Ծանոթացե՛ք ONLYOFFICE Desktop Խմբագրերի 10.0-ին՝ ԱԲ-ի նոր գործիքներ, վերափոխված մեկնարկային պատուհան, Odoo-ն որպես նոր ամպային ծառայություն և ավելին
Սպասումն ավարտված է։ ONLYOFFICE Desktop Խմբագրերի 10.0-ն արդեն հասանելի է ձեր համակարգչում, իր հետ բերելով առցանց տարբերակի նոր հնարավորությունները և մի շարք բացառիկ թարմացումներ։ Դրանց թվում են ԱԲ-ի ինտեգրման նոր մոտեցումը և ԱԲ-ի նոր գործիքները, վերափոխված մեկնարկային պատուհանը, Odoo-ն որպես նոր ամպային ծառայություն և շատ ավելին։ Ընթերցեք մեր բլոգի հոդվածը, ծանոթանալու ONLYOFFICE Desktop Խմբագրերի 10.0-ի նոր հնարավորություններին։

Աշխատեք ավելի արդյունավետ ԱԲ-ն բոլորովին նոր գործիքների միջոցով
10.0 տարբերակում ԱԲ-ի հնարավորությունները նոր մակարդակի են հասել՝ ԱԲ-ն բոլոր ֆունկցիաներն այժմ միավորված են մեկ մոդուլում*, նախկին տարբերակներում առանձին աշխատող գործիքների՝ ԱԲ գործակալի և ԱԲ պլագինի փոխարեն։ Այժմ կարող եք ավելի արդյունավետ աշխատել գրասենյակային ֆայլերի հետ և ավտոմատացնել փաստաթղթերի մշակման բազմաթիվ գործընթացներ՝ օգտագործելով ԱԲ-ն նոր գործիքները թե՛ խմբագրերի ներսում, թե՛ դրանցից դուրս, առանց լրացուցիչ կարգավորումների։ Եկե՛ք ծանոթանանք նոր տարբերակի հնարավորություններին։
*Ներկայումս հասանելի է բետա տարբերակով։
ԱԲ Չատ՝ փաստաթղթերի հետ աշխատելու ԱԲ համալրված միջավայր
ONLYOFFICE Desktop Խմբագրերի 10.0-ի միջոցով ԱԲ-ն օգնությունից օգտվելու կամ դրա միջոցով առաջադրանքներ կատարելու համար նույնիսկ անհրաժեշտ չէ բացել խմբագրերը։ ԱԲ Չատ ֆունկցիան հասանելի է անմիջապես մեկնարկային պատուհանից, որտեղ կարող եք բնական երկխոսություն վարել ձեր նախընտրած ԱԲ օգնականի հետ՝ ChatGPT, Claude, Mistral, Google Gemini, Groq, xAI, DeepSeek, ինչպես նաև լոկալ մեծ լեզվային մոդելների (LLM) միջոցով, որոնք աշխատում են Ollama, LM Studio կամ GPT4ALL հարթակներում, և այլ գործիքների օգնությամբ։

ԱԲ Չատի միջոցով կարող եք աշխատել տեքստային փաստաթղթերի, էլեկտրոնային աղյուսակների, ներկայացումների, լրացվող ձևաթղթերի և PDF ֆայլերի հետ, ինչպես նաև ծանոթանալ դրանց բովանդակությանը առանց ֆայլերը բացելու։ Պարզապես կցեք ձեր համակարգչում կամ նոութբուքում պահված ֆայլը և մուտքագրեք ձեր հարցումը կամ ընտրեք նախապես սահմանված հարցումներից մեկը, անհրաժեշտ առաջադրանքը կատարելու համար։ ԱԲ օգնականը կվերլուծի ձեր հարցումը և կկատարի համապատասխան գործողությունը՝ տեքստի ստեղծում, սրբագրում, քերականական և ուղղագրական սխալների ուղղում, տվյալների վերլուծություն, ամփոփում, թարգմանություն, ձևաչափում և այլն։

Կարող եք նաև օգտվել ԱԲ Չատի ֆունկցիայից, նոր տեղեկություններ որոնելու, ձեր հարցերի պատասխանները գտնելու, փաստերը ստուգելու, անծանոթ բառերն ու հասկացությունները բացատրելու կամ պարզապես ԱԲ օգնականի հետ հաղորդակցվելու համար։ Այնուամենայնիվ, հիշեք, որ ԱԲ օգնականները կարող են սխալվել և տրամադրել ոչ հավաստի տեղեկություններ, ուստի չատում ստացված տեղեկատվությունը միշտ անհրաժեշտ է ստուգել։

ԱԲ գործիքներ ավելի արդյունավետ աշխատանքի համար
Թարմացված համակարգրային հավելվածում ավելացել է ԱԲ գործիքներ անունով նոր բաժինը։ Այն ներառում է փաստաթղթերի, աղյուսակների, ներկայացումների և PDF ֆայլերի հետ աշխատելու համար նախատեսված պատրաստի գործիքների լայն ընտրանի, որոնց միջոցով կարող եք արագ կատարել ամենատարածված գործողությունները։

Ահա թե ինչ կարող եք անել ԱԲ գործիքների միջոցով ONLYOFFICE Համակարգչային Խմբագրում՝
- Փաստաթղթեր՝ վերանայել և համեմատել փաստաթղթերը, թարգմանել, սրբագրել և ամփոփել տեքստը, փոխարկել ֆայլերը և DOCX ֆայլերը վերածել լրացվող ձևաթղթերի։
- Աղյուսակներ՝ հեռացնել անձնական տվյալները, մաքրել տվյալները, հայտնաբերել բանաձևերի սխալները, ստեղծել ամփոփ աղյուսակներ և դիագրամներ, ինչպես նաև գտնել լոկալ ուղիներն ու արտաքին հղումները աղյուսակներում։
- Ներկայացումներ՝ զրոյից ստեղծել նոր սլայդներ, փաստաթղթերը վերածել սլայդների, վերաշարադրել տեքստը և ուղղել սխալները, պատրաստել նշումներ ու ստուգել նյութը,ներկայացումը ներկայացնելուց առաջ։
- PDF ֆայլեր՝ միավորել, բաժանել, գաղտնազերծման փոխարեն թաքցնել գաղտնի տվյալները (redact), վերանայել PDF ֆայլերը և լրացնել ձևաթղթերը։
- Այլ ֆունկցիաներ՝ փոխարկել ֆայլերը տարբեր ձևաչափերի և գաղտնաբառով պաշտպանել PDF ու փաստաթղթերի ֆայլերը։
Պարզապես ԱԲ Գործիքներ բաժնում ընտրեք ձեզ անհրաժեշտ գործողությունը, և կտեղափոխվեք ԱԲ Չատ։ Անհրաժեշտության դեպքում կցեք ֆայլ կամ տրամադրեք լրացուցիչ տեղեկություններ, իսկ ԱԲ օգնականը կկատարի առաջադրանքը։

Մնում է միայն վերանայել վերջնական արդյունքը և կատարել անհրաժեշտ փոփոխությունները։

ԱԲ-ն նոր ֆունկցիաները բոլոր խմբագրերում
10.0 տարբերակում ԱԲ-ն ինտեգրված է ONLYOFFICE-ի բոլոր խմբագրերում, հնարավորություն տալով ԱԲ-ը հասկանալ ձեր ֆայլի համատեքստը և առաջարկել առավել համապատասխան լուծումներ։
Մեկ այլ կարևոր բարելավում է ԱԲ-ն ինտեգրումը ONLYOFFICE PDF խմբագրում։ Այժմ կարող եք հարցեր տալ ձեր PDF ֆայլերի բովանդակության վերաբերյալ և ստանալ պատասխաններ, ստեղծել ամփոփումներ, թաքցնել զգայուն տեղեկությունները, գաղտնի տվյալները պաշտպանելու համար, ինչպես նաև օգտվել այլ հնարավորություններից։

Բացի լռելյայն հարցումներից և նախապես կարգավորված ԱԲ գործիքներից՝,10.0 տարբերակը հնարավորություն է տալիս կարգավորել նաև հետևյալ ֆունկցիաները։
- ԱԲ-ն արագ գործողություններ՝ միանվագ առաջադրանքներ կատարելու համար, օրինակ՝ տեքստի ոճը փոխելու կամ այն որոշակի լսարանի համար վերաշարադրելու նպատակով։
- ԱԲ օգնականներ՝ խմբագրման ընթացքում փաստաթղթում կատարվող բոլոր փոփոխություններին արձագանքելու համար։
- ԱԲ Չատում պահպանված հարցումներ՝ դրանք կրկնվող առաջադրանքների համար օգտագործելու նպատակով։
ONLYOFFICE խմբագրերում ԱԲ-ն թարմացումների մասին ավելին իմացեք այս բլոգի հոդվածում։
Միացրեք կամ անջատեք ԱԲ-ն մոդուլը ցանկացած պահի
10.0 տարբերակից սկսած, համակարգչային հավելվածում կիրառվում է ԱԲ-ն ինտեգրման բոլորովին նոր մոտեցում։ ԱԲ-ի բոլոր գործիքներն ու կարգավորումներն այժմ հասանելի են որպես առանձին մոդուլ, որը պետք է ներբեռնել ձեռքով։ Սա նշանակում է, որ ԱԲ բաղադրիչը նախապես տեղադրված չէ, ուստի կարող եք աշխատել խմբագրերում առանց ԱԲ ֆունկցիաների, առանց լրացուցիչ սեղմումների կամ գործողությունների։
Այնուամենայնիվ, եթե ցանկանում եք բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը և ժամանակ խնայել փաստաթղթերում կրկնվող առաջադրանքներ կատարելիս, կարող եք հեշտությամբ միացնել ԱԲ-ը, տեղադրելով համապատասխան մոդուլը։ Դրա համար մեկնարկային պատուհանի ձախ կողագոտում ընտրեք հետևյալ երկու տարբերակներից մեկը։
- ԱԲ Չատ՝ չատ, որտեղ կարող եք հաղորդակցվել ձեր վիրտուալ օգնականի հետ։
- ԱԲ Գործիքներ՝ ԱԲ Չատի համար նախատեսված պատրաստի գործիքների հավաքածու։
Այս տարբերակներից որևէ մեկն ընտրելուց հետո սեղմեք Ընդունել և տեղադրել կոճակը, և պատրաստ է։

Եթե ցանկանում եք անջատել ONLYOFFICE-ի ԱԲ գործիքներն համակարգչային հավելվածում, դա կարող եք անել Կարգավորումներ բաժնի համապատասխան ընտրանքի միջոցով, պարզապես սեղմեք Ապատեղադրել կոճակը, և պատրաստ է։

Վերափոխված մեկնարկային պատուհան
10.0 տարբերակում մեկնարկային պատուհանը ստացել է նոր տեսք, մինիմալիստական դիզայնով, վերափոխված ձախ կողագոտով և կոճակներով։ Այս բարելավման շնորհիվ կարող եք արագ մուտք գործել անհրաժեշտ բաժիններ, առանց ուշադրությունը շեղելու ավելորդ տարրերի վրա։

Վերափոխվել է նաև Ձևանմուշներ բաժինը, ինչի շնորհիվ այժմ ավելի հեշտ է դիտել հասանելի ձևանմուշները և արագ գտնել անհրաժեշտը՝ վաճառքի կոնտակտների ձևաթուղթ, հաշիվ-ապրանքագիր, մարքեթինգային պլանի էլեկտրոնային աղյուսակ, բիզնես պլանի ներկայացում, լրացվող երաշխավորագիր և այլն։

Թարմացվել է նաև Ամպային ծառայություններ բաժնի տեսքը։ Այժմ հասանելի բոլոր ամպային ծառայությունները ցուցադրվում են ցանկի տեսքով, և կարող եք հեշտությամբ ավելացնել ձեր հաշիվը՝ սեղմելով Միացնել կոճակը։

Odoo-ն՝ որպես նոր ամպային ծառայություն
Եթե հետևում եք ONLYOFFICE-ի և Odoo-ի ինտեգրման զարգացումներին, հավանաբար հիշում եք, որ ONLYOFFICE-ի՝ Odoo-ի համար նախատեսված կոնեկտորի վերջին թարմացումներին նվիրված մեր բլոգի հոդվածում խոստացել էինք ապահովել այս ինտեգրումը նաև ONLYOFFICE Desktop Խմբագրում։ Այժմ եկել է մեր խոստումը կատարելու ժամանակը։
10.0 տարբերակում Odoo-ն ավելացվել է հասանելի ամպային ծառայությունների ցանկում։ Այժմ կարող եք Ամպային ծառայություններ բաժնում ավելացնել ձեր Odoo հաշիվը և խմբագրել Odoo-ում պահվող փաստաթղթերը, աղյուսակները, ներկայացումներն ու PDF ֆայլերը, օգտագործելով ձեր համակարգչում տեղադրված տառատեսակները, տպման ծառայություններն ու ուղղագրության ստուգման գործիքները։

Բարելավումներ Linux-ի և macOS-ի համար
Վերջում նշենք, որ թարմացված համակարգչային հավելվածում բարելավումներ են կատարվել նաև Linux-ի և macOS-ի տարբերակներում։ Linux-ում նվազեցվել է հավելվածի պատուհանների շրջանակների հաստությունը և ավելացվել է պատուհանների ստվերային էֆեկտը։ Այս փոփոխությունների շնորհիվ ավելի հարմար է դարձել միաժամանակ մի քանի փաստաթղթերի հետ աշխատելը և դրանք կողք կողքի համեմատելը։

Ինչ վերաբերում է macOS-ին, օգտագործման հարմարավետությունը բարելավող կարևոր նորամուծություններից է ֆայլերի ներդիրների համար համատեքստային ընտրացանկերի հասանելիությունը։ Փաստաթղթի ներդիրի վրա մկնիկի աջ կոճակով սեղմելիս բացվում է համատեքստային ընտրացանկ, որը թույլ է տալիս փակել, տեղափոխել, ամրացնել կամ ապամրացնել փաստաթուղթը, ինչպես նաև ստեղծել նոր փաստաթուղթ։ Այս հնարավորությունը հատկապես օգտակար է միաժամանակ մի քանի փաստաթղթերի հետ աշխատելիս։

Այլ բարելավումներ
Ահա այն նոր հնարավորությունների համառոտ տարբերակը, որը հասանելի կլինի ONLYOFFICE Desktop Խմբագրի 10.0 թարմացումից հետո՝
- PDF ֆայլերից մետատվյալների հեռացում՝ Թաքցնել գործիքի միջոցով։
- Ձևաթղթերում ստորագրությունների կրկնակի օգտագործման հնարավորություն։
- Հորիզոնական գիծ պատուհանի կարգավորումներ, ձևաչափման ճշգրիտ կառավարման համար։
- Վանդակների արժեքների ավտոմատ լրացման միացման և անջատման հնարավորություն։
- Աղյուսակներում թերթի ֆոնի աջակցություն։
- Ներկայացումներում ցուցադրման նոր ռեժիմներ և տպման ընդլայնված կարգավորումներ։
- Սլայդների արտահանում GIF կամ տեսանյութի ձևաչափով։
Իմացեք, թե ինչպես են աշխատում այս ֆունկցիաները, ընթերցելով բլոգի այս հոդվածը, կամ դիտեք մեր վեբինարը YouTube-ում, ավելին իմանալու համար։
Ներբեռնեք ONLYOFFICE Desktop Editors 10.0-ը
Ցանկանո՞ւմ եք փորձել համակարգչային հավելվածի թարմացված տարբերակը։ Ներբեռնեք ONLYOFFICE Desktop Editors-ի վերջին տարբերակը Windows, Linux և macOS օպերացիոն համակարգերի համար մեր պաշտոնական կայքից։
Snap, Flatpak և AppImage փաթեթների թարմացված տարբերակները հասանելի կլինեն ավելի ուշ։ Հետևե՛ք մեր նորություններին։
Կիսվեք ձեր կարծիքով
Կա՞ն ֆունկցիաներ, որոնք դեռ բացակայում են, կամ ունե՞ք առաջարկներ ու գաղափարներ՝ ONLYOFFICE խմբագրերն ավելի լավը դարձնելու համար։ Մի՛ հապաղեք կիսվել ձեր կարծիքով մեր համայնքի ֆորումում։
Օգտակար հղումներ
ONLYOFFICE Desktop Editors՝ պաշտոնական կայք / GitHub
10.0 տարբերակի փոփոխությունների ամբողջական ցանկը
ONLYOFFICE Docs 10.0՝ վեբինար / բլոգի հոդված
Ստեղծել ձեր անվճար ONLYOFFICE հաշիվը
Դիտում, խմբագրում և համագործակցում փաստաթղթերում, աղյուսակաթերթերում, սլայդներում, ձևաթղթերում և PDF ֆայլերում:


