Adobe Acrobat-ի 2024 թվականի լավագույն 10 այլընտրանքները
Adobe-ի կողմից հայտնագործված PDF-ը չափազանց տարածված ֆայլի ձևաչափ է բիզնեսի աշխատանքային գործընթացում: Եվ չնայած Adobe Acrobat-ը հաճախ համարվում է PDF ֆայլերի մշակման ոլորտում առաջատարը, սակայն կան բազմաթիվ փոխարինողներ ֆունկցիոնալության, արժեքի, համատեղելիության և այլ առումներով: Այս հոդվածում կգտնեք Adobe Acrobat-ի 10 լավագույն այլընտրանքների ցանկը, որոնք կհամապատսխանեն ցանկացաց պահանջի:
Ինչու՞ դիտարկել այլընտրանք Adobe Acrobat-ի համար։
Թեև Acrobat-ը դեռևս առաջին ընտրությունն է PDF ֆայլերը խմբագրելու համար և հաճախ համարվում է լռելյայն PDF խմբագիր, այն կարող է չհամապատասխանել ձեր ընդհանուր աշխատանքային հոսքին, պահանջներին կամ բյուջեին:
- Սակագին՝ Adobe Acrobat-ը կարող է բավական թանկ լինել, հատկապես, եթե ձեզ անհրաժեշտ են առաջադեմ տարբերակներ, որոնք հասանելի են միայն Pro տարբերակում: Այլընտրանքները կարող են տալ նմանատիպ հնարավորություններ ավելի ցածր արժեքով կամ նույնիսկ անվճար՝ առանց Creative Cloud-ի բաժանորդագրություն ձեռք բերելու անհրաժեշտության։
- Արտադրողականություն՝ Adobe Acrobat-ը բավական ռեսուրսներով ինտենսիվ ծրագիր է, և այն ավելի հին կամ ոչ հզոր սարքերով գործարկելը կարող է բավական դանդաղ լինել: Այլընտրանքները կարող են ավելի արագ և թեթև լուծումներ առաջարկել։
- Ֆունկցիոնալություն՝ կախված ձեր նախնտրություններից, որոշ այլընտրանքներ առաջարկում են ֆունկցիաներ, որոնք չեք գտնի Adobe Acrobat-ում, ինչը կարևոր է PDF այլընտրանք ընտրելու համար։
- Հեշտ օգտագործում՝ եթե դուք այնքան էլ փորձառու չեք PDF-ների հետ աշխատելու հարցում, Adobe Acrobat-ը սկզբում կարող է մի փոքր բարդ թվալ: Այսպիսով, ձեզ անհրաժեշտ կլինի ավելի ինտուիտիվ հարթակ՝ ամենօրյա պարզ առաջադրանքները լուծելու համար։
Այսպիսով, եկեք ուսումնասիրենք Adobe Acrobat-ի լավագույն 10 այլընտրանքները, որոնք արժե փորձել 2024 թվականին:
1. ONLYOFFICE PDF Editor – բաց ծածկագրով այլընտրանք Adobe Acrobat-ի համար
ONLYOFFICE PDF Editor-ը Adobe Acrobat-ի բաց ծածկագրով այլընտրանք է: Լուծումը հանդես է գալիս որպես հզոր գրասենյակային փաթեթի մի մաս, որը հասանելի է վեբ, համակարգչային և բջջային տարբերակների համար: PDF ֆայլերի հետ մեկտեղ դուք կարող եք աշխատել գրասենյակային ֆայլերի ամբողջական փաթեթով, ներառյալ տեքստային փաստաթղթերը, աղյուսակները, ներկայացումները և թվային ձևերը:
ONLYOFFICE PDF Editor-ի միջոցով կարող եք հեշտությամբ անցնել խմբագրման և դիտման/ծանոթագրման ռեժիմների միջև: Հնարավոր է խմբագրել տեքստը PDF ֆայլերում, ավելացնել կամ ջնջել էջեր,պտտել, տեղադրել հիպերհղումներ, աղյուսակներ, պատկերներ և այլ առարկաներ: Հավելվածը թույլ է տալիս նաև առանձնացնել, ընդգծել և հատել տեքստը: Դուք կարող եք թողնել մեկնաբանություններ, նկարել այն, ինչ ցանկանում եք Գրիչի և Հայլայթերի գործիքների միջոցով և հեշտությամբ ջնջել ձեռքով նկարված նկարները(freehand drawings):
ONLYOFFICE PDF Editor-ի մեկ այլ առավելությունն է լրացվող PDF ձևաթղթերի ստեղծման հնարավորությունը տարբեր տեսակի ինտերակտիվ դաշտերով:
Բացի այդ, ONLYOFFICE PDF Editor-ը կարող է օգտագործվել որպես փոխարկիչ, ինչը բավականին օգտակար է։ Օրինակ, դուք կարող եք խմբագրել DOCX ֆայլեր ձեր PDF ֆայլերից: Այն նաև թույլ է տալիս նաև պահպանել տեքստային փաստաթղթերը, թերթերը և սլայդները PDF կամ PDF/A-ում:
Կա ևս մեկ առավելություն՝ դա համատեղելիությունն է բազմաթիվ երրորդ կողմի հավելվածների հետ: PDF ֆայլերի հետ աշխատելիս կարող եք, օրինակ, ակտիվացնել վիդեոկոնֆերանսների համար Jitsi հավելվածը կամ օգտագործել թարգմանիչը հենց ֆայլում: Նման գործիքները հասանելի են անմիջապես խմբագրի ինտերֆեյսի ներսում, այնպես որ դուք ստիպված չեք լինի անցնել մի հավելվածից մյուսը:
Փորձեք ONLYOFFICE PDF Editor-ն ամպային տարբերակում՝ ստեղծելով անվճար հաշիվ կամ ներբեռնեք բացարձակապես անվճար համակարգչային հավելվածը Windows-ի, macOS-ի կամ Linux-ի համար։
ՍԿՍԵԼ ԱՄՊԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿՈՒՄ ՆԵՐԲԵՌՆԵԼ DESKTOP(ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ) ՀԱՎԵԼՎԱԾԸ
Առավելությունները՝
- Բաց ծածկագրով
- Օգտակար պլագիններ
- Անվճար առցանց տարբերակ
- Անվճար համակարգչային հավելված
2. Foxit PDF Editor – ձեր բիզնեսին հարմարեցված PDF ծրագրակազմ
Foxit-ը հայտնի Adobe Acrobat այլընտրանք է: Այն առաջարկում է անվճար տարբերակ՝ սահմանափակ հնարավորություններով, ֆունկցիոնալությունը փորձելու համար:
Foxit PDF Editor-ն առաջարկում է Adobe Acrobat Pro DC-ի հետ համեմատելի գործառույթների համապարփակ փաթեթ, ներառյալ ջրանիշը, վերնագրերի և ստորագրերի ավելացումը, գաղտնաբառի թույլտվությունների հարմարեցումը, ձևանմուշների ստեղծումը և այլ փաստաթղթերի վերափոխումը PDF ֆայլերի: Լուծումը նաև ապահովում է OCR՝ թույլ տալով սկանավորված փաստաթղթերը վերածել խմբագրվող տեքստի:
Foxit-ը հասանելի է Windows-ի, macOS-ի և Linux-ի համար՝ տալով անհրաժեշտ համատեղելիություն տարբեր օպերացիոն համակարգերի հետ:
Առավելությունները՝
- Տեքստերի, կոնտուրի(paths), պատկերների հեշտ խմբագրում
- Սեղմված PDF-ների ընթերցում
- Մոլտի հարթակ
3. Wondershare PDFelement – դյուրին PDF լուծում
PDFelement-ը համարվում է Adobe Acrobat-ի վստահելի այլընտրանք՝ Wondershare-ի կողմից ստեղծված PDF ծառայությունների լայն շրջանակի շնորհիվ: Այն առաջարկում է ճարտարապետության մեջ ներառված PDF խմբագրման և ծանոթագրման գործիքներ: Նման գործիքները թույլ են տալիս ստեղծել ձևեր, օգտագործել OCR, միաձուլել փաստաթղթերը և ֆայլերը փոխարկել տարբեր ձևաչափերի:
Ծառայությունների այս տարբերակն առաջարկում է ծրագրեր, որոնք հարմար են ինչպես բիզնեսի, այնպես էլ անհատ օգտատերերի համար: PDFelement-ն առաջարկում է անվճար տարբերակ օգտատերերի համար՝ փորձարկելու ինտերֆեյսը: Այն հասանելի է Windows և Mac օգտատերերի համար:
Առավելությունները՝
- Ամպային պահեստավորման ինտեգրում
- Հեշտ օգտագործվող UI
- Անվճար փորձարկելու հնարավորություն
4. Nitro PDF Pro – Adobe Acrobat այլընտրանք փորձառու օգտատերերի համար
Nitro PDF Pro-ն, ինչպես հուշում է անունը, ավելացնում PDF-ի ստեղծման գործընթացին մի շարք առանձնահատկություններ: Այն ունի հստակ ինտերֆեյս, որը թույլ է տալիս ստեղծել, խմբագրել, ստորագրել և ծանոթագրել PDF փաստաթղթերը:
Կան նաև հիանալի գործիքներ, որոնք ներկառուցված են Nitro PDF Pro-ի ինտերֆեյսի մեջ, որոնք թիմերին, գործընկերներին և համահեղինակներին թույլ են տալիս միացնել և համակարգել PDF փաստաթղթերը: Nitro PDF Pro-ն Adobe Acrobat-ի լավագույն այլընտրանքներից մեկն է փորձառու օգտատերերի համար:
Ծառայությունը հասանելի է մեկ օգտատիրոջ կամ թիմային աշխատանքի համար, իսկ ծավալի արժեքները հասանելի են ավելի մեծ թվով օգտատերերի համար:
Առավելությունները՝
- Էլեկտրոնային ստորագրություն
- Ինտեգրում DMS-ի հետ
- PDF պորտֆոլիոներ
5. Sejda – անվճար առցանց Adobe Acrobat այլընտրանք
Նրանց համար, ովքեր ցանկանում են PDF ֆայլերը առցանց և հասանելի տարբերակով խմբագրելու, Sejda-ն առաջարկում է գործիք, որը կարող է լինել լավագույն անվճար Adobe Acrobat այլընտրանքն՝ առցանց աշխատելու համար (համակարգչային տարբերակը նույնպես հասանելի է):
Sejda-ն ամբողջական PDF ծրագրային փաթեթ է, որն առաջարկում է խմբագրման, միաձուլման, բաժանման և փոխակերպման գործիքներ: Այն ունի նաև թվային ստորագրման, OCR և ձևերի լրացման ընտրանքներ, ինչպես նաև պատճենման և պահման(page extraction), բաժանման, սեղմման, փոխարինման, էջանիշավորման և միքսելու գործիքներ:
Հիշեք, որ Sejda անվճար տարբերակն ունի որոշ սահմանափակումներ՝ օրական կարող եք կատարել ընդամենը երեք առաջադրանք, միաժամանակ կարող եք աշխատել մեկ փաստաթղթի վրա, և ֆայլի չափերը չեն կարող գերազանցել 200 էջը կամ 50 ՄԲ-ը:
Pros:
- Անվճար տարբերակ հիմնական առաջադրանքների համար
- PDF ֆայլերի կառավարում բրաուզերում
- PDF մետատվյալների խմբագրում
6. PDF Architect – PDF լուծում թույլ համակարգիչների համար
PDF Architect-ը PDF-ի խմբագրման լիարժեք գործիք է, որն ունի երեք պլան: Այն առաջարկում է ստանդարտ, պրոֆեսիոնալ և PRO + OCR տարբերակները: Օգտատերերը կարող են ներբեռնել ճիշտ տարբերակը՝ հաշվի առնելով իրենց պահանջները:
PDF Architect-ն առաջարկում է գործիքներ PDF ֆայլեր ստեղծելու, փոխակերպելու, խմբագրելու, վերանայելու և մեկնաբանելու համար: Այն կարող է օգտագործվել նաև փաստաթղթերի տարբեր ձևաչափեր PDF-ների փոխարկելու համար և հակառակը:
PDF Architect ինտերֆեյսը ծանոթ կլինի բոլորին, ովքեր օգտագործում են Microsoft Office ծրագրակազմը: Համակարգի նվազագույն պահանջներով PDF Architect-ը Adobe Acrobat-ի լավ այլընտրանք է ցածր համակարգով համակարգիչների համար:
Այնուամենայնիվ, կան սահմանափակումներ, նույնիսկ անվճար տարբերակից դուրս: Էլեկտրոնային ստորագրությունները, օրինակ, պահանջում են առանձին մոդուլ PDF խմբագրում:
Առավելություններ՝
- Անվճար PDF հավելված
- ESign
- Excel ֆայլերը պատրաստ են տպագրության
7. PDF Studio – մատչելի այլընտրանք Adobe Acrobat-ի համար
PDF Studio-ն լավ այլընտրանք է Adobe Acrobat-ի համար, որն ապահովում է բոլոր անհրաժեշտ PDF գործառույթները փոքր արժեքով: Լուծումը պահպանում է ամբողջական համատեղելիությունը PDF ստանդարտի հետ և աշխատում է Windows-ի, macOS-ի և Linux-ի վրա:
PDF Studio-ն հուսալի գործիք է PDF ֆայլերը ծանոթագրելու և վերանայելու համար: Այն արագ է, հեշտ օգտագործման համար, ունի լավ ինտերֆեյս, որը թույլ է տալիս օգտվողներին անցնել արդեն ավանդական դարձած մենյուի տողի և ժապավենի տողի միջև:
Դուք կարող եք ընտրել ստանդարտ և PRO պլանների միջև: Ներառված է անվճար փորձաշրջան:
Առավելություններ՝
- Cross-platform
- DocuSign ինտեգրում
- Ինտերակտիվ ձևերի դիզայներ
8. Smallpdf – PDF գործիքներ ինտելեկտուալ աշխատանքի համար
Smallpdf-ը Adobe Acrobat-ի այլընտրանք է նրանց համար, ովքեր կարիք ունեն պարզ առաջադրանքները հեշտացնելու և ցանկանում են սկսել աշխատանքը ավելի դյուրին կերպով: Այն հզոր PDF փաթեթ է, որն առաջարկում է օգտատիրոջ համար հարմար հարթակ՝ PDF ֆայլերը միավորելու, պատկերները PDF-ների փոխարկելու, PDF փաստաթղթերի էլեկտրոնային ստորագրման, ֆայլերը խմբագրելու և սեղմելու(compress) համար: Դուք կարող եք ջնջել որոշակի էջեր, տեղադրել թվեր, կարդալ, ցուցադրել և ֆայլեր համօգտագործել այլ անձանց հետ:
Smallpdf-ը տրամադրում է անվճար տարբերակ՝ 21 գործիքների հասանելիությամբ և համացանցում և բջջային հավելվածում աշխատելու հնարավորությամբ: Կա նաև Pro տարբերակ անհատական օգտատերերի համար, ինչպես նաև թիմերի Business պլան:
Առավելություններ՝
- Անվճար ձևաթղթեր
- Գործիքներ ֆայլերը սկանավորելու և պաշտպանելու համար
- Անվճար տարբերակ
9. PDFescape – ևս մեկ անվճար Adobe Acrobat այլընտրանք առցանց աշխատելու համար
PDFescape-ը վեբի վրա հիմնված PDF ծրագիր է, որն առաջարկում է մի շարք հնարավորություններ PDF փաստաթղթերը դիտելու և խմբագրելու համար: Այն հասանելի է վեբ բրաուզերի միջոցով և չկա ծրագրաշարի տեղադրման անհրաժեշտություն: PDFescape-ը թույլ է տալիս կատարել հիմնական խմբագրումներ, ինչպիսիք են տեքստի, պատկերների և անոտացիաների ավելացումը, ինչպես նաև լրացնել PDF ձևերը: Այն նաև տրամադրում է գաղտնաբառի պաշտպանության և փաստաթղթերի թույլտվությունների տարբերակներ:
Խելացի Adobe Acrobat-ի այլընտրանքն առանձնանում է օգտագործման հեշտությամբ և հարմարավետությամբ, քանի որ կարելի է մուտք գործել ինտերնետ կապ ունեցող ցանկացած սարքից: Սա այն դարձնում է հարմար ընտրություն օգտատերերի համար, ովքեր պահանջում են PDF դիտելու և խմբագրելու հիմնական հնարավորություններ՝ առանց հատուկ ծրագրաշարի անհրաժեշտության:
Առավելություններ՝
- Պարզ օգտագործում
- Cross-browser
- Փաստաթղթերի առցանց փոխանակում
10. PDF24 Creator – պարզեցված PDF ֆայլերի ստեղծող և խմբագիր
PDF24 Creator-ն անվճար Adobe Acrobat այլընտրանք է Windows-ի համար (ցավոք, հասանելի չէ Linux-ի և macOS-ի համար): Այն PDF խմբագրման սակավաթիվ գործիքներից է, որն առաջարկում է գործառույթների ամբողջ շրջանակն անվճար և առանց սահմանափակումների: Այն հայտնի վեբ ծառայության համակարգչային տարբերակն է, որը թույլ է տալիս խմբագրել, տպել և փոխարկել PDF ֆայլերը:
Ֆայլերը խմբագրելիս կարող եք միաձուլել կամ բաժանել, ավելացնել և ջնջել էջեր, օգտագործել տարբեր նախադիտման ռեժիմներ և, հնարավորության դեպքում, օգտագործել Drag-n-Drop ֆունկցիան: Կա նաև վիրտուալ տպիչ, որը թույլ է տալիս ճշգրիտ տպել ամբողջական PDF ֆայլեր կամ առանձին էջեր:
Նիշերի օպտիկական ճանաչումը, ֆայլերի սեղմումը և ֆայլերի փոխակերպումը նույնպես ներառված են ստանդարտ գործիքների հավաքածուում: Մեկ այլ օգտակար գործիք է PDF Screen Capture-ն, որը թույլ է տալիս ստեղծել PDF ֆայլեր և պատկերներ էկրանի բովանդակությունից:
Առավելություններ՝
- Անվճար լուծում առանց սահմանափակումների
- Պարզ հավելված
- PDF էկրանի նկարում
Վերջաբան՝ ինչպես ընտրել Adobe Acrobat այլընտրանքը, որը լավագույնս համապատասխանում է ձեզ
Կան բազմաթիվ Adobe Acrobat այլընտրանքներ, որոնցից կարող եք ընտրել: Կենտրոնացեք ձեր կարիքների և պահանջների վրա և կատարեք համապատասխան ընտրություն մեր ցանկից:
Ընտրեք, թե ինչպես եք աշխատելու PDF ֆայլերի հետ՝ արդյոք դուք պատրաստվում եք PDF ֆայլեր խմբագրել առցանց կամ համակարգչով, ինչ բրաուզեր կամ ՕՀ եք օգտագործում, արդյոք ձեզ անհրաժեշտ են հիմնական գործառույթներ կամ առաջադեմ ընտրանքներ, արդյոք դուք ունեք սահմանափակ բյուջե և նախընտրում եք անվճար գործիքներ և այլն:
Դուք կարող եք փորձել մի քանի լուծումներ՝ հասկանալու համար, թե որն է ամենահարմարը ձեզ և ձեր թիմին: