14 լավագույն PDF խմբագիրները, որոնք արդիական են 2024 թվականին
Հաշվի առնելով ոլորտում էլեկտրոնային փաստաթղթերի կառավարման աճի կարևորությունը, PDF խմբագիր ունենալը բացարձակ անհրաժեշտություն է 2024 թվականին: Այս հոդվածում դուք կգտնեք մեր լավագույն PDF խմբագիրների ցանկը, ինչպես անվճար, այնպես էլ վճարովի, որը կարող եք օգտագործել անձնական և մասնագիտական նպատակներով:
Անվճար PDF խմբագիրներ
PDF խմբագրման ծրագրաշարի լավագույն կետն այն է, որ կան իսկապես հզոր լուծումներ, որոնք կլինեն անվճար հրաշալի տարբերակներ: Եթե դուք այդքան էլ չեք ցանկանում գումար ծախսել համակարգչային ծրագրերի վրա, սակայն ցանկանում եք խմբագրել PDF ֆայլեր, ստորև ներկայացված տարբերակները կօգնեն ձեզ գտնել համապատասխան լուծում:
1. ONLYOFFICE PDF Խմբագիր
ONLYOFFICE PDF Խմբագիր -ը հանդիսանում է որպես ONLYOFFICE բաց ծածկագրով գրասենյակային փաթեթի մի մաս, որը հասանելի է վեբ, համակարգչային և բջջային հարթակներում: Օգտագործելով փաթեթը՝ դուք կարող եք աշխատել հանրահայտ գրասենյակային ֆայլերի ամբողջական տարբերակով, ոչ միայն PDF, այլ նաև՝ տեքստային փաստաթղթերի, աղյուսակների, ներկայացումների և լրացվող ձևերի հետ: Հավաքածուն աջակցում է OOXML ձևաչափերը, որոնք թույլ են տալիս հեշտությամբ բացել և խմբագրել Word, Excel և PowerPoint ֆայլերը:
ONLYOFFICE PDF խմբագիրը թույլ է տալիս բացել և դիտել PDF ֆայլերը ցանկացած սարքից, օգտագործել մի շարք նավիգացիոն գործիքներ՝ ավելի հարմարավետ ընթերցանության համար և նույնիսկ մուգ ռեժիմի տարբերակ, եթե ցանկանաք աշխատել փաստաթղթերի հետ գիշերը:
Օգտատիրոջն ավելի հարմարավետ դարձնելու համար ONLYOFFICE PDF Editor-ն առաջարկում է երկու ռեժիմ: Դիտման ռեժիմը թույլ չի տալիս փոխել ձեր PDF ֆայլերի բովանդակությունը՝ պատահական խմբագրումները կանխելու համար: Խմբագրման ռեժիմը հնարավորություն է տալիս մուտք գործել խմբագրման բոլոր գործիքներն ու հնարավորությունները: Դուք կարող եք անցնել վերին աջ անկյունում գտնվող ռեժիմների միջև՝ սեղմելով համապատասխան կոճակը:
Ինչ վերաբերում է PDF խմբագրմանը, ONLYOFFICE խմբագիրը հնարավորություն է տալիս գծել, ընդգծել և հատել տեքստը, թողնել մեկնաբանություններ և տեքստեր, նկարել ցանկացած բան Գրիչ-ի և Հայլայթեր-ի գործիքներով, ջնջել ձեր գծագրերը: Բացի այդ, դուք կարող եք տեղադրել և փոփոխել տեսողական օբյեկտների լայն շրջանակ՝ ուղղահայաց և հորիզոնական տեքստային տուփեր, պատկերներ, ձևեր, հիպերհղումներ, աղյուսակներ, հավասարումներ և նշաններ:
Խմբագիրն ունի նաև էջի կառավարման հնարավորություններ։ Օրինակ, դուք կարող եք տեղադրել դատարկ էջեր այնտեղ, որտեղ ձեզ անհրաժեշտ է, հեռացնել այն էջերը, որոնք անտեղի են ձեր PDF-ում և պտտել անհրաժեշտ էջերը ձախ կամ աջ:
Բացի այդ, ONLYOFFICE PDF Խմբագիրը կարող է օգտագործվել որպես փոխարկիչ, ինչն երբեմն բավական օգտակար է: Օրինակ, դուք կարող եք խմբագրել DOCX ֆայլեր ձեր PDF ֆայլերից: Հավաքածուն նաև թույլ է տալիս պահպանել ցանկացած տեքստային փաստաթուղթ, աղյուսակ կամ ներկայացում PDF կամ PDF/A-ում: Կա նաև անվճար առցանց փոխարկիչ, որն առանց գրանցման կատարում է նույն փոխակերպման առաջադրանքները:
ONLYOFFICE PDF Խմբագրի մեկ այլ առավելությունը կայանում է լրացվող PDF ֆայլեր ստեղծելու մեջ: Օգտագործելով այս հատկությունը, դուք կարող եք հեշտությամբ ստեղծել ձևեր ինտերակտիվ դաշտերով, ինչպիսիք են տեքստային տարածքները, վանդակները, բացվող ցուցակները և համակցված վանդակները: Ձեզ հարկավոր չէ զրոյից PDF ձևաթղթեր ստեղծել, քանի որ ONLYOFFICE առցանց գրադարանում կարող եք գտնել բազմաթիվ պատրաստի ձևանմուշներ տարբեր նպատակների համար, որտեղ ամեն ինչ հասանելի է անվճար:
Ուրիշ ինչն է դարձնում այս ծրագիրն եզակի, դա համատեղելիությունն է երրորդ կողմի պլագինների հետ: PDF ֆայլերի հետ աշխատելիս կարող եք ակտիվացնել Telegram հավելվածը տեքստային հաղորդագրությունների համար, Jitsi հավելվածը՝ վիդեոկոնֆերանսների համար և Deepl հավելվածը՝ թարգմանության համար: Այս բոլոր գործիքները հասանելի են խմբագրի ինտերֆեյսում, այնպես որ դուք ստիպված չեք լինի անցնել մի հավելվածից մյուսը:
Փորձեք ONLYOFFICE PDF Խմբագրի ամպային տարբերակը՝ ստեղծելով անվճար DocSpace հաշիվ կամ ներբեռնեք համակարգչային հավելվածը Windows-ի, macOS-ի կամ Linux-ի համար՝ օֆլայն PDF խմբագրման համար։
ՍԿՍԵԼ ԱՄՊԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿՈՒՄ ՆԵՐԲԵՌՆԵԼ DESKTOP(ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ) ՀԱՎԵԼՎԱԾԸ
Դիտեք այս տեսանյութը՝ ONLYOFFICE PDF Խմբագրի և առանձնահատկությունների մասին ավելին իմանալու համար՝
2. Systweak PDF Խմբագիր
Systweak PDF Խմբագիրն օգտատիրոջ համար հարմար PDF խմբագրման գործիք է, որը կարող է օգնել ձեզ PDF-ի հետ կապված տարբեր տեսակի առաջադրանքներում: Այն շահավետ է ինչպես անհատ օգտատերերի, այնպես էլ կազմակերպությունների համար: Systweak PDF Editor-ի լավագույն կողմերից մեկն այն է, որ դուք կարող եք PDF ֆայլերը զանգվածաբար մշակել:
Որպես PDF խմբագրման անհրաժեշտ լուծում իր ինտուիտիվ գործիքներով, դուք կարող եք ավելացնել, ջնջել, փոփոխել տեքստը և պատկերները ձեր PDF փաստաթղթում: PDF խմբագրման գործիքը նաև թույլ է տալիս փոխարկել ձեր PDF ֆայլերը տարբեր ձևաչափերի, ինչպիսիք են Excel, Word, PowerPoint և այլն, նաև հակառակը:
Նար հնարավոր է PDF-ով տեքստն որոնելի և ընտրելի դարձնել՝ օգտագործելով OCR (Optical Character Recognition): Վերջապես, Systweak PDF Editor-ն առաջարկում է անվտանգության տարբեր առանձնահատկություններ, որոնց օգնությամբ դուք կարող եք հզորացնել ձեր PDF ֆայլերի անվտանգությունը: Օրինակ՝ դուք կարող եք գաղտնաբառով պաշտպանել ձեր PDF ֆայլերը կամ խմբագրել զգայուն կամ գաղտնի տեղեկությունները:
3. PDF Candy Desktop
PDF Candy Desktop-ը անվճար ծրագիր է, որը թույլ է տալիս աշխատել PDF ֆայլերի հետ բազմաթիվ եղանակներով: Բացի PDF ֆայլերից կան այլ աջակցվող ձևաչափերի (օրինակ՝ DOC և JPG) փոխարկելու տարբերակներ, կարող եք նաև միացնել և բաժանել PDF ֆայլերը, հանել պատկերներ և տեքստ, խմբագրել մետատվյալները, պաշտպանել ֆայլերը գաղտնաբառով և նույնիսկ բացել արդեն գաղտնաբառով պաշտպանված PDF ֆայլերը:
PDF Candy Desktop-ի առավելությունն այն է, որ այն աջակցում է ֆայլերի զանգվածային մշակումը: Մեկ այլ առավելություն ևս՝ նրա ժամանակակից և օգտատիրոջ համար հարմար ինտերֆեյսն է:
Միակ թերությունն այն է, որ PDF Candy Desktop-ն աշխատում է միայն Windows-ում և թույլ է տալիս օրական սահմանափակ քանակությամբ գործողություններ կատարել։ Եթե դուք գործարկում եք այլ օպերացիոն համակարգ, կարող եք օգտվել միայն վեբ տարբերակից, սակայն այն հասանելի չէ անվճար օգտագործման համար:
4. PDF24 Creator
PDF24 Creator-ը PDF խմբագրման մի քանի գործիքներից մեկն է, որն առաջարկում է լիարժեք ֆունկցիոնալություն անվճար հիմունքներով՝ առանց սահմանափակումների: Այն հայտնի վեբ ծառայության համակարգչային տարբերակն է, որը թույլ է տալիս խմբագրել, տպել և փոխարկել PDF ֆայլերը:
Ֆայլերը խմբագրելիս կարող եք միացնել կամ բաժանել դրանք, ավելացնել և ջնջել էջեր, օգտագործել տարբեր նախադիտման ռեժիմներ և օգտագործել «Drag & Drop» տարբերակը, երբ այն հնարավոր է: Կա նաև վիրտուալ տպիչ, որը թույլ է տալիս ճշգրիտ տպել PDF ֆայլեր կամ առանձին էջեր:
Ստանդարտ գործիքների հավաքածուում նաև ներառված է՝ OCR, ֆայլերի սեղմման և ֆայլերի փոխակերպման գործառույթները: Մեկ այլ օգտակար գործիք է PDF Screen Capture-ն, որը կարող եք օգտագործել էկրանի բովանդակությունից PDF ֆայլեր և պատկերներ ստեղծելու համար:
PDF24 Creator-ի համակարգչային տարբերակն աշխատում է միայն Windows-ում և այլ օպերացիոն համակարգերի համար հասանելի չէ:
5. PDFgear
PDFgear-ն անվճար ծրագրային գործիք է PDF-ի ամենատարածված գործառնությունների համար, ինչպիսիք են ընթերցումը, խմբագրումը, մի շարք ձևաչափերի վերածելը, էլեկտրոնային ստորագրությունների հետ միացումը և ստորագրումը: Այս բոլոր հնարավորությունները լիովին անվճար են և հասանելի են առանց գրանցման:
Այս խմբագիրն եզակի է դարձնում նրա AI-ով աշխատող գործառույթը, որը հիմնված է ChatGPT-ի վրա: PDFgear Copilot-ը շատ ավելի հեշտ է դարձնում PDF ֆայլերի հետ աշխատանքը: Դուք պարզապես մուտքագրում եք այն, ինչ ձեզ հարկավոր է, և ծրագրաշարը կատարում է պահանջվող հրամանը: Այս կերպ կարող եք հեշտությամբ սեղմել մեծ ֆայլերը, դրանք վերածել խմբագրելի Word փաստաթղթերի և նույնիսկ ամփոփել տեքստը՝ քննարկելով չաթ-բոտի հետ:
PDFgear-ը հասանելի է Windows-ում, macOS-ում և iOS-ում և առաջարկում է որոշ գործիքներ ամպային տարբերակում:
6. PDF-XChange Խմբագիր
PDF-XChange Editor-ը հայտնի PDF խմբագիր է, որին վստահում են ավելի քան 400 միլիոն օգտատերեր ամբողջ աշխարհում: Այն շուկայում այս տեսակի ամենահզոր ծրագրային գործիքներից մեկն է, և հնարավորությունների մեծ մասը հասանելի է անվճար տարբերակում:
Խմբագիրն ունի PDF խմբագրման գործիքների լայն տեսականի և թույլ է տալիս անցնել Classic և Ribbon ինտերֆեյսերի միջև: Դուք կարող եք նաև ստեղծել սեփական գործիքների տողեր՝ ընտրելով այն հնարավորությունները, որոնք ձեզ իսկապես անհրաժեշտ են և կանոնավոր կերպով օգտագործում եք:
Օգտագործելով PDF-XChange Editor, կարող եք ավելացնել մեկնաբանություններ, թողնել ծանոթագրություններ և խմբագրել ձեր PDF ֆայլերի բովանդակությունը: Բացի այդ, կարող եք ստեղծել և շահարկել PDF-ներ անմիջապես սկանավորված նյութերից: OCR-ը նույնպես հասանելի է և թույլ է տալիս աշխատել խմբագրվող տեքստերի հետ:
PDF-XChange Editor-ը հասանելի է Windows-ում, սակայն կա շարժական(portable) տարբերակ, որն աշխատում է առանց տեղադրման:
Վճարովի PDF խմբագիրներ
Եթե անվճար PDF խմբագիրների ֆունկցիոնալությունը բավարար չէ, և դուք դեմ չեք որոշակի գումար ծախսել ծրագրակազմ գնելու վրա, եկեք տեսնենք ստորև ներկայացված վճարովի տարբերակները: Որպես կանոն, նրանք առաջարկում են ավելի շատ խմբագրման հնարավորություններ, և ձեր ընտրությունը կախված է միայն նրանից, թե որքան գումար եք կանխատեսել։
7. Adobe Acrobat Pro
Adobe Acrobat Pro-ն համարվում է լավագույն PDF խմբագիրներից մեկը և շուկայում ոսկե ստանդարտը: Այն առաջարկում է մի քանի սակագնային պլաններ, որոնք հասանելի են որպես տարեկան բաժանորդագրություն:
Երբ գնում եք Adobe Acrobat Pro-ն, մուտք եք ստանում PDF խմբագրման գործիքների հսկայական շարք, որոնք արդյունավետ են ցանկացած իրավիճակում: Դուք կարող եք ստեղծել PDF ֆայլեր, խմբագրել տեքստը և պատկերները, ավելացնել մեկնաբանություններ, նվազեցնել մեծ ֆայլերի չափը, ճանաչել տեքստը OCR-ի միջոցով, միավորել բազմաթիվ ֆայլեր մեկում, փոխարկել այլ ձևաչափերի (օրինակ՝ Word’s DOCX), ստորագրել և պահանջել էլեկտրոնային ստորագրություններ այլ օգտատերերից:
Adobe Acrobat Pro-ի հզորությունը կայանում է նրանում, որ նա կարող է աշխատել լրացվող PDF ձևաթղթերի հետ: Դուք կարող եք ստեղծել ինտերակտիվ դաշտերով ֆայլեր և դրանք կիսել այլ մարդկանց հետ, որպեսզի նրանք կարողանան մուտքագրել պահանջվող տեղեկատվությունը և հետ ուղարկել դրանք ձեզ:
Adobe Acrobat Pro-ն ունի անվճար փորձաշրջան, այնպես որ դուք հնարավորություն ունեք ստուգելու վերը նշված բոլոր հնարավորությունները նախքան վճարում կատարելը:
8. Foxit PDF Խմբագիր
Foxit PDF Editor-ը Adobe Acrobat Pro-ի ծախսարդյունավետ այլընտրանք է առանձին օգտատերերի և կազմակերպությունների համար: Այն հանդես է գալիս խմբագրման գործառույթների նմանատիպ հավաքածուով, որը թույլ է տալիս աշխատել PDF ֆայլերի հետ պրոֆեսիոնալի կերպով:
Օգտագործելով այս ծրագիրը՝ դուք կարող եք արագ թարմացնել և փոխել ձեր PDF փաստաթղթերի բովանդակությունը, արտահանել դրանք հանրահայտ ֆայլերի ձևաչափերով, ստեղծել և լրացնել լրացվող ձևեր, պաշտպանել ֆայլերը գաղտնաբառով, տարբեր ձևերով շահարկել PDF էջերը, սկանավորել և վերափոխել փաստաթղթերը կամ պատկերները PDF-ում և նույնիսկ համագործակցել այլ անձանց հետ:
Foxit PDF Editor-ի ամենահետաքրքիր առանձնահատկություններից մեկը Smart Redact-ն է: Այն արհեստական ինտելեկտի վրա հիմնված գործիք է, որը նախատեսված է հեշտացնելու PDF ֆայլերի զգայուն տեղեկատվության հետ աշխատանքը: Օգտագործելով այն՝ անհրաժեշտ չէ կարդալ ձեր ֆայլի բոլոր էջերը՝ կարևոր տեղեկություններ գտնելու համար: Smart Redact-ը կարող է անել դա ձեզ համար՝ տրամադրելով զգայուն տվյալներ վայրկյանների ընթացքում:
Խմբագրի մյուս հզոր կողմը հասանելիությունն է: Foxit PDF Editor-ը լավ ընտրություն է հաշմանդամություն ունեցող մարդկանց համար, որը թույլ է տալիս նրանց դիտել, խմբագրել և համօգտագործել PDF ֆայլերը հարմարավետ կերպով:
9. Nitro PDF Pro
Nitro PDF Pro-ն մեկ այլ հզոր PDF խմբագիր է առաջադեմ առանձնահատկություններով, որը կարելի է համարել որպես լավ Adobe Acrobat Pro-ի այլընտրանք: Այն ունի բոլոր անհրաժեշտ գործիքներն ու հնարավորությունները, որպեսզի բոլորը կարողանան հարմարավետ աշխատել PDF ֆայլերի հետ :
Խմբագիրը հագեցած է PDF խմբագրման ինտուիտիվ գործիքներով, որոնք շատ հեշտ են դարձնում ձեր ֆայլերում տեքստի և պատկերների ավելացումը, ջնջումը և փոփոխումը: Ձեզ թույլատրվում է ավելացնել հատուկ լոգոներ, դինամիկ էջանիշներ, ջրանիշներ և սեղմվող հիպերհղումներ: Նաև կարող եք PDF ֆայլերը փոխարկել Word, Excel և PowerPoint ֆայլերի և մի քանի սեղմումով վերադառնալ PDF: Կան նաև այլ ստանդարտ գործառույթներ, ինչպիսիք են գաղտնաբառի պաշտպանությունը, ծանոթագրությունը, OCR-ը և էլեկտրոնային ստորագրությունները:
Ծրագիրը հասանելի է և՛ որպես բաժանորդագրություն, և՛ որպես մեկանգամյա գնում։ Սկզբնական աշխատանքի համար 14 օր կրեդիտ քարտ չի պահանջվում:
10. PDFelement Pro
PDFelement Pro-ն ծրագրային գործիք է, որը հանդես է գալիս սկսնակների համար հարմար ինտերֆեյսով, որն այն դարձնում է իդեալական ընտրություն այն օգտատերերի համար, ովքեր նոր են սկսել աշխատել PDF-ների հետ:
Ինչպես ցանկացած այլ առաջադեմ PDF խմբագիր, PDFelement Pro-ն թույլ է տալիս հեշտությամբ կառավարել ֆայլերն՝ անհրաժեշտ գործիքների միջոցով, ինչպիսիք են խմբագրումը, ծանոթագրումը, ստորագրումը, միացումը, փոխակերպումը, ձևերի լրացումը և OCR հնարավորությունները:
PDFelement Pro-ն պատկանում է PDF խմբագրման ծրագրային ապահովմանը, որը AI-ով է: Դա նշանակում է, որ կարող եք ամփոփել մեծ PDF ֆայլերը կարճ տեքստային ամփոփագրերի, թարգմանել կամ վերաշարադրել փաստաթղթերը, բարելավել բովանդակությունը՝ զրուցելով AI բոտի հետ, սրբագրել ֆայլերը և ավելացնել խելացի էջանիշեր:
Դուք կարող եք անվճար փորձաշրջան ստանալ, եթե գրանցեք հաշիվ: Որպես գրանցված օգտատեր՝ դուք կկարողանաք փորձել խմբագրի բոլոր հնարավորությունները և որոշել՝ արդյոք այն համապատասխանում է: PDFelement Pro-ն աշխատում է Windows-ի և macOS-ի վրա և ունի բջջային հավելվածներ Android-ի և iOS-ի համար:
Օնլայն PDF խմբագիրներ
Օնլայն PDF խմբագիրները, հավանաբար, լավագույն ընտրությունն են այն օգտատերերի համար, ովքեր չեն ցանկանում զբաղվել ծրագրաշարի տեղադրմամբ և ցանկանեւմ են խնայել ժամանակ: Շատ հեշտ են օգտագործման համար՝ դուք պարզապես բացում եք վեբ բրաուզերը ձեր սարքում, մուտք եք գործում անհրաժեշտ URL և անմիջապես սկսում եք աշխատել՝ սեղմելով «Վերբեռնում» կոճակը: Եթե սա այն է, ինչ փնտրում եք, հետևեք ստորև թվարկված տարբերակներին:
11. Sejda
Sejda-ն վեբի վրա հիմնված ծառայություն է, որը թույլ է տալիս մուտք գործել ավելի քան 30 PDF խմբագրման գործիքներ ձեր վեբ բրաուզերի միջոցով՝ համեմատաբար ցածր արժեքով: Այնուամենայնիվ, դուք դեռ կարող եք անվճար վերբեռնել և խմբագրել ֆայլերը, սակայն կան էջի և ժամային սահմանափակումներին: Սահմանաչափերը հանելու և փաստաթղթերի անսահմանափակ մշակումից օգտվելու համար անհրաժեշտ է գրանցել հաշիվ և անցնել վճարովի սակագնային պլաններից որևէ մեկին:
Sejda PDF խմբագրման տարբերակը բավականին տպավորիչ է: Ձեզ թույլատրվում է խմբագրել և ստորագրել PDF-ներ, հանել էջերը, կտրել լուսանցքները, ստեղծել ձևեր, պաշտպանել և ապակողպել փաստաթղթերը, աշխատել տարբեր ձևաչափերով, ներառյալ Word-ը, և նույնիսկ փոփոխել ձեր PDF ֆայլերի մետատվյալները:
Որպես վճարովի օգտատեր, դուք կարող եք նաև անսահմանափակ մուտք ունենալ Sejda Desktop և տեղադրել այս հավելվածը ձեր համակարգչի կամ նոութբուքի վրա macOS-ի, Linux-ի և Windows-ի միջոցով՝ PDF-ի հետ աշխատելու ավանդական եղանակով: Կա նաև տարբերակ Sejda Desktop-ն անվճար օգտագործելու, սակայն կան բազմաթիվ սահմանափակումներ:
12. Lumin
Lumin-ը ամպի վրա հիմնված հարթակ է, որը թույլ է տալիս պահել բոլոր PDF ֆայլերը մեկ տեղում և խմբագրել՝ օգտագործելով գործիքների հսկայական շարք: Պլատֆորմն առաջարկում է անվճար փաթեթ, որը նախատեսված է անոտացիայի և ստորագրման համար և մի քանի վճարովի տարբերակներ՝ առաջադեմ գործառույթներով:
Lumin-ն իր մրցակիցներից տարբերում է նրանով, որ հարթակը խորապես ինտեգրված է Google Workspace-ում: Դա նշանակում է, որ ձեր բոլոր խմբագրումներն անմիջապես կհամաժամացվեն Google-ի ամպային պահեստում: Այսպիսով, եթե դուք Google-ի հավատարիմ օգտատեր եք, այս ծառայությունը ձեզ հուսախաբ չի անի:
Այլ առանձնահատկությունները ներառում են համատեղ PDF խմբագրում և ստանդարտ գործիքների շարք, ինչպիսիք են լրացվող ձևերը, գծագրությունը, ձևաչափի փոխարկումը, սկանավորված տեքստի որոնումը, սեղմումը, միավորումը և բաժանումը, գաղտնաբառով պաշտպանված ֆայլերի ապակողպումը և այլն:
13. pdfFiller
pdfFiller-ը լավագույնս հայտնի է որպես հարթակ, որտեղ դուք կարող եք ստեղծել լրացվող ձևեր և տեղադրել ձեր կայքում՝ թույլ տալով ցանկացածին մուտք գործել ձեր ձևերը հատուկ կոճակի միջոցով: Այսպիսով, ձեր կայքի այցելուները կարող են բացել գրանցման ձևերը, հարցաթերթերը և հարցումները, խմբագրել, ստորագրել և հետ ուղարկել ձեզ:
PDF ձևաթղթերի հետ աշխատելիս pdfFiller-ի օգտատերերը հնարավորություն են ստանում բազմաթիվ գործիքների, ինչպիսիք են տեքստի խմբագրումը, ինտերակտիվ դաշտերի ավելացումը, ջրանիշեր և պատկերներ ավելացնելը և փոխակերպումը Word և Excel: Հնարավոր է նաև պտտել և ջնջել առանձին էջեր, բաժանել PDF ֆայլերը, ձևեր նկարել, համատեղ խմբագրել ֆայլերը և այլն:
pdfFiller-ը հեշտությամբ ինտեգրվում է երրորդ կողմի բազմաթիվ հարթակների, ներառյալ ֆայլերի պահպանման լուծումները (Box, OneDrive, DropBox և Google Drive), CRM-ները (ինչպես Salesforce-ը) և առցանց գրասենյակային փաթեթները: Ծառայությունը տրամադրում է բջջային հավելվածներ iOS-ի և Android-ի համար, որոնք թույլ են տալիս մուտք գործել ձեր PDF ձևաթղթերը նույնիսկ շարժման մեջ:
14. PDFescape
PDFescape-ն առցանց հարթակ է, որը հնարավորություն է տալիս ստեղծել լրացվող ձևեր և խմբագրել PDF ֆայլեր անվճար և նույնիսկ առանց գրանցման: PDFescape-ն առաջարկում է շատ հարմար ինտերֆեյս, այնպես որ, անկասկած, հեշտ կլինի օգտագործել լռելյայն գործիքները:
Աշխատելով PDFescape-ում՝ դուք կարող եք տեղադրել տեքստ և պատկերներ, ավելացնել տարբեր տեսակի ձևերի դաշտեր և տպել կամ ներբեռնել ձեր ձևերը՝ օֆլայն օգտագործման համար: Հնարավորություն կա նաև անոտացիաներ թողնելու, գաղտնաբառեր սահմանելու, ֆայլերը սեղմելու և առցանց տարածելու այլ անձանց հետ:
Պլատֆորմի անվճար տարբերակն որոշակի սահմանափակումներ ունի։ Օրինակ, ֆայլի առավելագույն չափը, որը կարող եք վերբեռնել, ընդամենը 10 ՄԲ է: Ավելին, դուք կարող եք ձեր ֆայլերը պահել առցանց պահեստում միայն 7 օր: Եթե անցնեք վճարովի սակագնային պլաններից որևէ մեկին, կստանաք մուտք դեպի բոլոր առաջադեմ գործառույթներն առանց սահմանափակումների:
Վերջաբան՝ ինչպե՞ս ընտրել լավագույն PDF խմբագիրը։
Ինչ վերաբերում է PDF խմբագրման ծրագրային ապահովմանը, ապա շատ դժվար է ընտրել լավագույն գործիքը շուկայում առկա բոլոր տարբերակներից: Եթե դուք չունեք նախապատվություններ կամ հատուկ պահանջներ, պետք է ուշադրություն դարձնեք հետևյալ հիմնական գործոններին՝ ձեր բյուջեն և սարքը, որի վրա աշխատում եք: Ահա մի քանի օգտակար խորհուրդներ՝
- Եթե ձեր բյուջեն շատ սահմանափակ է, և դուք չեք կարող ծրագրակազմ գնել, ակնհայտ խորհուրդը կլինի փորձել այս ցանկի անվճար PDF խմբագիրներից մեկը: Նրանք բոլորն էլ լավ են հիմնական ֆունկցիոնալությանբ
- Եթե չեք անհանգստանում արժեքի մասին, և ձեզ անհրաժեշտ է խմբագրման առաջադեմ գործառույթներ առանց սահմանափակումների, վճարովի PDF խմբագիրն հիանալի լուծում է
- Եթե ձեր սարքը բավականաչափ հին է, մի հապաղեք ընտրել առցանց PDF խմբագիր: Ամպայինի տարբերակի վրա հիմնված ծառայությունները չեն պահանջում CPU-ի մեծ ռեսուրսներ և աշխատում են համակարգիչների կամ նոութբուքերի մեծ մասի վրա։