Ծանոթացեք ONLYOFFICE-ի նոր ԱԲ օգնականին՝ ավելի խելացի աշխատանք խմբագիրներում, նոր ԱԲ մատակարարներ և շատ ավելին
ONLYOFFICE-ի ԱԲ պլագինի թարմացումը բերում է նոր հնարավորություններ և ավելի խելացի փոխգործակցություն խմբագիրներում։ Նոր, խելացի ԱԲ օգնականի (ներկայումս՝ բետա տարբերակում) ներդրմամբ, մատակարարների ընդլայնված աջակցությամբ և այլ բարելավումներով, պլագինը վերածվում է հզոր փաստաթղթային օգնականի։
Ի՞նչ է ONLYOFFICE-ում ներկառուցված ԱԲ-ը
Ներկառուցված ԱԲ-օգնականը կոնտեքստային օգնական է, որը հասանելի է ONLYOFFICE խմբագիրների ներսում՝ վահանակի միջոցով։ Ներկայում այն մատուցվում է որպես ԱԲ պլագինի բետա ֆունկցիոնալություն։
ԱԲ-ն թույլ է տալիս օգտագործել բնական լեզուն՝ սովորական առաջադրանքներ կատարելու համար առանց մենյուներում փնտրելու։ Բետա տարբերակը պարունակում է մի շարք պարզ, նախապես սահմանված ֆունկցիաներ, որոնք հարմարեցված են յուրաքանչյուր խմբագրում հաճախ հանդիպող խնդիրներին։
Այն պահպանում է ձեր զրույցի պատմությունը, որպեսզի կարողանաք քայլ առ քայլ ճշգրտել արդյունքները կամ շարունակել բարդ հարցումների մշակումը։
Սցենարներ՝ ի՞նչի համար է նախատեսված
Տեքստի ստեղծում և վերամշակում։ Խնդրեք ԱԲ օգնականին ստեղծել բովանդակություն զրոյից կամ կատարելագործել արդեն առկա տեքստը՝ առանց հավելվածների միջև անցնելու։ Ամեն ինչ կատարվում է անմիջապես փաստաթղթի ներսում։ Կարող եք ստեղծել ամփոփագրեր, զարգացնել գաղափարներ, վերաձևակերպել նախադասություններ կամ հարմարեցնել տոնը և ոճը՝ պարզապես բնական լեզվով նկարագրելով, թե ինչ է ձեզ պետք։
Փաստաթղթերի խելացի ձևաչափում։ Կիրառեք ձևաչափումը՝ առանց մենյուներում փնտրելու։ Ձեզ հարկավոր չէ որոնել, թե որտեղ է գտնվում տվյալ կոճակը կամ գործառույթը։ Պարզապես գրեք ձեր խնդրանքը, և խմբագրիչը ակնթարթորեն կթարմացնի բովանդակությունը։
Տվյալների վերլուծություն և պատկերում։ Ագրեգացրեք, դասավորեք և ֆիլտրեք տվյալները աղյուսակներում, և ստեղծեք վիզուալ ներկայացումներ ընտրված տիրույթներից կամ ամբողջական թերթիկներից։ Ստեղծեք տվյալների վրա հիմնված դիագրամներ և պատկերներ ձեր սլայդների համար՝ օգտագործելով պարզ նկարագրություններ, և ինտեգրեք դրանք անմիջապես ձեր աշխատանքային հոսքի մեջ։
Ինչպես տեղադրել ԱԲ օգնականին
ԱԲ օգնականը հանդիսանում է ԱԲ պլագինի մաս, որն անվտանգության նկատառումներով կանխադրված անջատված է։ Այս կերպ դուք լիարժեք վերահսկում եք ձեր համակարգի կարգավորումները և ինքներդ որոշում՝ ակտիվացնե՞լ և օգտագործե՞լ ԱԲ-ն խմբագիրներում, թե ոչ։
Տեղադրման համար կատարեք հետևյալ քայլերը՝
1. Բացեք Պլագիններ ներդիրը և սեղմեք Պլագին Մենեջեր։ Գտեք ԱԲ պլագինը և սեղմեք Ներբեռնել կամ Թարմացնել, եթե պլագինը արդեն տեղադրված է։
2. Ակտիվացրեք պլագինը Պլագիններ ներդիրում -> ընտրելով Ֆոնային պլագիններ բաժինը։
3. Անցեք ԱԲ ներդիր -> Կարգավորումներ։ Խմբագրել ԱԲ մոդելները հատվածում սեղմեք + պատկերակը։
Ավելացրեք ձեր նախընտրած ԱԲ մոդելը։ Մատակարարի անունը բացվող ցանկում ընտրեք մատակարարին։ Մուտքագրեք API բանալին* և սեղմեք Թարմացնել մոդելների ցանկը։
Կցուցադրվի հասանելի մոդելների ցանկ։ Ընտրեք այն մոդելը, որը լավագույնս համապատասխանում է, և սեղմեք Լավ։
* API բանալիները պետք է ստանաք ձեր ընտրած ԱԲ մատակարարի կայքից (այդ բանալիները ONLYOFFICE-ը չի տրամադրում)։ Նշենք, որ API բանալիները կարող են լինել վճարովի, և մատակարարները կարող են գանձել վճար։ Կարևոր է նախապես ծանոթանալ գնային պայմաններին, նախքան բանալին մուտքագրելը փլագինում։
* LM Studio և Ollama մատակարարների դեպքում API բանալի անհրաժեշտ չէ, սակայն պետք է պարտադիր նշել base URL-ը։
4. Վերադարձեք Կարգավորումներ բաժին և սահմանեք մոդելը Chatbot-ի համար։
Ահա այսքանը։ ԱԲ օգնականը տեղադրված է և պատրաստ է օգտագործման։
Ինչպես օգտագործել ԱԲ օգնականին
Սկսելու համար ցանկացած խմբագրում սեղմեք Ctrl + /։ Պարզապես գրեք ձեր խնդրանքը ԱԲ օգնականի տողում և ստացեք ակնթարթային պատասխան։
Խմբագիրը պահպանում է հարցումների պատմությունը, այնպես որ կարող եք շարունակել զրույցը՝ քայլ առ քայլ տալով նոր հրահանգներ։
Ցանկանու՞մ եք նորից սկսել։ Սեղմեք Ctrl + Alt + /՝ պատմությունը վերականգնելու համար։
ԱԲ օգնականն անջատելու համար սեղմեք ESC։
Այլ թարմացումներ ԱԲ պլագինի համար
Նոր ԱԲ մատակարարներ
Նախկինում աջակցված մատակարարներին հավելվել են հետևյալ ԱԲ մատակարարները՝
- LM Studio — լոկալ LLM-ների համար
- Zhipu AI
Նոր հոսքային պրոտոկոլ և ավելի լավ համատեղելիություն
ONLYOFFICE համակարգչային խմբագիրներում՝ Ollama և LM Studio մատակարարների հետ համատեղելիությունը բարելավելու համար, պլագինն այժմ օգտագործում է onlyoffice://
պրոտոկոլը՝ փոխարինելով նախկին file://
պրոտոկոլը։
Այս փոփոխությունը դարձնում է ԱԲ պլագինն ավելի անվտանգ և կայուն տեղական կարգավորումների դեպքում։ Խորհուրդ ենք տալիս թարմացնել ձեր տեղադրման հրահանգները՝ օգտագործելով onlyoffice://
պրոտոկոլը։
Փորձել նոր ԱԲ-ն
Փորձարկեք մեր ԱԲ պլագինի նոր ԱԲ օգնականը և այլ թարմացումները հենց հիմա ONLYOFFICE հակարգչային խմբագիրներում՝
ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ԱՆՎՃԱՐ ՀԱՎԵԼՎԱԾԸ ՓՈՐՁԵԼ ԱՌՑԱՆՑ
Ունե՞ք առաջարկ ֆունկցիայի համար կամ ցանկանում եք մեզ փոխանցել, թե ինչն է պետք բարելավել։ Այցելե՛ք մեր ֆիդբեք հարթակը և թողեք ձեր առաջարկները այսօր։
*Խնդրում ենք նկատի ունենալ, որ ONLYOFFICE թիմը պատասխանատու չէ երրորդ կողմի ԱԲ մոդելների և օգնականների կողմից տրամադրվող տեղեկատվության և բովանդակության ճշգրտության կամ հուսալիության համար։
ԱԲ օգնականի հիմնական ֆունկցիաներ (ԲԵՏԱ)
Բետա տարբերակը թույլ է տալիս իրականացնել հիմնական ֆունկցիաներ՝
Փաստաթղթեր Խմբագիր
- Հոսքային տեքստ։ Ստեղծեք պարբերություններ և տեքստեր (օր․՝ «Գրիր ONLYOFFICE-ի ստեղծման պատմությունը»)։
- Կոնտեքստային բացատրություններ։ Տվեք բացատրություններ մեկնաբանություններում։ Եթե ընտրած է տեքստ, բացատրությունը վերաբերում է ընտրությանը, այլապես կենտրոնանում է ընթացիկ բառի վրա։
- Տեքստի վերաշարադրում։ Վերաշարադրէք նախադասություններ կամ պարբերություններ՝ փոփոխությունների հետևում պահելու հնարավորությամբ (օր․՝ «Վերաշարադրեք ընթացիկ նախադասությունը ավելի էմոցիոնալ և ցույց տվեք տարբերությունները» կամ «Դարձրու ավելի հումորային»)։
- Պարբերության ոճի կարգավորում։ Փոփոխեք պարբերության ոճը (օր․՝ «Փոխեք առաջին պարբերություն Հատված 1-ի ոճի»)։
- Տեքստի ձևաչափում։ Թարմացրեք տեքստի կարգավորումները (օր․՝ «Դարձրեք տեքստը թավ»)։
Աղյուսակների Խմբագիր
- Pivot աղյուսակներ։ Ագրեգացրեք և վերլուծեք տվյալները (օր.՝ «Ամփոփեք տվյալները՝ հիմնված բրոնզե մեդալների վրա»)։
- Ֆիլտրավորում։ Ներդեք ֆիլտրեր տվյալների դիտարկումը մանրամասնացնելու համար (օր.՝ «Ցույց տվեք ‘ոսկի’ սյունակում լավագույն 10-ը» կամ «Ֆիլտրեք գրառումները, որոնց ‘արծաթե’ սյունակում ավելի քան 5 է»)։
- Դասավորություն։ Հավաքեք տվյալները (օր.՝ «Դասավորեք ըստ ‘արծաթե’ սյունակի»)։
- Չարտեր և դիագրամներ։ Ստեղծեք տվյալների վիզուալ ներկայացումներ՝ ընտրության կամ տիրույթի հիման վրա (օր.՝ «Ստեղծեք սյունային գրաֆիկ» կամ «Ստեղծեք գրաֆիկ C2:F5 տիրույթի համար»)։
Ներկայացման Խմբագիր
- Նոր սլայդների ավելացում։ Ավելացրեք նոր սլայդ ձեր ներկայացման մեջ։
- Ձևերի տեղադրում։ Ավելացրեք ձևեր՝ անհրաժեշտության դեպքում տեքստով (օր.՝ «Տեղադրեք աստղանման ձև՝ ONLYOFFICE տեքստով»)։
- Սլայդի ֆոնի սահմանում։ Անհատականացրեք սլայդների ֆոները (օր.՝ «Դարձրեք 1-ին սլայդի ֆոնը կապույտ»)։
- Արտաքին տվյալների դիագրամների ստեղծում։ Տվյալները պատկերավոր ներկայացրեք գրաֆիկներով (օր.՝ «Ստեղծեք պիրոգրաֆիկ, որը ցույց է տալիս ընթացիկ կրիպտո շուկայական մասնաբաժինը՝ Bitcoin, Ethereum, Այլ»)։
- Սլայդների կրկնօրինակում։ Կրկնեք սլայդերը (օր.՝ «Կրկնօրինակեք 2-րդ սլայդը»)։
- Սլայդների ջնջում։ Հեռացրեք ավելորդ սլայդերը (օր.՝ «Ջնջեք 3-րդ սլայդը»)։
- Նկարների ավելացում։ Ստեղծեք և տեղադրեք նկարներ նկարագրությունների հիման վրա (օր.՝ «Ստեղծեք նկար՝ ոսկեգույն Bitcoin նույն թվային ֆոնով»)։
Հաճախ տրվող հարցեր (ՀՏՀ)
Ահա պատասխանները ամենահանրաճանաչ հարցերին, որոնք վերաբերում են ONLYOFFICE խմբագրիչների ԱԲ գործակալի օգտագործմանը։
Հարց՝ Որտե՞ղ կարող եմ օգտագործել ԱԲ օգնականը։
ԱԲ օգնականը հասանելի է ակտիվացման և օգտագործման համար հետևյալ լուծումներում՝
- ONLYOFFICE Docs
- ONLYOFFICE DocSpace
- ONLYOFFICE Desktop Editors
Այն աշխատում է ONLYOFFICE խմբագիրների 9.0.4 և ավելի նոր տարբերակների հետ և պահանջում է ԱԲ պլագինի 2.4 և ավելի նոր տարբերակը։
Հարց՝ Արդյո՞ք ԱԲ օգնականն անվճար է օգտագործման համար։
Այո, ԱԲ օգնականը ներառված է ԱԲ պագինում, որը ամբողջությամբ անվճար է։ Դուք կարող եք տեղադրել և օգտագործել այն առանց լրացուցիչ վճարների։ Սակայն որոշ ԱԲ մատակարարներ կարող են պահանջել վավեր API բանալի և վճարովի սակագին՝ կախված օգտագործման ծավալից։
Հարց՝ Արդյո՞ք ԱԲ օգնականն անվտանգ է։ Կարո՞ղ եմ հրաժարվել դրա օգտագործումից։
Այո, անվտանգ է։ Փոփոխված կարգով խմբագիրներում ԱԲ պլագինը և օգնականը նախապես անջատված են, ուստի դուք ունեք լիարժեք վերահսկողություն ձեր համակարգի կարգավորումների վրա։ Կարող եք ընտրել նախընտրելի ԱԲ մատակարարին կամ մոդելին՝ ըստ ձեր կարիքների։ Ավելին, կա հնարավորություն միացնել տեղական մոդելներ։ Վերջնական որոշումը՝ ԱԲ-ն ակտիվացնել կամ ոչ, ամբողջովին ձերն է։
Հարց՝ Ի՞նչ տեսակի առաջադրանքներ է կարողանում կատարել ԱԲ օգնականը։
ԱԲ գործակալը կարող է՝
- Ստեղծել և վերաշարադրել տեքստեր
- Ամփոփել և զարգացնել գաղափարներ
- Փոխել տոնը և ոճը
- Կատարել նախապես սահմանված ֆունկցիաներ առանց համապատասխան կոճակ փնտրելու
- Փաստաթղթեր ձևաչափել բնական լեզվով հղումների միջոցով
- Եվ այլ հնարավորություններ (վերոնշյալ ցանկից)։
Հարց՝ Որո՞նք են աջակցվող ԱԲ մատակարարները։
Պլագինն աջակցում է տարբեր մատակարարների, այդ թվում՝ OpenAI, Together AI, Mistral, Anthropic, Grok, Google Gemini, DeepSeek, Ollama, Stability AI և հարմարեցված մատակարարներ API-ի միջոցով։
Հարց՝ Կարո՞ղ եմ օգտագործել ԱԲ մոդելները լոկալ՝ առանց ինտերնետ հասանելիության։
Այո։ LM Studio և Ollama մատակարարների հետ կարող եք տեղական հարթակում գործարկել մոդելներ՝ ապահովելով տվյալների լիակատար վերահսկողություն և անընդմեջ աշխատանք։
Հարց՝ ԱԲ օգնականը բետա՞ է։
Այո, ԱԲ օգնականը ներկայումս բետա փուլում է, ինչը նշանակում է, որ որոշ ֆունկցիաներ կարող են փոխվել, և կատարողականը կարող է տարբեր լինել։ Մենք շարունակաբար բարելավում ենք աշխատանքի որակը, ընդլայնում ֆունկցիոնալությունը և բարելավում համատեղելիությունը տարբեր մատակարարների հետ։ Այս փուլում հավաքում ենք օգտատերերի կարծիքներ, կատարում թեստեր տարբեր սցենարներով և նպատակ ունենք ապահովել ավելի կայուն ու որակյալ փորձառություն հաջորդ թողարկման համար։ Ձեր կարծիքը շատ կարևոր է այս շրջանում։
Կիսվեք ձեր մտքերով և առաջարկներով մեր ֆորումում կամ թողեք առաջարկներ մեր ֆիդբեք հարթակում։
Հարց՝ Կարո՞ղ եմ ԱԲ օգնականի համար ավելացնել հարմարեցված ֆունկցիաներ։
Այո, այդ հնարավորությունը հասանելի է։ Կարելի է սահմանել ձեր սեփական ֆունկցիաները՝ ԱԲ օգնականի հարմարեցման համար հատուկ առաջադրանքների համար։ Փաստաթղթավորումը կթարմացվի շուտով։
Հարց՝ Առկա՞ են սահմանափակումներ ԱԲ օգնականն օգտագործելիս։
ԱԲ օգնականը գործարկվում է Ctrl + / ստեղնաշարի համադրությամբ։ Սակայն որոշ ստեղնաշարերում, որտեղ չկա «/» կոճակը, այս ֆունկցիան հասանելի չի լինի։ Մենք արդեն աշխատում ենք այս խնդրի լուծման վրա։
Հարց՝ Ի՞նչ նոր հնարավորություններ են սպասվում հաջորդ տարբերակում։
Պլանավորում ենք ընդլայնել ԱԲ օգնականի ֆունկցիոնալությունը և ավելացնել առաջադեմ հնարավորություններ՝ ավելի բազմակողմանի դարձնելու համար։ Օրինակ՝ նախատեսում ենք ԱԲ-ի աջակցությամբ ավտոմատ կերպով լրացնել ձևերը՝ հիմնվելով կարճ նկարագրությունների վրա։
Ստեղծել ձեր անվճար ONLYOFFICE հաշիվը
Դիտում, խմբագրում և համագործակցում փաստաթղթերում, աղյուսակաթերթերում, սլայդներում, ձևաթղթերում և PDF ֆայլերում: