ԵՎՐՈ 2024` ժամանակացույց, խմբային փուլի վիճակահանություններ և մրցաշարային աղյուսակ
Ամռանը միլիոնավոր ֆուտբոլասերների հայացքները կկենտրոնանան Գերմանիայի վրա, քանի որ ՈՒԵՖԱ ԵՎՐՈ 2024-ը մեկնարկում է Մյունխենում հունիսի 14-ին և ավարտվում Բեռլինում հուլիսի 14-ին։ Այս գրառման մեջ դուք կգտնեք լրացվող ԵՎՐՈ 2024-ի օրացույց, որպեսզի կարողանաք իմանալ, թե երբ և որտեղ է տեղի ունենալու յուրաքանչյուր հանդիպում և կանխատեսել խաղերի արդյունքները:
Եվրո 2024` հակիրճ նկարագրություն
ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի առաջնության 7-րդ խաղարկությունը՝ ՈՒԵՖԱ ԵՎՐՈ 2024, տեղի կունենա 2024 թվականի հունիսի 14-ից հուլիսի 14-ը Գերմանիայում։ Երկիր՝ որը երեք անգամ նվաճել է Եվրոպայի առաջնության գավաթը։
Առաջնության ընթացքում ամբողջ Եվրոպայի լավագույն 24 թիմերը կպայքարեն գլխավոր գավաթի համար։ Հետաքրքիր է, որ Վրաստանը միակ երկիրն է, որն իր առաջին ելույթը կունենա ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում:
Գերմանիայի Համբուրգ քաղաքում կայացել է ԵՎՐՈ-2024-ի մրցաշարի եզրափակիչ փուլի վիճակահանությունը։ ԵՎՐՈ 2024-ի վիճակահանության արդյունքում ԵՎՐՈ 2024-ի խմբերն են՝
- Ա: Գերմանիա, Շոտլանդիա, Հունգարիա, Շվեյցարիա
- Բ: Իսպանիա, Խորվաթիա, Իտալիա, Ալբանիա
- Գ: Սլովենիա, Դանիա, Սերբիա, Անգլիա
- Դ: Լեհաստան, Նիդեռլանդներ, Ավստրիա, Ֆրանսիա
- Ե: Բելգիա, Սլովակիա, Ռումինիա, Ուկրաինա
- Զ: Թուրքիա, Վրաստան, Պորտուգալիա, Չեխիա

ՈՒԵՖԱ ԵՎՐՈ 2024-ի ձևաչափը կլինի նույնը, ինչ նախորդ մրցաշարին՝ ՈՒԵՖԱ ԵՎՐՈ 2020-ին։ ԵՎՐՈ 2024-ի խմբերից յուրաքանչյուրի երկու լավագույն թիմերը կմասնակցեն 16-րդ փուլին՝ երրորդ տեղը զբաղեցրած չորս լավագույնների հետ միասին։
Մեկնարկային հանդիպումը՝ Գերմանիան ընդդեմ Շոտլանդիայի, կկայանա Մյունխենի ֆուտբոլային արենայում հունիսի 14-ին։ Մրցաշարն ավարտվում է հուլիսի 14-ին Բեռլինի Օլիմպիաշտադիոնում կայանալիք եզրափակիչ խաղով։
ՈւԵՖԱ ԵՎՐՈ 2024-ի հանդիպումները կանցկացվեն Գերմանիայի հետևյալ մարզադաշտերում՝
- Արենա AufSchalke․
- BVB Մարզադաշտ Դորտմունդ․
- Քյոլնի Մարզադաշտ․
- Դյուսելդորֆ Արենա․
- Ֆրանկֆուրտ Արենա․
- Լայպցիգ Մարզադաշտ․
- Մյունխեն Ֆուտբոլային արենա․
- Բեռլին Օլիմպիական մարզադաշտ․
- Շտուտգարտ Արենա․
- Volkspark Մարզադաշտ՝ Համբուրգ։
Ընթերցեք անցկացման վայրի պաշտոնական ուղեցույցը ավելին իմանալու համար՝ մարզադաշտերի, իրենց պատմության և բոլոր այն հանդիպումների մասին, որոնք պետք է այնտեղ անցկացվեն:
Լրացվող PDF ձև՝ ԵՎՐՈ 2024 մրցաշարային աղյուսակներ և հանդիպումներ
Եթե նախատեսում եք դիտել մրցաշարը և ցանկանում եք ավելին իմանալ ԵՎՐՈ 2024-ի մրցաշարային աղյուսակի մասին, ONLYOFFICE-ի թիմը պատրաստել է լրացվող PDF ձևանմուշ, որը կարող եք օգտագործել անվճար: Մեր ձևանմուշով դուք հեշտությամբ կարող եք հետևել յուրաքանչյուր խաղի արդյունքին, կանխատեսել փլեյ-օֆֆի մասնակիցներին և համապատասխան ժամանակացույցը: Մենք կրկնել ենք այն՝ ինչ արեցինք 2022 թվականին, երբ ֆուտբոլի երկրպագուները ամբողջ աշխարհից հետևում էին Ֆիֆա-ի Քաթարի 2022 թվականի աշխարհի առաջնության հանդիպումներին:
EURO 2024 ցանկը կարելի է գտնել ONLYOFFICE ձևաթղթերում. Դուք կարող եք այն ներբեռնել որպես PDF ֆայլ ձեր համակարգչի կամ նոութբուքի մեջ:
Որպես այլընտրանք, դուք կարող եք բացել և լրացնել PDF ձևը օֆլայն՝ օգտագործելով ONLYOFFICE Desktop Խմբագիրը,որը անվճար գրասենյակային փաթեթ է Windows-ի, Linux-ի և macOS-ի համար: ONLYOFFICE հավելվածը iOS -ի ևAndroid -ի համար հնարավորություն է տալիս բացել և լրացնել ձևը, որպեսզի կարողանաք պատրաստել EURO 2024-ի աղյուսակը ձեր բջջայինում: Պարզապես պահպանեք այն և կիսվեք ընկերների հետ:

Մենք ներկայացնում ենք նաև այլընտրանքային լրացվող ձևանմուշներ ՈՒԵՖԱ-ի ԵՎՐՈ 2024-ի ժամանակացույցի համար: Ստուգեք և ընտրեք այն տարբերակը, որը ձեզ ամենաշատն է դուր գալիս:

ONLYOFFICE ձևաթղթերի գրադարանն ունի օգտագործման համար պատրաստի բազմաթիվ լրացվող PDF ձևաթղթեր ցանկացած պարագայի համար: Օրինակ՝ օգտագործելով այս ձևանմուշը, դուք կարող եք կանխատեսել հնարավոր կազմերը, մինչև ՈՒԵՖԱ ԵՎՐՈ 2024-ի խաղի սկսվելը և համեմատել դրանք հաստատված մեկնարկային 11-ների հետ:
ԵՎՐՈ 2024-ի ժամանակացույց` այն ամենը, ինչ դուք պետք է իմանաք
Եթե ցանկանում եք ամեն ինչ իմանալ ՈՒԵՖԱ ԵՎՐՈ 2024-ի ժամանակացույցի, փուլերի վիճակահանության և մրցաշարային աղյուսակի մասին, մենք հավաքել ենք բոլոր հանդիպումները, որպեսզի ոչինչ բաց չթողնեք: Պարզապես ստուգեք ստորև ներկայացված տեղեկատվությունը՝ նախքան մրցաշարին մասնակցելը:
*Խնդրում ենք նկատի ունենալ, որ մեկնարկի բոլոր ժամերը CEST են (Կենտրոնական Եվրոպայի ամառային ժամանակ)
ԵՎՐՈ 2024-ի խմբային փուլ
Հունիսի 14
Խումբ Ա: Գերմանիա – Շոտլանդիա (Մյունխենի ֆուտբոլային արենա, 21:00)
Հունիսի 15
Խումբ Ա: Հունգարիա – Շվեյցարիա (Քյոլնի մարզադաշտ, 15:00)
Խումբ Բ: Իսպանիա – Խորվաթիա (Բեռլինի Օլիմպիական մարզադաշտ, 18:00)
Խումբ Բ: Իտալիա – Ալբանիա (BVB Դորտմունդի մարզադաշտ, 21:00)
Հունիսի 16
Խումբ Դ: Լեհաստան – Հոլանդիա (Համբուրգ, Volkspark մարզադաշտ, 15:00)
Խումբ Գ: Սլովենիա – Դանիա (Շտուտգարտ Արենա, 18:00)
Խումբ Գ: Սերբիա – Անգլիա (AufSchalke արենա, 21:00)
Հունիսի 17
Խումբ Ե: Ռումինիա – Ուկրաինա (Մյունխենի ֆուտբոլային արենա, 15:00)
Խումբ Ե: Բելգիա – Սլովակիա (Ֆրանկֆուրտ Արենա, 18:00)
Խումբ Դ: Ավստրիա – Ֆրանսիա (Դյուսելդորֆ Արենա, 21:00)
Հունիսի 18
Խումբ Զ: Թուրքիա-Վրաստան (BVB Մարզադաշտ Դորտմունդ, 18:00)
Խումբ Զ: Պորտուգալիա – Չեխիա (Լայպցիգի մարզադաշտ, 21:00)
Հունիսի 19
Խումբ Բ: Խորվաթիա – Ալբանիա (Համբուրգ, Volkspark մարզադաշտ, 15:00)
Խումբ Ա: Գերմանիա – Հունգարիա (Շտուտգարտ Արենա, 18:00)
Խումբ Ա: Շոտլանդիա – Շվեյցարիա (Քյոլնի մարզադաշտ, 21:00)
Հունիսի 20
Խումբ Գ: Սլովենիա – Սերբիա (Մյունխենի ֆուտբոլային արենա, 15:00)
Խումբ Գ: Դանիա – Անգլիա (Ֆրանկֆուրտ Արենա, 18:00)
Խումբ Բ: Իսպանիա – Իտալիա (AufSchalke Արենա, 21:00)
Հունիսի 21
Խումբ Ե: Սլովակիա – Ուկրաինա (Դյուսելդորֆ Արենա, 15:00)
Խումբ Դ: Լեհաստան – Ավստրիա (Բեռլինի Օլիմպիական մարզադաշտ, 18:00)
Խումբ Դ: Հոլանդիա – Ֆրանսիա (Լայպցիգի մարզադաշտ, 21:00)
Հունիսի 22
Խումբ Զ: Վրաստան – Չեխիա (Համբուրգի Volkspark մարզադաշտ, 15:00)
Խումբ Զ: Թուրքիա – Պորտուգալիա (BVB Դորտմունդ մարզադաշտ, 18:00)
Խումբ Ե: Բելգիա – Ռումինիա (Քյոլնի մարզադաշտ, 21:00)
Հունիսի 23
Խումբ Ա: Շվեյցարիա – Գերմանիա (Ֆրանկֆուրտ Արենա, 21:00)
Խումբ Ա: Շոտլանդիա – Հունգարիա (Շտուտգարտ Արենա, 21:00)
Հունիսի 24
Խումբ Բ: Խորվաթիա – Իտալիա (Լայպցիգի մարզադաշտ, 21:00)
Խումբ Բ: Ալբանիա – Իսպանիա (Դյուսելդորֆ Արենա, 21:00)
Հունիսի 25
Խումբ Դ: Հոլանդիա-Ավստրիա (Օլիմպիական մարզադաշտ Բեռլին, 18:00)
Խումբ Դ: Ֆրանսիա – Լեհաստան (BVB Դորտմունդ մարզադաշտ, 18:00)
Խումբ Գ: Անգլիա – Սլովենիա (Քյոլնի մարզադաշտ, 21:00)
Խումբ Գ: Դանիա – Սերբիա (Մյունխենի ֆուտբոլային արենա, 21:00)
Հունիսի 26
Խումբ Ե: Սլովակիա – Ռումինիա (Ֆրանկֆուրտ Արենա, 18:00)
Խումբ Ե: Ուկրաինա – Բելգիա (Շտուտգարտ Արենա, 18:00)
Խումբ Զ: Չեխիա – Թուրքիա (Volkspark մարզադաշտ Համբուրգ, 21:00)
Խումբ Զ: Վրաստան – Պորտուգալիա (AufSchalke Արենա, 21:00)
Հունիսի 7 և 28
Հանդիպումներ չկան
ԵՎՐՈ 2024-ի 16-րդ փուլ
Հունիսի 29
Հանդիպում 38: Փոխչեմպիոն Ա – փոխչեմպիոն Բ (Օլիմպիական մարզադաշտ Բեռլին, 18:00)
Հանդիպում 37: Հաղթող Ա – փոխչեմպիոն Գ (BVB Ստադիոն Դորտմունդ, 21:00)
Հունիսի 30
Հանդիպում 40: Հաղթող Գ – 3-րդ Դ/Ե/Զ (AufSchalke Արենա, 18:00)
Հանդիպում 39: Հաղթող Բ – 3-րդ Ա/Դ/Ե/Զ (Քյոլնի մարզադաշտ, 21:00)
Հուլիսի 1
Հանդիպում 42: Փոխչեմպիոն Դ – փոխչեմպիոն Ե (Դյուսելդորֆ Արենա, 18:00)
Հանդիպում 41: Հաղթող Զ – 3-րդ Ա/Բ/Գ (Ֆրանկֆուրտ Արենա, 21:00)
Հուլիսի 2
Հանդիպում 43: Հաղթող Ե – 3-րդ Ա/Բ/Գ/Դ (Մյունխենի ֆուտբոլային արենա, 18:00)
Հանդիպում 44: Հաղթող Դ – Փոխչեմպիոն Զ (Լայպցիգի մարզադաշտ, 21:00)
Հուլիսի 3 և 4
Հանդիպումներ չկան
ԵՎՐՈ 2024-ի քառորդ եզրափակիչ
Հուլիսի 5
Հանդիպում 45:Հաղթող 39 – Հաղթող 37 (Շտուտգարտ Արենա, 18:00)
Հանդիպում 46: Հաղթող հանդիպում 41 – Հաղթող 42 (Volkspark մարզադաշտ Համբուրգ, 21:00)
Հուլիսի 6
Հանդիպում 48: Հաղթող հանդիպում 40 – Հաղթող 38 (Դյուսելդորֆ Արենա, 18:00)
Հանդիպում 47: Հաղթող հանդիպում 43 – Հաղթող հանդիպում 44 (Օլիմպիական մարզադաշտ Բեռլին, 21:00)
Հուլիսի 7 և 8
Հանդիպումներ չկան
ԵՎՐՈ 2024-ի կիսաեզրափակիչ
Հուլիսի 9
Հանդիպում 49: Հաղթող հանդիպում 45 – Հաղթող հանդիպում 46 (Մյունխենի ֆուտբոլային արենա, 21:00)
Հուլիսի 10
Հանդիպում 50: Հաղթող հանդիպում 47 – Հաղթող հանդիպում 48 (BVB մարզադաշտ Դորտմունդ, 21:00)
Հուլիսի 11, 12 և 13
Հանդիպումներ չկան
ԵՎՐՈ 2024-ի եզրափակիչ
14 July
Հուլիսի 14
Հաղթող հանդիպում 49 vs Հաղթող հանդիպում 50 (Օլիմպիական մարզադաշտ Բեռլին, 21:00)
Եվրո 2024-ի աղյուսակի, վիճակագրության և նորությունների մասին լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք այցելել պաշտոնական կայք.
Օգտակար հղումներ
ԵՎՐՈ 2024-ի ժամանակացույցը՝ անվճար լրացվող PDF ձևանմուշ
Ստեղծել ձեր անվճար ONLYOFFICE հաշիվը
Դիտում, խմբագրում և համագործակցում փաստաթղթերում, աղյուսակաթերթերում, սլայդներում, ձևաթղթերում և PDF ֆայլերում: