Ծանոթացե՛ք ONLYOFFICE Docs 10.0-ին՝ ԱԲ գործիքներ և մոդուլային հավելվածներ, ավելի քան 50 նոր գործառույթ, 1,000 շտկված սխալ, անվտանգության 35 խոցելիության վերացում և ավելին

13 հոկտեմբերի 2026Sona-ի կողմից

ONLYOFFICE Docs 10.0-ն արդեն հասանելի է շուրջ 50 նոր ֆունկցիաներով, ավելի քան 1,000 շտկված սխալով և անվտանգության շուրջ 35 խոցելիության վերացմամբ։ PDF ֆայլերից և էլեկտրոնային աղյուսակներից մինչև ներկայացումներ և տեքստային փաստաթղթեր, այս թարմացումները նախատեսված են ձեր ամենօրյա աշխատանքն ավելի արագ, անվտանգ և արդյունավետ դարձնելու համար։

Meet ONLYOFFICE Docs 10.0: AI tools and modular apps, 50+ new features, 1,000 bug fixes, 35 fixed vulnerabilities, and more

ԱԲ գործիքներ բոլոր խմբագրերում

ONLYOFFICE Docs 10.0-ի միջոցով ԱԲ գործիքներն անմիջապես հասանելի են բոլոր խմբագրերում, աջակցելով փաստաթղթերի հետ աշխատանքի ամբողջ գործընթացին, բովանդակության ստեղծումից մինչև ձևաչափում։ Քանի որ ԱԲ-ն հասկանում է յուրաքանչյուր ֆայլի համատեքստը, դրա առաջարկները մնում են համապատասխան և օգտակար։

ԱԲ գործիքները հասանելի են խմբագրերի առանձին ներդիրում, որտեղից կարող եք բացել ԱԲ չատը և օգտվել դրանց հնարավորություններից։ Ամենատարածված գործողությունների համար հասանելի են նախապես սահմանված հարցումներ, սակայն ԱԲ-ի հնարավորությունները շատ ավելի լայն են։

ԱԲ-ն PDF խմբագրում

Այժմ ԱԲ-ն աշխատում է նաև PDF ֆայլերի ներսում, ստատիկ փաստաթղթերը վերածելով ինտերակտիվ տեղեկատվական ռեսուրսների։ Սա հատկապես օգտակար է այն թիմերի համար, որոնք աշխատում են մեծ ծավալի տեղեկատվություն պարունակող փաստաթղթերի հետ։

  • Հարցեր տվեք փաստաթղթի վերաբերյալ և ստացեք անմիջական պատասխաններ
  • Ստեղծեք ամփոփում ընդամենը մեկ սեղմումով
  • Փաստաթղթի բովանդակության հիման վրա կազմեք էլեկտրոնային նամակների նախագծեր
  • Թաքցրեք գաղտնի տեղեկատվությունը, պաշտպանելով զգայուն տվյալները
  • Եվ ավելին։

Meet ONLYOFFICE Docs 10.0: AI tools and modular apps, 50+ new features, 1,000 bug fixes, 35 fixed vulnerabilities, and more

ԱԲ-ն տեքստային խմբագրում

Տեքստային փաստաթղթերի հետ աշխատելիս ԱԲ-ն արագացնում է գրելու, խմբագրելու և վերանայելու գործընթացները ,թույլ տալով օգտատերերին շարունակել աշխատանքն առանց շեղվելու։

  • Ամփոփեք ծավալուն փաստաթղթերը վայրկյանների ընթացքում
  • Վերաշարադրեք կամ պարզեցրեք բարդ պարբերությունները
  • Թարգմանեք տեքստն անմիջապես փաստաթղթում
  • Ստուգեք տեքստը և առանձնացրեք հիմնական կետերը
  • Ստեղծեք բովանդակության ցանկ և ստացեք վերնագրի առաջարկներ
  • Ավտոմատ կիրառեք ձևաչափումը՝ կոկիկ և պրոֆեսիոնալ արդյունք ստանալու համար

Meet ONLYOFFICE Docs 10.0: AI tools and modular apps, 50+ new features, 1,000 bug fixes, 35 fixed vulnerabilities, and more

ԱԲ-ն Աղյուսակների խմբագրում

Մեծ ծավալի տվյալների հետ աշխատելիս ԱԲ-ն հեշտացնում է բանաձևերի և տվյալների հավաքածուների հետ աշխատանքն, օգնելով թիմերին հում տվյալներից ստանալ հստակ և օգտակար եզրակացություններ՝

  • Ստեղծեք բանաձևեր և ստացեք դրանց աշխատանքի սկզբունքի բացատրությունը
  • Վերլուծեք տվյալների հավաքածուները և բացահայտեք միտումները
  • Կազմեք կանխատեսումներ և Ամփոփիչ Աղյուսակներ
  • Կարգավորեք անհամապատասխան տվյալները և հայտնաբերեք շեղվող արժեքները
  • Լրացրեք բացակայող արժեքները

Meet ONLYOFFICE Docs 10.0: AI tools and modular apps, 50+ new features, 1,000 bug fixes, 35 fixed vulnerabilities, and more

ԱԲ-ն ներկայացումների խմբագրում

Ներկայացումների հետ աշխատելիս ԱԲ-ն օգնում է մեկ գաղափարը վերածել ամբողջական և լավ կառուցվածքով ներկայացման։

  • Ստեղծեք պլաններ և ստացեք սլայդների վերնագրերի առաջարկներ
  • Կազմեք կետային ցանկեր և ձևավորեք շնորհանդեսի ընդհանուր կառուցվածքը
  • Ապահովեք սլայդների միջև սահուն և տրամաբանական անցումներ, պատմողական ամբողջականություն ստեղծելու համար
  • Ստեղծեք զեկուցողի նշումներ և ստացեք տեսողական ձևավորման գաղափարներ

Meet ONLYOFFICE Docs 10.0: AI tools and modular apps, 50+ new features, 1,000 bug fixes, 35 fixed vulnerabilities, and more

ԱԲ գործողություններ, օգնականներ և հարցումներ

Դուք կարող եք դուրս գալ նախապես սահմանված հարցումների շրջանակից և կարգավորել ԱԲ գործիքներն այնպես, որ դրանք համապատասխանեն ձեր աշխատանքային գործընթացին։

  • ԱԲ արագ գործողություններ, նախատեսված մեկանգամյա առաջադրանքների համար, օրինակ՝ տեքստի ոճը փոխելու։
  • ԱԲ օգնականներ՝ շարունակաբար աշխատում են և արձագանքում փաստաթղթում կատարվող փոփոխություններին, խմբագրման ընթացքում։
  • ԱԲ չատում պահպանված հարցումներ՝ թույլ են տալիս կրկին օգտագործել ձեր նախընտրած հարցումները, որպեսզի հաճախակի կատարվող առաջադրանքները կատարեք ընդամենը մեկ սեղմումով։

Որտեղ գտնել՝ ԱԲ Գործիքներ ներդիրում։

Meet ONLYOFFICE Docs 10.0: AI tools and modular apps, 50+ new features, 1,000 bug fixes, 35 fixed vulnerabilities, and more

Խնդրում ենք նկատի ունենալ` ԱԲ արագ գործողություններն ու ԱԲ օգնականներն այս պահին հասանելի են միայն փաստաթղթերի խմբագրում։

ԱԲ գործիքներ՝ ձեր նախընտրությամբ

Ամպային միջավայրում համալրեք ձեր Դրամապանակը , որպեսզի ակտիվացնեք ONLYOFFICE ԱԲ ծառայությունը և սկսեք օգտվել դրա հնարավորություններից։ Սերվերային տարբերակներում կարող եք միացնել ցանկացած ԱԲ մոդել, այդ թվում լոկալ մոդելներ, գաղտնիության բարձր մակարդակ պահանջող աշխատանքային սցենարների համար։

Ե՛վ ամպային, և՛ սերվերային միջավայրերում կարող եք ընտրել լռելյայն ԱԲ մոդել և տարբեր առաջադրանքների համար նշանակել տարբեր մոդելներ։

Հասանելիության վերաբերյալ նշում՝ օգտատերերի արձագանքներին ընդառաջ, բաց ծածկագրով տարբերակներից հեռացվել է ներկառուցված ԱԲ-ը։ ԱԲ գործիքները տեղադրվում են առանձին։

ONLYOFFICE Docs + հավելվածներ

ONLYOFFICE Docs 10.0-ն առաջարկում է մոդուլային հավելվածներ, որոնք կարող եք համատեղել ըստ ձեր կարիքների՝ ԱԲ գործակալներ, Ձևաթղթեր, Սենյակներ և Ֆայլեր։ Դրանցից յուրաքանչյուրը լուծում է առօրյա աշխատանքի կոնկրետ խնդիր, և դուք ակտիվացնում եք միայն այն գործիքները, որոնց կարիքն իսկապես ունեք։

Meet ONLYOFFICE Docs 10.0: AI tools and modular apps, 50+ new features, 1,000 bug fixes, 35 fixed vulnerabilities, and more

Ահա հիմնական առավելությունը՝ ճկունությունը։ Ծրագրային ապահովմանը ձեր աշխատանքը հարմարեցնելու փոխարեն դուք եք հարմարեցնում ծրագրային ապահովումը ձեր աշխատանքին։ Արդյունքում ավելորդ տարրերն ավելի քիչ են, աշխատանքային միջավայրն ավելի պարզ է, իսկ գործիքները հարմարեցված հենց ձեր կարիքներին։

Այսպիսով, հավելվածներն ու խմբագրերը գործում են որպես մեկ ճկուն համակարգ։ Տեղադրեք խմբագրերը, ընդլայնեք դրանց հնարավորությունները հավելվածների միջոցով և հեշտությամբ ինտեգրեք այս փաթեթը ձեր լուծման մեջ։

PDF խմբագիր՝ ավելի մեծ վերահսկողություն և գաղտնիության առավել հուսալի պաշտպանություն

ONLYOFFICE Docs 10.0-ը PDF Խմբագրին ավելացնում է գործիքներ, որոնք օգնում են մաքրել փաստաթղթերը, արագացնել ստորագրման գործընթացը և ավելի լավ պաշտպանել տվյալները։ Սա հատկապես կարևոր է այն թիմերի համար, որոնք աշխատում են զգայուն տեղեկատվություն պարունակող ֆայլերի հետ։

Հեռացրեք մետատվյալները, օգտագործելով Թաքցնել գործիքը։ Ֆայլով կիսվելուց առաջ հեռացրեք թաքնված տեղեկությունները, որոնք հակառակ դեպքում կարող են փոխանցվել փաստաթղթի հետ միասին։

Որտեղ գտնել՝ Թաքցնել ներդիր →Հեռացնել թաքնված տեղեկությունները

Meet ONLYOFFICE Docs 10.0: AI tools and modular apps, 50+ new features, 1,000 bug fixes, 35 fixed vulnerabilities, and more

Անոտացիաների կարգավորումների անհատականացում։ Կարգավորումների վահանակում փոփոխեք անոտացիաների եզրագծի և ֆոնի հատկությունները, ինչպես նաև թափանցիկության աստիճանը, որպեսզի ձեր նշումները ցուցադրվեն հենց ձեր նախընտրած ձևով։

Որտեղ գտնել՝ Անոտացիաների կարգավորումներ

Meet ONLYOFFICE Docs 10.0: AI tools and modular apps, 50+ new features, 1,000 bug fixes, 35 fixed vulnerabilities, and more

Աղյուսակների ավտոմատ ճանաչում։ PDF ֆայլում Խմբագրել տեքստը ֆունկցիան օգտագործելիս աղյուսակները ճանաչվում են ավտոմատ կերպով։ Խմբագիրն ինքնուրույն ճանաչում է աղյուսակի կառուցվածքը, այնպես որ այլևս կարիք չկա ձեռքով վերականգնելու տողերն ու սյունակները։

Որտեղ գտնել՝ Խմբագրել PDF-ը

Meet ONLYOFFICE Docs 10.0: AI tools and modular apps, 50+ new features, 1,000 bug fixes, 35 fixed vulnerabilities, and more

Ստորագրությունների ավելացում Մեկնաբանություն ներդիրից։ Ավելացրեք ստորագրություն անմիջապես Մեկնաբանություն ներդիրից, առանց աշխատանքային միջավայրը լքելու։ Այս փոքր փոփոխությունը խնայում է ժամանակը սովորական ստորագրման գործողություններ կատարելիս։

Որտեղ գտնել՝ Մեկնաբանություն ներդիրում

Meet ONLYOFFICE Docs 10.0: AI tools and modular apps, 50+ new features, 1,000 bug fixes, 35 fixed vulnerabilities, and more

Ստորագրությունների կրկնակի օգտագործում ձևաթղթերում։ Պահպանեք ձեր ստորագրությունը մեկ անգամ և կրկին օգտագործեք այն անհրաժեշտության դեպքում։ Կարգավորեք այն ընդամենը մեկ անգամ, այնուհետև ընտրեք պահպանված ստորագրությունների ցանկից, կրկնվող ստորագրման գործողություններն արագացնելու համար։

Որտեղ գտնել՝ Ձևաթղթեր → Ստորագրության դաշտեր

Meet ONLYOFFICE Docs 10.0: AI tools and modular apps, 50+ new features, 1,000 bug fixes, 35 fixed vulnerabilities, and more

Ձևաթղթերում ուղղագրության ստուգում։ Կարգավորեք ուղղագրության ստուգումը միացնելով կամ անջատելով այն կոնկրետ ձևաթուղթը լրացնելիս։ Այսպիսով, դուք ինքներդ եք որոշում երբ պետք է ֆունկցիան ակտիվ լինի։

Որտեղ գտնել՝ Ձևաթղթեր → Դաշտի կարգավորումներ → Ստուգել ուղղագրությունը

Meet ONLYOFFICE Docs 10.0: AI tools and modular apps, 50+ new features, 1,000 bug fixes, 35 fixed vulnerabilities, and more

Փաստաթղթերի խմբագիր՝ ավելի կոկիկ և պրոֆեսիոնալ ձևաչափում

Docs 10.0-ի Փաստաթղթերի խմբագիրը ներառում է կատարելագործված գործիքներ, որոնք թույլ են տալիս ավելի քիչ ձեռքով աշխատանք կատարելով ստեղծել կոկիկ և պրոֆեսիոնալ փաստաթղթեր։ Բարելավումները հատկապես օգտակար են նաև միջազգային թիմերի համար։

Համատեղ աշխատանք՝ կուրսորի դիրքի բարելավված կառավարում

Իրական ժամանակում համատեղ խմբագրումն այժմ ավելի սահուն է դարձել։ Անցեք անմիջապես մեկ այլ օգտատիրոջ կուրսորի դիրքին՝ տեսնելու, թե ձեր գործընկերն աշխատանքի որ հատվածում է փոփոխություններ կատարում։ Սա օգնում է համաժամեցնել աշխատանքը համատեղ խմբագրման ընթացքում և արագ հասկանալ, թե փաստաթղթի որ հատվածի վրա է կենտրոնացած գործընկերը։

Որտեղ գտնել՝ ֆայլը խմբագրող օգտատերերի ցանկ → Հետևել / Դադարեցնել հետևումը

Meet ONLYOFFICE Docs 10.0: AI tools and modular apps, 50+ new features, 1,000 bug fixes, 35 fixed vulnerabilities, and more

Հորիզոնական գծի կարգավորումների պատուհան։ Նոր կարգավորումների պատուհանը թույլ է տալիս փոփոխել յուրաքանչյուր հորիզոնական գծի հատկությունները, այն փաստաթղթի ձևավորմանը ճշգրտորեն համապատասխանեցնելու համար։

Որտեղ գտնել՝ Հորիզոնական գծի կարգավորումներ

Meet ONLYOFFICE Docs 10.0: AI tools and modular apps, 50+ new features, 1,000 bug fixes, 35 fixed vulnerabilities, and more

Հաջորդ պարբերության հետ պահպանում։ Այս ֆունկցիան թույլ է տալիս փոխկապակցված բովանդակությունը պահել նույն էջում։ Այն կիրառելի է աղյուսակների, ինչպես նաև բլոկային բովանդակության կառավարման տարրերի ներսում գտնվող պարբերությունների և աղյուսակների համար, կանխելով անհարմար բաժանումները, օրինակ՝ երբ վերնագիրն առանձնանում է իրեն հաջորդող բովանդակությունից։

Որտեղ գտնել՝ Պարբերության լրացուցիչ կարգավորումներ

Meet ONLYOFFICE Docs 10.0: AI tools and modular apps, 50+ new features, 1,000 bug fixes, 35 fixed vulnerabilities, and more

Տողերի տեղափոխում հաջորդ էջեր։ Թույլ տվեք երկար աղյուսակների տողերին բնական կերպով շարունակվել հաջորդ էջերում, առանց դրանց ցուցադրումը կտրելու։ Սա հեշտացնում է մեծ ծավալի տվյալներ պարունակող աղյուսակների ընթերցումը։

Որտեղ գտնել՝ Աղյուսակի կարգավորումներ

Meet ONLYOFFICE Docs 10.0: AI tools and modular apps, 50+ new features, 1,000 bug fixes, 35 fixed vulnerabilities, and more

Աջից ձախ (RTL) ուղղությամբ գրելու բարելավված աջակցություն։ Գրաֆիկական բանաձևերն ու տեքստի տողում տեղադրված այլ օբյեկտներն այժմ շատ ավելի հուսալի են աշխատում աջից ձախ գրվող փաստաթղթերում։ Սա յուրաքանչյուր լեզվի լիարժեք աջակցությունն ապահովելու մեր շարունակական ջանքերի մի մասն է։

Meet ONLYOFFICE Docs 10.0: AI tools and modular apps, 50+ new features, 1,000 bug fixes, 35 fixed vulnerabilities, and more

Տողերի բարձրության սահմաններով կտրում։ Երբ բովանդակությունը դուրս է գալիս տողի բարձրության սահմաններից, այն կոկիկ կերպով կտրվում է, ապահովելով փաստաթղթի ավելի մաքուր և պրոֆեսիոնալ տեսքը։

Meet ONLYOFFICE Docs 10.0: AI tools and modular apps, 50+ new features, 1,000 bug fixes, 35 fixed vulnerabilities, and more

Աղյուսակների խմբագիր՝ ավելի արագ, խելացի և հարմարավետ

ONLYOFFICE Docs 10.0-ի Աղյուսակներում հիմնական ուշադրությունը դարձվել է արտադրողականության բարձրացմանը։ Մի շարք բարելավումներ նաև տվյալների հետ աշխատանքը դարձնում են ավելի ինտուիտիվ և հարմարավետ։

Արտադրողականության բարելավումներ

Աղյուսակներն աշխատում են ավելի արագ, տեխնիկական մի շարք կատարելագործումների շնորհիվ, այդ թվում ոճերի և տվյալների պահպանման առանձնացման ու վանդակների սահմանափակ շրջանցման մեխանիզմի ներդրման միջոցով, որը մշակում է միայն տվյալ գործողության համար անհրաժեշտ վանդակները։ Գործնականում սա նշանակում է ավելի քիչ սպասման ժամանակ և մեծ ծավալի տվյալներ պարունակող աշխատանքային գրքերի ավելի սահուն մշակում։

Թիմերի կողմից առավել հաճախ օգտագործվող ֆունկցիաները, այդ թվում՝ SUMIF, AVERAGEIF, COUNTIFS, SUMIFS,  AVERAGEIFS, MAXIFS, և MINIFS նույնպես օպտիմիզացվել են, ավելի արագ աշխատելու համար։ Արդյունքում նույնիսկ բարդ հաշվարկները կատարվում են ավելի արագ։

Օգտագործման հարմարավետության բարելավումներ

ֆունկցիաների հաստատունների վերաբերյալ հուշումներ։ Մուտքագրման ընթացքում հստակ հուշումները ցույց են տալիս, թե որ հաստատունը որտեղ պետք է օգտագործել, հեշտացնելով բանաձևերի կազմումը և վերացնելով անորոշությունը։

Meet ONLYOFFICE Docs 10.0: AI tools and modular apps, 50+ new features, 1,000 bug fixes, 35 fixed vulnerabilities, and more

Բանաձևերում օգտագործվող տիրույթների գունային ընդգծում։ Բանաձևի հետ աշխատելիս դրանում նշված վանդակների տիրույթներն ընդգծվում են, բարդ բանաձևերն ավելի հեշտ ընթերցելու և դրանց ճշտությունը մեկ հայացքով ստուգելու համար։

Meet ONLYOFFICE Docs 10.0: AI tools and modular apps, 50+ new features, 1,000 bug fixes, 35 fixed vulnerabilities, and more

Ընտրված տիրույթի անիմացիոն եզրագիծ։ Տվյալները պատճենելուց կամ կտրելուց հետո շարժվող եզրագիծը հստակ ընդգծում է ընտրված տիրույթը, թույլ տալով հեշտությամբ տեսնել, թե ինչ տվյալներ եք պատրաստվում տեղադրել։

Meet ONLYOFFICE Docs 10.0: AI tools and modular apps, 50+ new features, 1,000 bug fixes, 35 fixed vulnerabilities, and more

Բոլոր վանդակների չափերի փոփոխություն մկնիկի միջոցով։ Փոխեք բոլոր վանդակների բարձրությունն ու լայնությունը միաժամանակ, մկնիկի օգնությամբ։ Այսպիսով, կստանաք կոկիկ և համաչափ դասավորություն, առանց յուրաքանչյուր վանդակի չափերն առանձին փոխելու։

Meet ONLYOFFICE Docs 10.0: AI tools and modular apps, 50+ new features, 1,000 bug fixes, 35 fixed vulnerabilities, and more

Վանդակների արժեքների ավտոմատ լրացման միացում և անջատում։ Միացրեք կամ անջատեք Ավտոմատ լրացման ֆունկցիան, ըստ ձեր նախընտրության։

Որտեղ գտնել՝ Ֆայլ ներդիր → Ընդլայնված կարգավորումներ

Meet ONLYOFFICE Docs 10.0: AI tools and modular apps, 50+ new features, 1,000 bug fixes, 35 fixed vulnerabilities, and more

Աշխատաթերթի ֆոնի աջակցություն։ Այժմ աշխատաթերթերի ֆոնային ձևավորումը պահպանվում է ֆայլերը բացելիս և պահպանելիս։

Meet ONLYOFFICE Docs 10.0: AI tools and modular apps, 50+ new features, 1,000 bug fixes, 35 fixed vulnerabilities, and more

Ներկայացումների խմբագիր՝ դիտման, տպման և համօգտագործման նոր հնարավորություններ

Docs 10.0-ն ավելի մեծ ճկունություն է ապահովում Ներկայացումների Խմբագրում՝ աշխատանքի բոլոր փուլերում, սկսած սլայդների նախապատրաստումից մինչև պատրաստի ներկայացումների համօգտագործումը։

Դիտման նոր ռեժիմներ։ Ընտրեք ձեր առաջադրանքին համապատասխան դիտման ռեժիմը։ Յուրաքանչյուր ռեժիմ նախատեսված է ներկայացման պատրաստման և վերանայման տարբեր փուլերի համար։

  • Կառուցվածքի դիտում
  • Ընթերցման ռեժիմ
  • Նշումների էջ
  • Նշումների գլխավոր ձևանմուշ
  • Թերթիկների գլխավոր ձևանմուշ

Որտեղ գտնել՝ Դիտում ներդիրում

Meet ONLYOFFICE Docs 10.0: AI tools and modular apps, 50+ new features, 1,000 bug fixes, 35 fixed vulnerabilities, and more

Տպման ընդլայնված կարգավորումներ։ Ստացեք տպման գործընթացի շատ ավելի լայն վերահսկողություն։ Կարող եք տպել նշումներ, թերթիկներ և ներկայացման կառուցվածքը, ինչպես նաև թերթիկներում ներառել թաքնված սլայդներ, ֆոնային պատկերներ, եզրագծեր, մեկնաբանություններ և սլայդների համարներ։ Բացի այդ, կարող եք հարմարեցնել բովանդակության չափը, էջի չափերին համապատասխան։

Որտեղ գտնել՝ Ֆայլ ներդիր → Տպել

Meet ONLYOFFICE Docs 10.0: AI tools and modular apps, 50+ new features, 1,000 bug fixes, 35 fixed vulnerabilities, and more

Արտահանում GIF-ի կամ տեսանյութի ձևաչափով։ Պահպանեք ներկայացումը GIF-ի կամ տեսանյութի ձևաչափով։ Սա հեշտացնում է սլայդների տարածումը սոցիալական ցանցերում, էլեկտրոնային փոստով և հաղորդակցության այլ ալիքներով։

Որտեղ գտնել՝ Ֆայլ ներդիր → Ներբեռնել որպես

Meet ONLYOFFICE Docs 10.0: AI tools and modular apps, 50+ new features, 1,000 bug fixes, 35 fixed vulnerabilities, and more

Լրացուցիչ բարելավումներ

Հիմնական խմբագրերից բացի, ONLYOFFICE Docs 10.0-ն առաջարկում է համատեղելիության և ընդլայնման նոր հնարավորություններ, որոնք հեշտացնում են ամենօրյա աշխատանքը տարբեր միջավայրերում։

Ֆայլերի ձևաչափերի ընդլայնված աջակցություն։ Տարբեր ձևաչափերի հետ ավելի լայն համատեղելիությունը նվազեցնում է խոչընդոտները տարբեր գործիքներ օգտագործող մարդկանց միջև ֆայլեր փոխանակելիս։

  • Բացեք և փոխարկեք .ofd ֆայլերը այլ ձևաչափերի։
  • Պահպանեք աղյուսակները դասական .xls ձևաչափով։

SVG-ի փոխարկում պատկերի ձևի։ Փոխարկեք SVG պատկերը խմբագրվող գրաֆիկական օբյեկտի, որի ձևն ու հատկությունները կարող եք ազատորեն փոփոխել։

Որտեղ գտնել՝ Փոխարկել պատկերի ձևի

Meet ONLYOFFICE Docs 10.0: AI tools and modular apps, 50+ new features, 1,000 bug fixes, 35 fixed vulnerabilities, and more

Տվյալների աղյուսակի աջակցություն։ Գծապատկերի հետ մեկտեղ ցուցադրեք դրա հիմքում ընկած տվյալները, որպեսզի դիտողները տեսնեն ինչպես տվյալների գրաֆիկական պատկերը, այնպես էլ դրա հիմքում ընկած թվային արժեքները։

Meet ONLYOFFICE Docs 10.0: AI tools and modular apps, 50+ new features, 1,000 bug fixes, 35 fixed vulnerabilities, and more

Նոր պլագիններ։ ONLYOFFICE համայնքի շնորհիվ հասանելի են նոր պլագիններ, որոնք ընդլայնում են խմբագրերի հնարավորությունները, այդ թվում՝

  • Antidote՝ ուղղագրության և քերականության ստուգման համար։
  • Curly՝ բազմակի օգտագործման ձևանմուշների համար։
  • Chinese Converter և Chinese Formatter՝ չինարեն տեքստի փոխարկման և ձևաչափման համար։
  • Salesforce հավելված՝ Salesforce-ի և էլեկտրոնային աղյուսակների միջև տվյալներ ներմուծելու և արտահանելու համար։

Պլագին Մենեջերի վերափոխված ինտերֆեյս։ Ավելի պարզ և հարմարավետ դասավորությունը, ինչպես նաև ձախ կողմում տեղադրված կատեգորիաների վահանակը, հեշտացնում են հավելումների որոնումն ու կառավարումը։

Meet ONLYOFFICE Docs 10.0: AI tools and modular apps, 50+ new features, 1,000 bug fixes, 35 fixed vulnerabilities, and more

Անվտանգություն՝ ավելի հուսալի պաշտպանություն ներկառուցված համակարգում

Հզոր ֆունկցիաներն արժեքավոր են միայն այն դեպքում, երբ ձեր տվյալները պաշտպանված են։ Այդ պատճառով ONLYOFFICE Docs 10.0-ի այս թողարկման հիմքում անվտանգության ապահովումն է։ Ներդրվել են մի շարք բարելավումներ, որոնք նախատեսված են զգայուն փաստաթղթերը պաշտպանելու և թիմերի վստահությունն իրենց աշխատանքային միջավայրի նկատմամբ բարձրացնելու համար։ Սա հատկապես կարևոր է այժմ, երբ ԱԲ-ի զարգացումը չարագործներին նույնպես նոր հնարավորություններ է տալիս հայտնաբերելու և շահագործելու անվտանգության խոցելիությունները։

Այս տարբերակում շտկվել է անվտանգության շուրջ 35 խոցելիություն, ինչի շնորհիվ փաթեթն ավելի հուսալի պաշտպանություն է ապահովում այն կազմակերպությունների համար, որոնք աշխատում են մեծ ծավալի գաղտնի տեղեկատվության հետ։

Անվտանգության հիմնական բարելավումները կներկայացվեն մեր բլոգի առանձին հրապարակման մեջ։ Հետևե՛ք նորություններին։

Մասնակցե՛ք ONLYOFFICE-ի զարգացմանը ձեր գաղափարներով։

Կիսվեք ձեր կարծիքներով, առաջարկներով և գաղափարներով, թե ինչպես կարող ենք կատարելագործել մեր լուծումները և ձեր աշխատանքային փորձն ավելի լավը դարձնել։ Ձեր կարծիքը կարևոր է մեզ համար, ուստի այցելե՛ք մեր համայնքի ֆորում և կիսվե՛ք ձեր առաջարկներով արդեն այսօր։

ԹՈՂՆԵԼ ԿԱՐԾԻՔ

Ինչպես օգտվել նոր ֆունկցիաներից

Դիտե՛ք մեր տեսանյութը նորագույն թարմացումներին և դրանց կիրառմանը ծանոթանալու համար՝

Ձեռք բերեք ONLYOFFICE Docs 10.0 տարբերակը

Գրանցվեք՝ ստանալու համար անվճար ամպային հաշիվ և անմիջապես ծանոթանալու խմբագրերի վերջին տարբերակին՝

ՍՏԵՂԾԵԼ ԱՆՎՃԱՐ ԱՄՊԱՅԻՆ ՀԱՇԻՎ

Ինքնահոսթինգ տարբերակով աշխատող լուծումների համար նախատեսված նոր տարբերակը հասանելի կլինի մի փոքր ավելի ուշ։ Մենք ձեզ կտեղեկացնենք։

Ստեղծել ձեր անվճար ONLYOFFICE հաշիվը

Դիտում, խմբագրում և համագործակցում փաստաթղթերում, աղյուսակաթերթերում, սլայդներում, ձևաթղթերում և PDF ֆայլերում: