Ինչպես է ONLYOFFICE-ն աշխատում յուրաքանչյուր օգտատիրոջ համար` տեսողական, շարժողական, ճանաչողական և լեզվական մատչելիություն

2 սեպտեմբերի 2026Sona-ի կողմից

ONLYOFFICE-ում մենք ստեղծում ենք խմբագիրներ, որոնք չեն խանգարում աշխատանքին և թույլ են տալիս մարդկանց կենտրոնանալ իրենց գործի վրա։ Օգտատերերի մեծամասնության համար դա նշանակում է պարզ դիզայն և արագ աշխատանք։ Տեսողական, շարժողական, ճանաչողական կամ լեզվական առանձնահատկություններ ունեցող օգտատերերի համար դա նշանակում է ավելի կոնկրետ՝ գործիքներ, որոնք հարմարեցվում են նրանց աշխատանքի իրական եղանակին, այլ ոչ թե այն պատկերացմանը, թե ինչպես պետք է աշխատի սովորական օգտատերը։

Այս հոդվածում ներկայացնում ենք ONLYOFFICE-ում այսօր հասանելի մատչելիության հնարավորությունները, ինչպես նաև այն ֆունկցիաները, որոնց վրա ներկայումս աշխատում ենք։

How ONLYOFFICE works for every user: visual, motor, cognitive, and language accessibility

Տեսողության խանգարումներ ունեցող օգտատերերի համար

Մեծացում և մասշտաբավորում ձեր էկրանին համապատասխան

ONLYOFFICE-ը հնարավորություն է տալիս լիովին վերահսկել, թե որքան մեծ է ցուցադրվում խմբագրման տարածքը՝ ոչ միայն տեքստը, այլ ամբողջ աշխատանքային տարածքը։ Մասշտաբավորման նախադրված արժեքները 50%-ից մինչև 500% են, իսկ տեսքը կարող եք հարմարեցնել էջի լայնությանը կամ էկրանի լայնությանը։ Այս կարգավորումն աշխատում է ձեր բրաուզերի մասշտաբավորման կարգավորումից անկախ, այնպես որ դրանք երբեք չեն հակասում միմյանց։

How ONLYOFFICE works for every user: visual, motor, cognitive, and language accessibility

Եթե ցանկանում եք ավելի շատ տեսողական տարածք, գործիքագոտին, կարգավիճակի տողը և քանոնները կարող եք թաքցնել միմյանցից անկախ։ Այդ դեպքում ինտերֆեյսը մի կողմ է գնում, թողնելով ձեր տրամադրության տակ միայն փաստաթուղթը։

Մուգ ռեժիմ և գույների նկատմամբ զգայուն գծապատկերներ

Բաց և մուգ ինտերֆեյսի թեմաները հասանելի են բոլոր խմբագիրներում։ Լույսի նկատմամբ զգայունություն կամ տեսողական հոգնածություն ունեցող օգտատերերի համար երկարատև աշխատանքի ընթացքում մուգ ռեժիմի օգտագործումը պարզապես ոճային ընտրություն չէ, այլ էական տարբերություն է ստեղծում։

How ONLYOFFICE works for every user: visual, motor, cognitive, and language accessibility

Գծապատկերների դեպքում ONLYOFFICE-ը գնում է մեկ քայլ առաջ՝ գծապատկերի տարրերը կարող են ներկայացվել երկրաչափական նախշերի և եզրագծերի միջոցով, միայն գույնի վրա հիմնվելու փոխարեն։ Եթե շրջանաձև գծապատկերի բոլոր հատվածները մոխրագույնի երանգներով միմյանցից չեն տարբերվում, այն մատչելի չէ։ ONLYOFFICE-ն այս խնդիրը լուծում է անմիջապես, առանց օգտատիրոջ կողմից ձեռքով կարգավորումներ կատարելու անհրաժեշտության։

Ընթեռնելի ցանկացած չափի էկրանին

Երբ բջջային սարքում փաստաթուղթը բացում եք ընթերցման ռեժիմում, տառաչափը կարող եք մեծացնել կամ փոքրացնել, առանց հորիզոնական ոլորման առաջացման։ Բովանդակությունը վերադասավորվում է էկրանի չափին համապատասխանելու համար։ Տեսողության խնդիրներ ունեցող կամ դժվար լուսավորության պայմաններում հեռախոսով փաստաթղթեր դիտող օգտատերերի համար սա կարևոր նշանակություն ունի։

How ONLYOFFICE works for every user: visual, motor, cognitive, and language accessibility

Շարժողական առանձնահատկություններ ունեցող օգտատերերի համար

Նավիգացիա ստեղնաշարով

ONLYOFFICE-ում ստեղնաշարով նավիգացիան ներառում է հիմնական աշխատանքային գործընթացները՝ ներդիրի և սլաքների ստեղները թույլ են տալիս նավիգացնել ընտրացանկերում, գործիքագոտիներում և փաստաթղթի տարրերում, իսկ Menu ստեղնը և Shift+F10 համակցությունը բացում են համատեքստային ընտրացանկերը։ Ctrl+/ համակցությամբ ցանկացած խմբագրում կարող եք բացել ստեղնաշարի բոլոր դյուրանցումների ամբողջական ցանկը։ Մենք ակտիվորեն ընդլայնում ենք այս  հնարավորությունները, սա շարունակական զարգացման ուղղություն է, և օգտատերերի արձագանքն ուղղակիորեն ազդում է այն հնարավորությունների վրա, որոնց զարգացմանը մենք առաջնահերթություն ենք տալիս։

How ONLYOFFICE works for every user: visual, motor, cognitive, and language accessibility

Դյուրանցումների հավաքածուն ներառում է առավել հաճախ օգտագործվող աշխատանքային գործընթացները՝ ձևաչափման գործողություններ (թավատառ, շեղատառ, ընդգծում, վերնագրեր, ցուցակներ), նավիգացիա (վանդակների, սլայդների և փաստաթղթի բաժինների միջև), ինչպես նաև համատեղ աշխատանքի հնարավորություններ (մեկնաբանություններ, փոփոխությունների հետևում, տարբերակների պատմություն)։ Դյուրանցումների կիրառման սկզբունքները համապատասխանում են գրասենյակային այլ փաթեթներում ընդունված ծանոթ գործելակերպին, ուստի այլ գործիքներից անցնող օգտատերերի համար դրանց մեծ մասն արդեն ինտուիտիվ կլինի։ Հասանելի դյուրանցումների շրջանակն ընդլայնվում է յուրաքանչյուր նոր թողարկման հետ։

Ձայնային մուտք ԱԲ պլագինի միջոցով

ONLYOFFICE ԱԲ պլագինը, որը հասանելի է խմբագրերի վեբ տարբերակում, աջակցում է ձայնային մուտքագրմանը։ Հարցումը մուտքագրելու փոխարեն կարող եք այն արտաբերել։ Պլագինը խոսքը փոխակերպում է տեքստի և մշակում հարցումը պարբերություն կազմելու, բաժին վերաշարադրելու, քերականությունը ստուգելու կամ բովանդակության կառուցվածքը փոխելու համար։

How ONLYOFFICE works for every user: visual, motor, cognitive, and language accessibility

Ֆիզիկապես դժվար կամ հոգնեցուցիչ ստեղնաշարային մուտքագրում նախընտրող օգտատերերի համար այս հնարավորությունը նվազեցնում է ձեռքով մուտքագրման անհրաժեշտությունը։ Դուք շարունակում եք վերանայել և կատարելագործել ԱԲ ստեղծած արդյունքը, իսկ խմբագրական որոշումները մնում են ձեր վերահսկողության ներքո, սակայն աշխատանքը սկսելու և ուղղորդելու համար անհրաժեշտ ֆիզիկական ջանքերը զգալիորեն նվազում են։

Խոսքից տեքստ՝ փաստաթղթում մուտքագրման համար

ԱԲ միջոցով ձայնային հարցումներից բացի, ONLYOFFICE-ն աջակցում է նաև հատուկ Speech Input պլագինին, որը կարող եք տեղադրել Պլագին Մենեջերից։ Ակտիվացնելուց հետո այն արտասանված խոսքն անմիջապես փոխակերպում է փաստաթղթի տեքստի, ինչը հարմար է այն օգտատերերի համար, ովքեր նախընտրում են բովանդակությունը թելադրել, այն մուտքագրելու փոխարեն։

How ONLYOFFICE works for every user: visual, motor, cognitive, and language accessibility

Բջջային սարքեր՝ հպման համար օպտիմիզացված և հարթակի մատչելիության հնարավորություններով

ONLYOFFICE-ի բջջային հավելվածները iOS-ի և Android-ի համար նախատեսված են հպումով կառավարման համար։ iOS-ում աջակցվում են VoiceOver-ը և Dynamic Type-ը։ Android-ում խմբագիրները համատեղելի են TalkBack-ի հետ։ Երկու հավելվածներում էլ հասանելի են էկրանը մատների շարժումով մեծացնելու կամ փոքրացնելու և սահեցմամբ նավիգացիայի հնարավորությունները, և մենք շարունակում ենք բարելավել նավիգացիայի փորձը։

Ճանաչողական առանձնահատկություններ ունեցող օգտատերերի համար

Տեսողական շեղումների նվազեցում

Ծանրաբեռնված ինտերֆեյսը կարող է դժվարացնել կենտրոնացված աշխատանքը ADHD, դիսլեքսիա կամ ճանաչողական մշակման այլ առանձնահատկություններ ունեցող օգտատերերի համար։ ONLYOFFICE-ում ինտերֆեյսը կարելի է զգալիորեն պարզեցնել՝

How ONLYOFFICE works for every user: visual, motor, cognitive, and language accessibility

  • Գործիքագոտին կարելի է ամբողջությամբ թաքցնել՝ թողնելով միայն փաստաթուղթը։
  • Կարգավիճակի տողը և քանոնները կարելի է անջատել միմյանցից անկախ։
  • Կոմպակտ գործիքագոտու ռեժիմն էլ ավելի է նվազեցնում ինտերֆեյսի զբաղեցրած տարածքը։
  • Լիաէկրան խմբագրման ռեժիմը հեռացնում է ամեն ինչ, թողնելով միայն բովանդակությունը։

Մուգ ռեժիմը, բացի տեսողական նախապատվությունից, նվազեցնում է կոնտրաստի ինտենսիվությունը, որը որոշ օգտատերերի համար կարող է հոգնեցուցիչ լինել երկարատև աշխատանքի ընթացքում։

Համահունչ ինտերֆեյս բոլոր խմբագրերում

ONLYOFFICE-ի փաստաթղթերի, աղյուսակների, ներկայացումների և PDF-ի խմբագրերն ունեն ընդհանուր ինտերֆեյսի տրամաբանություն։ Մեկ խմբագրի յուրացումը հնարավորություն է տալիս նավիգացնել մյուսներում,  առանց դասավորությունը կրկին սովորելու։ Այս համահունչությունը նվազեցնում է ճանաչողական ծանրաբեռնվածությունը տարբեր ֆայլերի տեսակների միջև անցնելիս։

Ուղղագրության և քերականության ստուգում 80+ լեզուներով

Ներկառուցված ուղղագրության ստուգումը ներառում է ավելի քան 80 լեզու։ Քերականության ստուգումը հասանելի է աջակցվող լեզուների համար։ Ավտոմատ ուղղումը և ավտոմատ ձևաչափումը կարող են կարգավորվել կամ ամբողջությամբ անջատվել։ Սա օգտակար է այն օգտատերերի համար, որոնց աշխատանքը խանգարում են ավտոմատ ուղղումները, կամ ովքեր աշխատում են տեխնիկական տեքստերի հետ, որտեղ ստանդարտ կանոնները միշտ չէ, որ կիրառելի են։

Դիսլեքսիա ունեցող օգտատերերի համար սխալների ավտոմատ հայտնաբերումը նվազեցնում է ինքնուրույն մշտական վերահսկողության անհրաժեշտությունը, որը կարող է դժվարացնել երկարատև գրելը։ Սա չի փոխարինում ընթերցանության աջակցության մասնագիտացված գործիքներին, սակայն ապահովում է աջակցության կարևոր լրացուցիչ մակարդակ։

ԱԲ-ի աջակցությամբ գրելը

ONLYOFFICE ԱԲ պլագինը, որը հասանելի է ամպային և ինքնուրույն տեղակայվող տարբերակներում, ինչպես նաև աջակցում է տեղային մոդելներին, որոնք ամբողջ բովանդակությունը պահում են ձեր ենթակառուցվածքի ներսում, նվազեցնում է գաղափարի ձևավորման և փաստաթուղթ ստեղծելու միջև եղած խոչընդոտները։

How ONLYOFFICE works for every user: visual, motor, cognitive, and language accessibility

Ճանաչողական առումով գրելը դժվար համարող օգտատերերի համար պլագինն առաջարկում է՝

  • Տեքստի ստեղծում՝ նկարագրեք, թե ինչ է ձեզ անհրաժեշտ, և ստացեք պարբերության կամ բաժնի նախագիծ, որի վրա կարող եք աշխատել։
  • Վերաշարադրում՝ մեկ հարցման միջոցով պարզեցրեք բարդ լեզուն, հարմարեցրեք տեքստն ընթերցանության որոշակի մակարդակի կամ փոխեք տեքստի ոճը։
  • Ամփոփում՝ երկար փաստաթուղթը կամ դրա բաժինը համառոտեցրեք, առանձնացնելով հիմնական կետերը։
  • Քերականության և ուղղագրության ուղղում՝ ուղղեք ընտրված տեքստի սխալներն առանց գրելու գործընթացը ընդհատելու։

Այլ լեզուներով և գրային համակարգերով աշխատող օգտատերերի համար

25+ ինտերֆեյսի լեզուներ

ONLYOFFICE-ն ամբողջությամբ տեղայնացված է ավելի քան 25 լեզուներով, ներառելով ինտերֆեյսը, ընտրացանկերը, գործիքների հուշումները և սխալների հաղորդագրությունները։ Փաստաթղթի լեզուն կարող եք սահմանել ինտերֆեյսի լեզվից անկախ, այնպես որ կարող եք աշխատել, օրինակ, անգլերեն ինտերֆեյսով, մինչդեռ փաստաթուղթը ֆրանսերեն է, իսկ ուղղագրության ստուգումն ավտոմատ կերպով կիրառում է համապատասխան բառարանը։

Աջից ձախ և երկկողմանի տեքստ՝ ներկառուցված խմբագրման միջուկում

Փաստաթղթերի խմբագրերում աջից ձախ գրվող լեզուների աջակցությունը հաճախ ավելացվում է որպես լրացուցիչ հնարավորություն։ ONLYOFFICE-ում այն ներկառուցված է խմբագրման միջուկում և առանձին հավելում չէ։

How ONLYOFFICE works for every user: visual, motor, cognitive, and language accessibility

Արաբերենը, եբրայերենը, պարսկերենը, ուրդուն և աջից ձախ գրվող այլ լեզուները ճիշտ են ցուցադրվում և տպագրվում, առանց լրացուցիչ ձեռքով կարգավորումների անհրաժեշտության։ Աջից ձախ պարբերության ուղղությունը կարող է սահմանվել յուրաքանչյուր պարբերության համար առանձին, իսկ մեկ փաստաթղթում աջակցվում է ձախից աջ և աջից ձախ գրվող բովանդակության համակցումը։ Սա վերաբերում է ոչ միայն փաստաթղթերի, այլև աղյուսակների և ներկայացումների խմբագրերին։

Ինչի վրա ենք աշխատում հաջորդիվ

Մատչելիությունը հնարավորություն չէ, որը պարզապես թողարկվում է և դրանով ավարտվում աշխատանքը։ Սա շարունակական գործընթաց է, և մի շարք հնարավորություններ այժմ ակտիվ մշակման փուլում են կամ նախատեսված են հետագա թողարկումների համար։

Էկրանի ընթերցիչների աջակցություն

Էկրանի ընթերցիչների աջակցությունը ONLYOFFICE-ի առաջնահերթ ուղղություններից է։ Մենք ակտիվորեն աշխատում ենք Windows-ում NVDA և JAWS, իսկ macOS-ում՝ VoiceOver էկրանի ընթերցիչների լիարժեք աջակցության ուղղությամբ փաստաթղթերի, աղյուսակների, ներկայացումների և PDF-ի խմբագրերում։ Սա ներառում է ձայնային ծանուցումներ տեքստի մուտքագրման, ձևաչափման գործողությունների, նավիգացիայի և փաստաթղթի կառուցվածքի վերաբերյալ։ Ակտիվացման ռեժիմը նախատեսվում է հեշտությամբ հասանելի դարձնել խմբագրի Պլագիններ ներդիրից։

Ընդլայնված նավիգացիա ստեղնաշարով

Ստեղնաշարով նավիգացիայի հնարավորություններն ընդլայնվում են նաև PDF-ի խմբագրում և ձևաթղթերի լրացման ինտերֆեյսներում, որտեղ ներկայումս ստեղնաշարով մատչելիությունն ավելի սահմանափակ է, քան տեքստի և աղյուսակների խմբագրերում։ Սա մեր զարգացման ճանապարհային քարտեզի կոնկրետ ուղղություններից մեկն է։

Դիսլեքսիայի համար հարմար տառատեսակների աջակցություն

Մենք ուսումնասիրում ենք դիսլեքսիայի համար հարմար տառատեսակների (օրինակ՝ OpenDyslexic) աջակցությունը որպես խմբագրի ինտերֆեյսում օգտատիրոջ կողմից ընտրվող տարբերակ։

Շարժման էֆեկտների նվազեցման կարգավորումներ

Ինտերֆեյսում անիմացիաների և շարժման էֆեկտների նկատմամբ զգայուն օգտատերերի համար մենք աշխատում ենք շարժման նվազեցման կարգավորման վրա, որը կնվազեցնի կամ կվերացնի ոչ էական անցումային էֆեկտները։

WCAG 2.1 AA համապատասխանության աուդիտ և VPAT

Մենք աշխատում ենք բոլոր ONLYOFFICE խմբագրերի համար WCAG 2.1 Level AA համապատասխանության պաշտոնական աուդիտ իրականացնելու ուղղությամբ։ Գնումների և մատակարարման գործընթացների համար նախատեսված Voluntary Product Accessibility Template-ը (VPAT / Accessibility Conformance Report) նույնպես նախապատրաստման փուլում է։

Սկսել

Եթե դեռ ծանոթ չեք ONLYOFFICE-ին և ցանկանում եք փորձարկել խմբագրերը, ներառյալ այս հոդվածում նկարագրված մատչելիության հնարավորությունները, ստեղծեք անվճար հաշիվ և սկսեք առցանց աշխատել փաստաթղթերի, աղյուսակների, ներկայացումների, ձևաթղթերի և PDF ֆայլերի հետ։

Սկսել անվճար

Կազմակերպությունների համար, որոնք ցանկանում են տեղակայել ONLYOFFICE-ը՝ մատչելիության հատուկ պահանջներին համապատասխան, ներառյալ ինքնուրույն տեղակայման տարբերակները և ձեռնարկությունների համար նախատեսված աջակցությունը՝

Ձեռք բերել Enterprise տարբերակը

Կապ

Եթե ունեք մատչելիության հետ կապված որևէ հատուկ պահանջ, գնումների գործընթացի համար անհրաժեշտ փաստաթղթերի կարիք ունեք կամ ցանկանում եք հայտնել որևէ խնդրի մասին, կապվեք մեզ հետ marketing@onlyoffice.com էլեկտրոնային փոստի հասցեով։

Կարող եք նաև հարցեր և թեմաներ ներկայացնել ONLYOFFICE Community Forum-ում կամ GitHub-ում ստեղծել համապատասխան խնդիր։

Եթե ONLYOFFICE-ը դեռ հասանելի չէ ձեր լեզվով և ցանկանում եք օգնել թարգմանության հարցում, մանրամասները հասանելի են ONLYOFFICE Help Center-ում։

Ստեղծել ձեր անվճար ONLYOFFICE հաշիվը

Դիտում, խմբագրում և համագործակցում փաստաթղթերում, աղյուսակաթերթերում, սլայդներում, ձևաթղթերում և PDF ֆայլերում: