Հիշո՞ւմ եք 2009 թվականի SaaS գործիքները։ Տոնում ենք ONLYOFFICE-ի 16-ամյակը։

3 հուլիսի 2026Sona-ի կողմից

Այս տարի ONLYOFFICE-ը դառնում է 16 տարեկան։ Նշելով այս առիթը, հրապարակում ենք 16 հոդվածներից բաղկացած շարք, որը ներկայացնում է անցած ճանապարհը՝ մեծ գաղափար ունեցող փոքր թիմից մինչև այսօր միլիոնավոր մարդկանց կողմից օգտագործվող գրասենյակային հավելվածներ։ Սա առաջին հոդվածն է, և այն սկսվում է այնտեղից, որտեղ ամեն ինչ սկսվեց՝ 2009 թվականից։

Do you remember 2009 SaaS tools? Celebrating 16 years of ONLYOFFICE

Հիշեք այդ տարին։ Սմարթֆոնները դեռ նոր էին ամրապնդում իրենց դիրքերը, «ամպ» հասկացությունն ավելի շատ մարքեթինգային արտահայտություն էր թվում, իսկ թիմերի մեծ մասը դեռ փաստաթղթերը փոխանցում էր էլեկտրոնային նամակների կցորդներով՝ final_v2_REALLY_final.doc անուններով։ Դա յուրահատուկ անցումային շրջան էր։ Ակնհայտ էր, որ առցանց աշխատանքը մոտենում էր, սակայն այն աջակցող գործիքները դեռ լիովին պատրաստ չէին։

Հենց այդ բացից էլ սկսվում է ONLYOFFICE-ի պատմությունը։ Այն ժամանակ այն դեռ ONLYOFFICE չէր կոչվում։ Այն TeamLab-ն էր, երիտասարդ նախագիծ, որը ստեղծվել էր մեկ պարզ հարցի պատասխան գտնելու համար՝ ինչո՞ւ է առցանց համագործակցությունը դեռ այդքան բարդ։

Ահա թե ինչպես ամեն ինչ սկսվեց, ինչպիսին էր այդ ժամանակվա ծրագրային ապահովման աշխարհը, և ինչպես այդ առաջին տարիների խմբագիրները զարգացան, դառնալով այն, ինչ տեսնում ենք 2026 թվականին։

Ինչ էին նշանակում «առցանց գործիքները» 2009 թվականին

Հասկանալու համար, թե ինչու ստեղծվեց TeamLab-ը, օգտակար է հիշել, թե այդ ժամանակ ինչպես էին իրականում աշխատում թիմերը։

Համագործակցությունը հիմնականում իրականացվում էր իրարից անջատ տարբեր գործիքների համակցությամբ։ Առաջադրանքները կարող էին պահվել մի վայրում, ֆայլերը՝ ընդհանուր սկավառակում, հաղորդակցությունը՝ էլեկտրոնային փոստում, իսկ փաստաթղթերն՝ անհատական համակարգիչներում։ Ոչինչ չէր փոխազդում միմյանց հետ։ Տարբերակների կառավարումը հաճախ նշանակում էր պարզապես ֆայլերի անվանափոխում և այդպիսով ունենալ լավագույն արդյունքի հույս։

SaaS (ծրագրային ապահովում՝ որպես ծառայություն) եզրույթն արդեն օգտագործվում էր, սակայն շատ կազմակերպությունների համար այն դեռ նոր էր։ Կարևոր աշխատանքն «ուղղակի բրաուզերում» կատարելու գաղափարը դեռ կասկածներ էր առաջացնում։ Ընկերություններին մտահոգում էին հուսալիությունը, վերահսկողությունը և այն հարցը, թե իրականում որտեղ են պահվում իրենց տվյալները։

Այդ ժամանակաշրջանը բնութագրվում էր մի քանի հիմնական միտումներով՝

  • Աշխատանքային գործընթացներ։ Կենտրոնացած համակարգչային հավելվածների վրա։ Կարևոր փաստաթղթերը ստեղծվում էին տեղադրված ծրագրերում, այնուհետև ուղարկվում որպես կցորդներ։
  • Գործիքների բազմազանություն։ Նախագծերի կառավարումը, ֆայլերի պահպանումը և հաղորդակցությունն իրականացվում էին առանձին լուծումների միջոցով, որոնք հազվադեպ էին փոխկապակցվում։
  • Էլեկտրոնային փոստի գերբեռնվածություն։ Մուտքային նամակների թղթապանակը դարձել էր ամեն ինչի հիմնական վայր՝ հաստատումների, ֆայլերի, թարմացումների և քննարկումների համար։
  • Ամպային տեխնոլոգիաների զգուշավոր ընդունում։Շատ թիմեր հետաքրքրված էին առցանց գործիքներով, սակայն դեռ վստահ չէին՝ արդյոք կարելի է վստահել։

Ավելի լավ լուծումների պահանջարկն իրական էր։ Մարդիկ զգում էին, որ մասնատված գործիքները դանդաղեցնում են աշխատանքը, նույնիսկ եթե դեռ չէին կարող հստակ ձևակերպել խնդիրը։

Ի՞նչ SaaS գործիքներ կային այն ժամանակ

Եթե այդ ժամանակ ակտիվորեն օգտվում էիք համացանցից, այս անուններից մի քանիսը հավանաբար հիշողություններ կարթնացնեն։ Ահա SaaS և ամպային ծառայություններից մի քանիսը, որոնք ձևավորում էին առցանց աշխատանքի առաջին տարիները՝

  • Salesforce
  • Google Apps
  • Basecamp
  • Dropbox
  • HubSpot
  • GoToMeeting
  • Yammer
  • Amazon Web Services (AWS)

Այս ցանկին նայելով պարզ է դառնում, որ ժամանակակից թիմային աշխատանքի հիմքերն արդեն ձևավորվում էին։

Խնդիրը, որի հետ թիմերը շարունակ բախվում էին

Եթե 2009 թվականին աշխատում էիք թիմում, այս իրավիճակը հավանաբար ծանոթ կհնչի։

Ինչ-որ մեկը ստեղծում է փաստաթուղթ և այն էլեկտրոնային նամակով ուղարկում երեք գործընկերների։ Յուրաքանչյուրը խմբագրում է իր սեփական պատճենը։ Արդյունքում արդեն կան չորս տարբերակներ, որոնցից ոչ մեկը ամբողջական չէ, և ինչ-որ մեկը ստիպված է ձեռքով միավորել բոլոր փոփոխությունները։ Միևնույն ժամանակ, համապատասխան առաջադրանքները հետևվում են բոլորովին այլ վայրում, իսկ կարևոր որոշումների կեսը թաղված է էլեկտրոնային նամակների մի շղթայում, որն ոչ ոք չի կարողանում գտնել։

Do you remember 2009 SaaS tools? Celebrating 16 years of ONLYOFFICE

Հիմնական խնդիրը գործիքների բացակայությունը չէր։ Խնդիրն այն էր, որ այդ գործիքները չէին աշխատում միասին։ Համագործակցությունը դիտվում էր որպես երկրորդական գործոն, ավելացված հնարավորություն, այլ ոչ թե սկզբից ներառված բաղադրիչ։

Թիմերին անհրաժեշտ էր մեկ ընդհանուր միջավայր, որտեղ նրանք կարող էին կառավարել նախագծերը, փոխանակել ֆայլեր և պահպանել համաժամեցված աշխատանքն առանց հինգ տարբեր լուծումների միջև անցումներ կատարելու։ Հենց այս պահանջն էլ հիմք դարձավ TeamLab-ի ստեղծման համար։

Ինչու ստեղծվեց TeamLab-ը

TeamLab-ը ստեղծվեց հստակ գաղափարով՝ թիմային աշխատանքի մասնատված բաղադրիչները միավորել մեկ փոխկապակցված առցանց միջավայրում։

Մեկ այլ առանձին գործիք ստեղծելու փոխարեն նպատակն էր մեկ հարթակում համադրել համագործակցության հիմնական տարրերը՝ նախագծեր, փաստաթղթեր և հաղորդակցություն, որպեսզի թիմերը կարողանային աշխատել դրանց հետ անմիջապես բրաուզերի միջոցով։ Նպատակն էր նվազեցնել ավելորդ բարդությունները։ Ավելի քիչ անցումներ հավելվածների միջև, ավելի քիչ կորած ֆայլեր և ավելի քիչ ժամանակ, աշխատանքի կառավարումը կազմակերպելու համար՝ բուն աշխատանքը կատարելու փոխարեն։

Այդ ժամանակի համար սա համարձակ քայլ էր։ Թիմերին իրենց աշխատանքն առցանց միջավայր տեղափոխելու առաջարկը պահանջում էր վստահություն, իսկ շատերը դեռ զգուշավոր էին վերաբերվում ամպային տեխնոլոգիաներին։ Սակայն ուղղությունն արդեն հստակ էր՝ աշխատանքը դառնում էր ավելի բաշխված, ավելի թվային և ավելի համագործակցային և ծրագրային ապահովումը պետք է համապատասխանի այդ իրականությանը։

Այն ժամանակ և հիմա՝ ինչ տեսք ուներ հարթակը սկզբնական շրջանում

TeamLab-ում փաստաթղթերի խմբագրման առաջին փորձը զգալիորեն տարբերվում էր այն ամենից, ինչ այսօր ակնկալում ենք։ 2010 թվականին փաստաթղթերը դեռ չէին բացվում անմիջապես բրաուզերում։ Դրանք բացվում էին OpenOffice-ում՝ ներբեռնված հավելման միջոցով, և խմբագրումից հետո կրկին պահպանվում էին պորտալում։ Լուծումն աշխատում էր, սակայն ավելացնում էր լրացուցիչ քայլեր, պահանջում էր ծրագրային ապահովման տեղադրում յուրաքանչյուր համակարգչում և ամբողջ փորձառությունն ավելի շատ ժամանակավոր լուծման էր նմանեցնում, քան ամբողջական ծրագրի։

Do you remember 2009 SaaS tools? Celebrating 16 years of ONLYOFFICE

Փաստաթղթերի կառավարումն այդ առաջին տարիներին նույնպես բավականին պարզ էր։ Այն հիմնականում ներառում էր պահպանում և գործընկերների հետ ֆայլերի հիմնական փոխանակում։ Օգտակար լուծում էր, սակայն դեռ շատ հեռու էր այն կառուցվածքային, թույլտվությունների վրա հիմնված համագործակցային միջավայրերից, որոնք հայտնվեցին ավելի ուշ։

Do you remember 2009 SaaS tools? Celebrating 16 years of ONLYOFFICE

TeamLab-ից դեպի ONLYOFFICE

Ժամանակի ընթացքում TeamLab-ը զգալիորեն զարգացավ, դուրս գալով իր սկզբնական ձևաչափի սահմաններից։ Երբ առցանց փաստաթղթերի խմբագրումը հասունացավ, հարթակը սկսեց կենտրոնանալ թիմային աշխատանքի ամենակարևոր և միաժամանակ ամենաբարդ ուղղություններից մեկի վրա՝ փաստաթղթերի համատեղ խմբագրումն իրական ժամանակում և անմիջապես դիտարկչում։

Այս զարգացումն ի վերջո հանգեցրեց ONLYOFFICE անվանափոխությանը՝ անուն, որը փաստաթղթային աշխատանքի գործիքները դրեց ուշադրության կենտրոնում։ Այն, ինչ սկզբում ստեղծվել էր որպես նախագծերն ու ֆայլերը կազմակերպելու միջոց, հետագայում վերածվեց լիարժեք համագործակցային լուծումների փաթեթի, որի հիմնական բաղադրիչը դարձան հզոր խմբագիրները։

2009 թվականից մինչև այսօր պահպանվել է նույն հիմնական գաղափարը։ Նպատակը միշտ եղել է նվազեցնել մարդկանց և նրանց աշխատանքի միջև առկա ավելորդ խոչընդոտներն առանց թիմերին ստիպելու միավորել բազմաթիվ իրարից անջատ գործիքներ։

Հետաքրքիր փաստ՝ 2009, թե՞ 2010

Գուցե մտածում եք, թե ինչու այս հոդվածում շարունակ հիշատակում ենք 2009 թվականը, այլ ոչ թե 2010-ը։ Պատճառը բավականին պարզ է։

2009 թվականին մենք հիմնեցինք մեր ընկերությունը և սկսեցինք աշխատել մեր արտադրանքի ստեղծման վրա։ Այնուհետև, 2010 թվականին, այն պաշտոնապես ներկայացրինք աշխարհին TeamLab անվամբ՝ որպես նախագիծ, որը հետագայում վերածվեց ONLYOFFICE-ի։

Այսպիսով, 2026 թվականին մենք նշում ենք երկու կարևոր իրադարձություն՝ մեր արտադրանքի 16-ամյակը և ընկերության հիմնադրման 17-ամյակը։ Երկու տարեդարձ, մեկ երջանիկ թիմ։

SaaS-ի նկատմամբ վստահության ճանապարհը

2009 թվականի SaaS աշխարհը լի էր հնարավորություններով, բայց նաև բացերով։ Թիմերը հասկանում էին, որ առցանց համագործակցությունն ապագան է, սակայն գործիքները հաճախ նույնիսկ պարզ գործողություններն էին դարձնում ավելի բարդ, քան անհրաժեշտ էր։ TeamLab-ը նպատակ ուներ լրացնել այդ բացը, և ճանապարհը՝ 2010 թվականի փոքր, թիմային աշխատանքի վրա կենտրոնացած նախագծից մինչև 2026 թվականի լիովին ինտեգրված, ԱԲ-ով աշխատող համագործակցային հարթակ, ցույց է տալիս, թե որքան երկար ճանապարհ է անցել այդ սկզբնական գաղափարը։

Իսկ դուք վստահո՞ւմ եք SaaS ծառայություններին։ Փորձեք հիշել՝ որն էր ձեր առաջին ամպային լուծումը։ Կիսվեք ձեր պատմությամբ մեկնաբանություններում կամ սոցիալական ցանցերում և մի մոռացեք նշել մեզ։

Սա դեռ միայն սկիզբն է

Այս հոդվածը ONLYOFFICE-ի 16-ամյակին նվիրված 16 մասից բաղկացած շարքի առաջին հրապարակումն է։ Առաջիկա շաբաթների ընթացքում կանդրադառնանք կարևոր իրադարձություններին, արտադրանքի զարգացման որոշումներին և այն պահերին, որոնք ձևավորեցին այսօրվա ONLYOFFICE-ը։Եթե մեզ հետ եք եղել առաջին օրերից, շատ հիշողություններ կան վերադառնալու համար։ Իսկ եթե նոր եք միացել, բարի գալուստ։ Դուք միացել եք ճիշտ ժամանակին։

Սպասեք երկրորդ հոդվածին։

Ստեղծել ձեր անվճար ONLYOFFICE հաշիվը

Դիտում, խմբագրում և համագործակցում փաստաթղթերում, աղյուսակաթերթերում, սլայդներում, ձևաթղթերում և PDF ֆայլերում: