ONLYOFFICE Desktop Editors-ը Liya Linux-ում լռելյայն գրասենյակային փաթեթն է

29 սեպտեմբերի 2026Sona-ի կողմից

Շարունակելով ONLYOFFICE Desktop Editors-ով նախապես համալրված օպերացիոն համակարգերին նվիրված մեր բլոգային հոդվածների շարքը, այսօր կպատմենք Liya Linux-ի մասին` այն Arch Linux-ի վրա հիմնված դիստրիբուտիվ է, որը նախատեսված է այն օգտատերերի համար, ովքեր ցանկանում են նոր կյանք հաղորդել իրենց հին համակարգիչներին։

ONLYOFFICE Desktop Editors is the default office suite on Liya Linux

Liya Linux-ի մասին

2021 թվականին «Aravalli Linux» անվամբ ստեղծված Liya Linux-ն այդ ժամանակից ի վեր անցել է երկար զարգացման ճանապարհ, ներառյալ ամբողջական վերաբրենդավորում։ Այն Arch Linux-ի վրա հիմնված բաշխում է, որը ստեղծվել է օգտատերերին ավելի արագ և գործնական համակարգչային միջավայր ապահովելու համար, հատկապես հին կամ համեստ տեխնիկական բնութագրերով համակարգիչների վրա։

Պարզության, արդյունավետության և գաղտնիության վրա կենտրոնացած Liya Linux-ը ներառում է նախապես կազմաձևված Cinnamon համակարգչային միջավայր, պարբերական թարմացումներ և նախապես տեղադրված գործիքների փաթեթ։ Այսպիսով, օգտատերերը կարող են մեկ անգամ տեղադրել համակարգը և մշտապես պահել այն թարմացված, առանց ավելորդ բարդությունների։

Liya Linux-ի հիմնական հնարավորությունները՝

  • Սարքավորման համար օպտիմիզացված հավաքակազմեր և հիշողության խելացի սեղմում, լռելյայն միացված։
  • Օգտագործման համար պատրաստ համակարգչային միջավայր՝ Cinnamon, Brave, ONLYOFFICE Desktop Editors, Btrfs snapshot-ներ և Samba usershares։
  • Նախապես կազմաձևված firewall, հեռաչափության բացակայություն, նվազագույն թվով ֆոնային ծառայություններ և LUKS կոդավորման ընտրանք, առավելագույն անվտանգության համար։
  • Գրաֆիկական և ցանցային դրայվերների ավտոմատ տեղադրում։
  • Նախապես կազմաձևված Chaotic-AUR, հազարավոր պատրաստի AUR փաթեթների հասանելիությամբ։
  • Բաց ծածկագրով ծրագրային ապահովում, սարքավորման օպտիմալ աջակցությունն ապահովելու համար ներառված նվազագույն քանակի սեփականատիրական firmware-ով։

ONLYOFFICE Desktop Editors is the default office suite on Liya Linux

Ինչպես գործարկել ONLYOFFICE Desktop Editors-ը Liya Linux-ում

ONLYOFFICE Desktop Editors-ն արդեն նախապես տեղադրված է Liya Linux-ում, ուստի այն գործարկելու համար անհրաժեշտ է ընդամենը կատարել երեք պարզ քայլ՝

  1. Առաջադրանքների տողում սեղմեք ներքևի ձախ անկյունում գտնվող լեռան պատկերակը
  2. Որոնման դաշտում մուտքագրեք ONLYOFFICE
  3. Սեղմեք ONLYOFFICE պատկերակը և վերջ։

ONLYOFFICE Desktop Editors is the default office suite on Liya Linux

ONLYOFFICE Desktop Editors-ի միջոցով Liya Linux-ի օգտատերերը հասանելիություն են ստանում հետևյալ հնարավորություններին՝

  • DOCX փաստաթղթերի, XLSX աղյուսակների, PPTX ներկայացումների և այլ գրասենյակային ֆայլերի խմբագիրներ, այդ թվում՝ ODF, Apple iWork ձևաչափեր (Pages, Keynote, Numbers), ինչպես նաև Hancom Office-ի HWP և HWPX ձևաչափեր
  • Լրացվող ձևերի ստեղծման գործիք
  • Լիարժեք PDF խմբագիր՝ OCR-ի, տվյալների գաղտնազերծման, ծանոթագրությունների ավելացման, փոխարկման և թվային ստորագրության գործիքներով
  • Visio ֆայլերի դիագրամների դիտիչ
  • Տեքստի հետ աշխատելու համար ընտրովի ԱԲ օգնական՝ ChatGPT, Mistral, Google Gemini, Claude Sonnet, xAI և այլ ծառայություններով։
  • Ամպային ինտեգրում համատեղ աշխատանքի համար՝ ONLYOFFICE, Nextcloud, Seafile, ownCloud, Liferay, kDrive և Moodle։

ONLYOFFICE Desktop Editors is the default office suite on Liya Linux

Ինչու ONLYOFFICE

Liya Linux-ի հիմնադիր և գլխավոր մշակող SAYED M. Hisham-ը ներկայացնում է, թե ինչու է իր նախագծում ONLYOFFICE Desktop Editors-ն որպես նախապես տեղադրված հավելված առաջարկվում՝

Այս օպերացիոն համակարգը նախատեսված է շատ ցածր տեխնիկական բնութագրերով համակարգիչներ օգտագործող մարդկանց համար, և իմ անցկացրած հարցման համաձայն նրանցից շատերն արդեն սովոր էին Microsoft Office-ին։ Այդ պատճառով ես սկսեցի փնտրել գրասենյակային փաթեթներ, որոնք ունեն Microsoft Office-ին ծանոթ տեսք և աշխատանքային միջավայր, բայց Microsoft Office չեն։ Այդպես էլ գտա
ONLYOFFICE-ը։

Ձեռք բերեք ONLYOFFICE Desktop Editors-ը

Մտածո՞ւմ եք ONLYOFFICE Desktop Editors-ն որպես նախապես տեղադրված գրասենյակային փաթեթ ներառել ձեր սեփական օպերացիոն համակարգում։ Ստացեք վերջին տարբերակը անվճար GitHub-ից կամ ներբեռնեք այն Linux-ի, Windows-ի և macOS-ի համար մեր կայքից։

ՆԵՐԲԵՌՆԵԼ ՀԻՄԱ

Ցանկանո՞ւմ եք, որ գրենք ձեր օպերացիոն համակարգի մասին, որում ONLYOFFICE Desktop Editors-ը նախապես տեղադրված է։ Ուղարկեք մեզ հարցում կամ կապվեք մեզ հետ ձեզ հարմար ցանկացած եղանակով՝ էլ. փոստով, X-ում կամ մեր համայնքի ֆորումում։

Ստեղծել ձեր անվճար ONLYOFFICE հաշիվը

Դիտում, խմբագրում և համագործակցում փաստաթղթերում, աղյուսակաթերթերում, սլայդներում, ձևաթղթերում և PDF ֆայլերում: