Ներկայացնում ենք ONLYOFFICE Desktop Editors 9.0 տարբերակը՝ վերափոխված ինտերֆեյս և մեկնարկի պատուհան, ընդլայնված ֆայլերի աջակցություն, Դիագրամների դիտարկիչ, ԱԲ բարելավումներ և այլ նորություններ։
ONLYOFFICE Docs 9.0-ի նորարար թողարկման հետ միասին ժամանակն է ներկայացնելու մեր համակարգչային հավելվածի նորագույն տարբերակը Windows, Linux և macOS համար։ ONLYOFFICE Desktop Editors 9.0-ն ներառում է ինքնահոսթինգ տարբերակի բոլոր հիմնական նոր հնարավորություններն ու բարելավումները և առաջարկում է մի քանի յուրահատուկ թարմացումներ։ Ընթերցեք՝ ավելին իմանալու համար։
Եկեք արագ ծանոթանանք թարմացված առցանց խմբագրի հիմնական ֆունկցիաներին, որոնք հասանելի կլինեն նաև ONLYOFFICE Desktop Editors 9.0-ում։
Վերափոխված ինտերֆեյս փաստաթղթերում, աղյուսակներում, սլայդերում և PDF-ներում
9.0 տարբերակի թողարկման հետ դուք կկարողանաք վայելել մեր խմբագրի նորաոճ տեսքը՝ ընտրելով նոր ավելացված Ժամակակից Բաց և Ժամակակից Մուգ թեմաների միջև, որոնց ինտերֆեյսի տարրերն ու պատկերակները վերափոխված են։ Վերափոխված ինտերֆեյսը կենտրոնացած է պարզության և օգտագործման հեշտության վրա՝ ապահովելով ավելի ինտուիտիվ և ժամանակակից օգտատիրոջ փորձ։
Ինչպես գտնել՝ Դիտել ներդիր → Ինտերֆեյսի թեմա → Ժամակակից Բաց / Ժամակակից Մուգ
Խմբագիրների թարմացված ինտերֆեյսից բացի, համակարգչային հավելվածն այժմ ունի վերափոխված մեկնարկային պատուհան։ Նրա թարմ և մինիմալիստական ձևավորումը հնարավորություն է տալիս արագ հասնել անհրաժեշտ գործառույթներին՝ առանց շեղվելու ավելորդ տարրերից։
Նոր Դիագրամների Դիտարկիչ
Համակարգի հնարավորությունները զգալիորեն ընդլայնվել են 9.0 տարբերակում՝ ինտեգրված դիագրամների դիտաման գործիքի շնորհիվ։ ONLYOFFICE Դիագրամների Դիտման օգնությամբ կարող եք բացել և դիտել դիագրամներ տարբեր հարթակներում և սարքերում, ներառյալ՝ համակարգիչներում և նոթբուքերում։
Նոր աջակցվող ձևաչափեր ֆայլերի համար
Բացի .vsdx ֆայլերից, որոնք աջակցվում են նոր ONLYOFFICE Դիագրամների Դիտման կողմից, 9.0 տարբերակը ներկայացնում է նաև մի շարք այլ համատեղելի ֆայլային ձևաչափեր՝
- Markdown ֆայլեր (.md)
- OpenDocument Graphic ֆայլեր (.odg)
- .xlsb ֆայլեր (խմբագրման հնարավորություն՝ առանց նախնական փոխակերպման)
Նորարարական ԱԲ բարելավումներ
Տեսողական կատարելագործումներից և ֆայլերի ձևաչափերի ընդլայնված աջակցությանց բացի, 9.0 տարբերակը ներառում է օգտակար AI գործիքներ՝ նախատեսված ձեր արտադրողականությունը բարձրացնելու համար՝
- Ստացեք տեքստ սկանավորված PDF ֆայլերից՝ օգտագործելով OCR գործառույթը,
- Կիրառեք խելացի բանաձևեր և իրականացրեք բարդ տվյալների վերլուծություն աղյուսակներում՝ նոր ԱԲ հնարավորությունների շնորհիվ,
- Օգտագործեք ԱԲ՝ նոր ONLYOFFICE մակրոներ ստեղծելու համար՝ հիմնվելով ձեր հրահանգների վրա, ինչպես նաև փոխակերպեք VBA մակրոները ընդամենը մի քանի սեղմումով։
Ավելի շատ ֆունկցիաներ PDF Խմբագրերում
9.0 տարբերակում ONLYOFFICE PDF Խմբագիրը դարձել է ավելի հզոր՝ հնարավորություն տալով PDF էջերը հեշտությամբ վերադասավորել՝ քաշելու և թողնելու (drag-and-drop) միջոցով, ինչպես նաև ակնթարթորեն պատճենելու դրանք՝ օգտագործելով Ctrl + C և Ctrl + V համադրությունը։
Բարելավված աջից ձախ(RTL) տեքստի աջակցություն և Ուրդու լեզվի լոկալիզացիա
ONLYOFFICE համակարգի վերջին տարբերակը ներառում է մի շարք կարևոր բարելավումներ՝ ուղղված աջից ձախ (RTL) գրառման աջակցության կատարելագործմանը՝
- Աջից Ձախ աջակցություն աղյուսակներում,
- Բարելավված օգտագործման հարմարավետություն աջից ձախ ուղղությամբ տեքստի համար և ենթափաստաթղթերի հղկված ձևաչափում՝ հիմնականում աջից ձախ ուղղությամբ,
- Ներկայացումների և PDF ֆայլերի մեջ RTL(աջից ձախ) և LTR (ձախից աջ) տեքստի ուղղության փոփոխման հնարավորություն
Այլ կարևոր հավելում 9.0 տարբերակում Ուրդու լեզվով տեղայնացումն է, ինչպես նաև փոքր բարելավումները այլ լեզուների համար, օրինակ՝ հնարավորությունը՝ սահմանել նախընտրելի տառաչափի տեսակը Պարզեցված Չինարեն ինտերֆեյսում և ցուցադրել թվերը՝ օգտագործելով Հինդի թվանշանները։
Այլ ֆունկցիաներ
Ահա արագ դիտարկում՝ 9.0 տարբերակում հասանելի այլ հնարավորությունների մասին՝
- Պարբերությունների շրջանակները հասանելի են գործիքագոտու կոճակի միջոցով, ինչպես նաև բարելավված բովանդակության կառավարման հնարավորություններ փաստաթղթերում
- Ասինխրոն հաշվարկներ աղյուսակներում
- Տեքստային անիմացիաների ցուցադրում՝ ներկայացումների սլայդշոու ռեժիմում
- Տվյալների տեսանելիության և գծապատկերների անհատականացման բարելավումներ բոլոր խմբագիրներում։
Այս հնարավորությունների և դրանց արդյունավետ օգտագործման մասին ավելին իմանալու համար, խնդրում ենք կարդալ այս հոդվածը կամ դիտել մեր YouTube վեբինարը՝
Ուղղագրության լեզվի հայտնաբերման լարգավորման հնարավորություն Linux-ի համար
Նոր տարբերակում Linux օպերացիոն համակարգի օգտատերերը կարող են Միացնել կամ Անջատել Ուղղագրության լեզվի հայտնաբերման տարբերակը Կարգավորումների բաժնում։ Այս հնարավորությունը դարձնում է տեքստը մուտքագրելն ավելի հարմար և դյուրին, եթե դուք հաճախ եք փոխում ստեղնաշարի լեզուն։
Տպում՝ առանց համակարգի երկխոսության օգտագործման
ONLYOFFICE Desktop Editors 9.0 տարբերակում կարող եք արագ տպել ֆայլերը՝ առանց համակարգի երկխոսության պատուհանը բացելու։ Երբ մուտք եք գործում տպման կարգավորումներ Ֆայլ ներդիրի Տպել տարբերակի միջոցով կամ վերին գործիքագոտու Տպել ֆայլը կոճակից, ֆայլը հնարավոր է տպել անմիջապես։ Եթե նախընտրում եք օգտագործել համակարգի երկխոսության պատուհանը, կարող եք ակտիվացնել համապատասխան տարբերակը Կարգավորումներում։
Ֆայլերի ասոցիացիա .exe տեղադրման մեջ
Windows 10 կամ ավելի բարձր օպերացիոն համակարգում համակարգչային հավելվածը տեղադրելիս, .exe տեղադրումը թույլ է տալիս ընտրել, թե որ ֆայլերի ձևաչափերը կասոցացվեն ONLYOFFICE-ի հետ: Կարող եք արագ ընտրել բոլոր հասանելի տարբերակները կամ ձեռքով ընտրել ձեզ անհրաժեշտները:
Ներբեռնեք ONLYOFFICE Desktop Editors 9.0 տարբերակը
ONLYOFFICE Desktop Editors-ի վերջին տարբերակը Windows, Linux և macOS համակարգերի համար արդեն հասանելի է մեր կայքում։ Snap, Flatpak և AppImage ձևաչափերը հասանելի կլինեն հետագայում։ Մնացեք մեզ հետ։
Ստեղծել ձեր անվճար ONLYOFFICE հաշիվը
Դիտում, խմբագրում և համագործակցում փաստաթղթերում, աղյուսակաթերթերում, սլայդներում, ձևաթղթերում և PDF ֆայլերում: