ONLYOFFICE Համակարգչային Խմբագրեր 9.3՝ բազմաէջ դիտում փաստաթղթերում, Box և Dropbox ինտեգրում, macOS-ի համար բազմակի պատուհանների աջակցություն և ավելին
Հիանալի նորություն Windows, Linux և macOS օգտագործողների համար։
ONLYOFFICE Համակարգչային Խմբագրերի 9.3-ն արդեն հասանելի է՝ ձեզ ներկայացնելով իր օնլայն տարբերակի նոր ֆունկցիաները, ներառյալ երկար սպասված մի շարք բարելավումներ, ինչպիսիք են փաստաթղթերում բազմաէջ դիտումը, աղյուսակներում Լուծելու գործիքը և macOS-ի համար բազմակի պատուհանների աջակցությունը։ Ավելին իմանալու համար ընթերցեք այս բլոգը։

Դիտեք փաստաթղթի մի քանի էջ միաժամանակ
9.3 տարբերակում բազմաէջ փաստաթղթերի հետ աշխատանքը դարձել է զգալիորեն ավելի հեշտ՝ թույլ տալով միաժամանակ դիտել մի քանի էջ կողք կողքի։
Ինչպես գտնել՝ Դիտել» ներդիր ➙ Բազմակի էջեր / Բազմակի էջեր կարգավիճակի վահանակում

Գտեք օպտիմալ լուծումներ Լուծման միջոցով
Օգտագործեք նոր ավելացված Լուծել գործիքը՝ ձեր աղյուսակներում բանաձևի օպտիմալ (առավելագույն կամ նվազագույն) արժեքը գտնելու համար։
Ինչպես գտնել՝ Տվյալներ ներդիր ➙ Լուծում

Ստորագրեք PDF ձևաթղթեր
Թարմացված ստորագրության դաշտի շնորհիվ PDF ձևաթղթի ստորագրումը դարձել է ավելի հեշտ։ Ձեր PDF ձևաթղթերի ստացողներն այժմ, բացի պատկերներ վերբեռնելու հնարավորությունից, կարող են օգտվել նաև ստորագրման նոր տարբերակներից՝
- Մուտքագրել։ Մուտքագրեք ձեր ստորագրությունը՝ ընտրելով ձեզ դուր եկող տառատեսակը։
- Նկարել։ Նկարեք ձեր ստորագրությունն անմիջապես էկրանին՝ օգտագործելով մկնիկ կամ սենսորային սարք։
Բացի այդ, պատկերներ վերբեռնելիս այժմ հնարավոր է հեռացնել սպիտակ ֆոնը, որպեսզի ստորագրությունը լինի ավելի հստակ և ընթեռնելի։

Խմբագրեք գաղտնաբառով պաշտպանված PDF ֆայլերը
Եթե անհրաժեշտ է խմբագրել գաղտնաբառով պաշտպանված PDF ֆայլ, թարմացված համակարգչային հավելվածը թույլ է տալիս ապակողպել այն՝ հետագա խմբագրման համար։ Պարզապես բացեք պաշտպանված PDF-ը, անցեք Խմբագրման ռեժիմ և մուտքագրեք պահանջվող գաղտնաբառը։
Ինչպես գտնել՝ Խմբագրման ռեժիմ ➙ Պաշտպանությունից հանել փաստաթուղթը

GIF-երը ցուցադրել Սլայդշոու ռեժիմում
Թարմացված համակարգչային հավելվածում ONLYOFFICE Ներկայացման Խմբագիրն այժմ աջակցում է GIF անիմացիաները սլայդշոու ռեժիմում, դարձնելով ձեր սլայդներն ավելի դինամիկ և գրավիչ։
Ինչպես գտնել՝ Սլայդշոու
Այլ նորություններ 9.3 տարբերակում
Կարճ նկարագիր այն կարևոր բարելավումների մասին, որոնք հասանելի են ONLYOFFICE Համակարգչային Խմբագրի 9.3 տարբերակում թարմացնելուց հետո՝
- Հղումների կառավարում, ներկառուցված տառատեսակների խմբագրում և մակրոների ձայնագրում PDF ֆայլերում;
- Վերնագիր և Ստորագիր ներդիր և բարելավված մկնիկի ընտրություն փաստաթղթերում;
- Բարելավված բանաձևերի գրադարան, Նոր Ֆորմատ կոճակ և դինամիկ զանգվածների աջակցություն աղյուսակներում;
- Հղումների ավելացում պատկերներին, ձևերին և խմբերին փաստաթղթերում և աղյուսակներում;
- Ֆայլերի պահպանություն .md ֆորմատում;
- TSV ֆայլերի (Tab-Separated Values) բացում դիտելու համար և ավելին։
Ընթերցեք այս հոդվածը՝ իմանալու, թե ինչպես են աշխատում այս բոլոր ֆունկցիաները, կամ դիտեք մեր YouTube վեբինարը՝ ավելի մանրամասն տեղեկությունների համար։
Բացել ֆայլերը բազմակի պտուհաններում macOS-ում
9.3 տարբերակի թողարկումով macOS օգտատերերն այժմ կարող են բացել Office ֆայլերը առանձին պատուհաններում, ինչը հեշտացնում է միաժամանակյա աշխատանքը բազմաթիվ փաստաթղթերի, աղյուսակների, սլայդների և PDF-երի հետ։
Ինչպես գտնել՝ Կարգավորումներ բաժինը մեկնարկային պատուհանում ➙ Բացել ֆայլը ➙ առանձին պատուհանում / Ապաամրացնել փաստաթղթերը մկնիկով՝ առանց այս տարբերակը ակտիվացնելու

Միացրեք Box և Dropbox՝ որպես ձեր ամպային ծառայություններ
ONLYOFFICE Համակարգչային Խմբագրերի 9.3-ը տրամադրում է ավելի մեծ ճկունություն ամպային ծառայությունների ինտեգրման հարցում։ Այժմ այն աջակցում է Box և Dropbox, ինչը թույլ է տալիս միացնել այս պլատֆորմները՝ ֆայլերի ավելի հարմար կառավարման համար։
Ինչպես գտնել՝ Ամպեր, մեկնարկային պատուհանում

Pin important files and folders on the Start window
9.3 տարբերակը բերում է ևս մեկ հարմարավետ բարելավում, թույլ տալով օգտատերերին ամրացնել իրենց նախընտրած ֆայլերը և թղթապանակները Վերջերս օգտագործված ֆայլեր և Վերջերս օգտագործված թղթապանակներ բաժիններում՝ արագ մուտքի համար։

Տպել Visio դիագրամաներ
Visio դիագրամների տպագրությունը 9.3 տարբերակում դարձել է շատ հեշտ: ONLYOFFICE Դիագրամի Դիտումը հագեցած է տպագրական վահանակով, որը հեշտացնում է դիագրամների տպագրությունը պահանջվող պարամետրերով:
Ինչպես գտնել՝ Ֆայլ ներդիր ➙ Տպել

Ձեռք բերեք ONLYOFFICE Համակարագչային Խմբագրերի 9.3 տարբերակը
Get the updated version of ONLYOFFICE Desktop Editors for Windows, Linux and macOS from our website and try all the new features:
Կիսվեք ձեր կարծիքով
Ձեռք բերեք ONLYOFFICE Համակարգչային Խմբագրերի թարմացված տարբերակը Windows-ի, Linux-ի և macOS-ի համար մեր կայքից և փորձեք բոլոր նոր ֆունկցիաները՝
Հուշում՝ ի՞նչը կլինի հաջորդը
Հետաքրքիր է իմանալ, թե որ երկար սպասված ֆունկցիան կլինի հասանելի ONLYOFFICE Համակարգչային Խմբագրերի հաջորդ հոթֆիքսում։ Դիտեք ստորև ներկայացված էկրանի նկարը՝

Մնացեք մեզ հետ այլ թարմացումների համար, որպեսզի բաց չթողեք ոչինչ։
Օգտակար հղումներ
ONLYOFFICE Համակարգչային Խմբագրեր՝ վեբ-կայք / GitHub
Ստեղծել ձեր անվճար ONLYOFFICE հաշիվը
Դիտում, խմբագրում և համագործակցում փաստաթղթերում, աղյուսակաթերթերում, սլայդներում, ձևաթղթերում և PDF ֆայլերում:


