ONLYOFFICE DocSpace-ի ինտեգրացիա WordPress-ի հետ, ապահով փաստաթղթերի փոխանակում և համատեղ աշխատանք ձեր կայքում
WordPress կայքում փաստաթղթերի կառավարումը հաճախ ենթադրում է ֆայլերի ներբեռնում և էլ․փոստով կցված ֆայլերի ուղարկում։ Այս մոտեցումը կարող է նվազեցնել արտադրողականությունը, առաջացնել փաստաթղթերի տարբերակների հետ կապված շփոթություն և ավելի բարդացնել համատեղ աշխատանքը։ WordPress-ի համար ONLYOFFICE DocSpace-ի ինտեգրումն առաջարկում է փաստաթղթերի հետ անմիջապես կայքից աշխատելու ավելի արդյունավետ եղանակ, համատեղելով արտաքին այցելուների համար բովանդակության կառավարումը ձեր թիմի անվտանգ ներքին համագործակցության հետ։
Անկախ նրանից կառավարում եք ընկերության կայք, հաճախորդների պորտալ, կրթական հարթակ կամ անդամակցության վրա հիմնված բիզնես, այս ինտեգրումն օգնում է WordPress-ը վերածել փաստաթղթերի փոխանակման և համատեղ խմբագրման ավելի արդյունավետ միջավայրի։

Ի՞նչ է ONLYOFFICE DocSpace-ի և WordPress-ի ինտեգրացիան
ONLYOFFICE DocSpace-ի և WordPress-ի ինտեգրումը թույլ է տալիս ONLYOFFICE DocSpace-ից սենյակներ և ֆայլեր ներդնել ձեր WordPress կայքում։ Դրա շնորհիվ այցելուները, թիմի անդամները, հաճախորդները կամ գործընկերները կարող են հասանելիություն ստանալ փաստաթղթերին և համատեղ աշխատանքի համար նախատեսված տարածքներին՝ առանց տարբեր գործիքներում ամեն ինչ առանձին կառավարելու անհրաժեշտության։
Այս ինտեգրացիայի շնորհիվ WordPress-ը դառնում է ավելին, քան պարզապես հրապարակումների հարթակ։ Այն նաև դառնում է կառուցակարգված փաստաթղթերի համատեղ աշխատանքի մուտքի կետ, որտեղ օգտատերերը կարող են անվտանգ և կազմակերպված եղանակով իրական ժամանակում դիտել, խմբագրել, համօգտագործել և համատեղ աշխատել ֆայլերի հետ։
Ինչու է այս ինտեգրացիան կարևոր
WordPress-ը համացանցի մեծ հատվածի հիմքն է, սակայն փաստաթղթերի բնիկ խմբագրման գործիքները դրա հիմնական հնարավորությունների շարքում չեն։ Թիմերին և բիզնեսներին հաճախ անհրաժեշտ է ավելին, քան պարզապես ֆայլեր վերբեռնելու և ներբեռնելու հնարավորությունը։ Սովորաբար նրանց անհրաժեշտ են հետևյալ ֆունկցիաները՝
- Փաստաթղթերի համատեղ աշխատանք և խմբագրում իրական ժամանակում,
- Գաղտնի ֆայլերի հասանելիության կառավարում,
- Կազմակերպված տարածքներ թիմի անդամների և արտաքին օգտատերերի համար,
- Բովանդակության և փաստաթղթերի ավելի հեշտ տրամադրում՝ ծանոթ ինտերֆեյսի միջոցով։
ONLYOFFICE DocSpace-ը լրացնում է այս բացը, կապելով ձեր WordPress կայքը փաստաթղթերի համար նախատեսված հատուկ համատեղ աշխատանքի միջավայրի հետ, որը աջակցում է փաստաթղթերին, աղյուսակներին, լրացվող ձևերին, ներկայացումներին և PDF ֆայլերին։
Հիմնական ֆունկցիաներն ու առավելությունները
ONLYOFFICE DocSpace-ը ձեր WordPress կայքի հետ ինտեգրելու դեպքում բազմաթիվ առավելություններ է տրամադրում ինչպես արտաքին այցելուներին, այնպես էլ ձեր թիմի անդամներին։ Եկեք դիտարկենք, թե ինչ է DocSpace-ն առաջարկում այս հարթակին։
1. Ներդրեք և կիսվեք փաստաթղթեր, աղյուսակներ, սլայդներ և PDF ֆայլերով
Ինտեգրման հիմնական առավելություններից մեկն այն է, որ հնարավոր է փաստաթղթեր, աղյուսակներ, ներկայացումներ և PDF ֆայլեր ներդնել WordPress-ի էջերում, այցելուներին հնարավորություն տալով հեշտությամբ հասանելիություն ստանալ դրանց բրաուզերում, առանց դրանք ձեռքով ներբեռնելու անհրաժեշտության։

Ձեր WordPress կայքում ներդրված բովանդակությունը դիտելիս այցելուները կարող են ներբեռնել կամ տպել այն։ Սակայն անհրաժեշտության դեպքում կարող եք անջատել այս ընտրանքները, ձեր փաստաթղթերի համար ավելի բարձր մակարդակի գաղտնիություն ապահովելու նպատակով։
2. Ներդրված PDF ձևերի միջոցով ավտոմատ կերպով հավաքեք տվյալներ
DocSpace-ը նաև թույլ է տալիս լրացվող PDF ձևեր ներդնել ձեր կայքի էջերում։ Ներդրված ձևերը տվյալների ավտոմատ հավաքագրման հարմար միջոց են և հատկապես արդյունավետ են հարցումների, հարցաթերթիկների, գրանցման գործընթացների և հետադարձ կապի հավաքագրման համար։ Այցելուներին պարզապես անհրաժեշտ է բրաուզերում լրացնել անհրաժեշտ դաշտերը և սեղմել Հավաքել և ուղարկել (Collect and Submit) կոճակը։ Բոլոր տվյալները կհավաքվեն ձեր DocSpace-ի առանձին աղյուսակում, հետագա վերլուծության և մշակման համար։

3. Կիսվեք բովանդակությամբ, ներդնելով ամբողջական DocSpace սենյակներ
Մեկ այլ օգտակար հնարավորություն DocSpace սենյակների ուղղակի ինտեգրումն է WordPress-ի էջերում և հրապարակումներում։ Սա նշանակում է, որ այցելուները կարող են ձեր կայքի ներսում հասանելիություն ստանալ հատուկ տարածքի և դիտել տարբեր փաստաթղթեր, աղյուսակներ, ներկայացումներ, ձևեր, PDF ֆայլեր և նույնիսկ մեդիաֆայլեր։ Սա հեշտացնում է բովանդակության համօգտագործումը և ապահովում օգտատերերի համար ավելի սահուն և միասնական աշխատանքային փորձ։

4. Ստեղծեք ձեր ֆայլերի անվտանգ պահոցը
ONLYOFFICE DocSpace-ի և WordPress-ի ինտեգրումն առաջարկում է շատ ավելին, քան ձեր կայքի արտաքին օգտատերերի և այցելուների հետ աշխատանքը։ Որպես սենյակների վրա հիմնված փաստաթղթերի փոխանակման և համատեղ աշխատանքի հարթակ, DocSpace-ը թույլ է տալիս ստեղծել կենտրոնացված պահոց, որտեղ կարող եք պահպանել և կառավարել ձեր գրասենյակային ֆայլերը, այդ թվում աուդիոֆայլեր, պատկերներ, տեսանյութեր և էլեկտրոնային գրքեր։
Ձեր DocSpace-ում կարող եք ստեղծել տարբեր տեսակի սենյակներ, կախված ձեր նախընտրություններից՝
- Համատեղ աշխատանքի սենյակները նախատեսված են ձեր թիմի անդամների հետ իրական ժամանակում փաստաթղթերը համատեղ խմբագրելու համար։
- Հանրային սենյակները հարմար են ձեր թիմին չպատկանող անձանց, օրինակ՝ համագործակիցների, գործընկերների, երրորդ կողմերի, հաճախորդների և այլոց հետ բովանդակությամբ կիսվելու համար։
- Անհատականացված սենյակներն ապահովում են հասանելիության ընդլայնված կարգավորումներ, թույլ տալով հարմարեցնել սենյակը ցանկացած օգտագործման սցենարի համար, օրինակ՝ փաստաթղթերի վերանայման կամ մեկնաբանման։
- Ձևերի լրացման սենյակները լավագույնս համապատասխանում են ձեր թիմում տվյալների հավաքագրման գործընթացներն ավտոմատացնելու համար, հեշտացնելով ձևերի առցանց լրացումը և տվյալների հավաքագրումն առանձին աղյուսակներում։
- Վիրտուալ տվյալների սենյակները (ՎՏՍ) լավագույն ընտրությունն են գաղտնի փաստաթղթերի հետ աշխատելիս։ Ավտոմատ ինդեքսավորումը, ամփոփ հաշվետվությունները, ջրանիշերը և անվտանգության ընդլայնված ընտրանքներն ապահովում են տվյալների գաղտնիության ամենաբարձր մակարդակը։

5. Համատեղ աշխատեք փաստաթղթերի հետ իրական ժամանակում
ONLYOFFICE DocSpace-ը հայտնի է իր հզոր առցանց խմբագիրներով, և այս առավելությունը հասանելի է նաև ինտեգրման շրջանակում։ WordPress-ի ադմինիստրատորները կարող են իրական ժամանակում համատեղ աշխատել փաստաթղթերի հետ, հեշտացնելով պայմանագրերի նախագծերի պատրաստումը, հաշվետվությունների թարմացումը, առաջարկների վերանայումը կամ ներքին փաստաթղթերի համատեղ կատարելագործումը։
Ներկառուցված գրասենյակային փաթեթը բնիկ աջակցում է Word, Excel և PowerPoint ֆայլերին և համատեղելի է ավելի քան 60 հանրահայտ ֆայլի ձևաչափերի հետ, այդ թվում՝ Apple iWork, Hancom Office և LibreOffice ձևաչափերի։
Իրական ժամանակում համատեղ աշխատանքը հնարավոր է դառնում այնպիսի գործիքների շնորհիվ, ինչպիսիք են Արագ և Խիստ համատեղ խմբագրման ռեժիմները, տարբերակների պատմությունն ու կառավարումը, փոփոխությունների հետևումը, մեկնաբանությունները, օգտատերերին նշելը և առցանց հաղորդակցությունը։ Այս գործիքները WordPress-ի թիմերին թույլ են տալիս ավելի արագ աշխատել, միաժամանակ ապահովելով, որ թիմի բոլոր անդամները տեղեկացված լինեն կատարվող փոփոխությունների մասին։

6. Հրավիրեք այլ անձանց համատեղ աշխատանքի
Ներկառուցված DocSpace-ը թույլ է տալիս համատեղ աշխատել ոչ միայն WordPress-ի այլ ադմինիստրատորների, այլև այլ օգտատերերի հետ։ Դուք կարող եք ցանկացած ժամանակ հրավիրել այն անձանց, որոնց հետ ցանկանում եք աշխատել, նրանց տրամադրելով հասանելիություն որոշակի սենյակների, հնարավորություն դիտելու բովանդակությունը, խմբագրելու փաստաթղթերը, միայն մեկնաբանություններ թողնելու կամ վերանայման գործընթացում փոփոխություններ առաջարկելու համար։ DocSpace-ում հասանելիության ճկուն թույլտվությունները և օգտատերերի տարբեր դերերը ապահովում են, որ չարտոնված անձինք չկարողանան հասանելիություն ստանալ ձեր տվյալներին։

7. Միացրեք ԱԲ գործակալները, արտադրողականությունը բարձրացնելու համար
ONLYOFFICE DocSpace-ի հիմնական հնարավորություններից մեկն ԱԲ գործակալների հասանելիությունն է։ Այս հնարավորությունը նոր մակարդակի խելացի աջակցություն է ապահովում ձեր առօրյա WordPress առաջադրանքներում, օգնելով ավելի արագ և արդյունավետ աշխատել։
ԱԲ գործակալը կարգավորելուց հետո կարող եք դրա հետ փոխգործակցել հատուկ բաժնում՝ բնական լեզվով հարցեր տալով կամ նկարագրելով, թե ինչ է ձեզ անհրաժեշտ։ DocSpace-ում ԱԲ-ը կարող է օգնել ձեզ՝
- Վերլուծել և կատարելագործել ֆայլերը,
- Ստեղծել նոր տեքստային բովանդակություն,
- Որոնել անհրաժեշտ տեղեկատվությունը,
- Կառավարել ձեր DocSpace-ը՝ կազմակերպել ֆայլերը, կառուցակարգել սենյակները, ավելացնել նոր օգտատերեր և այլն,
- Հրավիրել նոր համագործակիցների։
DocSpace-ի ԱԲ ինտեգրումն աջակցում է OpenAI, Google AI, DeepSeek, xAI, Anthropic, OpenRouter և այլ մատակարարների, այդ թվում նաև անհատականացված մատակարարների։

ԱԲ գործակալները DocSpace-ում աշխատում են MCP սերվերների միջոցով։ Դուք կարող եք ակտիվացնել պատրաստի ONLYOFFICE DocSpace MCP Server-ը կամ միացնել ցանկացած այլ MCP սերվեր, հնարավորություններն ավելի ընդլայնելու համար։ DocSpace-ում ԱԲ գործակալների և MCP սերվերների մասին ավելին իմանալու համար ընթերցեք այս բլոգային հրապարակումը։
ONLYOFFICE DocSpace և WordPress՝ գործնական օգտագործման սցենարներ
Եկեք տեսնենք, թե ինչպես կարող են թիմերն ու բիզնեսները գործնականում օգտագործել այս ինտեգրացիան։
Հաճախորդների պորտալներ
Գործակալությունները, խորհրդատուները, իրավաբանական ընկերությունները և ծառայություններ մատուցող կազմակերպությունները կարող են WordPress-ն օգտագործել որպես հաճախորդների համար նախատեսված պորտալ, ներկառուցված ONLYOFFICE DocSpace սենյակներով։ Հաճախորդները կարող են առաջարկներին, պայմանագրերին, հաշվետվություններին և աշխատանքային փաստաթղթերին հասանելիություն ստանալ մեկ անվտանգ վայրից։
Թիմային համագործակցության կենտրոններ
WordPress-ը ինտրանետի կամ ներքին ռեսուրսների կայքերի համար օգտագործող ընկերությունները կարող են ներդնել DocSpace սենյակներ, բաժինների միջև համատեղ աշխատանքը կազմակերպելու համար։ Մարքեթինգի թիմերը, HR բաժինները, օպերացիոն թիմերը և ղեկավարության խմբերը կարող են փաստաթղթերի վրա համատեղ աշխատել անմիջապես ներքին պորտալից։
Կրթական և ուսուցման հարթակներ
Կրթական կազմակերպությունները, դասընթացավարները և ուսուցման ծառայություններ մատուցողները կարող են օգտագործել ինտեգրումը՝ WordPress-ի վրա հիմնված ուսուցման պորտալների միջոցով դասընթացի նյութեր, համատեղ առաջադրանքներ, ձևեր և ներկայացումներ համօգտագործելու համար։
Անդամակցության և համայնքային կայքեր
Անդամակցության վրա հիմնված կայքերին հաճախ անհրաժեշտ է ռեսուրսների անվտանգ փոխանակման և խմբային համագործակցության հնարավորություն։ ONLYOFFICE DocSpace-ի ինտեգրման միջոցով WordPress կայքերի սեփականատերերը կարող են ստեղծել միայն անդամների համար հասանելի տարածքներ՝ ձևանմուշների, համատեղ պլանավորման փաստաթղթերի, միջոցառումների նյութերի կամ խմբային նախագծերի համար։
Նախագծերի փաստաթղթավորում և վերանայում
Նախագծերի վրա հիմնված կազմակերպությունների համար փաստաթղթերի վերանայումը հաճախ աշխատանքային գործընթացի հիմնական խոչընդոտներից մեկն է։ WordPress-ում DocSpace սենյակների ներդրումը թույլ է տալիս թիմերին և շահագրգիռ կողմերին մեկ կենտրոնացված վայրում վերանայել տեխնիկական բնութագրերը, ժամանակացույցերը, բյուջեները և նախագծի արդյունքները։
Սկսեք ինտեգրացիան
Եթե ցանկանում եք ONLYOFFICE DocSpace-ի հնարավորությունները հասանելի դարձնել ձեր WordPress հարթակում, ձեզ անհրաժեշտ են հետևյալը՝
- WordPress սերվեր կամ դրա ամպային տարբերակը,
- ONLYOFFICE DocSpace՝ SaaS կամ ինքնակառավարվող տարբերակով,
- ONLYOFFICE DocSpace հավելված WordPress-ի համար, որը հասանելի է GitHub-ում / Plugin Directory-ում։
Ինտեգրացիայի գործընթացը բավականին պարզ է՝ անհրաժեշտ է կարգավորել ձեր DocSpace-ը, ներբեռնել հավելվածը GitHub-ից, տեղադրել այն WordPress-ում և կարգավորել դրա պարամետրերը։ Մանրամասն հրահանգների համար այցելեք մեր Օգնության կենտրոնի այս ուղեցույցը։

Ամփոփում
WordPress-ի համար ONLYOFFICE DocSpace-ի ինտեգրացիան խելացի լուծում է այն կազմակերպությունների համար, որոնց անհրաժեշտ է ավելին, քան ֆայլերի սովորական փոխանակումը։ Անվտանգ սենյակները WordPress-ում ներդնելու և անմիջապես հարթակից իրական ժամանակում փաստաթղթերի հետ համատեղ աշխատելու հնարավորությունը թիմերին և բիզնեսներին օգնում է պարզեցնել հաղորդակցությունը, բարձրացնել արտադրողականությունը և ապահովել ավելի լավ աշխատանքային փորձ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին օգտատերերի համար։
Ձեռք բերեք ONLYOFFICE DocSpace-ը ձեր WordPress հարթակի համար
Պատրա՞ստ եք ձեր WordPress կայքը վերածել փաստաթղթերի համատեղ աշխատանքի կենտրոնի։ Ուսումնասիրեք WordPress-ի համար ONLYOFFICE DocSpace-ի ինտեգրացիան և տեսեք, թե ինչպես այն կարող է օգնել ձեր բիզնեսին ավելի արդյունավետ կերպով համօգտագործել, խմբագրել և կառավարել փաստաթղթերը։
Ստեղծեք անվճար ամպային հաշիվ կամ տեղակայեք DocSpace-ը ձեր լոկալ սերվերում՝
ՍԿՍԵԼ ՕՆԼԱՅՆ ՏԵՂԱԴՐԵԼ ԼՈԿԱԼ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՈՒՄ
Ցանկանո՞ւմ եք տեսնել, թե ինչպես է այս ինտեգրումն աշխատում իրական օրինակի վրա։ Այցելեք մեր թեստային կայքը և տեսեք, թե ինչպես են ներդրված DocSpace փաստաթղթերն ու սենյակներն ապահովում անխափան օգտատերերի աշխատանքային փորձ։
Օգտակար հղումներ
ONLYOFFICE-ը WordPress-ի համար
ONLYOFFICE DocSpace` ընդհանուր ակնարկ
ONLYOFFICE DocSpace հավելվածը WordPress-ի համար՝ GitHub / Plugin Directory
Ստեղծել ձեր անվճար ONLYOFFICE հաշիվը
Դիտում, խմբագրում և համագործակցում փաստաթղթերում, աղյուսակաթերթերում, սլայդներում, ձևաթղթերում և PDF ֆայլերում:


