10 կարևոր փաստ ONLYOFFICE Ամպային տարբերակի 10.0-ում ԱԲ մասին
ONLYOFFICE 10.0-ը Cloud տարբերակում ներկայացնում է նոր ԱԲ չատ գործիքը։ Այն հասանելի է անմիջապես ձեր ֆայլերում, ցանկացած սենյակում կամ թղթապանակում։ Հաշվի առնելով, թե որ նախագծի վրա եք աշխատում, ԱԲ չատն օգնում է կազմել տեքստեր, վերլուծել տեղեկատվությունը և ստեղծել փաստաթղթեր, առանց աշխատանքային միջավայրը լքելու։ Գործիքը լիովին կամընտիր է՝ դուք եք որոշում միացնել այն, թե ոչ, և ինչպես օգտագործել։
Այս հոդվածում ներկայացնում ենք ONLYOFFICE Ամպում ԱԲ մասին 10 կարևոր փաստ, կարգավորումներից և գնային պայմաններից մինչև ԱԲ գործակալներ և գործիքներ։ Բացի այդ, հոդվածի վերջում կգտնեք նաև հավելյալ խորհուրդ, թե ինչպես օգտվել ԱԲ ավելի լայն հնարավորություններից ONLYOFFICE Համակարգչային Խմբագրերի-ի միջոցով։

1. ԱԲ չատն այժմ հասանելի է ամենուր
Զրուցեք ԱԲ հետ անմիջապես ձեր ֆայլերի կողքին։ Նախկինում ԱԲ հետ զրուցելու հնարավորությունը հասանելի էր միայն ԱԲ գործակալների սենյակներում։ Այժմ ԱԲ չատը բացվում է որպես կողային վահանակ ձեր աշխատանքային միջավայրի ցանկացած սենյակում, թղթապանակում կամ փաստաթղթում։
Ձեր չատերը հասանելի են ցանկացած վայրից։ Չատերի պատմությունը և ընտրված մոդելը համաժամեցվում են ամբողջ աշխատանքային միջավայրում։ Այսինքն՝ Ա սենյակում, Բ սենյակում կամ Իմ փաստաթղթերը բաժնում ԱԲ Չատը ցուցադրում է նույն զրույցները։ Այսպիսով, կարող եք սկսել զրույցը մի բաժնում և շարունակել այն մեկ այլ բաժնում։ Միակ բացառությունը ԱԲ գործակալներն են՝ յուրաքանչյուր գործակալ պահպանում է իր առանձին զրույցների պատմությունն ու ընտրված մոդելը, ուստի նրա հետ զրույցները չեն խառնվում մյուս աշխատանքային զրույցներին։
ԱԲ Չատը հասանելի է աշխատանքային միջավայրի բոլոր օգտատերերին՝ սենյակներում, թղթապանակներում և փաստաթղթերում։ Հյուր օգտատերերը չեն կարող օգտվել այս հնարավորությունից։

2. Սկսելու համար անհրաժեշտ է ընդամենը մի քանի սեղմում
ONLYOFFICE Ամպում ԱԲ-ից օգտվելու համար կարիք չկա գրանցվել ԱԲ ծառայություններ մատուցող հարթակներում, ստեղծել API բանալիներ կամ տեղադրել վերջնակետի URL-ներ։ ԱԲ-ն ակտիվացնելուց հետո այն անմիջապես պատրաստ է օգտագործման։
Ակտիվացրեք ԱԲ-ը մեկ սեղմումով։ Եթե ձեր աշխատանքային միջավայրում ԱԲ-ը դեռ միացված չէ, չատի վահանակում կցուցադրվի ակտիվացման պատուհան՝ դատարկ զրույցի փոխարեն։ Նույն պատուհանը կհայտնվի նաև ԱԲ գործակալ ստեղծելու փորձի ժամանակ։ Պարզապես սեղմեք Ակտիվացնել կոճակը կամ Լիցքավորել և ակտիվացնել, եթե նախ անհրաժեշտ է միջոցներ ավելացնել ձեր Դրամապանակին։
Անհրաժեշտության դեպքում անջատեք ԱԲ-ը։ Աշխատանքային միջավայրի ադմինիստրատորները ցանկացած պահի կարող են միացնել կամ անջատել ԱԲ-ն ծառայություններն ամբողջ աշխատանքային միջավայրի համար։ Նույնիսկ ԱԲ-ն անջատելու դեպքում չատերի պատմությունը պահպանվում է։
Որտեղ գտնել՝ Կարգավորումներ → Անհատականացում → ԱԲ ծառայություններ

3. Արժեքները պարզ են՝ վճարեք միայն նրա համար, ինչ օգտագործում եք
ԱԲ համար բաժանորդագրություն կամ ֆիքսված ամսական վճար չկա։ ONLYOFFICE Ամպում ԱԲ ծառայությունները տրամադրվում են OpenRouter-ի միջոցով, դուք վճարում եք OpenRouter-ում տվյալ մոդելի համար սահմանված ստանդարտ սակագնով, գումարած 11% սպասարկման վճար։ Օրինակ՝ եթե հարցման արժեքը OpenRouter-ում կազմում է 1.00 ԱՄՆ դոլար, դուք վճարում եք 1.11 ԱՄՆ դոլար։
Վճարեք ձեր Դրամապանակի միջոցով։ ԱԲ օգտագործման բոլոր ծախսերը գանձվում են ձեր աշխատանքային տարածքի Դրամապանակից։ Կարող եք ձեռքով լիցքավորել հաշիվը կամ միացնել ավտոմատ լիցքավորումը, որպեսզի առաջադրանքի կատարման ընթացքում ձեր հաշվեկշիռը չսպառվի։ Բոլոր գործարքները գրանցվում են Wallet-ի պատմության մեջ, այնպես որ միշտ կարող եք հետևել ձեր ծախսերին։
Վեբ որոնման համար գործում է առանձին վճար։ Ձեր ԱԲ չատերին և գործակալներին իրական ժամանակի տեղեկատվության հասանելիություն տրամադրելու համար կարող եք օգտվել ONLYOFFICE Վեբ Որոնում ծառայությունից, որն աշխատում է Exa-ի միջոցով։ Այն կարող եք ակտիվացնել աշխատանքային տարածքի կարգավորումներում։ Վեբ Որոնում ծառայության համար Վճարումներ էջում նախատեսված է առանձին բաժին, որտեղ կարող եք հետևել բոլոր ծառայությունների ծախսերին մեկ վայրում։
Նշում։ ONLYOFFICE Ամպում ԱԲ ֆունկցիաների համար նախկինում կարգավորված բոլոր անհատական API բանալիներն այլևս հասանելի չեն լինի 10.0 տարբերակին թարմացնելուց հետո։ Այժմ ONLYOFFICE Ամպում ԱԲ կառավարումն իրականացվում է Վճարումներ կենտրոնական էջի միջոցով, մինչդեռ ձեր սեփական API բանալիները դեռ կարող եք օգտագործել ONLYOFFICE Համակարգչային Խմբագրերում։
Որտեղ գտնել՝ Կարգավորումներ → Վճարումներ → Ծառայություններ → AI ֆունկցիաներ

4. Հարյուրավոր մոդելներ մեկ վայրում
ONLYOFFICE Ամպն առաջարկում է OpenAI, Anthropic, Google, xAI, DeepSeek, Alibaba, Z.ai և Moonshot ԱԲ ընկերությունների առաջատար մոդելների ընտրված ցանկը։ Բոլոր չատային մոդելներն աջակցում են գործիքների օգտագործման և տրամաբանական վերլուծության հնարավորություններին, իսկ դրանց մեծ մասը կարող է աշխատել նաև պատկերների հետ։ Ամենօրյա առաջադրանքների համար օգտագործեք արագ և մատչելի մոդել, իսկ ավելի խորքային վերլուծություն կատարելու անհրաժեշտության դեպքում անցեք ավելի հզոր մոդելի։
| Լավագույնի համար | Մոդելներ | |
|---|---|---|
| Flagship | Գործնական վերլուծություն, երկար փաստաթղթեր, պահանջվող առաջադրանքներ | GPT 6.1 Sol, Claude Opus 5.5 |
| Standard | Յուրաքանչյուրօրյա աշխատանք, որը պահանջում է բարձրորակ արդյունքներ | Claude Sonnet 5.5, GPT 5.6 Terra, Grok 4.7, Qwen3.8 Max, GLM 5.3, DeepSeek V4 Pro, Kimi K3 |
| Light | Արագ, բյուջետային առաջադրանքներ | GPT 6 Luna, Gemini 3.8 Flash, DeepSeek V4.1 Flash, Qwen3.8 Flash, GLM 5.3 Flash |
| Image generation | Պատկերների և տեսողական նյութերի ստեղծում | GPT 5.4 Image 2, Nano Banana 2, Nano Banana 2 Lite |
Հասանելի մոդելների ցանկը կարող է փոփոխվել նոր տարբերակների թողարկմանը զուգահեռ։
Ծանոթացեք յուրաքանչյուր մոդելի հնարավորություններին։ Ցանկում ներառված յուրաքանչյուր մոդել ունի Մոդելի մանրամասները բաժին, որտեղ կարող եք ծանոթանալ բոլոր հնարավորություններին, այդ թվում՝ տեքստի հետ աշխատանքին, պատկերների ճանաչմանը, պատկերների ստեղծմանը, գործիքների օգտագործմանը և տրամաբանական վերլուծությանը։
Անցեք մեկ մոդելից մյուսին ցանկացած պահի։ Մոդելների ընտրության ցանկը գտնվում է անմիջապես չատի մուտքագրման դաշտում, այնպես որ յուրաքանչյուր չատի համար կարող եք ընտրել այլ մոդել։ Յուրաքանչյուր չատ պահպանում է ընտրված մոդելը և այն վերականգնում է, երբ վերադառնում եք այդ չատին։
![]()
5. Յուրաքանչյուր առաջադրանքի համար համապատասխան մոդել
Ոչ բոլոր առաջադրանքների համար է անհրաժեշտ նույն մոդելը։ Մոդելի մանրամասները կարգավորումներում կարող եք յուրաքանչյուր առաջադրանքի տեսակի համար ընտրել առանձին մոդել՝
- Չատ
- Կոդի մշակում
- Ամփոփում
- Թարգմանություն
- Տեքստի վերլուծություն
- OCR (նիշերի օպտիկական ճանաչում)
- Պատկերների ճանաչում
- Պատկերների ստեղծում
- Ձևաթղթերի վերլուծություն
Յուրաքանչյուր առաջադրանքի համար առաջարկվում են միայն այն մոդելները, որոնք ունեն համապատասխան հնարավորություններ։ Օրինակ՝ պատկերների ստեղծման մոդելների ցանկում ներառված են միայն պատկերներ ստեղծելու համար նախատեսված մոդելները։ Այսպիսով, կարող եք արագ ամփոփումներ ստանալու համար օգտագործել ավելի մատչելի մոդել, իսկ բարդ վերլուծությունների համար ընտրել ամենահզոր մոդելներից մեկը, պահպանելով որակի և ծախսերի միջև հավասարակշռությունը։
Որտեղ գտնել՝ Կարգավորումներ → ԱԲ կարգավորումներ → Մոդելի նշանակում

6. Հարմարավետ չատ աշխատանքի համար
ԱԲ Չատը վերափոխվել է, ներառելով բոլոր անհրաժեշտ գործիքները, որոնք թույլ են տալիս կառավարել, կատարելագործել և կրկին օգտագործել ԱԲ պատասխանները։ Այսպիսով, ավելի քիչ ժամանակ կծախսեք հարցումները վերաձևակերպելու և տեքստը պատճենելու վրա։
Կառավարեք պատասխանների ստեղծման ընթացքը։ Եթե պատասխանը ցանկալի ուղղությամբ չի զարգանում, սեղմեք Կանգնել։ Արդեն գրված տեքստը կպահպանվի, և դուք անմիջապես կարող եք ուղարկել նոր հաղորդագրություն։ Գոհ չե՞ք արդյունքից։ Սեղմեք Կրկին ստեղծել, նույն մոդելի միջոցով նոր պատասխան ստանալու համար։
Թույլ տվեք ԱԲ-ն ավելի խորությամբ մտածել։ Բարդ հարցերի դեպքում միացրեք ընդլայնված մտածողություն ֆունկցիան։ Եթե մոդելն աջակցում է այս հնարավորությանը, պատասխանից առաջ կցուցադրվի բացվող և փակվող բաժին, որտեղ ներկայացված է մոդելի տրամաբանության ընթացքը։
Հեշտությամբ ընթերցեք և կրկին օգտագործեք պատասխանները։ Պատասխանները ձևաչափվում են հստակ և պատրաստ են հետագա օգտագործման համար։
- Վերնագրերը, ցանկերը, աղյուսակները, մեջբերումներն ու հղումները ցուցադրվում են պատշաճ ձևաչափմամբ։
- Կոդի բլոկներն ունեն շարահյուսական գունավորում և պատճենման կոճակ։
- Մաթեմատիկական բանաձևերը ճիշտ են ցուցադրվում LaTeX-ի սկզբնական կոդի փոխարեն։
- Ցանկացած պատասխան կարող եք պատճենել Markdown ձևաչափով, պահպանել որպես DOCX ֆայլ կամ անմիջապես պահել ձեր աշխատանքային տարածքում։
Կազմակերպեք ձեր չատերը։ Առաջին հարցն ուղարկելուց հետո չատերին ավտոմատ կերպով տրվում են անուններ, և դրանք խմբավորվում են ըստ ամսաթվի՝ Այսօր, Երեկ, Վերջին 7 օրը և այլն։ Կարող եք որոնել, վերանվանել և ջնջել չատերը, մաքրել ցանկը կամ ամբողջ զրույցն արտահանել ֆայլի տեսքով։
Պահպանեք ձեր նախընտրած հարցումները։ Կրկին օգտագործեք դրանք մեկ սեղմումով և կազմակերպեք ըստ պանակների։ Սկսելու համար կարող եք օգտվել նաև ներկառուցված հարցումների հավաքածուից։

7. Աշխատեք ձեր ֆայլերի և պատկերների հետ
ԱԲ-ն առավել օգտակար է, երբ տեղեկացված է ձեր ընթացիկ աշխատանքի մասին։ Ֆայլեր կցելու համար չատում սեղմեք + կոճակը։
- Ավելացնել ֆայլեր՝ բացում է ֆայլերի ընտրության պատուհանը, որտեղից կարող եք կցել ձեր աշխատանքային տարածքում պահված ցանկացած փաստաթուղթ, աղյուսակ կամ PDF ֆայլ։
- Վերբեռնել սարքից՝ վերբեռնում է ֆայլը ընթացիկ պանակ և կցում այն ձեր հաղորդագրությանը։
Կարող եք նաև պատկերներն ու տեքստային ֆայլերն անմիջապես քաշել և գցել չատի պատուհանում։ Յուրաքանչյուր հաղորդագրության կարող եք կցել մինչև 5 ֆայլ և 5 պատկեր։
Թույլ տվեք ԱԲ-ը տեսնել ձեր պատկերները։ Սքրինշոթները, լուսանկարներն ու սկանավորված փաստաթղթերը կարող են դառնալ չատի մի մասը, եթե ընտրված մոդելն աջակցում է պատկերների հետ աշխատանքին։ Ահա ձեր ամենօրյա աշխատանքում այս հնարավորությունն օգտագործելու մի քանի եղանակ։
- Թվայնացրեք թղթային փաստաթղթերը։ Կցեք սկանավորված պայմանագիր կամ ստորագրված ձևաթղթի լուսանկար և խնդրեք՝ «Հանեք տեքստը և պահպանեք այն որպես փաստաթուղթ»։
- Մշակեք կտրոններն ու հաշիվ-ապրանքագրերը։ Վերբեռնեք կտրոնի լուսանկարը և խնդրեք ԱԲ-ն առանձնացնել ամսաթիվը, վաճառողի տվյալներն ու ընդհանուր գումարը՝ ծախսերի հաշվետվության համար։
- Արագ վերլուծեք գծապատկերները։ Կիսվեք վահանակի սքրինշոթով և հարցրեք՝ «Որո՞նք են այստեղ ներկայացված երեք հիմնական միտումները»։
- Փոխակերպեք գրատախտակի նշումները տեքստի։ Հանդիպումից հետո լուսանկարեք գրատախտակը և ստացեք գործողությունների հստակ ցանկ։

8. Ստեղծեք փաստաթղթեր, ձևաթղթեր, ներկայացումներ և պատկերներ
ԱԲ Չատն ոչ միայն պատասխանում է հարցերին, այլև ստեղծում է պատրաստի ֆայլեր, որոնք կարող եք անմիջապես օգտագործել։ Փորձեք հետևյալ հարցումները՝
- «Այս նշումների հիման վրա կազմեք եռամսյակային հաշվետվություն»։
- «Ստեղծեք NDA ձևաթղթի ձևանմուշ»։
- «Պատրաստեք 10 սլայդից բաղկացած ներկայացում մեր նոր արտադրանքի մասին»։
ԱԲ-ը ստեղծում է DOCX փաստաթուղթ, PDF ձևաթուղթ կամ PPTX ներկայացում։ Գործողությունը հաստատելուց հետո պատրաստի ֆայլը բացվում է ONLYOFFICE խմբագրերում, որտեղ կարող եք ստուգել և կատարել անհրաժեշտ փոփոխությունները։
Ստեղծեք պատկերներ։ Եթե Մոդելի նշանակում կարգավորումներում ընտրված է պատկերներ ստեղծող մոդել, չաеի միջոցով կարող եք նաև պատկերներ ստեղծել։ Դրանք ավտոմատ կերպով պահպանվում են ընթացիկ սենյակում կամ պանակում, իսկ եթե այնտեղ ֆայլեր ավելացնելու թույլտվություն չունեք՝ Իմ փաստաթղթերը բաժնում։
Ստացեք լրացման համար պատրաստ PDF ձևաթղթեր։ Նկարագրեք ձեզ անհրաժեշտ ձևաթուղթը, օրինակ՝ «Ստեղծեք աշխատանքի ընդունվելու դիմումի ձևաթուղթ՝ լրիվ անունը, կոնտակտային տվյալները, աշխատանքի մեկնարկի ամսաթիվը և ստորագրությունը նշելու դաշտերով», և ԱԲ-ը կստեղծի լրացվող դաշտերով PDF ձևաթուղթ՝ ստատիկ փաստաթղթի փոխարեն։ Կարող եք կատարելագործել ձևաթղթի դասավորությունը ONLYOFFICE PDF խմբագրում, այնուհետև կիսվել դրանով Ձևաթղթեր հավելվածի միջոցով՝ գործընկերներից, հաճախորդներից կամ գործընկերներից պատասխաններ հավաքելու համար։ Պայմանագրերը, հարցումները, նոր աշխատակիցների ընդունման ստուգաթերթերը և պատվերի ձևաթղթերը կարող եք պատրաստել ընդամենը մի քանի րոպեում։

9. ԱԲ գործակալներ, որոնք հասանելի են այնտեղ, որտեղ դրանց կարիքն ունեք
ONLYOFFICE-ում ԱԲ գործակալները օգնականներ են, որոնք գործում են իրենց առանձին սենյակներում՝ ձեր թիմի ֆայլերի կողքին։
Գործակալին տրամադրեք հրահանգներ, վերբեռնեք փաստաթղթեր նրա գիտելիքների բազայում և հրավիրեք գործընկերներին տարբեր դերերով։ Գործակալների կառավարիչները կարգավորում են գործակալը, Բովանդակություն ստեղծողները ավելացնում են գիտելիքներ, իսկ Դիտողները տեսնում են արդյունքները։
Գործակալի ստեղծած բոլոր ֆայլերը պահպանվում են սենյակի Արդյունքների պահոց պանակում, որտեղից կարող եք դրանք բացել և խմբագրել ONLYOFFICE խմբագրերում։
Օրինակ՝ HR գործակալը կարող է պատասխանել ընկերության ներքին կանոնակարգերի վերաբերյալ հարցերին, իսկ վաճառքի գործակալը պատրաստել առաջարկներ, հիմնվելով գնացուցակների և ձևանմուշների վրա։
Ավելի արագ կարգավորեք գործակալները։ ONLYOFFICE 10.0-ում ԱԲ մոդելը կարող եք ընտրել անմիջապես գործակալի ստեղծման երկխոսության պատուհանում, իսկ յուրաքանչյուր գործակալի համար կարող եք կարգավորել MCP սերվերների առանձին հավաքածու։ Գործակալի սենյակում օգտագործվող մոդելը որոշվում է գործակալի կարգավորումներով, այնպես որ սենյակի բոլոր օգտատերերը ստանում են նույն մոդելի միջոցով ստեղծված հետևողական արդյունքներ։
Օգտագործեք գործակալին ցանկացած չատից։ Նախկինում գործակալի հետ աշխատելու համար անհրաժեշտ էր բացել նրա սենյակը։ Այժմ ԱԲ Չատի մոդելների ընտրության ցանկից կարող եք ընտրել գործակալ ցանկացած սենյակում կամ պանակում։ Պատասխանները տրամադրվում են ընտրված գործակալի միջոցով, օգտագործելով նրա մոդելը, գործիքներն ու սենյակի համատեքստը։ Ընտրված գործակալը պահպանվում է նաև զրույցը կրկին բացելիս։
Գործակալներին տրամադրեք գիտելիքների բազա։ Վերբեռնեք ձեր ընկերության փաստաթղթերը, օրինակ՝ ներքին կանոնակարգերը, արտադրանքի տեխնիկական բնութագրերը, գնացուցակները կամ նախկին առաջարկները, գործակալի գիտելիքների բազա։ Փաստաթղթերն ինդեքսավորվում են, որպեսզի գործակալը կարողանա որոնել դրանցում և պատասխանել հարցերին, հիմնվելով ձեր սեփական տվյալների, այլ ոչ թե ընդհանուր գիտելիքների վրա։
Նշում։ Գիտելիքների բազան նախատեսված է համապատասխան տեղեկատվություն գտնելու, այլ ոչ թե ամփոփումներ կամ ավելի լայն վերլուծություններ ստեղծելու համար։
Որտեղ գտնել։ Կարգավորումներ → ԱԲ Կարգավորումներ → Գիտելիքների բազա (ինդեքսավորում) կամ յուրաքանչյուր ԱԲ գործակալի կարգավորումներում։

10. Ընդլայնեք ԱԲ-ի հնարավորությունները գործիքների և վեբ որոնման միջոցով
Միացրեք MCP սերվերները։ Ներկառուցված ONLYOFFICE MCP Server-ի միջոցով ԱԲ-ը կարող է անմիջապես չատից ստեղծել սենյակներ, կազմակերպել ֆայլերը և կառավարել օգտատերերին։ Պարզապես խնդրեք՝ «Այս պանակի բոլոր PDF ֆայլերը տեղափոխեք Պայմանագրեր սենյակ»։ Կարող եք նաև միացնել արտաքին MCP սերվերներ՝ օգտագործելով JSON կարգավորման ֆայլ։ Դրանց գործիքներն ավելացվում են ընդհանուր ցանկում, որտեղից կարող եք միացնել կամ անջատել առանձին գործիքներ կամ ամբողջական սերվերներ։
Ընտրեք գործիքների օգտագործման հաստատման ռեժիմը։ Դուք եք որոշում, թե որքան ազատություն տրամադրել ԱԲ-ը։
- Հարցնել ամեն անգամ գործիքի յուրաքանչյուր օգտագործման համար անհրաժեշտ է ձեր հաստատումը։
- Ավտոմատ հաստատում հաստատում է պահանջվում բոլոր գործիքների համար, բացառությամբ անվտանգ նշվածների։
- Թույլատրել առանց հարցնելու բոլոր գործիքներն աշխատում են ավտոմատ կերպով՝ առանց հաստատում պահանջելու։
Օգտագործեք ONLYOFFICE MCP Server-ը նաև այլ ԱԲ գործիքներում։ Նույն սերվերը թույլ է տալիս արտաքին ԱԲ օգնականներին և հաճախորդային հավելվածներին աշխատել ձեր աշխատանքային տարածքի ֆայլերի և սենյակների հետ։ 3.3.0 նոր տարբերակը ներառում է հետևյալ բարելավումները՝
- Բոլոր գործիքների համար ավելացվել են անվտանգության անոտացիաներ։ Սենյակների արխիվացումը, ֆայլերի պատճենումը, տեղափոխումը և վերբեռնումը նշված են որպես ոչ ապակառուցողական գործողություններ։ Սա օգնում է ԱԲ հաճախորդային հավելվածներին, այդ թվում՝ վերևում նշված Ավտոմատ հաստատել ռեժիմում, որոշել, թե որ գործողությունների համար է անհրաժեշտ ձեր հաստատումը։
- Փաստաթղթերում և մետատվյալներում այժմ օգտագործվում է ONLYOFFICE Apps նոր անվանումը, մինչդեռ ձեր առկա կարգավորումները շարունակում են աշխատել։
- Կատարվել են նույնականացման մետատվյալների ուղղումներ՝ ԱԲ հաճախորդային հավելվածների հետ կապն ավելի սահուն դարձնելու համար։
- Թարմացվել են կախվածությունները։
Սերվերը կարող եք ներբեռնել GitHub-ից, npm-ից կամ Docker Hub-ից։ Փոփոխությունների ամբողջական ցանկը հասանելի է փոփոխությունների մատյանում (changelog)։
Որոնեք համացանցում։ ONLYOFFICE-ի ներկառուցված վեբ որոնման միջոցով ԱԲ-ը կարող է գտնել համացանցում առկա արդի տեղեկատվություն։ Պատասխանները ներառում են աղբյուրների սեղմվող ցանկ, այնպես որ միշտ կարող եք ստուգել, թե որտեղից է ստացվել տեղեկատվությունը։ Վեբ որոնման ֆունկցիան կարող եք ցանկացած պահի միացնել կամ անջատել։

Բոնուս՝ օգտվեք ԱԲ-ն ավելի լայն հնարավորություններից ONLYOFFICE Համակարգչային Խմբագրերի միջոցով
Ցանկանո՞ւմ եք ավելին։ Միացրեք ձեր ONLYOFFICE Ամպը Windows, macOS և Linux օպերացիոն համակարգերի համար նախատեսված անվճար ONLYOFFICE Desktop Editors-ին։ Դուք կշարունակեք աշխատել ձեր ամպային ֆայլերի հետ և կստանաք ԱԲ-ն շատ ավելի լայն հնարավորություններ։
- Ձեր սեփական API բանալիները։ Միացրեք ձեր նախընտրած ցանկացած մատակարարի ծառայություն, օրինակ՝ OpenAI, Anthropic, Google, DeepSeek, xAI, Mistral կամ Together AI, և վճարումները կատարեք անմիջապես նրանց։
- Լոկալ մոդելներ։ Գործարկեք ԱԲ-ը ձեր համակարգչում՝ Ollama կամ LM Studio գործիքների միջոցով։ Ձեր տվյալները երբեք դուրս չեն գալիս ձեր սարքից, և յուրաքանչյուր հարցման համար վճարելու կարիք չկա։
- Խելացի ձևաթղթեր։ Թույլ տվեք ԱԲ-ը վերլուծել ձևաթուղթը և լրացնել այն ձեր փոխարեն։
- Լոկալ ֆայլերի հետ աշխատանք։ Խնդրեք ԱԲ-ը կարդալ ձեր համակարգչում պահված ֆայլերն ու թղթապանակները կամ բացել վերջերս օգտագործված փաստաթղթերը։
| ONLYOFFICE Cloud | Cloud + Desktop Editors | |
|---|---|---|
| AI մոդելներ | Հարյուրավոր մոդելներ OpenRouter-ի միջոցով | OpenRouter-ի ավելին, ձեր սեփական API բանալին յուրաքանչյուր մատակարարի համար |
| Լոկալ մոդելներ (Ollama, LM Studio) | Ոչ | Այո |
| Տեղական ֆայլերի հասանելիություն | Ոչ | Այո |

Փորձեք ԱԲ-ը ONLYOFFICE Ամպում
ONLYOFFICE 10.0-ի ԱԲ ֆունկցիաներն արդեն հասանելի են ձեր աշխատանքային տարածքում։ Ակտիվացրեք ԱԲ-ը, ընտրեք մոդել և սկսեք աշխատել ձեր փաստաթղթերի հետ նոր ձևով։ Դեռ օգտահաշի՞վ չունեք։ Ստեղծեք անվճար հաշիվ և բացահայտեք, թե ԱԲ-ն ինչ հնարավորություններ կարող է ընձեռել ձեր թիմին։
ՍՏԵՂԾԵԼ ԱՆՎՃԱՐ ՀԱՇԻՎ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՀԱՎԵԼՎԱԾԸ
Ձեր կարծիքը կարևոր է մեզ համար, ուստի սիրով կսպասենք ձեր գաղափարներին և առաջարկներին համայնքի ֆորումում։ Միացե՛ք մեզ՝ միասին կերտելու ONLYOFFICE-ի ապագան։
Խնդրում ենք նկատի ունենալ, որ ԱԲ պատասխանները գեներացվում են երրորդ կողմի մոդելների միջոցով և կարող են պարունակել անճշտություններ։ Օգտագործելուց առաջ միշտ ստուգեք կարևոր տեղեկատվությունը։ ԱԲ հարցումների արժեքը կախված է ձեր ընտրած մոդելից։
Ստեղծել ձեր անվճար ONLYOFFICE հաշիվը
Դիտում, խմբագրում և համագործակցում փաստաթղթերում, աղյուսակաթերթերում, սլայդներում, ձևաթղթերում և PDF ֆայլերում:


