16-ից ավելի երկրներ, մեկ թիմ

24 հուլիսի 2026Sona-ի կողմից

Երբ հետ ենք նայում ONLYOFFICE-ի տասնվեցամյա ճանապարհին, գայթակղիչ է պատմել պատմությունը առաջին խմբագիրների, նոր թողարկումների, կարևոր ձեռքբերումների, ֆունկցիաների և գործընկերների միջոցով։ Սակայն յուրաքանչյուր հոբելյանական պատմություն ի վերջո հանգում է նույն եզրակացությանը՝ արտադրանքն ինքն իրեն չի զարգանում, մարդիկ են զարգացնում այն։

Այսօր ցանկանում ենք ուշադրության կենտրոնում պահել այն մարդկանց, որոնք կանգնած են ONLYOFFICE-ի հետևում՝ մեր կոլեգաներին, պրակտիկանտներին և ներդրում ունեցող մասնակիցներին, որոնք աշխատում են աշխարհի տարբեր անկյուններից և ամեն օր միասին զարգացնում են նույն արտադրանքը։

16+ countries, one team

Քանի՞ երկրի մասին է իրականում խոսքը

Եթե հաշվենք միայն մեր գրասենյակները, պատասխանը պարզ է՝ ութ։

  • Ռիգա, Լատվիա
  • Լոնդոն, Միացյալ Թագավորություն
  • Դալաս, Տեխաս, ԱՄՆ
  • Սինգապուր
  • Երևան, Հայաստան
  • Տաշքենդ, Ուզբեկստան
  • Բելգրադ, Սերբիա
  • Շանհայ, Չինաստան

Այս վայրերից յուրաքանչյուրն ունի իր կարևոր դերը ընկերության աշխատանքում։ Մեր զարգացման հիմնական կենտրոնը գտնվում է Ուզբեկստանում, հաճախորդների աջակցման թիմը՝ Հայաստանում, իսկ վաճառքի և բիզնեսի թիմերը գործում են մի քանի գրասենյակներից։

16+ countries, one team

Սակայն ութը ճիշտ պատասխանը չէ։

ONLYOFFICE-ը տարիներ շարունակ աջակցում է հեռավար աշխատանքին՝ հնարավորություն տալով ձևավորել իսկապես միջազգային թիմ և ներգրավել տաղանդավոր մասնագետների, անկախ նրանց գտնվելու վայրից։ Միևնույն ժամանակ, մեր թիմակիցներն ազատ են աշխատելու այնտեղից, որտեղ իրենց առավել հարմարավետ և արդյունավետ են զգում։ Հենց այդպես է մեր գլխավոր տնօրեն Լև Բաննովը աշխատում Թուրքիայից, իսկ Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, Բրազիլիայից, Հնդկաստանից, Վիետնամից, Մոլդովայից, Չեռնոգորիայից, Հարավային Կորեայից, Ճապոնիայից և մի շարք այլ երկրներից մեր կոլեգաները դարձել ONLYOFFICE-ի թիմի մի մասը։

16+ countries, one team

Երբ քարտեզի վրա միավորում ես բոլոր կետերը, պատկերն անհամեմատ ավելի մեծ է դառնում։ Այսօր ONLYOFFICE-ի թիմը ներկայացնում է ընդհանուր առմամբ 24 երկիր։

Մենք աշխատում ենք տարբեր քաղաքներից, խոսում ենք տարբեր մայրենի լեզուներով և մեր աշխատանքային օրը սկսում ենք տարբեր ժամային գոտիներում։ Բայց մեզ միավորում է նույն նպատակը՝ մենք միասին զարգացնում ենք նույն արտադրանքը, լուծում ենք նույն խնդիրները և շարժվում նույն ուղղությամբ։ Անկախ հեռավորություններից, զգացողությունը չի փոխվում, մենք շարունակում ենք մնալ մեկ թիմ՝ պարզապես աշխարհի ավելի շատ անկյուններում։

16+ countries, one team

Հետաքրքիր փաստ։ Թողարկումների նկարագրությունների, սխալների շտկումների և նոր ֆունկցիաների հետևում կանգնած է բազմազան հետաքրքրություններով թիմ։ Մեր գործընկերների թվում կան սաքսոֆոնահար, թավջութակահար, պարող, երգիչ, չորս կիթառահար և ռոք խմբերի հինգ անդամ։ Մենք նաև ունենք վազորդներ, վոլեյբոլիստներ, հոկեյիստներ, արշավականներ և բոդիբիլդերներ, որոնք երբեք բաց չեն թողնում նոր սպորտային մարտահրավեր ընդունելու հնարավորությունը։

Քարտեզը շարունակում է ընդլայնվել

Սակայն նույնիսկ 24 երկիրը դեռ ամբողջ պատմությունը չեն ներկայացնում։

2024 թվականին մենք մեկնարկեցինք ONLYOFFICE Պրակտիկայի ծրագիրը՝ մարդկանց հնարավորություն տալով դառնալ ONLYOFFICE-ի թիմի մի մասը։ Ծրագիրն ամբողջությամբ հեռավար է, ուստի աշխարհագրական սահմաններն այլևս խոչընդոտ չեն նրանց համար, ովքեր ցանկանում են փորձ ձեռք բերել միջազգային տեխնոլոգիական միջավայրում։

Մեկնարկից ի վեր ծրագրին մասնակցել և այն հաջողությամբ ավարտել են ավելի քան 30 պրակտիկանտներ՝ Ալժիրից, ԱՄԷ-ից, Սերբիայից, Բրազիլիայից, Հնդկաստանից, Նեպալից, Չինաստանից, Հունաստանից և այլ երկրներից։ Նրանցից ոմանք նոր էին սկսում իրենց մասնագիտական ուղին, իսկ մյուսները ցանկանում էին ընդլայնել իրենց փորձը, աշխատելով համաշխարհային բաց ծածկագրով նախագծի վրա։

16+ countries, one team

Ծրագրի մի շարք մասնակիցներ հետագայում աշխատանքի առաջարկ ստացան և շարունակեցին իրենց մասնագիտական ուղին ONLYOFFICE-ում։ Սակայն թվերից առավել կարևորն այն է, որ այս ծրագիրը դարձավ նոր գաղափարներ, տարբեր տեսանկյուններ և տաղանդավոր մարդկանց մեր թիմ բերելու ևս մեկ հնարավորություն։

Այսօր, ONLYOFFICE-ի պրակտիկայի ծրագրի շնորհիվ, մեր աշխարհագրությունն ընդգրկում է արդեն 32 երկիր։

Թիմից էլ ավելի մեծ թիմ

Բայց իրական թիվն անհնար է հաշվել։ Տարիների ընթացքում հարյուրավոր մարդիկ, որոնք երբևէ չեն եղել մեր աշխատակիցները կամ պրակտիկանտները, իրենց ներդրումն են ունեցել ONLYOFFICE-ի զարգացման գործում։

Առաջին նման նախաձեռնություններից մեկը սկսվեց դեռևս 2011 թվականին, երբ մենք ստեղծեցինք հարթակ համայնքի այն անդամների համար, ովքեր ցանկանում էին մասնակցել թարգմանություններին։ Գաղափարը պարզ էր՝ եթե որևէ մեկը ցանկանում էր օգտագործել ONLYOFFICE-ը իր մայրենի լեզվով, կարող էր օգնել դա իրականություն դարձնել։

Այսօր ONLYOFFICE-ը հասանելի է 45 լեզուներով, և դրա համար մեծապես պարտական ենք մեր համայնքին, որը 56 մասնակիցներից հասել է 438 և շարունակում է աճել։

16+ countries, one team

Սա բաց ծածկագրով նախագծերի զարգացման ամենավառ օրինակներից մեկն է։ Ինչ-որ մեկը թարգմանում է ընդամենը մի քանի տող, քանի որ ցանկանում է օգտագործել արտադրանքը իր մայրենի լեզվով։ Հետո միանում է ևս մեկը, ապա՝ մյուսը։ Տարիներ անց միլիոնավոր մարդիկ կարողանում են աշխատել իրենց մայրենի լեզվով, քանի որ աշխարհի տարբեր անկյուններում գտնվող հարյուրավոր մարդիկ որոշել են իրենց փոքր ներդրումն ունենալ։

Այսպիսով, քանի՞ երկրի մասին է իրականում խոսքը։ Անկեղծ ասած՝ մենք այլևս չգիտենք։ Եվ, հավանաբար, հենց սա է լավագույն պատասխանը, որի մասին կարող էինք երազել։

Շնորհակալ ենք, որ մեր թիմի մի մասն եք

Մեր բոլոր գործընկերներին, պրակտիկանտներին, ներդրում ունեցող մասնակիցներին, կոլեգաներին և համայնքի անդամներին՝ շնորհակալություն, որ մեր պատմության մի մասն եք։ Տասնվեց տարի և անհամար երկրներ անց մենք շարունակում ենք մնալ մեկ թիմ։

Միացե՛ք ONLYOFFICE-ի թիմին

Մենք միշտ փնտրում ենք նոր մարդկանց, ովքեր ցանկանում են միանալ մեր ճանապարհորդությանը՝ որպես կոլեգա, պրակտիկանտ, ներդրում ունեցող մասնակից կամ համայնքի անդամ։

Եթե ցանկանում եք մասնակցել բաց ծածկագրով ծրագրային ապահովման զարգացմանը միջազգային թիմի հետ, որի անդամները գտնվում են աշխարհի տարբեր մայրցամաքներում, ծանոթացեք մեր թափուր աշխատատեղերին, իմացեք ավելին ONLYOFFICE-ի պրակտիկայի ծրագրի մասին կամ բացահայտեք, թե ինչ այլ ձևերով կարող եք ներդրում ունենալ ONLYOFFICE-ի զարգացման գործում։

ՄԱՍՆԱԿՑԵԼ

Ստեղծել ձեր անվճար ONLYOFFICE հաշիվը

Դիտում, խմբագրում և համագործակցում փաստաթղթերում, աղյուսակաթերթերում, սլայդներում, ձևաթղթերում և PDF ֆայլերում: