Թողարկվել է ONLYOFFICE DocSpace 2.5-ը՝ հասարակական սենյակների բարելավումներ, օգտատերերի խմբեր, պահեստավորման կառավարում, պրեսետների ներդրում և այլն։

24 ապրիլի 2024Sona կողմից

Թարմեցված ONLYOFFICE DocSpace-ը ներառում է բազմաթիվ բարելավումներ հարթակում, որոնք նախատեսված են ձեր աշխատանքը ավելի հեշտ և արդյունավետ դարձնելու համար: Ընթերցեք՝ բոլոր թարմացումները բացահայտելու համար:

ONLYOFFICE DocSpace 2.5 released: Public rooms improvements, user groups, storage management, embedding presets, and more

Իմ փաստաթղթերը՝ անհատական ֆայլերի և թղթապանակների փոխանակում։

Կիսվեք «Իմ փաստաթղթերը» բաժնի առանձին ֆայլերով արտաքին օգտատերերի հետ հղման միջոցով, եթե չեք ցանկանում ստեղծել առանձին սենյակ:

Դուք կարող եք ընտրել, թե ով կունենա ձեր ֆայլին հանրային հասանելիություն՝ որևէ մեկը, ով ունի հղումը կամ միայն DocSpace-ի օգտվողները, և սահմանել թույլտվության պահանջվող մակարդակը՝ խմբագրում, վերանայում, մեկնաբանություն կամ միայն ընթերցելու հնարավորություն: Անհրաժեշտության դեպքում կարող եք սահմանել ժամանակահատվածը, որից հետո հղումը հասանելի չի լինի:

Ինչպես գտնել՝ Իմ փաստաթղթերը -> Ֆայլի համատեքստային ընտրացանկ -> (Տեղեկություններ) -> Համօգտագործել

ONLYOFFICE DocSpace 2.5 released: Public rooms improvements, user groups, storage management, embedding presets, and more

Նաև կարող եք կիսվել ձեր անձնական թղթապանակներով: Այս դեպքում կստեղծվի նոր հանրային սենյակ, և ձեր թղթապանակի ամբողջ բովանդակությունը կպատճենվի այնտեղ: Այնուհետև կարող եք հրավիրել այլ օգտվողների աշխատելու ֆայլերի վրա, ինչպես նաև ցանկացած այլ սենյակ:

Ինչպես գտնել՝ Իմ փաստաթղթերը -> Թղթապանակ համատեքստի ընտրացանկ -> Համօգտագործել

ONLYOFFICE DocSpace 2.5 released: Public rooms improvements, user groups, storage management, embedding presets, and more

Հանրային սենյակներ՝ երրորդ կողմի պահեստներ։

Օգտագործեք երրորդ կողմի ծառայությունները՝ որպես տվյալների պահեստ ձեր Հանրային սենյակների համար: Ստեղծեք նոր թղթապանակ կամ ընտրեք գոյություն ունեցողը միացված պահեստում:

Հասանելի տարբերակներից՝ են Google Drive-ը, One Drive-ը, Box-ը, Dropbox-ը, kDrive-ը, Nextcloud-ը, ownCloud-ը, և տարբերակներ, որոնք աշխատում են WebDAV արձանագրության միջոցով:

Ինչպես գտնել՝ Նոր սենյակ -> Հասարակական սենյակ -> Երրորդ կողմի պահեստավորում -> Ակտվացնել

ONLYOFFICE DocSpace 2.5 released: Public rooms improvements, user groups, storage management, embedding presets, and more

Աշխատել ցանկացած բովանդակության հետ՝ Markdown։

ONLYOFFICE DocSpace-ում դուք կարող եք աշխատել ցանկացած բովանդակության հետ, ներառյալ գրասենյակային ֆայլերը, PDF-ը և մուլտիմեդիան: Այսուհետ կարող եք նաև դիտել, ստեղծել և խմբագրել .md ֆայլեր՝ Markdown-ի նոր պլագինի շնորհիվ, որը հիմնված է markdown-it վերլուծիչի վրա:

Սկզբում պլագինը պետք է միանա DocSpace-ի սեփականատիրոջ կամ ադմինիստրատորի կողմից ինտեգրման կարգավորումների միջոցով: Ակտիվացնելուց հետո այն հասանելի կդառնա բոլոր օգտատերերի համար:

Ինչպես գտնել՝ Գործողություններ -> Ավելին -> Markdown

ONLYOFFICE DocSpace 2.5 released: Public rooms improvements, user groups, storage management, embedding presets, and more

Խմբերը թարմացված Հաշիվներ բաժնում

ONLYOFFICE DocSpace 2.5-ը հանդես է գալիս օգտակար նորություններով՝ հաշվի կառավարման համար: Այսպիսով, դուք կարող եք օգտատերերին խմբերի բաժանել,
թիմերի ավելի արդյունավետ կառավարման համար՝ խմբի ղեկավար նշանակելու հնարավորությամբ:

Այսպիսով, թարմացված հաշիվներ բաժնում, Դուք կգտնեք երկու ներդիր՝ Մարդիկ և Խմբեր: Ավելի արագ ուղեցույցի համար այժմ կարող եք տեսակավորել և զտել օգտվողներին ըստ խմբի։

ONLYOFFICE DocSpace 2.5 released: Public rooms improvements, user groups, storage management, embedding presets, and more

Խմբերի կառավարման համար օգտագործեք հետևյալ տարբերակները՝

  • բացել խումբը որպես թղթապանակ՝ ստուգելու բոլոր պահանջվող տեղեկությունները և վերադառնալ «Հաշիվներ» բաժին
  • ամբողջ խմբին հրավիրել սենյակներ Դիտողի, Խմբագրի, Մեկնաբանողի, Գրախոսողի կամ Ձևի լրացման դերերի համար

Պահեստավորման քվոտա

Սահմանեք լռելյայն պահեստավորման չափաբաժինը մեկ սենյակի համար կամ մեկ օգտագործողի համար՝ հեշտությամբ վերահսկելու ձեր DocSpace-ի սկավառակի հիշողության սպառումը:

Օգտատիրոջ քվոտան ազդում է յուրաքանչյուր օգտատիրոջ «Իմ փաստաթղթերը» բաժնի պահպանման սահմանաչափի վրա: Սենյակների չափաբաժինը հետագայում կարող է ճշգրտվել յուրաքանչյուր սենյակի համար առանձին՝ սենյակի ադմինիստրատորների կողմից:

Ինչպես գտնել՝ Կարգավորումներ -> Պահեստի կառավարում

ONLYOFFICE DocSpace 2.5 released: Public rooms improvements, user groups, storage management, embedding presets, and more

Պրեսետների ներդրում

Այս թողարկուման մեջ մենք ավելացրել ենք օգտագործման պատրաստի պրեսետներ, որոնք թույլ են տալիս անխափան կերպով տեղադրել ձեր DocSpace-ը կամ դրա մասը ցանկացած վեբ ինտերֆեյսի մեջ:

Դուք կարող եք տեղադրել ամբողջ DocSpace-ը, հասարակական սենյակը, խմբագիրը կամ դիտողը, սենյակը կամ ֆայլի ընտրողը, ինչպես նաև օգտագործել անհատական ​​ռեժիմը՝ բոլոր պարամետրերը ձեռքով կարգավորելու համար:

Ինչպես գտնել՝ Կարգավորումներ -> Մշակողի գործիքներ -> JavaScript SDK

ONLYOFFICE DocSpace 2.5 released: Public rooms improvements, user groups, storage management, embedding presets, and more

Տվյալների ներմուծում

Ներմուծեք տվյալները Ձեր DocSpace՝ ONLYOFFICE Workspace-ից կամ Google Workspace-ից ընդամենը մի քանի քայլով: Դուք կարող եք ներմուծել օգտվողներ ֆայլերով, խմբերով և համօգտագործվող ֆայլերով ու պանակներով:

Որտեղ գտնել՝ Կարգավորումներ -> Տվյալների ներմուծում

ONLYOFFICE DocSpace 2.5 released: Public rooms improvements, user groups, storage management, embedding presets, and more

Լոկալ մուլտի-տարածքներ

ONLYOFFICE DocSpace-ի վերջին տարբերակը պարունակում է օգտակար նոր հատկություն ինքնավար օգտագործողների համար:

Տարածքներ վահանակի միջոցով այժմ կարող եք հեշտությամբ ստեղծել բազմաթիվ DocSpace-ներ և դրանք հասանելի դարձնել ձեր օգտատերերի համար:

Այս վահանակը թույլ է տալիս միանգամից կառավարել և կարգավորել Ձեր բոլոր DocSpace-ները՝ կիրառել բրենդինգ, կատարել կրկնօրինակումներ և վերականգնել, վճարել և ակտիվացնել լիցենզիան:

Ինչպես գտնել՝ Տարածքներ

ONLYOFFICE DocSpace 2.5 released: Public rooms improvements, user groups, storage management, embedding presets, and more

Օգտագործման հարմարավետության թարմացումներ

Օգտագործողներ հարմարավետության համար, ինտերֆեյսում մի քանի բարելավումներ են իրականացվել՝

  • Համօգտագործման սենյակի կոճակն այժմ հասանելի է անմիջապես վերին վահանակում՝ Հանրային սենյակներում ավելի հեշտ ուղորդվելու համար
  • Ավելացնել կոճակը օգտվողներին հրավիրելու պատուհանն ավելի ինտուիտիվ է դարձնում

Տեխնիկական ստեկ թարմեցումներ

ONLYOFFICE DocSpace-ի համար մենք օգտագործում ենք արդի բաղադրիչներ և շարժիչներ, ներառյալ .NET Core-ը և .NET-ի վերջին տարբերակը սերվերի համար՝ հետևաբար, հուսալի backend և React հաճախորդի կողմից՝ ապահովելու ժամանակակից տեսք և շարժական հարմարավետություն:

2.5 տարբերակում մենք թարմացրել ենք հետևյալ բաղադրիչները, հետագա հուսալի աշխատանք ապահովելու համար՝

  • .NET 8;
  • բաշխված կողպեքներ՝ հիմնված Redis/ZooKeeper-ի վրա;
  • NextJS գրադարան Փաստաթղթերի խմբագրի համար;
  • ֆայլի ասինխրոն վերբեռնում;
  • մեծ ֆայլերի ավելի արագ ներբեռնում;
  • և այլն։

Ինչպե՞ս օգտվել նոր ֆունկցիաներից

Դիտեք մեր անվճար մանրամասն վեբինարը՝ տեսնելու, թե ինչպես աշխատել նոր ֆունկցիաներով:

Ձեռք բերեք ONLYOFFICE DocSpace 2.5

Վերջին թարմացումն արդեն հասանելի է ONLYOFFICE DocSpace Cloud-ի համար: Մուտք գործեք ձեր DocSpace՝ փորձելու բոլոր նոր հնարավորությունները կամ ստեղծեք անվճար հաշիվ, ONLYOFFICE DocSpace-ին ծանոթանալու համար:

Գրանցվել

Ինքնահոսթինգով ONLYOFFICE DocSpace-ի համար նոր տարբերակը հասանելի կլինի մի փոքր ուշ: Հետևեք նորություններին։