Հաճախորդներ, որոնց չէինք սպասում
Երբ ստեղծում եք գրասենյակային փաթեթ, պատկերացնում եք օգտատիրոջ որոշակի տեսակ։ Թիմ հանդիպումների սենյակում։ Ուսանող շարադրություն գրելիս։ Հաշվապահ աղյուսակի տվյալների մանրամասն վերլուծության մեջ։ Եվ այո՛, այդ մարդիկ ամեն օր օգտագործում են ONLYOFFICE-ը։

Սակայն 16 տարվա ընթացքում մի հրաշալի բան տեղի ունեցավ։ Մեր գործիքները հայտնվեցին այնպիսի վայրերում, որն երբեք չէինք նախատեսել օգնելով մարդկանց, որոնց աշխատանքը բոլորովին նման չէ սովորական գրասենյակային աշխատանքին։ Հրշեջներ։ Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավաբաններ։ Սննդի բանկերի կամավորներ։ Նույնիսկ սքեյթպարկի աշխատակիցների թիմ։
Եկեք ծանոթանանք այն հաճախորդներին, որոնց չէինք սպասում։ Սրանք այն պատմություններն են, որոնք հիշեցնում են մեզ, թե ինչու ենք մենք ստեղծում այս ամենը։
Երբ փրկարարներին նույնպես փաստաթղթեր են պետք
Հրշեջները վտանգին ընդառաջ են գնում։ Մենք չէինք պատկերացնում, որ փաստաթղթերի խմբագրումը կարող է լինել նրանց աշխատանքի մի մասը։ Պարզվեց սխալվում էինք։
Գերմանիայի Աբենսբերգի հրշեջ ծառայությունն օգտագործում է ONLYOFFICE Docs-ը Nextcloud-ի հետ համատեղ՝ արտակարգ իրավիճակներին արձագանքելու աշխատանքների հետևում ընկած փաստաթղթային գործընթացները կառավարելու համար։ Հերթապահության ժամանակացույցեր, սարքավորումների ցանկեր, վերապատրաստման գրաֆիկներ, ինտերֆեյսի հաշվետվություններ, այս ամենը պետք է կենտրոնացված կերպով պահպանվի և խմբագրվի համապատասխան աշխատակիցների կողմից։ Տարբեր վայրերում պահվող բազմաթիվ ֆայլերի փոխարեն թիմը կարող է բոլոր փաստաթղթերը մեկ անվտանգ վայրից կիսվել և թարմացնել։ Երբ ահազանգ է ստացվում, վերջին բանը, որ որևէ մեկը ցանկանում է անել, անհրաժեշտ փաստաթուղթը փնտրելն է։
Պարզվում է մարդկանց կյանքեր փրկելը նաև կուլիսներում բավական մեծ համակարգում է պահանջում։ Մենք ուրախ ենք, որ մեր խմբագիրներն օգնում են այս գործընթացը կազմակերպել սահուն և արդյունավետ։

Բաց ծածկագրով լուծում իրավապաշտպանների համար
Մեր ամենահուզիչ պատմություններից մի քանիսը կազմակերպությունների մասին են, որոնք պայքարում են օգնության կարիք ունեցող մարդկանց իրավունքների համար։
Equal Rights Beyond Borders կազմակերպությունը զբաղվում է մարդու իրավունքների և փախստականների իրավունքների պաշտպանության հարցերով, հաճախ աշխատելով խիստ գաղտնի գործերի և փաստաթղթերի հետ։ Նրանք ընտրել են ONLYOFFICE-ը հենց այն պատճառով, որ կարող են վերահսկել իրենց տվյալները։
Վիետնամում Blue Dragon Children’s Foundation կազմակերպությունն օգտագործում է ONLYOFFICE-ը՝ մարդկանց թրաֆիքինգից և աղքատությունից փրկվող երիտասարդներին աջակցելու համար։ Նրանց աշխատակիցները կարող են կենտրոնանալ իրենց առաքելության վրա, ծրագրային ապահովման լիցենզիաների մասին մտահոգվելու փոխարեն, և համատեղ աշխատել այն փաստաթղթերի վրա, որոնք օգնում են խոցելի երեխաներին ավելի ապահով ապագա կառուցել։

Այս կազմակերպությունները հաճախ աշխատում են խիստ սահմանափակ բյուջեներով և ունեն տվյալների գաղտնիության ավելի խիստ պահանջներ։ Բաց ծածկագրով, սեփական ենթակառուցվածքում տեղակայվող գործիքները նրանց տալիս են այնպիսի հնարավորություններ, որոնք այլ կերպ հասանելի չէին լինի։ Ազատության, անվտանգության և ծախսերի ցածր շեմի այս համադրությունն էլ հենց այն է, ինչի համար նրանք ընտրեցին մեզ։
Մարդկանց սնունդ տրամադրելը՝ մեկ ընդհանուր ֆայլից
Սովի դեմ պայքարը մեծապես լոգիստիկայի հարց է։ Իսկ լոգիստիկան նշանակում է փաստաթղթեր։
Բարեգործական Food Bank հիմնադրամն օգտագործել է ONLYOFFICE-ը, 300,000 եվրո արժողությամբ սննդամթերք հավաքելու արշավը համակարգելու համար։ Այդ թվի հետևում կանգնած են նվիրատվություններին հետևող աղյուսակներ, կամավորների աշխատանքը կազմակերպող փաստաթղթեր և բոլորի աշխատանքը համակարգված պահող ծրագրեր։
Ավստրիայում Foodsharing Austria կազմակերպությունն վստահում է ONLYOFFICE-ին և Nextcloud-ին՝ իր առաքելությունն իրականացնելու համար, որը հիմնված է սննդի վերօգտագործման վրա, կազմակերպությունը փրկում է ավելցուկային սնունդը, նախքան այն թափոն դառնալը։ Իսկ Vegan in Leipzig նախագիծն օգտագործում է նույն համադրությունը, համայնքի աշխատանքային գործընթացները սահուն կազմակերպելու համար։
Այս թիմերից ոչ մեկը նպատակ չուներ դառնալու գրասենյակային փաթեթի առաջադեմ օգտատեր։ Նրանք պարզապես հուսալի գործիքների կարիք ունեին, որոնք չէին խանգարի իրենց կարևոր գործն անել։
Այն վայրերը, որտեղ ոչ ոք չէր սպասում մեզ
Այստեղ ամեն ինչ մի փոքր անսովոր է դառնում։
Սքեյթպարկ։ Այո՛, հենց այդպես։ Նիդեռլանդներում գտնվող St. Skatepark Zuidlaren սքեյթպարկն օգտագործում է ONLYOFFICE-ը, սպորտային և համայնքային միջոցառումների համար նախատեսված իր տեղական կենտրոնի աշխատանքը կազմակերպելու նպատակով։ Մարզումների պլանավորում, միջոցառումների կազմակերպում և համակարգում՝ այս ամենն իրականացվում է նույն խմբագիրներով, որոնք կորպորացիան կարող է օգտագործել եռամսյակային հաշվետվություններ պատրաստելու համար։
Հետո գալիս է համացանցը։ Ամբողջական առցանց մեմերի համայնքը՝ GoodAnimemes, դիմել է ONLYOFFICE-ին իր փաստաթղթերի հետ աշխատանքային գործընթացների անվտանգությունն ապահովելու համար։ Մեմերը կարող են պարզապես զվարճանքի համար լինել, բայց մեծ համայնքի կառավարումը դեռևս պահանջում է իրական կազմակերպվածություն։
Երաժշտության սիրահարները նույնպես անմասն չեն մնացել։ ONLYOFFICE-ն օգնել է կազմակերպել երաժշտական փառատոներ Գերմանիայում, համակարգելով կենդանի միջոցառման կազմակերպման համար անհրաժեշտ բազմաթիվ ժամանակացույցերը, պայմանագրերը և լոգիստիկ գործընթացները։ Իսկ մարզական միությունը վստահել է ONLYOFFICE-ին համավարակի ընթացքում առաջացած մարտահրավերները հաղթահարելու և իր անդամների հետ կապը պահպանելու համար։
Նկարի աղբյուր՝ u-run.fr
Եվ չմոռանանք նաև երիտասարդական ֆուտբոլային ակումբի մասին, որն օգտագործել է ONLYOFFICE-ը տարբեր վայրերում աշխատող կամավոր ղեկավարների թիմի աշխատանքը համակարգելու համար։ Յուրաքանչյուր ոք, ով երբևէ փորձել է կազմակերպել կամավորների խմբի աշխատանքը, գիտի, որ դա երբեմն կարող է ավելի դժվար լինել, քան հենց խաղը հաղթելը։

Ծառայություններ ամբողջ քաղաքների և երկրների համար
Երբեմն «անսպասելի» պարզապես նշանակում է մեծ ընդգրկում ունեցող։
Լաոսում պետական պաշտոնյաները ONLYOFFICE Docs-ի միջոցով խմբագրում և համատեղ աշխատում են փաստաթղթերի վրա, աջակցելով ազգային մակարդակով իրականացվող առօրյա վարչական աշխատանքին։ Խաղաղ օվկիանոսի մյուս կողմում Ֆրանսիական Պոլինեզիայի համալսարանն անխափան առցանց համագործակցությունը հասանելի է դարձրել աշխատակիցների և ուսանողների համար, օվկիանոսի մեջտեղում գտնվող կղզիների խմբում։
Իսկ մեր որոշ ընթերցողներին՝ Վիրջինիա նահանգի Հոուփուել քաղաքը ներդրել է ONLYOFFICE-ը 500 պետական աշխատակիցների համար հեռավար աշխատանքը հնարավոր դարձնելու նպատակով, երբ դրա կարիքը հանկարծակի դարձավ առավել հրատապ։

Իսկ Իսպանիայում Ռեուսի քաղաքապետարանը հանրային կառավարման ոլորտում ներդրեց պարզ, բայց հզոր առցանց խմբագրում։
Ռեուսի քաղաքապետարանը (Լուսանկարը՝ Josep Llauradó, լիցենզավորված է CC BY-SA 2.1 ES արտոնագրով)
Փոքրիկ սքեյթպարկից մինչև ազգային կառավարություն, նույն գործիքները կարող են հարմարեցվել տարբեր մասշտաբների և կարիքների։ Այս ճկունությունն այն առավելություններից է, որով մենք իրավամբ հպարտանում ենք։
Ի՞նչն է միավորում այս բոլոր պատմությունները
Եթե ուշադիր նայենք, կտեսնենք մի ընդհանուր օրինաչափություն։ Հրշեջ ծառայություններ, իրավապաշտպաններ, սննդի բանկեր, փառատոներ, քաղաքապետարաններ։ Նրանցից ոչ մեկը «սովորական» գրասենյակային օգտատեր չէ։ Այնուամենայնիվ, բոլորին անհրաժեշտ էին նույն հիմնական հնարավորությունները՝
- վերահսկողություն իրենց տվյալների նկատմամբ, հատկապես զգայուն կամ գաղտնի տեղեկությունների հետ աշխատելիս,
- իրենց բյուջեին համապատասխան գործիքներ, անկախ նրանից՝ դրանք գլոբալ կառույց են, թե կամավորների խումբ,
- բաց ծածկագրի ազատություն, առանց մատակարարից կախվածության և առանց փոխզիջումների,
- իրական համագործակցություն, որն արդյունավետ է տարբեր վայրերից, սարքերից և թիմերի միջև աշխատելիս։
Ահա բաց և ունիվերսալ լուծում ստեղծելու թաքնված ուժը։ Դուք ստեղծում եք գործիք «բոլորի» համար, իսկ հետո բոլորը սկսում են օգտագործել այն, այդ թվում այն մարդիկ, որոնց երբեք չէիք պատկերացրել որպես ձեր օգտատեր։
Բոլորի համար ստեղծված նշանակում է իսկապես բոլորի համար
Երբ մենք սկսեցինք, մեր առաքելությունը պարզ էր՝ բոլորին հասանելի դարձնել ամենանորարարական գրասենյակային հավելվածները։ Մենք դա խոստում էինք համարում։ Սակայն այն ժամանակ դեռ լիովին չէինք պատկերացնում, թե որքան լայն է լինելու «բոլորը» հասկացությունը։
Այսօր ավելի քան 21 միլիոն մարդ օգտագործում է ONLYOFFICE-ը։ Նրանցից ոմանք հենց այն օգտատերերն են, որոնց մենք պատկերացնում էինք։ Բայց շատերն այդպիսին չեն, և հենց այդ պատմություններն են մեզ ամենաշատը ժպտալու պատճառ տալիս։ Հրշեջ, որը թարմացնում է հերթապահության ժամանակացույցը։ Իրավաբան, որը պաշտպանում է փախստականի գործի փաստաթղթերը։ Կամավոր, որը տեսակավորում է նվիրաբերված սնունդը։ Սքեյթեր, որը պլանավորում է հաջորդ միջոցառումը։
Դրանցից յուրաքանչյուրն ապացուցում է նույն միտքը՝ լավ գործիքները պետք է ծառայեն ցանկացած առաքելության մեծ թե փոքր, սովորական թե արտասովոր։

Այսպիսով, մեր հարցը ձեզ՝ դուք այն հաճախորդներից մեկն եք, որոնց չէինք սպասում։
Եթե ONLYOFFICE-ը ձեր աշխատանքում, համայնքում կամ որևէ կարևոր նախաձեռնության շրջանակում անսպասելի, բայց կարևոր դեր է խաղում, մենք սիրով կլսենք ձեր պատմությունը։ Գուցե հենց դուք դառնաք մեր հաջորդ սիրելի օրինակը, թե իրականում ինչ է նշանակում «բոլորի համար»։ Կիսվեք ձեր պատմությամբ մեզ հետ։
Ստեղծել ձեր անվճար ONLYOFFICE հաշիվը
Դիտում, խմբագրում և համագործակցում փաստաթղթերում, աղյուսակաթերթերում, սլայդներում, ձևաթղթերում և PDF ֆայլերում:


