Սահմաններ չճանաչող համագործակցություն` ONLYOFFICE-ը համագործակցում է Cloud Systems Asia-ի հետ

15 սեպտեմբերի 2026Sona-ի կողմից

Մայրցամաքային Չինաստանի հետ փաստաթղթերի շուրջ անդրսահմանային համագործակցությունն երկար ժամանակ ենթադրում էր տհաճ փոխզիջումներ՝ տվյալների փոխանցման զգալի հապաղումներ, սահմանափակ թողունակություն և բարդ հարցեր այն մասին, թե իրականում որտեղ են պահվում ձեր տվյալները։ Այժմ ONLYOFFICE-ը և Cloud Systems Asia-ն (CSA) փոխում են իրավիճակը, ներկայացնելով Հոնկոնգում տեղակայված FileCloud + ONLYOFFICE լուծումը, որը նախատեսված է ապահովելու արդյունավետ համագործակցություն գլոբալ թիմերի համար։ Ահա թե ինչպես է այս համագործակցությունը վերացնում արդյունավետության խոչընդոտները և երաշխավորում, որ ձեր տվյալները մնում են վստահելի տարածաշրջանային ենթակառուցվածքի սահմաններում։

Collaboration without borders: ONLYOFFICE partners with Cloud Systems Asia

ONLYOFFICE և FileCloud։ միջսահմանային համագործակցության մարտահրավերի լուծումը

Մայրցամաքային Չինաստանի հետ փաստաթղթերի համատեղ աշխատանքը միշտ էլ բարդ է եղել։ Մայրցամաքային Չինաստանում պահվող ֆայլերին արտերկրից հասանելիություն ստանալու սովորական եղանակները հաճախ հանգեցնում են զգալի ուշացումների և թողունակության սահմանափակման, ինչը դանդաղեցնում է թիմերի աշխատանքը և ստեղծում անհարմարություններ բոլոր ներգրավվածների համար։

CSA-ն այս խնդիրը լուծում է խելացի և հատուկ այդ նպատակի համար մշակված մոտեցմամբ։ Հոնկոնգում տեղակայելով Microsoft 365-ի նման ամբողջական լուծում, որը համատեղում է FileCloud-ն ու ONLYOFFICE-ը, CSA-ն ստեղծում է բարձր արդյունավետությամբ տարածաշրջանային կամուրջ։

Collaboration without borders: ONLYOFFICE partners with Cloud Systems Asia

Ահա, թե ինչ է սա նշանակում գործնականում՝

  • Մայրցամաքային Չինաստանի օգտատերերի համար` սահուն և հուսալի կապ գլոբալ թիմերի հետ։
  • Ամբողջ աշխարհում գտնվող օգտատերերի համար` ցածր ուշացմամբ հասանելիություն իրական ժամանակում ցանկացած վայրից։
  • Բոլորի համար` ֆայլերի անվտանգ պահպանում, անխափան համօգտագործում և փաստաթղթերի առցանց համատեղ խմբագրում մեկ ամբողջական պատրաստի լուծման շրջանակում։

Հոնկոնգում տեղակայված այս ճարտարապետությունն ապահովում է ձեռնարկություններին անհրաժեշտ հիմնական գործառույթները, միաժամանակ վերացնելով արդյունավետության այն խոչընդոտները, որոնք սովորաբար դժվարացնում են իրական միջսահմանային թիմային աշխատանքը։

Տվյալների ինքնիշխանություն և տեղային ենթակառուցվածքի անվտանգություն

Անվտանգությունն ու տվյալների նկատմամբ վերահսկողությունը ցանկացած ձեռնարկության առաջնահերթություններից են, և այս լուծումը մշակվել է, հաշվի առնելով երկուսն էլ։ Որոշ կազմակերպություններ մտահոգություններ են հայտնել ԱՄՆ-ում տեղակայված սերվերների վերաբերյալ, ինչը կարևոր նկատառում է տվյալների գտնվելու վայրի և համապատասխանության պահանջների տեսանկյունից։

CSA-ն այս խնդիրը լուծում է անմիջականորեն։ Ամբողջական լուծումը բոլոր ֆայլերը պահում է տեղային ենթակառուցվածքում, կազմակերպություններին տալով տվյալների գտնվելու վայրի նկատմամբ լիարժեք վերահսկողություն։ CSA-ը կարող է կառուցել և Հոնկոնգում տեղակայել ինչպես ONLYOFFICE-ը, այնպես էլ FileCloud-ը, ապահովելով անխափան համագործակցության հարթակ, որը կապում է Մայրցամաքային Չինաստանի օգտատերերին ամբողջ աշխարհի թիմերի հետ, միաժամանակ պահելով տվյալները վստահելի տարածաշրջանային ենթակառուցվածքի սահմաններում։

ONLYOFFICE-ն ողջունում է Cloud Systems Asia-ին, որպես նոր գործընկեր

Ուրախ ենք հայտարարել ONLYOFFICE-ի և Cloud Systems Asia Limited (CSA)-ի միջև նոր գործընկերության մասին։ Միասին մենք գլոբալ կազմակերպությունների, հատկապես Մայրցամաքային Չինաստանի թիմերի հետ միջսահմանային աշխատանք իրականացնող ընկերությունների համար ավելի հեշտ ենք դարձնում անվտանգ և բարձր արդյունավետությամբ փաստաթղթերի համատեղ աշխատանքը։

Cloud Systems Asia Limited՝ Հոնկոնգում գործող ավելացված արժեքով դիստրիբյուտոր է, որը մասնագիտացած է ձեռնարկությունների մակարդակի ֆայլերի համատեղ աշխատանքի լուծումների ոլորտում։ CSA-ն իր գործընկերների, վերավաճառողների և համակարգերի ինտեգրատորների լայն ցանցի միջոցով սպասարկում է կազմակերպությունների, որոնք գործում են կորպորատիվ, պետական, մանրածախ առևտրի, ֆինանսական, առողջապահական և արտադրական ոլորտներում։

Այս գործընկերությունը կարևոր է, քանի որ համատեղում է ONLYOFFICE-ի հզոր խմբագրման հնարավորությունները CSA-ի տարածաշրջանային խորը փորձի հետ։ Արդյունքում ձեռնարկությունները ստանում են գործնական, անմիջապես ներդրման համար պատրաստ լուծում, որն ապահովում է հուսալի համագործակցություն, առանց արագության կամ անվտանգության փոխզիջումների։

FileCloud + ONLYOFFICE անխափան խմբագրում

CSA-ի պորտֆոլիոյի հիմնական արտադրանքներից մեկը FileCloud-ն է, որը հիանալի կերպով աշխատում է ONLYOFFICE-ի հետ։ Այս ինտեգրումը թույլ է տալիս օգտատերերին բացել, դիտել, խմբագրել և համատեղ խմբագրել գրասենյակային փաստաթղթերն անմիջապես FileCloud-ի վեբ ինտերֆեյսում, առանց բրաուզերից դուրս գալու կամ տարբեր հավելվածների միջև անցնելու։

Ձեր թիմերը կարող են աշխատել իրենց ամենօրյա աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր հայտնի ձևաչափերի հետ, այդ թվում տեքստային փաստաթղթերի (.docx), աղյուսակների (.xlsx) և ներկայացումների (.pptx)։

Ամեն ինչ կատարվում է մեկ վայրում, ապահովելով սահուն աշխատանքային գործընթացներ և բարձր արտադրողականություն։ Սա աշխատակիցներին իրենց ծանոթ գրասենյակային գործիքներն առաջարկելու պարզ միջոց է, դրանք ամբողջությամբ ինտեգրելով այն հարթակին, որն արդեն օգտագործում են։

Սկսեք աշխատանքը CSA-ի և ONLYOFFICE-ի հետ

Այս գործընկերությունը նոր հնարավորություններ է ստեղծում ինչպես ձեռնարկությունների, այնպես էլ գործընկերների համար։ Անկախ նրանից, դուք գլոբալ կազմակերպություն եք, որը ցանկանում է օպտիմալացնել միջսահմանային համագործակցությունը, թե վերավաճառող, որը փնտրում է փորձված և մասշտաբավորվող լուծում իր հաճախորդներին առաջարկելու համար, CSA FileCloud + ONLYOFFICE համակցությունը կօգնի ձեզ։

Պատրա՞ստ եք ձեր թիմերին ապահովել հուսալի, անվտանգ և բարձր արդյունավետությամբ փաստաթղթերի համատեղ աշխատանք։ Կապվեք Cloud Systems Asia-ի հետ, պարզելու, թե ինչպես կարող է այս լուծումն աշխատել ձեր կազմակերպության համար։

Մենք անհամբեր սպասում ենք այն արդյունքներին, որոնց ONLYOFFICE-ն ու CSA-ն կհասնեն միասին, և ուրախ ենք օգնել ամբողջ աշխարհի ձեռնարկություններին համագործակցել առանց սահմանափակումների։

Collaboration without borders: ONLYOFFICE partners with Cloud Systems Asia

Ստեղծել ձեր անվճար ONLYOFFICE հաշիվը

Դիտում, խմբագրում և համագործակցում փաստաթղթերում, աղյուսակաթերթերում, սլայդներում, ձևաթղթերում և PDF ֆայլերում: