Թվային ուսուցումը և ONLYOFFICE-ի դերը նրանում

9 հուլիսի 2026Sona-ի կողմից

Տասնվեց տարի առաջ ONLYOFFICE-ը գործարկվեց TeamLab անվամբ՝ որպես ներքին համագործակցության հարթակ, որը ստեղծվել էր թիմերին ավելի արդյունավետ հաղորդակցվելու և միասին աշխատելու հնարավորություն տալու համար։ Կրթությունը սկզբնական նպատակը չէր, սակայն տարիների ընթացքում մշակված տեխնոլոգիաները հիմք դրեցին շատ ավելի մեծ ճանապարհի։ Այսօր դպրոցները, համալսարանները, դասախոսներն ու ուսանողներն օգտվում են ONLYOFFICE-ի լուծումներից, համատեղ աշխատելու, ուսումնական նյութերը կառավարելու և ժամանակակից թվային ուսուցման արդյունավետ միջավայր ստեղծելու համար։ Եկեք տեսնենք, թե ինչպես է անցել այդ ճանապարհը։

Digital learning and what ONLYOFFICE has to do with it

TeamLab-ից դեպի թվային ուսուցում

Կրթության հիմքում միշտ մարդիկ են եղել։ Ուսուցիչները փոխանցում են գիտելիք, սովորողները հարցեր են տալիս, իսկ կրթական համայնքները սովորում և զարգանում են միասին։ Տարիների ընթացքում փոխվել է ոչ թե կրթության նպատակը, այլ այն, թե ինչպես է այն իրականացվում։

Երբ 2009 թվականին ստեղծվեց TeamLab-ը, ամպային հիմքով համագործակցությունը նոր էր սկսում տարածում գտնել, ուսուցման կառավարման համակարգերը շատ ավելի սահմանափակ հնարավորություններ ունեին, իսկ փաստաթղթերի իրական ժամանակում համատեղ խմբագրումը դեռևս չէր դարձել ուսուցման ընդունված գործելակերպ։ Թիմային աշխատանքի համար ստեղծված գործիքը ժամանակի ընթացքում վերածվեց համապարփակ հարթակի, որն այսօր օգնում է կրթական հաստատություններին արդյունավետորեն կազմակերպել թվային ուսուցումը։

2018 թվական՝ ամպային ինտեգրումների միջոցով համագործակցության ընդլայնում

Ամպային համագործակցության զարգացմանը զուգընթաց ONLYOFFICE-ը 2018 թվականին ևս մեկ կարևոր կետ գրանցեց, համագործակցելով ownCloud-ի հետ։  ONLYOFFICE Docs-ը ownCloud-ի հետ ինտեգրելու շնորհիվ օգտատերերը կարող էին ստեղծել, խմբագրել և համատեղ աշխատել գրասենյակային փաստաթղթերի վրա անմիջապես իրենց անվտանգ ամպային պահեստում, համատեղելով ֆայլերի կառավարումն ու փաստաթղթերի իրական ժամանակում խմբագրումը։

Հաճախորդի հաջողության պատմություն

Այս ինտեգրումը նոր հնարավորություններ ստեղծեց նաև կրթության ոլորտում։ Դրա վառ օրինակն է  ByCS-Drive նախագիծը, որը Բավարիայի դպրոցական ամպային նախաձեռնության մաս է կազմում։ Այն համատեղ օգտագործում է ownCloud-ը և ONLYOFFICE Docs-ը, միլիոնավոր ուսուցիչների և սովորողների տրամադրելով անվտանգ, մասշտաբավորվող հարթակ համագործակցության և թվային ուսուցման համար։

Digital learning and what ONLYOFFICE has to do with it

 

Դոնաուեշինգենի դպրոցներն օգտագործում են ONLYOFFICE-ը՝ փաստաթղթերի կառավարումը պարզեցնելու և ուսուցիչների ու սովորողների միջև համագործակցությունը բարելավելու համար՝ կրթական ամենօրյա գործընթացներն ավելի կազմակերպված և արդյունավետ դարձնելով։

2020 թվական` Moodle-ի հետ ինտեգրում

Երբ Moodle-ը դարձավ աշխարհի առաջատար ուսուցման կառավարման համակարգերից մեկը, ONLYOFFICE-ն ընդլայնեց իր աջակցությունը թվային ուսուցմանը, ապահովելով դրա հետ անխափան ինտեգրում։

2020 թվականին օգտատերերը կարող էին միացնել ONLYOFFICE Docs-ը Moodle-ին՝ երրորդ կողմի ինտեգրման միջոցով։ Դա հնարավորություն տվեց դասախոսներին, ուսուցիչներին և սովորողներին ստեղծել, խմբագրել և համատեղ աշխատել փաստաթղթերի վրա անմիջապես իրենց դասընթացների շրջանակում։ Սա դարձավ ONLYOFFICE-ի առաջին կարևոր քայլը դեպի ուսուցման կառավարման համակարգերի միջոցով թվային ուսուցման աջակցությունը։

2022 թվական՝ Moodle-ի առաջին պաշտոնական կոնեկտորը

2022 թվականին ONLYOFFICE-ը ներկայացրեց Moodle-ի համար իր առաջին պաշտոնական ONLYOFFICE Docs կոնեկտորը, որը պարզեցրեց ինտեգրումը և ապահովեց փաստաթղթերի խմբագրման անխափան աշխատանքը LMS միջավայրում։ Դրա շնորհիվ դասախոսներն ու ուսուցիչները կարող էին ավելի արդյունավետ կառավարել ուսումնական նյութերն ու հանձնարարությունները, իսկ սովորողները համատեղ աշխատել փաստաթղթերի վրա, առանց Moodle-ից դուրս գալու։

2023 թվական՝ Moodle-ի պլագինտը

Պաշտոնական կոնեկտորի հաջողության հիման վրա 2023 թվականին ONLYOFFICE-ը ներկայացրեց ONLYOFFICE Assign Submission պլագինը Moodle-ի համար։ Այն ուսանողներին հնարավորություն է տալիս ստեղծել և խմբագրել գրասենյակային փաստաթղթեր անմիջապես հանձնարարությունները կատարելու և ներկայացնելու ընթացքում, վերացնելով ֆայլերը ներբեռնելու կամ տարբեր հավելվածների միջև անցնելու անհրաժեշտությունը։ Միաժամանակ դասախոսներն ու ուսուցիչները կարող են պարզեցնել գնահատման գործընթացը, փաստաթղթերի ստեղծումը, ներկայացումը և ստուգումը կազմակերպելով ամբողջությամբ Moodle միջավայրում։

Հաճախորդի հաջողության պատմություն

Թվային ուսուցման փորձառությունն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով Collège Lycée Sacré Cœur-ը ներառեց ONLYOFFICE Docs-ը և Moodle-ը իր կրթական էկոհամակարգում։ LMS-ի շրջանակում փաստաթղթերի համատեղ խմբագրման հնարավորության շնորհիվ դպրոցը հեշտացրեց ուսուցիչների և սովորողների համագործակցությունը, ուսումնական նյութերի հասանելիությունը և ակադեմիական գործընթացների ավելի արդյունավետ կառավարումը։

2020 թվական՝ համագործակցային համայնքների աջակցություն HumHub-ի միջոցով

HumHub-ի հետ ինտեգրումը համատեղ փաստաթղթերի խմբագրման հնարավորությունը բերեց սոցիալական ուսուցման և համայնքային հարթակներ՝ հնարավորություն տալով ուսուցիչներին, սովորողներին և ադմինիստրատորներին ավելի հեշտությամբ համագործակցել մեկ ընդհանուր միջավայրում։

Հաճախորդի հաջողության պատմություն

Դրա լավ օրինակն է գերմանական  Soziale Bildung e.V. ոչ առևտրային կազմակերպությունը, որն օգտագործում է ONLYOFFICE Docs-ը HumHub-ի հետ համատեղ, թիմային աշխատանքը ավելի արդյունավետ կազմակերպելու, փաստաթղթերի շուրջ համագործակցությունը բարելավելու և տարբեր նախագծերի շրջանակում ներքին հաղորդակցությունը պարզեցնելու համար։

2020 թվական՝ կրթության աջակցություն ONLYOFFICE Workspace-ի միջոցով

Քանի որ թվային ուսուցման հարթակները շարունակում էին զարգանալ, ONLYOFFICE Workspace-ը դարձավ ամբողջական լուծում, կրթական ցանցերում փաստաթղթերի փոխանակումն ու համատեղ աշխատանքը աջակցելու համար։ Համատեղելով փաստաթղթերի կառավարումը, իրական ժամանակում համագործակցությունը, հաղորդակցման և արդյունավետության գործիքները՝ Workspace-ը հնարավորություն է տալիս ուսուցիչներին, սովորողներին և վարչական թիմերին ավելի արդյունավետ աշխատել միասին, մեկ միասնական հարթակից։

Դրա օրինակներից է EUNICE-ը՝ եվրոպական տասը համալսարաններ միավորող ասոցիացիան, որը ներդրեց ONLYOFFICE Workspace-ը,  իր ակադեմիական ցանցում փաստաթղթերի փոխանակումն ու համատեղ աշխատանքը բարելավելու նպատակով։ EUNICE-ի նախագիծը ցույց է տալիս, թե ինչպես է ONLYOFFICE Workspace-ն աջակցում ժամանակակից կրթությանը՝ օգնելով հաստատություններին ստեղծել փոխկապակցված, համագործակցային և մասշտաբավորվող թվային ուսուցման միջավայրեր։

2020 թվական՝ ուսուցման բարելավում OpenOlat-ի միջոցով

OpenOlat-ի հետ ինտեգրման շնորհիվ ուսուցիչներն ու դասախոսները կարող են կառավարել ուսումնական նյութերը և համատեղ աշխատել փաստաթղթերի վրա, առանց հարթակից դուրս գալու, ստեղծելով ավելի հարմարավետ և արդյունավետ թվային ուսուցման փորձ։

ONLYOFFICE-ը տրամադրում է կենտրոնացված հարթակ, համատեղ խմբագրման և գիտելիքների փոխանակման համար, օգնելով հետազոտողներին, ուսուցիչներին և վարչական թիմերին արդյունավետ աշխատել տարբեր վայրերից։

2021 թվական՝ թվային ուսուցման ընդլայնում Chamilo-ի միջոցով

ONLYOFFICE Docs-ը ինտեգրվեց Chamilo-ի հետ՝ հնարավորություն տալով ուսուցիչներին և սովորողներին ստեղծել, խմբագրել և համատեղ աշխատել փաստաթղթերի վրա անմիջապես իրենց դասընթացների շրջանակում, նվազեցնելով արտաքին գործիքների օգտագործման անհրաժեշտությունը։

Հաճախորդի հաջողության պատմություն

Գրենոբլ Ալպերի համալսարանը  ներդրեց ONLYOFFICE-ը, համալսարանների միավորման արդյունքում իր մասնաճյուղերում փաստաթղթերի կառավարումն ու համագործակցությունն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով։

Օգտագործելով Chamilo-ն, հարթակը հնարավորություն է տալիս ուսանողներին, դասախոսներին և հետազոտողներին արդյունավետորեն համագործակցել, ինտեգրվելով այնպիսի համակարգերի հետ, ինչպիսիք են Moodle-ը, Chamilo-ն և Alfresco-ն։

2021 թվական՝ համատեղ խմբագրման հնարավորություններ WebWeaver-ում

ONLYOFFICE Docs-ը ինտեգրվեց WebWeaver-ի հետ՝ աջակցելու փաստաթղթերի համատեղ խմբագրմանը և օգնելու դպրոցներին ավելի հեշտ կազմակերպել ուսումնական աշխատանքները և բարելավել ուսուցիչների ու սովորողների միջև հաղորդակցությունը։

Բացի այդ, ONLYOFFICE Docs-ը հասանելի է նաև NEO և ONE հարթակների համար նախատեսված կոնեկտորների միջոցով, ընդլայնելով համատեղ փաստաթղթերի խմբագրման հնարավորությունները կրթական ավելի լայն էկոհամակարգերում։

2023 թվական՝ համագործակցային ուսուցման միջավայրերի ստեղծում ONLYOFFICE DocSpace-ի միջոցով

ONLYOFFICE DocSpace-ը գործարկվեց 2023 թվականին՝ հիմնվելով պարզ գաղափարի վրա՝ ուսուցումն ավելի արդյունավետ է դառնում, երբ մարդիկ կարող են կապ հաստատել, համագործակցել և սովորել միմյանցից՝ այլ ոչ թե աշխատել առանձին։ Ուսուցիչները կարող են կազմակերպել և կիսվել ուսումնական նյութերով, հանձնարարություններով ու ներկայացումներով՝ անվտանգ, թույլտվությունների վրա հիմնված թվային աշխատանքային միջավայրում։ Միևնույն ժամանակ սովորողները կարող են հասանելիություն ստանալ ուսումնական նյութերին, իրական ժամանակում համագործակցել նախագծերի շուրջ և անմիջապես փաստաթղթերի ներսում ստանալ հետադարձ կապ։ Միավորելով փաստաթղթերի կառավարումն ու համագործակցությունը մեկ հարթակում, DocSpace-ը օգնում է ստեղծել ավելի կապակցված և ներգրավող թվային ուսուցման միջավայրեր։

Հաճախորդի հաջողության պատմություն

ARK Academyն օգտագործում է ONLYOFFICE DocSpace-ը՝ իր տնային ուսուցման մոդելին աջակցելու համար։ Կրթական հաստատությունը ստեղծեց առանձին համագործակցային միջավայրեր ուսուցիչների, սովորողների և ծնողների համար։ Դա օգնեց ավելի արդյունավետ կազմակերպել ուսումնական նյութերը, հեշտացնել հաղորդակցությունը և ստեղծել ավելի կառուցվածքային թվային ուսուցման փորձ, միաժամանակ պահպանելով ծախսերի արդյունավետությունը։

2023 թվական՝ ԱԲ-ի ներկայացումը ONLYOFFICE էկոհամակարգում

ONLYOFFICE-ի զարգացումը չսահմանափակվեց միայն համագործակցությամբ և փաստաթղթերի կառավարմամբ։ Նույն տարում ONLYOFFICE-ը ներկայացրեց իր առաջին ԱԲ ինտեգրումը՝ ChatGPT պլագինի միջոցով։ Այդ ժամանակից ի վեր հարթակը շարունակել է ընդլայնել իր ԱԲ հնարավորությունները՝ աջակցելով այնպիսի լուծումների, ինչպիսիք են OpenAI-ը, Anthropic-ը, Mistral-ը, DeepSeek-ը, ինչպես նաև տեղային տեղակայվող լուծումները՝ GPT4All և Ollama հարթակների միջոցով։ ԱԲ-ն օգնում է ուսուցիչներին և սովորողներին ամփոփել ուսումնական նյութերը, թարգմանել բովանդակությունը, ստեղծել նոր գաղափարներ, առանձնացնել կարևոր տեղեկատվությունը և ավտոմատացնել կրկնվող առաջադրանքները, հնարավորություն տալով ավելի շատ կենտրոնանալ ուսուցման, ուսումնառության և քննադատական մտածողության զարգացման վրա։

Քանի որ թվային ուսուցումը շարունակում է զարգանալ, ԱԲ-ն դարձել է ևս մեկ կարևոր հանգրվան ONLYOFFICE-ի ճանապարհին, TeamLab-ից մինչև ժամանակակից կրթությանը աջակցող համապարփակ էկոհամակարգ։

2025 թվական՝ DocSpace Պլագինը Moodle-ի համար

2025 թվականին ONLYOFFICE-ը շարունակեց ընդլայնել իր Moodle էկոհամակարգը՝ ներկայացնելով DocSpace պլագինը Moodle-ի համար։ Ի տարբերություն փաստաթղթերի խմբագրման հավելվածների՝ այս ինտեգրումը հնարավորություն է տալիս ուսուցիչներին Moodle դասընթացներում տեղադրել ամբողջական DocSpace սենյակներ, ստեղծելով հատուկ միջավայրեր, որտեղ ուսումնական նյութերը, մուլտիմեդիա բովանդակությունը և համատեղ փաստաթղթերը կարող են կառավարվել մեկ վայրում։ Այս հնարավորության շնորհիվ ուսուցիչները կարող են կազմակերպել համագործակցային աշխատանքային տարածքներ, իսկ սովորողներն օգտվել ուսումնական ռեսուրսներից, կատարել հանձնարարություններ և աշխատել միասին մեկ միասնական ուսումնական միջավայրում։

Digital learning and what ONLYOFFICE has to do with it

2025 թվական՝ ONLYOFFICE-ի մասին ուսուցում ONLYOFFICE Ակադեմիայի միջոցով

Այս նորարարությունների հիման վրա ONLYOFFICE-ը 2025 թվականին շարունակեց զարգացնել իր կրթական ուղղությունը։

Նույն տարում գործարկվեց նաև ONLYOFFICE Ակադեմիան։ Այն կառուցված է Moodle-ի հիման վրա և տրամադրում է ուսուցման ծրագրեր այն անհատների և կազմակերպությունների համար, որոնք ցանկանում են բարելավել իրենց գիտելիքները ONLYOFFICE-ի լուծումների վերաբերյալ։ Ակադեմիան առաջարկում է ինքնուրույն ուսուցման դասընթացներ, ուղղորդվող ուսուցում, փորձագետների կողմից անցկացվող դասեր, գործնական առաջադրանքներ և հավաստագրման հնարավորություններ՝ օգնելով ուսուցիչներին, ադմինիստրատորներին և ՏՏ մասնագետներին զարգացնել գործնական հմտություններ և առավելագույնս օգտագործել ONLYOFFICE-ի հնարավորությունները։

Ակադեմիայի արժեքն այն է, որ ուսուցումը հիմնված է իրական կիրառման օրինակների վրա։ Սովորողները ոչ միայն ծանոթանում են փաստաթղթերին և գործիքներին, այլև զարգացնում են գործնական հմտություններ, որոնք կարող են անմիջապես կիրառել իրենց կրթական հաստատություններում և կազմակերպություններում։

Քանի որ թվային ուսուցումը շարունակում է զարգանալ, ONLYOFFICE-ը կենտրոնանում է ոչ միայն կրթական գործիքների ստեղծման, այլև մարդկանց օգնելու վրա, սովորելու, թե ինչպես արդյունավետ օգտագործել այդ գործիքները։

ONLYOFFICE-ը տրամադրում է կենտրոնացված հարթակ, համատեղ խմբագրման և գիտելիքների փոխանակման համար՝ օգնելով հետազոտողներին, ուսուցիչներին և վարչական թիմերին արդյունավետ աշխատել տարբեր վայրերից։

Digital learning and what ONLYOFFICE has to do with it

Հայացք դեպի ապագա

Հետադարձ հայացք դարձնելով 2009 թվականին ստեղծված TeamLab-ից մինչև այսօրվա ONLYOFFICE էկոհամակարգի ճանապարհին տեսնում ենք, թե ինչպես կարող է համագործակցության տեխնոլոգիան զարգանալ և հարմարվել փոփոխվող պահանջներին։ Այն, ինչ սկսվեց որպես թիմային աշխատանքի ներքին հարթակ, այսօր օգնում է ուսուցիչներին, սովորողներին և կրթական հաստատություններին ամբողջ աշխարհում համագործակցել, սովորել և փոխանակել գիտելիքներ թվային միջավայրերում։

Թվային ուսուցման ոլորտում ONLYOFFICE-ի ներդրումն այս զարգացման բնական շարունակությունն է։ DocSpace-ի, LMS ինտեգրումների, համատեղ խմբագրման գործիքների, ONLYOFFICE Ակադեմիայի և ԱԲ-ով աշխատող լուծումների միջոցով հարթակը օգնում է ուսուցիչներին և սովորողներին ավելի արդյունավետ համագործակցել, գնալով ավելի թվայնացող աշխարհում։

Քանի որ կրթությունը շարունակում է զարգանալ, հասանելի, համագործակցային և ճկուն տեխնոլոգիաների անհրաժեշտությունը դառնալու է ավելի կարևոր։ ONLYOFFICE-ը շարունակում է աջակցել այս փոփոխությանը, տրամադրելով գործիքներ, որոնք ուսուցման գործընթացի կենտրոնում են պահում մարդկանց, համագործակցությունը և գիտելիքների փոխանակումը։

Այս հոդվածը ONLYOFFICE-ի 16-ամյակին նվիրված շարքի մի մասն է, որը պատմում է 2009 թվականից սկսած մեր զարգացման ճանապարհի մասին։ Հետևեք շարքին, բացահայտելու, թե ինչպես է մեր նախագիծը TeamLab-ից վերածվել համագործակցային էկոհամակարգի, որն այսօր օգտագործում են միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում։

Շարունակենք ճանապարհորդությունը

Սակայն սա պատմության միայն մի մասն է։

Այս հոդվածը ONLYOFFICE-ի 16-ամյակին նվիրված շարքի մի մասն է, որը ներկայացնում է TeamLab-ից սկսած ONLYOFFICE-ի զարգացման ճանապարհը։ Հետևեք շարքին, բացահայտելու այն կարևոր իրադարձությունները, որոնք ձևավորել են մեր ուղին վերջին տասնվեց տարիների ընթացքում։

Ստեղծել ձեր անվճար ONLYOFFICE հաշիվը

Դիտում, խմբագրում և համագործակցում փաստաթղթերում, աղյուսակաթերթերում, սլայդներում, ձևաթղթերում և PDF ֆայլերում: