Ինչպես կարող են ONLYOFFICE ինտեգրացիաները բարելավել ձեր էլեկտրոնային ուսուցման փորձը
Այսօր թվային ուսուցումը պահանջում է ավելին, քան պարզապես ֆայլերի փոխանակում՝ այն պահանջում է անխափան համագործակցություն և արդյունավետ աշխատանքային հոսքեր: ONLYOFFICE-ի ինտեգրումը ձեր ՈՒԿՀ-ի հետ ստեղծում է միասնական թվային դասարան, որը թույլ է տալիս ուսանողներին և մանկավարժներին համատեղ խմբագրել կրթական բովանդակությունը իրական ժամանակում՝ մեկ հարթակում: Ընթերցեք այս բլոգը՝ ավելին իմանալու համար:

Ինչու՞ ինտեգրել գրասենյակային փաթեթը ձեր ՈՒԿ-ում
Արդյունավետ թվային կրթական ռազմավարության հիմքում համահունչ աշխատանքային հոսքն է։ Երբ ուսանողները կարողանում են կատարել առաջադրանքները, իսկ դասախոսները՝ գնահատել դրանք նույն հարթակի ներսում, արդյունավետությունն ու կենտրոնացվածությունը զգալիորեն աճում են։
ONLYOFFICE -ը ձեր ընտրած էլեկտրոնային ուսուցման հարթակ է բերում գործիքների ամբողջական փաթեթ՝ ներառյալ տեքստային փաստաթղթերի, աղյուսակների, ներկայացումների և լրացվող ձևերի համատեղ խմբագիրներ։ Այն հնարավորություն է տալիս իրական ժամանակում համատեղ աշխատել և կիսվել նյութերով, ինչը խմբային նախագծերն ու փոխադարձ գնահատականները դարձնում է առավել պարզ և հարմար։ Ներառված PDF խմբագիրն ու փոխակերպիչը թույլ են տալիս դիտել, նշումներ անել և ձևափոխել PDF ֆայլերը՝ առանց ՈՒԿՀ-ից դուրս գալու։
Քանի որ հիմնական ձևաչափերն են DOCX, XLSX և PPTX, կարող եք վստահ լինել ամենատարածված գրասենյակային ստանդարտների հետ առավելագույն համատեղելիության վրա, ինչը հատկապես կարևոր է ցանկացած կրթական միջավայրում։ ONLYOFFICE-ը հասանելի է բրաուզերում, համակարգչում և բջջային սարքերում՝ ներդրվելով ցանկացած ենթակառուցվածքում։
Պատրաստի ինտեգրացիոն հավելվածների շնորհիվ՝ նախատեսված Moodle, Chamilo, HumHub, OpenOlat, WebWeaver, NEO և ONE հարթակների համար, միացումը հեշտ է և առանց բարդությունների։

Բացահայտեք կրթական հնարավորությունները ONLYOFFICE-ի միջոցով
Միացնելուց հետո ONLYOFFICE-ը տրամադրում է բոլոր անհրաժեշտ գործիքները, ընդհանուր կրթական առաջադրանքները կազմակերպելու և կառավարման համար, օրինակ՝
- Անհատականացված թեստերի և ինտերակտիվ լրացվող ձևերի ստեղծում,
- Գիտական աշխատանքների գրառում և ձևավորում՝ ակադեմիական ճշգրտությամբ,
- Դիպլոմային կամ թեզային աշխատանքի մատենագրություններ կազմավորում,
- Տվյալների ներկայացում դինամիկ ինֆոգրաֆիկայի, գծապատկերների և աղյուսակների միջոցով,
- Բարդ հաշվարկների կատարում էլեկտրոնային աղյուսակներում,
- Էլեկտրոնային գրքերի և այլ ուսումնաօժանդակ նյութերի բացում և մեկնաբանությունների ավելացում։
Microsoft Office ֆայլերի հետ լիարժեք համատեղելիությունն ապահովում է, որ ոչ ոք չմնա դուրս գործընթացից՝ անկախ օգտագործվող փաստաթղթի ձևաչափից։
Դիտեք մեր անվճար վեբինարը ստորև՝ թեմային ավելի խորությամբ ծանոթանալու համար։ Ձեր հարմարության համար հաջորդ բաժիններում ներառել ենք ուղիղ հղումներ և ժամանակային նշումներ վեբինարի համապատասխան հատվածների համար։
ONLYOFFICE-ի և Moodle-ի ինտեգրման խորն ուսումնասիրություն
Moodle-ը էլեկտրոնային ուսուցման ամենահզոր և հանրաճանաչ հարթակներից մեկն է, իսկ ONLYOFFICE-ի ինտեգրումը զգալիորեն ընդլայնում է դրա հնարավորությունները՝ առաջարկելով երեք հատուկ պլագիններ, որոնք հարմարեցված են տարբեր կրթական կարիքների համար։
- Document Պլագին ՝ այս պլագինը հնարավորություն է տալիս օգտատերերին խմբագրել և համատեղ աշխատել գրասենյակային փաստաթղթերի վրա իրական ժամանակում՝ անմիջապես Moodle-ի դասընթացների շրջանակում։ Ուսանողները կարող են միասին գրել էսսեներ, իսկ դասախոսները՝ անմիջապես թողնել մեկնաբանություններ և հետադարձ կապ։
- DocSpace Պլագին՝ եթե ձեզ անհրաժեշտ է կենտրոնացված տարածք՝ բոլոր ուսումնաօժանդակ նյութերը պահպանելու և կազմակերպելու համար, այս պլագինը կատարյալ լուծում է։ Այն ապահովում է դասընթացների ծրագրերի, ընթերցանության նյութերի և նախագծային ֆայլերի անվտանգ փոխանակում ուսանողների հետ։
- Assign Submission Պլագին՝ այս գործիքը պարզեցնում է առաջադրանքների ամբողջ աշխատանքային գործընթացը։ Դասախոսները կարող են ստեղծել առաջադրանքներ, իսկ ուսանողները՝ կատարել և ներկայացնել դրանք՝ առանց Moodle-ից դուրս գալու։ Վերջին թարմացումներով պլագինը դարձել է ավելի հզոր՝ թույլ տալով դասախոսներին խմբագրել առաջադրանքները ստեղծումից հետո (մինչև ներկայացումը), ինչպես նաև ուսանողներին մեկնաբանել գնահատված ֆայլերը՝ հարցեր տալու համար։
Բոլոր այս պլագինները հասանելի են անվճար՝ Moodle-ի պաշտոնական հավելումների գրադարանում։
▶︎▶︎ Դիտել վեբինարը

Ինտեգրման հաջողության պատմություն
Եկեք դիտենք, թե ինչպես են ONLYOFFICE-ի Moodle պլագինները գործում իրական պայմաններում։ Թահիթիում գտնվող Collège-Lycée Sacré Cœur de Taravao ուսումնական հաստատությունը կիսվում է իր փորձով՝ ցույց տալով, թե ինչպես են նրանք ինտեգրել ONLYOFFICE-ն իրենց կրթական աշխատանքային հոսքերի մեջ։
▶︎▶︎Դիտել վեբինարը
ONLYOFFICE Ակադեմիա՝ Moodle-ի հիման վրա
Մենք այնքան ենք հավատում այս ինտեգրման ուժին, որ օգտագործում ենք այն նաև մեր սեփական նախագծերում։ ONLYOFFICE Ակադեմիան՝ մեր պաշտոնական ուսուցման կենտրոնը, կառուցված է Moodle հարթակի վրա։ Այն առաջարկում է կառուցվածքային դասընթացներ բոլոր մակարդակների օգտատերերի համար՝ սկսնակից մինչև առաջադեմ (Basic-ից մինչև Pro)։
Մենք ընտրել ենք Moodle-ը, քանի որ այն բաց ծածկագրով է, ճկուն և ապահովում է անխափան ինտեգրում ONLYOFFICE Docs-ի հետ։ Սովորողները կարող են բացել դասընթացը, խմբագրել փաստաթղթերը և կատարել առաջադրանքները՝ առանց տարբեր համակարգերի միջև անցնելու անհրաժեշտության։ Այս «աշխատանքային հոսքի ներսում» փորձառությունն ուսուցման գործընթացը դարձնում է առավել արդյունավետ և ներգրավող։ Կարծիքները մշտապես դրական են՝ օգտատերերին դուր է գալիս, որ ամեն ինչ գործնական է, ինքնավար և մեկ տեղում կենտրոնացված։
▶︎▶︎ Դիտել վեբինարը

Համագործակցության արդյունավետ կազմակերպում Chamilo հարթակում
Chamilo-ն ևս մեկ առաջատար էլեկտրոնային ուսուցման հարթակ է, որը լայնորեն կիրառվում է համալսարաններում և ուսուցման կենտրոններում՝ իր պարզության և ծախսարդյունավետության շնորհիվ։ ONLYOFFICE-ի ինտեգրումը Chamilo-ի հետ ապահովում է նույնքան հարթ և հարմար փորձառություն։
ONLYOFFICE-ը Chamilo-ին միացնելուց հետո դասախոսներն ու ուսանողները կարող են՝
- Համատեղ խմբագրել իրական ժամանակում՝ աշխատելով փաստաթղթերի, աղյուսակների և ներկայացումների վրա՝ առանց ֆայլեր ներբեռնելու կամ հավելվածներ փոխելու անհրաժեշտության։
- Ավելի արդյունավետ հետադարձ կապ ապահովել՝ օգտագործելով մեկնաբանություններ, փոփոխությունների հետևում և տարբերակի պատմություն՝ ուսանողի առաջընթացը գնահատելու և նրա աշխատանքն ուղղորդելու համար։
- Ընտրել տեղակայման ձևը՝ աշխատեցնել ամպային տարբերակը պարզության համար կամ տեղային տարբերակը՝ տվյալների և անվտանգության լիակատար վերահսկողության համար։
▶︎▶︎ Դրտել վեբինարը

Սկսեք ընդամենն երեք պարզ քայլով
ONLYOFFICE-ը ձեր ՈՒԿՀ-ում ինտեգրելը չափազանց հեշտ է։ Օրինակ՝ Chamilo հարթակի դեպքում անհրաժեշտ է անել ընդամենը հետևյալը՝
- Տեղադրեք ONLYOFFICE Docs-ը։ Ընտրեք անվճար Community տարբերակը, կոմերցիոն սակագինը կամ հեշտ օգտագործվող Docs Cloud տարբերակը։
- Ներբեռնեք ինտեգրման հավելվածը։ Բեռնեք ձեր ՈՒԿՀ-ին համապատասխան միացման պլագինը՝ պաշտոնական մարկետից կամ GitHub-ից։ Chamilo-ում այն ակտիվացվում է Ադմինիստրացիա էջից։
- Կարգավորեք ինտեգրումը։ Գործարկեք ձեր ՈԿՀ-ն և կարգավորման դաշտում մուտքագրեք ձեր ONLYOFFICE Docs-ի հասցեն։
Ահա և վերջ։ Այժմ դուք պատրաստ եք ուսուցիչներին և ուսանողներին տրամադրել լիարժեք համագործակցային և արդյունավետ ուսուցման միջավայր։
▶︎▶︎ Դիտել վեբինարը
Տեղափոխեք ձեր էլեկտրոնային ուսուցման հարթկը հաջորդ մակարդակ
Եթե դուք օգտվում եք էլեկտրոնային ուսուցման հարթակից, հզոր գրասենյակային փաթեթի ինտեգրումը լավագույն միջոցներից մեկն է մասնակցությունն ու արդյունավետությունը բարձրացնելու համար։ Անխափան փաստաթղթերի խմբագրում, իրական ժամանակում համատեղ աշխատանք և միահյուսված աշխատանքային հոսք՝ ONLYOFFICE-ն օգնում է ստեղծել ավելի դինամիկ և արդյունավետ թվային դասարան։
Պատրա՞ստ եք ինքներդ տեսնել տարբերությունը: Օգտվեք ONLYOFFICE Docs Cloud-ի անվճար փորձաշրջանից և ծանոթացեք մեր դպրոցների և համալսարանների համար նախատեսված հատուկ կրթական զեղչերին:
Եթե դուք ունեք ՈՒԿՀ, որը պատրաստի միացման հավելված չունի, կամ եթե դուք ինքներդ եք մշակել այն, մենք ուրախ կլինենք լսել ձեզ։ Կապվեք մեզ հետ sales@onlyoffice.com հասցեով։
Ստեղծել ձեր անվճար ONLYOFFICE հաշիվը
Դիտում, խմբագրում և համագործակցում փաստաթղթերում, աղյուսակաթերթերում, սլայդներում, ձևաթղթերում և PDF ֆայլերում:


