Ծանոթացեք ONLYOFFICE Desktop Editors 9.1-ին՝ բովանդակության խմբագրում և նոր մեկնաբանություններ PDF-երում, բարելավված բանաձևեր Աղյուսակներում և ավելի հարմար ֆայլերի վերականգնում

20 հոկտեմբերի 2025Sona-ի կողմից

Շարունակելով ONLYOFFICE Docs 9.1 թողարկումը՝ համակարգչային տարբերակի (Windows, Linux և macOS օգտատերերի համար) նոր տարբերակն արդեն հասանելի է՝ ներառելով առցանց տարբերակի հիմնական նոր ֆունկցիաները և մի շարք եզակի բարելավումներ։ Ցանկանու՞մ եք իմանալ, թե ինչ նոր ֆունկցիաներ է առաջարկում 9.1 տարբերակը։ Եկե՛ք մանրամասն ուսումնասիրենք այս բլոգում։

Meet ONLYOFFICE Desktop Editors 9.1: content redacting and new annotations in PDFs, improved formulas in sheets and more convenient file recovery

Խմբագրել բովանդակությունը, թողնել մեկնաբանություններ և ավելացնել գծապատկերներ PDF-երում

ONLYOFFICE Desktop Editors 9.1-ի ներկառուցված PDF խմբագիրն այժմ ավելի հզոր է՝ առաջարկելով նոր գործիքներ ձեր PDF-երի գաղտնիությունը ապահովելու և արտադրողականությունը բարձրացնելու համար։

Նախ և առաջ, 9.1 տարբերակը ներառում է Բովանդակության թաքցնում ֆունկցիան, որը նախատեսված է PDF ֆայլերում զգայուն կամ գաղտնի տեղեկությունը թաքցնելու համար։ Տվյալ ֆունկցիան օգտագործելու համար բացեք ձեր ֆայլը Խմբագրման ռեժիմում  և վերևի գործիքաշարում ընտրեք Թաքցնել ներդիրը։

Նոր ավելացված այս ներդիրն առաջարկում է մի քանի տարբերակ՝ թույլ տալով թաքցնել PDF ֆայլի որոշ հատվածներ, առանձին էջեր կամ էջերի միջակայքներ։ Պարզապես ընտրեք անհրաժեշտ տարբերակը և սեղմեք Կիրառել Թաքցնումը կոճակը՝ ընտրված տեղեկությունը ֆայլից մշտապես հեռացնելու համար։

Ինչպես գտնել՝ Թաքցնել ներդիր

Meet ONLYOFFICE Desktop Editors 9.1: content redacting and new annotations in PDFs, improved formulas in sheets and more convenient file recovery

Թարմացված PDF խմբագիրը նաև համալրվել է նոր մեկնաբանման գործիքներով, որոնք կարող եք օգտագործել անձնական նշումների, համատեղ արձագանքների և ինտերակտիվ տարրերի համար։ Նոր ավելացված Ուղղանկյուն, Շրջան, Սլաք և Միացված գծեր գործիքները հնարավորություն են տալիս նկարել անմիջապես PDF փաստաթղթի վրա։ Բացի այդ, դուք կարող եք հարմարեցնել մեկնաբանման գույնը և չափը։

Ինչպես գտնել՝ Մեկնաբանություն ներդիր

Meet ONLYOFFICE Desktop Editors 9.1: content redacting and new annotations in PDFs, improved formulas in sheets and more convenient file recovery

Բացի այդ, 9.1 տարբերակն ապահովում է գծապատկերների և SmartArt օբյեկտների աջակցություն՝ հնարավորություն տալով ձեր տեղեկատվությունն ու գաղափարները ներկայացնել ավելի տեսանելի և պատկերավոր ձևով։

Ինչպես գտնել՝ Զետեղել ներդիր

Meet ONLYOFFICE Desktop Editors 9.1: content redacting and new annotations in PDFs, improved formulas in sheets and more convenient file recovery

Փոխել վանդակների ուղությունը և օգտագործել ավելի արագ LOOKUP բանաձևեր Աղյուսակներում

Թարմացված ONLYOFFICE աղյուսակների խմբագիրն ավելի հեշտ է դարձնում վանդակներում տեքստի ուղղությունը փոխելը՝ առաջարկելով Ձախից-աջ և Աջից-ձախ  ընտրանքներ։

Ինչպես գտնել՝ Գլխավոր ներդիր -> Տեքստի ուղություն

Meet ONLYOFFICE Desktop Editors 9.1: content redacting and new annotations in PDFs, improved formulas in sheets and more convenient file recovery

Բացի այդ, 9.1 տարբերակն ապահովում է թարմացված LOOKUP, VLOOKUP, HLOOKUP և XLOOKUP բանաձևեր, որոնք այժմ մինչև 4 անգամ ավելի արագ են կատարում ճշգրիտ և գծային որոնումներ, բարելավում են խառը տվյալների տիպերի մշակումը ճշգրտության համար և նվազեցնում հիշողության օգտագործումը՝ ապահովելով բարձր կատարողականություն և արդյունավետություն։

Այլ հիմնական թարմացումներ աղյուսակներում՝

  • Հատուկ «Աղյուսակի դիզայն» ներդիր՝ ֆորմատավորված աղյուսակի պարամետրերով;
  • Ամսաթվի ֆիլտրերի աջակցություն առանցքային աղյուսակներում;
  • Ֆայլերի դիտում բովանդակության կառավարման միջոցով, ինչպիսիք են պտտման կոճակները, ցուցակի վանդակները, ոլորման սանդղակները, համակցված վանդակները և նշատուփերը։
  • Աշխատաթերթերի անունների փոխանակում՝ կրկնակի սեղմումով;
  • Բանաձևի մուտքագրման ժամանակ ակտիվ արգումենտների ընդգծում:

Meet ONLYOFFICE Desktop Editors 9.1: content redacting and new annotations in PDFs, improved formulas in sheets and more convenient file recovery

Ինչ այլ նորություններ կան 9.1 տարբերակում

Ահա կարճ՝ թարմացված համակարգչային հավելվածի նոր ֆունկցիաների մասին՝

  • Ձախ վահանակում լուծված և բաց մեկնաբանությունների ցուցադրման հարմարեցում։
  • 2D բլիթային և շրջանաձև գծապատկերների համար բաժանում ընտրանքի աջակցություն։
  • Ներկայացումներում Սլայդ Մաստեր  ներդիր։
  • HEIF պատկերների և HWPML փաստաթղթերի աջակցություն։
  • PDF -> TXT և PPTX -> TXT ուղղակի փոխակերպում։
  • Փաստաթղթերում և ներկայացումներում լիարժեք դիագրամների խմբագիր։
  • Բաժինների բաժանումներ բլոկների բովանդակության կառավարման մեջ և այլն։

Ընթերցեք այս հոդվածը՝ 9.1 տարբերակի թարմացումների մանրամասների համար, կամ դիտեք այս YouTube վեբինարը։

Վերականգնել չպահված փաստաթղթերը հեշտությամբ

Հավաքե՞լ եք երբևէ կարևոր փաստաթուղթ՝ ծրագրի անսպասելի խափանման պատճառով: ONLYOFFICE Desktop Editors 9.1–ը լուծում է այս խնդիրը նոր փաստաթղթի վերականգնման մեխանիզմով, ինչը նշանակում է, որ այժմ դուք այլևս պետք չէ ձեռքով վերականգնել չպահված փաստաթղթերը։

9.1 տարբերակից սկսած, եթե ձեր հավելվածը խափանվի, իսկ բացված ֆայլը ունի չպահված փոփոխություններ, պարզապես պետք է վերագործարկել ծրագիրը։ Վերագործարկումից հետո ձեր փաստաթուղթը կբացվի կրկին՝ բոլոր այն փոփոխություններով, որոնք կատարել եք, բայց չեք պահպանել։

Հարմարավետության կարգավորումներ

9.1 տարբերակը հեշտացնում է աշխատանքը ձևաթղթերի հետ։ Այժմ կարող եք արագ նախադիտել ամպային ձևաթղթերը մեկ սեղմումով և ընտրել ձեզ անհրաժեշտը։ Եթե ձեզ դուր է գալիս ձևաթուղոը, պարզապես սեղմեք Օգտագործել Ձևաթուղթը կոճակը՝ այն բացելու համար ONLYOFFICE Desktop Editors–ում։

Ինչպես գտնել՝ Տեղեկատվական պատուհանի Ձևաթղթեր բաժնում

Meet ONLYOFFICE Desktop Editors 9.1: content redacting and new annotations in PDFs, improved formulas in sheets and more convenient file recovery

Մյուս թարմացումը վերաբերում է ծանուցումներին։ Եթե դուք օգտագործում եք Windows 10 և ավելի նոր տարբերակներ, ապա ONLYOFFICE-ի ֆայլերի ասոցացիաների և թարմացումների վերաբերյալ ծանուցումներն այժմ ցուցադրվում են համակարգի ծանուցումների միջոցով, այլ ոչ թե պատուհանների մեջ։ Այս կերպ դուք կարող եք կենտրոնանալ ձեր փաստաթղթերի վրա առանց անսպասելի ծանուցումներից շեղվելու։

Նշենք, որ այս ֆունկցիան աշխատում է միայն այն դեպքում, եթե ձեր ՕՀ-ի կարգավորումների մեջ ակտիվացված է Ստանալ ծանուցումներ հավելվածներից և այլ ուղարկողներից ընտրանքը։

Meet ONLYOFFICE Desktop Editors 9.1: content redacting and new annotations in PDFs, improved formulas in sheets and more convenient file recovery

Նոր ֆունկցիաներ macOS օգտատերերի համար

ONLYOFFICE Desktop Editors 9.1–ը ներկայացնում է մի շարք օգտակար բարելավումներ ներկայացումների համար macOS համակարգում։ Եթե դուք օգտագործում եք համակարգչային հավելվածը Mac–ում, այժմ կարող եք հեշտությամբ աուդիո և վիդեո ֆայլեր ավելացնել ձեր սլայդերին՝ օգտագործելով Աուդիո և Վիդեո նոր ներդրված կոճակները Զետեղել ներդիրում։

Meet ONLYOFFICE Desktop Editors 9.1: content redacting and new annotations in PDFs, improved formulas in sheets and more convenient file recovery

Մյուս կարևոր նորությունը ներկայացումներում՝ հնարավորությունն է վերարտադրել տեսանյութերը ձեր սլայդերում՝ նոր ավելացված մեդիա նվագարկիչի շնորհիվ։

Ի վերջո, macOS օգտատերերը կարող են կարգավորումների մեջ միացնել կամ անջատել Ուղղագրության լեզվի հայտնաբերում ընտրանքը, ինչը հեշտացնում է տեքստի մուտքագրումը, եթե հաճախ եք փոփոխում տարբեր ստեղնաշարի լեզուներ։

Ձեռք բերեկ ONLYOFFICE Desktop Editors 9.1 տարբերակը

Թարմացված ONLYOFFICE Desktop Editors հավելվածը Windows, Linux և macOS համար արդեն հասանելի է որպես deb, rpm, exe և dmg փաթեթներ մեր կայքում։ Ինչպես միշտ, Snap, Flatpak և AppImage տարբերակները հասանելի կլինեն մի փոքր ուշ։ Հետևեք նորություններին։

ՆԵՐԲԵՌՆԵԼ ՀԻՄԱ

Ստեղծել ձեր անվճար ONLYOFFICE հաշիվը

Դիտում, խմբագրում և համագործակցում փաստաթղթերում, աղյուսակաթերթերում, սլայդներում, ձևաթղթերում և PDF ֆայլերում: