2009 թվականից անկախ՝ ինչ է դա նշանակում ձեր գրասենյակային փաթեթի համար 2026 թվականին
Այսօր ձեր օգտագործած ծրագրային ապահովման մեծ մասը վաղը կարող է հայտնվել այլ սեփականատիրոջ ձեռքում։ Ընկերությունները միավորվում կամ ձեռք են բերվում, արտադրանքները դադարեցվում են, առաջնահերթությունները փոխվում են մեկ գիշերվա ընթացքում, և հանկարծ այն գործիքը, որին վստահում էիք, այլևս ո՛չ նույն տեսքն ունի, ո՛չ էլ նույն կերպ է աշխատում։
ONLYOFFICE-ն ընտրել է այլ ճանապարհ։

Ծնված 2009 թվականին, 16 տարի շարունակ անկախ։ 2009 թվականին հիմնադրվելով, մենք արդեն 16 տարի կառուցում ենք գրասենյակային փաթեթ, որի գլխավոր նպատակը մեկն է, օգնել ձեզ արդյունավետ կատարել ձեր աշխատանքը։ Առանց ձեռքբերումների, առանց պարտադրված էկոհամակարգերի, առանց աննկատ ռազմավարական փոփոխությունների, որոնք օգտատերերին թողնում են անորոշության մեջ։ Այս հոդվածում կպատմենք, թե ինչպես է ստեղծվել ONLYOFFICE-ը, ինչպես է այն զարգացել, պահպանելով իր անկախությունը, և թե ինչ առավելություններ է այդ անկախությունն այսօր տալիս ձեր կազմակերպությանը։
Պատմության սկիզբը՝ իրական խնդրի լուծում
ONLYOFFICE-ը չի ծնվել որպես բիզնես գաղափար։ Այն ծնվել է իրական խնդրից։
2009 թվականին մեր թիմին անհրաժեշտ էր փաստաթղթերի վրա ներքին համագործակցության ավելի արդյունավետ եղանակ։ Այդ ժամանակ հասանելի գործիքները չէին համապատասխանում մարդկանց իրական աշխատանքային գործընթացներին, ուստի մենք ստեղծեցինք մեր սեփական լուծումը։ Այդ նախագիծը կոչվում էր TeamLab, և այն նախ լուծեց մեր թիմի առօրյա, իրական խնդիրը։
Չկային ստարտափային աղմուկ կամ մեծ խոստումներ։ Չկար շուկայի մասնաբաժին գրավելու մրցավազք։ Կար պարզապես գործնական լուծում՝ իրական մարտահրավերի համար։
Հենց այդ հիմքն էլ մինչ օրս ձևավորում է ONLYOFFICE-ի զարգացումը։ Քանի որ այն ստեղծվել է խնդիրներ լուծելու, այլ ոչ թե խոշոր տեխնոլոգիական ընկերությունների հետ մրցելու նպատակով, յուրաքանչյուր նոր հնարավորություն պետք է արդարացնի իր գոյությունը, լինելով իսկապես օգտակար օգտատերերի համար։
Գլխավոր միտքը։ Երբ գործիքը ստեղծվում է իրական կարիքներից, այն շարունակում է զարգանալ, կենտրոնանալով այն ամենի վրա, ինչն իսկապես կարևոր է օգտատերերի համար։

16 տարվա զարգացում առանց անկախությունը կորցնելու
16 տարվա ընթացքում շատ բան կարող է փոխվել։ Այն, ինչ սկսվեց որպես ներքին համագործակցության մեկ գործիք, ժամանակի ընթացքում վերածվեց ամբողջական հարթակի, և այդ ամբողջ ճանապարհին մենք պահպանեցինք մեր անկախությունը։
Արտադրանքը զարգանում էր աստիճանաբար՝ մշտապես համալրվելով այն հնարավորություններով, որոնց օգտատերերն իսկապես կարիքն ունեին՝
- Փաստաթղթերի, Աղյուսակների և Ներկայացումների Խմբագրեր՝ ամենօրյա աշխատանքի համար,
- PDF խմբագիր՝ PDF ֆայլերը դիտելու, խմբագրելու, ծանոթագրելու և փոխակերպելու համար,
- Ձևաթղթեր՝ թվային ձևաթղթեր ստեղծելու և լրացնելու համար,
- Համագործակցության գործիքներ, այդ թվում իրական ժամանակում համատեղ խմբագրում, մեկնաբանություններ և տարբերակների պատմություն,
- ԱԲ հնարավորություններ, որոնք օգնում են գրել, թարգմանել և ամփոփել բովանդակությունը։
Յուրաքանչյուր նոր քայլ հիմնվում էր նախորդի վրա։ Մեր զարգացումը պայմանավորված էր օգտատերերի կարիքները լսելով, ոչ թե տվյալ պահին տարածված միտումներին հետևելով։ Միևնույն ժամանակ մենք շարունակել ենք ներդնել առաջադեմ տեխնոլոգիաներ ապահովելով, որ ONLYOFFICE-ը մնա ժամանակակից և մրցունակ լուծում։ Եվ այս ամբողջ ընթացքում ONLYOFFICE-ը պահպանել է իր ինքնուրույնությունը, զարգացման ուղղությունը միշտ որոշել ենք մենք, առանց արտաքին սեփականատիրոջ կամ ներդրողի ազդեցության։

Գլխավոր միտքը։ Կարելի է զարգանալ, վերածվելով ամբողջական հարթակի, և միաժամանակ պահպանել վերահսկողությունը սեփական զարգացման ուղղության նկատմամբ։ ONLYOFFICE-ը դրա վառ ապացույցն է։
Ինչու է անկախությունը կարևոր 2026 թվականին
Վերջին տասնամյակում գրասենյակային ծրագրային ապահովման շուկան զգալիորեն փոխվել է։ Եթե նախկինում ընտրությունը հիմնականում սահմանափակվում էր համակարգչային ծրագրերով և ամպային ծառայություններով, ապա այսօր քննարկման կենտրոնում են փոխգործունակությունը, տվյալների նկատմամբ վերահսկողությունը, տեղակայման ազատությունը և ԱԲ-ի կառավարումը։
Այսօր կազմակերպությունները պարզապես փաստաթղթերի խմբագիր չեն ընտրում։ Նրանք գնահատում են ամբողջական թվային աշխատանքային միջավայրեր և ավելի հաճախ տալիս են մեկ կարևոր հարց՝ որքա՞ն անկախ է մեր գրասենյակային միջավայրը։
Անկախ գրասենյակային միջավայրը չի սահմանվում մեկ արտադրանքով կամ տեղակայման մեկ եղանակով։ Այն աշխատանքի կազմակերպման մոտեցում է, որն առաջնահերթություն է տալիս ընտրության ազատությանը, ենթակառուցվածքի նկատմամբ վերահսկողությանը և տեխնոլոգիաները ձեր բիզնեսի պահանջներին հարմարեցնելու հնարավորությանը, այլ ոչ թե հակառակը։ Եկեք տեսնենք, թե գործնականում ինչ է դա նշանակում։
Ազատություն մատակարարի էկոհամակարգից
Տարիներ շարունակ շատ կազմակերպություններ ընտրել են գրասենյակային հարթակներ որպես ավելի մեծ տեխնոլոգիական էկոհամակարգերի մաս։ Դա պարզեցրել է լուծումների ձեռքբերումը և ներդրումը, սակայն միաժամանակ ստեղծել է կախվածություն կոնկրետ մատակարարներից, ամպային ծառայություններից, ֆայլերի ձևաչափերից և լիցենզավորման մոդելներից։
Անկախ գրասենյակային միջավայրը վերացնում է այդ սահմանափակումները։ ONLYOFFICE-ի շնորհիվ դուք կարող եք՝
- ընտրել, թե որտեղ են պահվելու ձեր փաստաթղթերը,
- ազատորեն ընտրել համագործակցության հարթակները,
- տեղափոխվել մի համակարգից մյուսն առանց տվյալների կորստի,
- խուսափել մեկ ամպային ծառայության մատակարարից կախված լինելուց,
- պահպանել համատեղելիությունը լայնորեն կիրառվող փաստաթղթերի ձևաչափերի հետ։
Այս ամենի հիմքում փաստաթղթերի տեղափոխելիությունն է։ OOXML ձևաչափերի բնիկ աջակցությունն ապահովում է առավելագույն համատեղելիություն ոլորտի ստանդարտ փաստաթղթերի հետ, իսկ ավելի քան 50 ձևաչափերի փոխակերպման հնարավորությունը թույլ է տալիս հեշտությամբ աշխատել բաց ստանդարտների և երրորդ կողմի հարթակների հետ։ Ձեր ֆայլերը պատկանում են ձեզ, և դուք կարող եք դրանք ազատորեն տեղափոխել այնտեղ, որտեղ ցանկանում եք, առանց փոխակերպման հետ կապված դժվարությունների կամ թաքնված սահմանափակումների։

Գլխավոր միտքը։ Իրական անկախությունն արտահայտվում է ամենօրյա ընտրություններում։ Ձեր փաստաթղթերի ձևաչափերն ու աշխատանքային գործիքները մնում են ձեր վերահսկողության ներքո։
Տվյալների լիարժեք վերահսկողություն և գաղտնիություն
Փաստաթղթերը պարունակում են պայմանագրեր, մտավոր սեփականություն, ֆինանսական տվյալներ, հաճախորդների մասին տեղեկություններ և ներքին հաղորդակցություն։ Այսօր կազմակերպությունների մեծամասնության համար փաստաթղթերի անվտանգությունն այլևս միայն ՏՏ բաժնի խնդիր չէ, այն բիզնեսի կարևոր պահանջ է։
Անկախ գրասենյակային միջավայրը ձեզ տալիս է լիարժեք վերահսկողություն այն հարցում, թե որտեղ են պահվում տվյալները և ինչպես են դրանք մշակվում։ Դուք ինքներդ եք որոշում փաստաթղթերը կմնա՞ն ձեր ենթակառուցվածքում, թե՞ կկիսվեն արտաքին օգտատերերի հետ։ Իսկ գաղտնիությանն առաջնահերթություն տվող մեր մոտեցման շնորհիվ մենք չենք օգտագործում ձեր տվյալները եկամուտ ստանալու նպատակով։ Ձեր փաստաթղթերը ապրանք չեն, որը վաճառվում է գովազդատուներին։
ONLYOFFICE-ը աջակցում է տարբեր տեղակայման մոդելների և առաջարկում է ձեռնարկությունների մակարդակի անվտանգության գործիքներ, որոնք թույլ են տալիս ձեր փաստաթղթերը պահել ձեր լիարժեք վերահսկողության ներքո՝
- բաց ծածկագրով ծրագրային ապահովում,
- JWT պաշտպանություն,
- HTTPS կոդավորում,
- ինքնուրույն տեղակայում,
- մուտքի իրավունքների կառավարում և դերերի վրա հիմնված վարչարարություն,
- փաստաթղթերի անվտանգ համօգտագործում,
- աուդիտի մատյաններ,
- տվյալների և փաստաթղթերի կոդավորում։
Այս հնարավորություններն օգնում են համապատասխանել ինչպես ձեր կազմակերպության ներքին կառավարման պահանջներին, այնպես էլ կարգավորող նորմերին, օրինակ՝ GDPR-ին և ոլորտային համապատասխանության այլ ստանդարտներին։

Գլխավոր միտքը։ Երբ դուք եք վերահսկում, թե որտեղ են պահվում ձեր տվյալները, համապատասխանությունն ու վստահությունը դառնում են բնական արդյունք։
Տեղակայման ճկունություն՝ ամպային, տեղային և հիբրիդային
Չկա մեկ տեղակայման մոդել, որը հարմար լինի բոլորի համար։ Որոշ թիմեր ամբողջությամբ աշխատում են ամպային միջավայրում, մյուսները նախընտրում են պահպանել տեղային ենթակառուցվածքը, իսկ շատ կազմակերպություններ ընտրում են հիբրիդային ճարտարապետություն, համատեղելով երկու մոտեցումները։
Անկախ գրասենյակային լուծումը պետք է աջակցի այս բոլոր տարբերակներին՝
- Ամպային տեղակայում՝ իդեալական է բաշխված թիմերի համար, որոնք կարիք ունեն արագ մասշտաբավորման և պարզ վարչարարության։
- Տեղային տեղակայում՝ հարմար է այն կազմակերպությունների համար, որոնց անհրաժեշտ է ենթակառուցվածքի առավելագույն վերահսկողություն, անվտանգության խիստ քաղաքականություն կամ մեկուսացված աշխատանքային միջավայր։
- Մասնավոր ամպային տեղակայում՝ համատեղում է ամպային լուծումների ճկունությունը հատուկ հատկացված ռեսուրսների և կառավարման վերահսկողության հետ։
- Հիբրիդային տեղակայում՝ ապահովում է արդյունավետության, անվտանգության և հասանելիության հավասարակշռություն տարբեր միջավայրերում։
ONLYOFFICE-ն աջակցում է այս բոլոր սցենարներին, որպեսզի դուք կարողանաք զարգացնել ձեր ենթակառուցվածքը՝ առանց արտադրողականության գործիքները փոխելու։ Հարթակը հարմարվում է ձեր ռազմավարությանը և կազմակերպության չափերին, այլ ոչ թե ստիպում է ձեզ հարմարվել իրեն։
ԱԲ-ի անկախությունը՝ հաջորդ կարևոր փուլը
ԱԲ-ն դարձել է ժամանակակից արտադրողականության ծրագրերի կարևոր բաղադրիչը։ Սակայն շատ կազմակերպություններ արդեն համոզվել են, որ ԱԲ-ի ներդրումը հաճախ նոր կախվածություններ է ստեղծում։ Որոշ հարթակներ սահմանափակում են ձեզ մեկ ԱԲ մատակարարի օգտագործմամբ, իսկ մյուսները մշակում են ձեր տվյալները արտաքին ծառայություններում կամ չեն թույլ տալիս օգտվել այլընտրանքային մոդելներից։
Հենց այդ պատճառով ONLYOFFICE-ում ԱԲ-ն ըստ ցանկության ակտիվացվող է և մատակարարից անկախ։ Մեկ ԱԲ մատակարարի շուրջ ամբողջ համակարգը կառուցելու փոխարեն, մենք հնարավորություն ենք տալիս միացնել այն մոդելներն ու ծառայությունները, որոնք լավագույնս համապատասխանում են ձեր պահանջներին։ Այսօր ONLYOFFICE-ն աջակցում է OpenAI, Mistral, Anthropic, Ollama, DeepSeek, Together AI, Groq, Google Gemini, xAI և բազմաթիվ այլ մատակարարների, ներառյալ լոկալ մոդելները, եթե ցանկանում եք ամբողջ ԱԲ մշակումը պահել ձեր սեփական ենթակառուցվածքում։
Այս մոտեցման շնորհիվ դուք կարող եք.
- ընտրել նախընտրելի ԱԲ մատակարարին,
- անհրաժեշտության դեպքում հեշտությամբ անցնել մեկ մոդելից մյուսին,
- ԱԲ ֆունկցիաները գործարկել լոկալ միջավայրում,
- ինտեգրել սեփական ԱԲ մոդելներ,
- լիովին վերահսկել տվյալների մշակման գործընթացները,
- խուսափել մեկ մատակարարից կախվածությունից։
Քանի որ ԱԲ տեխնոլոգիաները շարունակում են արագ զարգանալ, դուք պահպանում եք նոր մոդելներ ներդնելու ազատությունն առանց ձեր արտադրողականության ենթակառուցվածքը վերափոխելու կամ ամբողջ համակարգը վերակառուցելու անհրաժեշտության։

Գլխավոր միտքը։ Ժամանակակից հնարավորությունները չպետք է ձեզ սահմանափակեն։ Դուք եք ընտրում մատակարարին, կարգավորում աշխատանքային գործընթացները և որոշում, թե ինչպես ԱԲ-ը պետք է ինտեգրվի ձեր առօրյա աշխատանքին։
Ընդլայնելիություն և ինտեգրումներ
Փաստաթղթերի աշխատանքային գործընթացները հազվադեպ են գործում մեկուսացված։ Ֆայլերը տեղափոխվում են CRM համակարգերի, ERP հարթակների, ուսուցման կառավարման համակարգերի (LMS), բովանդակության և փաստաթղթերի կառավարման համակարգերի, հաճախորդների պորտալների և ներքին բիզնես հավելվածների միջև։
Անկախ գրասենյակային լուծումը պետք է հեշտությամբ ինտեգրվի ձեր գործող տեխնոլոգիական միջավայրին։ ONLYOFFICE-ը առաջարկում է լայն ինտեգրման հնարավորություններ՝ բաց API-ների, SDK-ների, կոնեկտորների, պլագինների, վեբհուկերի և մշակողների գործիքների միջոցով։
Այսօր այն ինտեգրվում է տասնյակ հայտնի հարթակների հետ, ներառյալ Odoo, Moodle, ownCloud, Alfresco, Confluence և այլն։ Դուք նաև կարող եք ONLYOFFICE Docs-ը անմիջապես ներդնել ձեր սեփական արտադրանքների մեջ՝ API-ի միջոցով։
Արդյունքը։ Դուք կարող եք ստեղծել հարմարեցված փաստաթղթային աշխատանքային գործընթացներ՝ առանց փոխելու այն ենթակառուցվածքը, որի վրա արդեն հիմնվում է ձեր կազմակերպությունը։
Ծախսերի վերահսկում և կանխատեսելի զարգացում
Կազմակերպությունների ընդլայնման հետ մեկտեղ ծրագրային ապահովման լիցենզավորումը հաճախ դառնում է ավելի բարդ։ Անսպասելի բաժանորդագրության գների բարձրացումները, հնարավորությունների սահմանափակումները և յուրաքանչյուր օգտատիրոջ համար հաշվարկվող վճարները կարող են աստիճանաբար մեծացնել երկարաժամկետ ծախսերը։
Անկախ գրասենյակային լուծումը պետք է փոխարենն ապահովի թափանցիկություն և կանխատեսելիություն առաջարկելո՝
- ճկուն լիցենզավորման մոդելներ,
- ենթակառուցվածքի օպտիմալացման հնարավորություններ,
- մասշտաբավորում՝ առանց չափազանց մեծ կախվածության մեկ մատակարարից,
- երկարաժամկետ ծախսերի հստակ պատկերացում։
Արդյունքը։ Դուք կարող եք տեխնոլոգիական ներդրումները համապատասխանեցնել ձեր գործառնական կարիքներին և պահպանել ծախսերի վերահսկողությունը։
Ստեղծված համաշխարհային թիմի կողմից
ONLYOFFICE-ը չի ստեղծվում մեկ վայրում կամ մարդկանց միայն մեկ խմբի կողմից։ Այն մշակվում է համաշխարհային թիմի կողմից, որը ներառում է մասնագետներ 24 երկրներից։

Այս փաստը կարող է ավելի կարևոր լինել, քան առաջին հայացքից թվում է։ Բազմազան թիմը բերում է տարբեր տեսակետներ, իսկ այդ տեսակետներն օգնում են ստեղծել արտադրանք, որը հարմար է իրական մարդկանց համար, ամենատարբեր միջավայրերում և պայմաններում։
Ահա, թե գործնականում ինչ է նշանակում մեր համաշխարհային թիմի կառուցվածքը՝
- չկա մեկ շուկայի կողմնակալություն, ինչը նշանակում է, որ արտադրանքը նախատեսված չէ միայն որևէ մեկ տարածաշրջանի աշխատանքային սովորույթներին համապատասխանելու համար,
- ավելի լավ պատկերացում կա ամբողջ աշխարհում կիրառվող աշխատանքային գործընթացների մասին, քանի որ ONLYOFFICE-ը ստեղծող մարդիկ ապրում և աշխատում են տարբեր մշակույթներում,
- արտադրանքը հարմարվում է տարբեր օգտատերերի կարիքներին, այլ ոչ թե բոլորին ստիպում է աշխատել մեկ խիստ սահմանված եղանակով։
Այս համաշխարհային տեսանկյունը ևս մեկ անգամ ամրապնդում է մեր չեզոքությունն ու անկախությունը։ Երբ ստեղծում ես լուծում, հաշվի առնելով ամբողջ աշխարհը, բնականաբար խուսափում ես որևէ մեկ ազդեցությունից կամ ուղղությունից կախված լինելուց։
Գլխավոր միտքը։ Համաշխարհային թիմը ստեղծում է ծրագրային ապահովում, որն իր տեղն ունի ամբողջ աշխարհում։
Հայացք դեպի ապագա
ONLYOFFICE-ի հաջորդ փուլը հիմնված է լինելու այն նույն արժեքների վրա, որոնք մեզ հասցրել են այստեղ։ Անկախությունը պահպանվում է։ Նորարարությունը շարունակվում է՝ ԱԲ-ի, ավտոմատացման և համագործակցության ոլորտներում միշտ առաջնորդվելով այն գաղափարով, թե ինչն է իրականում օգնում օգտատերերին, այլ ոչ թե ժամանակավոր միտումներով։
Մենք վստահ ենք ապագայի նկատմամբ հենց այն պատճառով, որ մեր զարգացման ուղղությունը վաճառքի կամ արտաքին ազդեցությունների առարկա չէ։ Մենք պատասխանատու ենք այն մարդկանց առաջ, ովքեր օգտագործում են ONLYOFFICE-ը, և դա չի փոխվի։
16 տարի անց մեկ բան հստակ է՝ անկախությունը պատահական արդյունք չէ։ Այն գիտակցված ընտրություն է։ Մենք ընտրեցինք պահպանել ինքնուրույն զարգանալու հնարավորությունը, չմիավորվելով այլ ընկերությունների հետ, և ստեղծեցինք հարթակ, որը ձեր ձեռքերում է պահում վերահսկողությունը՝ ձեր ձևաչափերի, տվյալների, տեղակայման և ԱԲ ընտրության նկատմամբ։
Եթե դեռ չեք բացահայտել, թե ինչ կարող է անկախ գրասենյակային լուծումը տալ ձեր կազմակերպությանը, հիմա լավ ժամանակ է փորձելու ONLYOFFICE-ը և ինքներդ տեսնելու տարբերությունը։
Ստեղծել ձեր անվճար ONLYOFFICE հաշիվը
Դիտում, խմբագրում և համագործակցում փաստաթղթերում, աղյուսակաթերթերում, սլայդներում, ձևաթղթերում և PDF ֆայլերում:


