Թողարկվել է ONLYOFFICE Docs 9.3-ը՝ Բարելավված PDF խմբագիր, ստորագրության ավելի շատ տարբերակներ, Բազմաէջ Դիտում, Աղյուսակներում Լուծում և այլն
ONLYOFFICE Docs-ի վերջին թարմացումն արդեն հասանելի է՝ ներառելով ավելի քան 30 նոր ֆունկցիա, արտադրողականության բազմաթիվ բարելավումներ և 500-ից ավել սխալների ուղղումներ։ Պատրա՞ստ եք տեսնել, թե ինչ նորություններ կան։ Եկեք տեսնենք հիմնական թարմացումները։

Ընդլայնված ստորագրության տարբերակներ PDF ձևաթղթերի համար
Փաստաթղթերը թվային եղանակով ստորագրելը պետք է լինի նույնքան բնական, որքան գրիչով և թղթով ստորագրելը։ PDF ձևաթղթերի համար թարմացված ստորագրության դաշտի շնորհիվ կարող եք ստացողներին առաջարկել հարթ և ճկուն օգտագործման փորձ։ Բացի պատկերների վերբեռնման առկա հնարավորությունից, որն այժմ ներառում է նաև սպիտակ ֆոնի հեռացման տարբերակը, օգտատերերին հասանելի են ստորագրման ընդլայնված հնարավորություններ՝ առավելագույն հարմարավետություն ապահովելու համար՝
- Անհատական տեքստ՝ ստորագրության մուտքագրում էլեգանտ, պրոֆեսիոնալ տառատեսակով։ Հարմար տարբերակ այն դեպքերում, երբ օգտատերը չունի ոճիչ կամ պատկերային ֆայլ։
- Նկարչություն՝ ստորագրության գծում անմիջապես էկրանին մկնիկի կամ հպումային սարքի միջոցով, ավելի անհատական շեշտադրման համար։

ONLYOFFICE Docs Enterprise-ի օգտատերերն այժմ կարող են ստորագրման վկայագիր ներբեռնել Ադմինիստրատորի Վահանակում։ Այս հնարավորությունը թույլ է տալիս օգտագործել վստահելի թվային ստորագրություններ ներկայացված PDF ձևաթղթերի վրա՝ ապահովելով, որ կարևոր փաստաթղթերը պաշտպանված լինեն չարտոնված հասանելիությունից և փոփոխություններից։
Ինչպես գտնել՝ Ադմինիստրատորի վահանակ ➙ Կարգավորումներ ➙ PDF թվային ստորագրություն

Կառավարեք ձեր PDF-ների հետ աշխատանքը նոր խմբագրման գործիքներով
PDF-ների հետ աշխատելը շատ մասնագետների համար ամենօրյա իրականություն է։ Այս թողարկման մեջ մենք կենտրոնացրել ենք ուշադրությունը PDF-ների կառավարումն ավելի ճկուն և անվտանգ դարձնելուն։
Գաղտնաբառով պաշտպանված ֆայլերի խմբագրում՝ եթե ունեք գաղտնաբառը, կարող եք անմիջապես ապաշրջափակել և խմբագրել պաշտպանված PDF-ները։
Ինչպես գտնել՝ Խմբագրման ռեժիմ ➙ Պաշտպանությունից հանել փաստաթուղթը

Հղումների կառավարում։ Հեշտությամբ ստեղծեք և խմբագրեք հղումներ արտաքին ռեսուրսների կամ ներքին էջերի վրա։ Այս հղումները մնում են ակտիվ նույնիսկ մեկնաբանման ռեժիմում։
Ինչպես գտնել՝ Խմբագրման ռեժիմ ➙ Զետեղել ներդիր

Բացի այդ, 9.3 տարբերակում PDF Խմբագրում համար հասանելի են հետևյալ բարելավումները՝
- PDF ֆայլերի համար Տարբերակի պատմության աջակցություն,
- ներկառուցված PDF տառատեսակների խմբագրման աջակցություն,
- հնարավորություն տեքստը ծածկագրելու գործիքների իջնող վահանակից,
- PDF-ների էջերի տպման կարգավորումներ,
- PDF ֆայլերում մակրոների աջակցություն (էջերի, ձևերի, ծանոթագրությունների, ֆորմաների, աղյուսակների, պատկերների և դիագրամների ավելացում/ջնջում/խմբագրում);
- PDF ձևեր ստեղծելիս աղյուսակի վանդակի մեջ կարգավորելի դաշտերի ներմուծում
Փաստաթղթեր խմբագիր՝ ավելի լավ համագործակցություն և դասավորություններ
Փաստաթղթեր գրելն ու խմբագրելը դարձել է ավելի հարթ՝ բարձր պահանջարկ ունեցող ֆունկցիաների շնորհիվ, որոնք բարելավում են ինչպես անհատական կենտրոնացումը, այնպես էլ թիմային համագործակցությունը։
Բազմէջ դիտում։ Ավելի արդյունավետ դիտարկեք դասավորությունները՝ միաժամանակ կողք կողքի դիտելով մի քանի էջ։
Ինչպես գտնել՝ Դիտմել ներդիր ➙ Բազմէջ

Բարելավված մեկնաբանություններ։ Համագործակցությունը դարձել է ավելի պարզ և հստակ։ Մեկնաբանություններում այժմ օգտագործվում են յուրահատուկ գույներ յուրաքանչյուր օգտատիրոջ համար՝ ակնթարթային նույնականացման համար, և մենք ցույց ենք տալիս մեկնաբանված տեքստի հստակ սկիզբն ու վերջը, որպեսզի կոնտեքստն երբեք չկորչի։
Ինչպես գտնել՝ Մեկնաբանություններ

Վերնագրի և Ստորագիր ներդիր։ Վերնագրի և Ստորագիր բոլոր տարբերակներն այժմ միավորված են մեկ առանձին ներդիրում՝ հեշտ մուտքի համար։
Ինչպես գտնել՝ Վերնագրի և Ստորագիր ներդիր

Բարելավված մկնիկի ընտրություն։ Այժմ կարող եք միանգամից ընտրել մի քանի բառ կամ ամբողջ պարբերություններ՝ պարզապես կրկնակի կամ եռակի սեղմումով, ինչը դարձնում է տեքստի ընտրությունը արագ և ավելի հստակ։
Ինչպես գտնել՝ Կրկնակի և եռակի սեղմում մկնիկով

Աղյուսակների Խմբագիր՝ Արագություն և ճշգրտություն
Տվյալների վերլուծաբանների և աղյուսակների հետ աշխատելու փորձառու օգտատերերի համար արդյունավետությունը գլխավորն է։ Մենք օպտիմալացրել ենք ONLYOFFICE Աղյուսակների Խմբագիրը՝ տվյալներն ավելի արագ և ճշգրիտ մշակելու համար։
Առաջին հերթին՝ արագության բարելավումները ակնհայտ են։ Մեծ թերթերի՝ հատկապես 3 մեգաբայթից ավելի ֆայլերի սկզբնական բացումը դարձել է արագ, ինչը կրճատում է սպասելու ժամանակը և բարձրացնում արտադրողականությունը մեծ ֆայլեր բացելիս։
Նոր Լուծելու գործիք։ Լուծեք գծային խնդիրներ՝ օգտագործելով Սիմպլեքս մեթոդը անմիջապես ձեր աղյուսակներում։
Ինչպես գտնել՝ Տվյալների ներդիր ➙ Լուծել

Ընդլայնված բանաձևերի գրադարան։ Մենք ավելացրել ենք նոր ֆունկցիաներ կանոնավոր արտահայտությունների համար՝ REGEXTEST, REGEXREPLACE, ևREGEXEXTRACT , ինչը բարելավում է բարդ տեքստային տվյալների հետ աշխատելու հնարավորությունները։
Ինչպես գտնել՝ Բանաձևեր ներդիր

Դինամիկ զանգվածների աջակցություն։ Նորացված ընտրանքն թույլ է տալիս բանաձևերին վերադարձնել մի քանի արդյունք, որոնք ավտոմատորեն «հոսում» են հարակից վանդակներում։ Սա աջակցում է արդի հաշվարկային թերթերի պրակտիկային։

Նոր Ֆորմատ վահանակ։ Հեշտությամբ մուտք ունեցեք բոլոր ընտրանքներին՝ աշխատելու թերթերի, շարքերի և սյուների հետ, ինչը պարզեցնում և արագացնում է ձևաչափումը։
Ինչպես գտնել՝ Գլխավոր ներդիր

Բացահայտեք Աղյուսակների Խմբագրի հետևյալ բարելավումները՝
- Բարելավված COUNTIF ֆունկցիա՝ հիշողության սխալների, հաշվարկների ուղղումների և խառը տվյալների տեսակների հետ կապված խնդիրների լուծմամբ։
- Մի քանի բաժանարար ընտրելու հնարավորություն տեքստը սյուների բաժանման կամ սեղմատախտակից տեղադրելու ժամանակ։
- Մեկնաբանության լուծված լինելու ցուցիչի գույնի թարմացում, ավելի լավ հստակության համար։
Ներկայացումների Խմբագիր՝ Դինամիկ տեսողական տարրեր
Ներկայացումները պետք է լինեն հետաքրքիր և գրավիչ։ Լավ գրաֆիկական պատմություններ պատմելու համար մենք ավելացրել ենք GIF անիմացիաների աջակցությունը սլայդշո ռեժիմում։ Ձեր սլայդները այժմ կարող են ունենալ դինամիկ շարժում առանց վիդեո նվագարկիչների կամ արտաքին հղումների։
Ինչպես գտնել՝ Սլայդշոու

Խմբագիրների համար լրացուցիչ օգտակար բարելավումներ
Բացի դա, ամբողջ ծրագրային փաթեթում կան ավելի շատ օգտակար բարելավումներ, որոնք նպատակ ունեն բարձրացնել ընդհանուր օգտատիրոջ փորձը։
- Ավելացնել հիպերհղումներ պատկերներին, ձևերին և խմբերին ինչպես փաստաթղթերում, այնպես էլ աղյուսակներում: Սա իդեալական է ինտերակտիվ վահանակներ կամ նավիգացիոն տարրերով փաստաթղթեր ստեղծելու համար:
- Բարելավված մակրո ձայնագրություն՝ աջակցում է ֆորմաների հետ գործողությունների ավելի լայն շրջանակի ձայնագրմանը:
- Պահպանեք ձեր Ֆայլերը .md ձևաչափով
- Բացեք TSV ֆայլեր (Tab-Separated Values) դիտման համար

Նոր կարգավորումներ Ադմինիստրատորների Վահանակում
Վերջինը, բայց ոչ պակաս կարևորը, ONLYOFFICE Docs Enterprise-ի Ադմինիստրատորների համար հասանելի են նոր կարգավորումներ Ադմինիստրատորի վահանակում, որոնք թույլ են տալիս ավելի հարմար կառավարել համակարգը։
- ավարտել սերվերի վերջնական կարգավորումը նշանակված պատուհանում,
- գործարկել սկրիպտը՝ HTTPS սերտիֆիկատը հեշտությամբ ստանալու համար։
- արագ անջատել սերվերը,
- կառավարել տառատեսակները, ներառյալ անհատական տառատեսակներ վերբեռնելու հնարավորությունը։
- հեշտությամբ վերբեռնել լիցենզիայի ֆայլ,
- Ստացեք մանրամասն տվյալներ յուրաքանչյուր վարձառուի վերաբերյալ՝ անմիջապես Վիճակագրություն բաժնում։

Ձևավորեք ONLYOFFICE-ի ապագան ձեր գաղափարներով
Կիսվեք ձեր մտքերով, առաջարկներով և գաղափարներով այն մասին, թե ինչպես կարող ենք բարելավել մեր լուծումները և ձեր փորձը դարձնել էլ ավելի լավը։ Ձեր կարծիքը կարևոր է, այնպես որ մի հապաղեք այցելել հարթակ և թողնել ձեր առաջարկներն այսօր։
Ինչպես օգտագործել նոր ֆունկցիաները
Դիտեք մեր անվճար, մանրամասն վեբինարը՝ սովորելու համար, թե ինչպես աշխատել նոր ֆունկցիաներով՝
Ձեռք բերել ONLYOFFICE Docs 9.3 տարբերակը
Ներբեռնեք ONLYOFFICE Docs 9.3-ի ինքնահոսթինգ տարբերակը՝
Ամպային լուծումներում նոր տարբերակը հասանելի կլինի մի փոքր ավելի ուշ։ Մնացեք մեզ հետ։
Ստեղծել ձեր անվճար ONLYOFFICE հաշիվը
Դիտում, խմբագրում և համագործակցում փաստաթղթերում, աղյուսակաթերթերում, սլայդներում, ձևաթղթերում և PDF ֆայլերում:


