Ծանոթացեք ONLYOFFICE DocSpace 3.5-ին՝ արդիականացված խմբագիրներով, պարզեցված համօգտագործմամբ, ֆայլերի և սենյակների բարելավված կառավարմամբ և այլն
ONLYOFFICE DocSpace 3.5-ը թողարկվել է, որը ներառում է մի շարք հզոր բարելավումներ, որոնք նախատեսված են համագործակցությունը հեշտացնելու և արդյունավետությունը բարձրացնելու համար: Այս թարմացումը ներկայացնում է խմբագիրչների վերջին տարբերակը, ֆայլերի համատեղ օգտագործման, բովանդակության կառավարման և ընդհանուր օգտագործելիության զգալի բարելավումներ: Ընթերցեք՝ նոր հնարավորություններն ուսումնասիրելու համար:

ONLYOFFICE Docs 9.1 տարբերակի հնարավորությունները
ONLYOFFICE Docs 9.1 տարբերակը ներկայացնում է մի շարք նոր և հետաքրքիր հնարավորություններ անմիջապես DocSpace-ում՝ բարելավելով խմբագրումը, դիտումը և համատեղ աշխատանքը տարբեր ֆայլերի ձևաչափերի միջև։ Օգտվեք խմբագիրների նորացված տարբերակից՝
- Տեքստի թաքցնում, ավելի շատ մեկնաբանման գործիքներ, ինչպես նաև գծապատկերների և SmartArt-ի աջակցություն PDF խմբագրում,
- Վանդակների տեքստի ուղղության կարգավորում և ավելի արագ LOOKUP բանաձևեր աղյուսակներում,
- Բարելավված գծապատկերներ բոլոր խմբագիրներում,
- Մեկնաբանությունների ցուցադրման հարմարեցում՝ բաց և լուծված մեկնաբանությունների համար,
- Նոր Slide Master ներդիր ներկայացումների խմբագրում,
- HEIF և HWPML ֆայլերի աջակցություն։
Դիտեք այս YouTube վեբինարը, ավելի մանրամասն ծանոթանալու 9.1 տարբերակի նորություններին՝
Խելամիտ համաօգտագործում՝ համատեղ աշխատանքի համար
DocSpace 3.5 տարբերակի կարևորագույն նորություններից մեկը կիսման հնարավորությունների ամբողջական վերափոխումն է։ Այժմ ձեր աշխատանքը գործընկերների, գործընկեր կազմակերպությունների և հաճախորդների հետ կիսելն ավելի հեշտ ու ճկուն է, քան երբևէ։
Թղթապանակների համաօգտագործում առանց սենյակ ստեղծելու
Այժմ կարող եք թղթապանակները կիսել անմիջապես «Իմ փաստաթղթեր» բաժնից՝ առանց նախապես հատուկ սենյակ ստեղծելու։ Սա պարզեցնում է արագ և ժամանակավոր համագործակցությունը և ավելի մեծ վերահսկողություն է տալիս ձեր ֆայլերի կառուցվածքի վրա։
Առանձին համաօգտագործման հղումներ
Կարող եք ստեղծել առանձին, նպատակային համաօգտագործման հղումներ՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին օգտատերերի համար։ Սա վերաբերում է թե՛ ֆայլերին, թե՛ թղթապանակներին՝ անկախ նրանից՝ դրանք գտնվում են սենյակում, թե ձեր անձնական «Իմ փաստաթղթեր» բաժնում։ Այս բարելավումն ապահովում է առավելագույն ճկունություն՝ թույլ տալով նույնիսկ այն օգտատերերին, ովքեր չեն կարող ստեղծել սենյակներ, հեշտությամբ կիսվել բովանդակությամբ։ Ֆայլերն ու թղթապանակներն առանձին կիսելու միջոցով դուք ստանում եք լիարժեք վերահսկողություն՝ թե ով կարող է մուտք ունենալ ձեր տեղեկություններին։

Ֆայլերի և թղթապանակների հեշտ կառավարում
Ձեր ֆայլերը գտնելն ու կազմակերպելն ավելի պարզ է դարձել մի քանի նոր բաժինների շնորհիվ, որոնք նախատեսված են ձեր ամենակարևոր բովանդակությունն առաջնային պլան բերելու համար։
Նոր <<Ինձ հետ կիսված>> բաժին
Բարի գալուստ ձեր նոր համագործակցության կենտրոնացված հարթակը։ «Ինձ հետ կիսված» բաժինը միավորում է բոլոր ֆայլերն ու թղթապանակները, որոնք այլ օգտատերեր կիսել են ձեզ հետ՝ ներառյալ իրենց «Իմ փաստաթղթեր» բաժնի նյութերը և այն բովանդակությունը, որին դուք մուտք եք ստացել փոխկիսման հղումների միջոցով։
Արագ մուտք <<Վերջիններ>> և <<Նախընտրելիներ>> բաժինների միջոցով
Շարունակեք ձեր աշխատանքային հոսքը ևս երկու լրացումներով՝
- Վերջիններ՝ այս բաժնում ցուցադրվում են վերջին 100 ֆայլերը, որոնց հետ աշխատել եք ձեր Փաստաթղթերում, սենյակներում կամ փոխկիսված նյութերում։ Սա թույլ է տալիս արագ շարունակել աշխատանքն այն տեղից, որտեղ կանգ եք առել։
- Նախընտրելիներ՝ կարող եք ցանկացած ֆայլ կամ թղթապանակ նշել որպես նախընտրած՝ այն միշտ ձեռքի տակ ունենալու համար։ Սա ձեր հիմնական վայրն է ամենակարևոր փաստաթղթերի արագ հասանելիության համար։

Արդյունավետության և սենյակների կառավարման բարձրացում
DocSpace 3.5-ը լի է ֆունկցիաներով, որոնք կատարելագործում են ձեր ամենօրյա առաջադրանքներն ու պարտականությունները։
Բոլորը՝ օգտատերերին հրավիրելն ավելի պարզ է դարձել նոր «Բոլորը» խմբի միջոցով, որը հեշտացնում է սենյակներում թիմի անդամների ավելացման գործընթացը։

Telegram-ի ծանուցումներ։ Մնացեք տեղեկացված ճանապարհին։ Ստացեք ծանուցումներ ձեր DocSpace-ի ամենօրյա լրահոսի, սենյակի ակտիվության և @հիշատակումների մասին անմիջապես Telegram-ում։
Մուտք WeChat։ Մուտք գործեք անխափան մեկ սեղմումով՝ օգտագործելով ձեր WeChat հաշիվը։

Սենյակի արագ ջնջում։ Սենյակների կառավարումն ավելի պարզ է։ Ջնջեք սենյակները անմիջապես՝ առանց դրանք նախապես արխիվացնելու անհրաժեշտության։

Կրկին փորձել անհաջող գործողությունները: Եթե վերբեռնումը կամ ֆայլի փոխակերպումը ձախողվի, կարող եք հեշտությամբ կրկին փորձել գործողությունը՝ առանց զրոյից սկսելու:

Ընդլայնված ֆունկցիոնալություն նոր պլագիններով
Բարելավեք ձեր DocSpace-ը հզոր նոր պլագիններով, որոնք ընդլայնում են հնարավորությունները։
- Archives՝ բացեք և դուրս հանեք ZIP ֆայլերի բովանդակությունն անմիջապես DocSpace-ում։
- Codemirror՝ դիտեք և խմբագրեք ֆայլեր տարբեր ծրագրավորման կոդերի ֆորմատներով։
- ImageEditor՝ արագ խմբագրեք և հեշտությամբ դիտեք նկարները։
Ուշադրություն՝ նշենք, որ նոր պլագինները կարող են հասանելի դառնալ թողարկումից մի փոքր ուշ։
Ավելին, DocSpace Cloud տարբերակի օգտատերերը կարող են վերբեռնել իրենց սեփական պլագինները: Սա անհավանական ճկունություն է ապահովում ձեր փորձը հարմարեցնելու և մասնագիտացված գործիքները ձեր աշխատանքային հոսքում ինտեգրելու համար։
Պլագինները պետք է լինեն zip ձևաչափով՝ որոշակի կառուցվածքով: Յուրաքանչյուր SaaS պորտալ աջակցում է մինչև 10 պլագին (ներառյալ համակարգի պլագինները)՝ յուրաքանչյուր ֆայլի և արխիվի համար 5 ՄԲ սահմանաչափով:

Ավելի ինտուիտիվ օգտատերերի փորձառություն
Մենք կատարելագործել ենք օգտատերերի ինտերֆեյսը՝ ձեր փորձառությունն ավելի սահուն և տեսողականորեն ավելի կազմակերպված դարձնելու համար։
- Բարելավված քաշել-թողնել ֆունկցիա՝ ավելի պարզ և հարմար փորձ, երբ ֆայլերն ու թղթապանակները տեղափոխում եք։
- Վերափոխված 2FA էջ՝ երկփուլային նույնականացման էջն առանձնանում է ավելի պարզ, օգտատերերի համար հարմար ինտերֆեյսով։
- Թարմացված վահանակների դիզայն՝ թղթապանակների և ֆայլերի դիզայնը թարմացվել է ավելի լավ պարզության և կազմակերպվածության համար։

Պահուստային պատճեններ
Դուք այժմ կարող եք գնել պահուստային պատճեններ Ծառայությունների միջոցով, եթե ձեր Դրամապանակի մնացորդը բավարար է: Բիզնես սակագինը ներառում է ամսական երկու անվճար պահուստային պատճեն:
DocSpace-ի բոլոր ադմինիստրատորները կարող են ստեղծել պահուստային պատճեններ, բայց միայն վճարողը կարող է ակտիվացնել ծառայությունը:

Ինչպես օգտագործել նոր ֆունկցիաները
Դիտեք մեր անվճար, մանրամասն վեբինարը՝ տեղեկանալու համար, թե ինչպես օգտվել նոր ֆունկցիաներից։
Ձեռք բերել ONLYOFFICE DocSpace 3.5 տարբերակը
Վերջին թարմացումն արդեն հասանելի է ONLYOFFICE DocSpace Cloud-ի համար: Մուտք գործեք ձեր DocSpace՝ բոլոր նոր հնարավորություններն ինքներդ փորձարկելու համար, կամ ստեղծեք անվճար հաշիվ, եթե նոր եք ONLYOFFICE DocSpace-ում:
Ինքնահոսթինգ տարբերակների համար նոր տարբերակը հասանելի կլինի մի փոքր ավելի ուշ։ Մնացե՜ք մեզ հետ։
Ձեր գաղափարներով ձևավորեք ONLYOFFICE-ի ապագան
Կիսվեք ձեր մտքերով, առաջարկություններով և գաղափարներով՝ թե ինչպես կարող ենք բարելավել մեր լուծումները և դարձնել ձեր փորձն ավելի հարմար և պարզ։ Ձեր կարծիքը կարևոր է, այդ պատճառով մի հապաղեք այցելել պլատֆորմ և թողնել ձեր առաջարկությունները հենց այսօր։
Ինչ է սպասվում առաջիկայում
Ուրախ ենք ձեզ ներկայացնել՝ DocSpace-ում շուտով կհայտնվեն ԱԲ օգնականներ։ Դուք կկարողանաք ստեղծել անձնական ԱԲ օգնականը, որը հարմարեցված կլինի ձեր թիմի կարիքներին։ Մնացեք մեզ հետ՝ ավելի մանրամասն տեղեկությունների համար։
Ստեղծել ձեր անվճար ONLYOFFICE հաշիվը
Դիտում, խմբագրում և համագործակցում փաստաթղթերում, աղյուսակաթերթերում, սլայդներում, ձևաթղթերում և PDF ֆայլերում:

