկ ուներ օգտատերերի շրջանում։
2016՝ DjVu և OOXML ձևանմուշներ
Windows, Linux և macOS համակարգերի համար ONLYOFFICE Համակարգչային Խմբագրերի առաջին անցանց և բազմահարթակ տարբերակի թողարկմանը զուգահեռ մենք ավելացրինք DjVu ֆայլերի դիտման և ստանդարտ OOXML ձևանմուշների (DOTX, XLTX և POTX) խմբագրման աջակցությունը։
2017՝ համատեղելիություն WPS Office ձևաչափերի հետ
ONLYOFFICE-ը չինացի օգտատերերի համար ավելի հասանելի դարձնելու նպատակով ավելացվեց WPS Office ձևաչափերի աջակցությունը (WPS, WPT, ET, ETT, DPS, DPT)։ Բացի այդ, մենք ավելացրինք MHT/MHTML (Outlook Web Archives) և StarOffice/OpenOffice-ի հին երկբայական ձևաչափերի (SXW, SXC, SXI, STW) աջակցությունը։
2018՝ OXPS և PDF/A
2018 թվականը բերեց OXPS-ի (Open XPS՝ Microsoft XPS-ի ISO/IEC 29500 ստանդարտացված տարբերակը) և PDF/A-ի (ISO 19005) հետ համատեղելիություն։
2019՝ GDOC, GSHEET և GSLIDES
ONLYOFFICE խմբագիրների 5.4 տարբերակում ներդրվեցին Google Drive-ի վիրտուալ ձևաչափերը՝ GDOC, GSHEET և GSLIDES։
2020՝ արտադրանքի վերաբրենդավորում
2020 թվականին մեր գրասենյակային փաթեթը վերանվանվեց ONLYOFFICE Docs՝ ապահովելով ամբողջ մակրոներով աջակցվող OOXML փաթեթի աջակցությունը, ներառյալ նոր ներդրված DOCM, XLSM, PPTM, DOTM, XLTM, POTM, PPSM և PPSX ձևաչափերը։
2021՝ HML և XLSB
Վերաբրենդավորումից մեկ տարի անց ONLYOFFICE էկոհամակարգին ավելացվեցին HML և XLSB ձևաչափերը (միայն դիտման հնարավորությամբ)։
2022՝ ONLYOFFICE-ի սեփական ձևաչափերը լրացվող ձևաթղթերի համար
7.0 տարբերակում ներկայացվեցին լրացվող ձևաթղթերը, ինչպես նաև դրանց համար նախատեսված երկու նոր ձևաչափեր՝ OFORM և DOCXF։ Մենք մշակեցինք այս ձևաչափերը, որպեսզի մեր օգտատերերին հնարավորություն տանք ավելի արդյունավետ աշխատել լրացվող ձևաթղթերի հետ՝
- DOCXF-ը նախատեսված է ձևաթղթերի ձևանմուշներ ստեղծելու համար։ Այն DOCX-ի հիման վրա ստեղծված ֆայլային ընդլայնում է, որը հնարավորություն է տալիս ձևաթղթեր ստեղծել զրոյից կամ արդեն գոյություն ունեցող DOCX ֆայլի հիման վրա։
- OFORM-ը բնիկ ձևաչափ է առցանց լրացման համար պատրաստ ձևաթղթերի համար։ Այն OOXML-ի ընդլայնում է և օգտագործվում է ONLYOFFICE-ի բոլոր լուծումներում ներառյալ վեբ, համակարգչային և բջջային տարբերակները։
Ինչո՞ւ ներկայացնել նոր ձևաչափեր։ Մեր տեսանկյունից՝ ստանդարտ ձևաչափերը, օրինակ՝ DOCX-ը և PDF-ը, բավարար չէին մեր բոլոր գաղափարները լիարժեք իրականացնելու համար։ Մենք ցանկանում էինք ապահովել անխափան խմբագրման փորձ, միաժամանակ կենտրոնանալով դաշտերի ընդլայնված կարգավորումների և անվտանգության բարելավված հնարավորությունների վրա։

2023․ ամբողջովին նոր PDF խմբագրում
2023 թվականը նշանակալի տարի էր մեր թիմի համար, քանի որ մենք ներկայացրինք մեր PDF խմբագրի առաջին տարբերակը, հնարավորություն տալով ONLYOFFICE օգտատերերին կատարել հիմնական խմբագրման գործողություններ, ինչպիսիք են նշումները (տեքստի ընդգծում, տակգծում և գծանցում), ձևաթղթերի լրացում, մեկնաբանությունների ավելացում և նկարում։
Բացի այդ, մենք ավելացրինք նաև HEIC, HEIF և WEBP պատկերային ձևաչափերի աջակցությունը։

2024՝ անցում PDF ձևաթղթերին
8.0 տարբերակից սկսած մենք անցում կատարեցինք PDF-ին, որպես լրացվող ձևաթղթերի ոլորտային ստանդարտի։ Այս որոշման արդյունքում մենք հրաժարվեցինք մեր սեփական OFORM ձևաչափից, մինչդեռ DOCXF-ը շարունակեց օգտագործվել ձևաթղթերի ձևանմուշների համար։ Պատճառը բավական ակնհայտ էր․ մենք ցանկանում էինք, որ մեր ձևաթղթերը համատեղելի լինեն այլ հավելվածների հետ և հակառակը։ Մեկ այլ կարևոր հանգամանք էր ONLYOFFICE խմբագիրների ինտեգրման գործընթացը ծրագրավորողների և ինտեգրատորների համար ավելի հեշտ դարձնելը։
2024 թվականին մենք նաև ներդրեցինք PDF ֆայլերի իրական ժամանակում համատեղ խմբագրումը և XLSB ֆայլերի անմիջական աջակցությունը՝ առանց փոխակերպման։
2025՝ Դիագրամի Դիտարկիչ և համատեղելիություն Apple-ի ու Hancom-ի ձևաչափերի հետ
2025 թվականը զգալիորեն բարելավեց այլ գրասենյակային փաթեթների հետ համատեղելիությունը։ Նախ աճող պահանջարկին արձագանքելով macOS-ի և տարբեր հարթակներում աշխատող այն օգտատերերի կողմից, որոնք համագործակցում են Apple օգտատերերի հետ, մենք ավելացրինք Apple iWork ձևաչափերի ամբողջական աջակցություն։ Երկրորդ՝ Հարավային Կորեայի օգտատերերի համար ավելացվեց Hancom Office-ի HWP և HWPX ձևաչափերի աջակցությունը։
Մեկ այլ կարևոր ձեռքբերում էր ONLYOFFICE Դիագրամի Դիտարկիչի ներկայացումը, ինչպես նաև VSDX, VSSX, VSTX, VSDM, VSSM և VSTM ձևաչափերի աջակցությունը։

Բացի այդ, մենք ավելացրինք MD և ODG ֆայլերի աջակցությունը, ինչպես նաև XLSB ձևաչափի բնիկ խմբագրումը։
2026՝ TSV, MD-ով պահպանում և պաշտպանված PDF-ների խմբագրում
Այս տարի մենք շարունակեցինք ընդլայնել ONLYOFFICE-ի ձևաչափերի համատեղելիությունը, ավելացնելով TSV ձևաչափի աջակցությունը տվյալների վերլուծաբանների և տվյալագիտությամբ զբաղվող մասնագետների համար, որոնք աշխատում են ներդիրներով բաժանված արտահանված տվյալների հետ։ MD ձևաչափով պահպանման հնարավորությունն օգտակար գործառույթ է մշակման և տեխնիկական փաստաթղթավորման աշխատանքային գործընթացների համար։
Բացի այդ, 9.3 տարբերակում մենք ներդրեցինք գաղտնաբառով պաշտպանված PDF ֆայլերի խմբագրման հնարավորությունը, թույլ տալով անմիջապես բացել և խմբագրել պաշտպանված PDF-ները մեր խմբագիրներում։
Վերջնաբան
2026 թվականին ONLYOFFICE Docs-ը դարձել է լիարժեք գործառույթներով գրասենյակային փաթեթ, հենց սկզբից ապահովելով OOXML-ի բնիկ աջակցություն և համատեղելիություն բազմաթիվ հայտնի ձևաչափերի հետ, ներառյալ ODF փաթեթը, Apple iWork էկոհամակարգը, Hancom Office փաթեթը և այլ հավելվածներ, ընդհանուր առմամբ աջակցելով ավելի քան 60 ձևաչափի։

Ահա թե ինչպես մենք ընտրեցինք համատեղելիությունը՝ առանձնացվածության փոխարեն։ Մեր 16-ամյակին նվիրված բլոգային հոդվածների շարքը դեռ չի ավարտվել՝ հետևեք մեզ և ընթերցեք ONLYOFFICE-ի մասին նոր պատմություններ մեր բլոգում։ Բաց մի՛ թողեք։
Ստեղծել ձեր անվճար ONLYOFFICE հաշիվը
Դիտում, խմբագրում և համագործակցում փաստաթղթերում, աղյուսակաթերթերում, սլայդներում, ձևաթղթերում և PDF ֆայլերում:


