ONLYOFFICE DocSpace 3.7 թողարկվեց՝ ֆայլերի ստեղծում և նոր մատակարարներ ԱԲ գործակալներում, ավելի խելացի ձևաթղթեր, թարմացված խմբագիրներ, լիցենզիա և ավելին

9 հունիսի 2026Sona-ի կողմից

ONLYOFFICE DocSpace 3.7-ը հասանելի է, և այս թարմացումը ներառում է բարելավումներ հարթակի գրեթե բոլոր հատվածներում։ Նոր տարբերակը ներառում է ԱԲ-ի նոր մատակարարներ և գործիքներ, վերանայված ձևաթղթերի լրացման գործընթաց, փաստաթղթերի և սենյակների կառավարման բարելավումներ, ինչպես նաև բազմաթիվ այլ նոր հնարավորություններ։ Ստորև ներկայացված է այս տարբերակի բոլոր հիմնական նորույթների և փոփոխությունների հստակ ամփոփագիրը։

ONLYOFFICE DocSpace 3.7 released: file generation & new providers in AI agents, smarter forms, updated editors and license, and more

DOCX, PPTX և PDF ֆայլերի ստեղծում ԱԲ չատերում

ONLYOFFICE DocSpace-ը թույլ է տալիս միացնել ԱԲ մատակարարներին և ակտիվացնել ԱԲ գործակալներ, որոնք կարող են օգնել տարբեր առաջադրանքներում՝ վերլուծել ֆայլեր, ստեղծել բովանդակություն, որոնել տեղեկատվություն, կառավարել ձեր տարածքը և այլն։

Նախկինում ԱԲ չատերի արդյունքները հնարավոր էր պահպանել միայն որոշակի ձևաչափերով։ Այս թարմացումից հետո կարող եք անմիջապես ԱԲ գործակալի զրույցից ստեղծել DOCX փաստաթղթեր, PDF ձևաթղթեր և PPTX ներկայացումներ՝ դրանք բացելով նոր ներդիրում և անմիջապես անցնելով խմբագրմանը։

ONLYOFFICE DocSpace 3.7 released: file generation & new providers in AI agents, smarter forms, updated editors and license, and more

ԱԲ-ն դառնում է ավելի ճկուն

Լռելյայն ԱԲ մատակարարի համաժամեցում DocSpace-ի և խմբագիրների միջև*։ Այժմ, երբ DocSpace-ի ԱԲ կարգավորումներում ավելացնում եք ԱԲ մատակարար, ընտրված մատակարարն ու մոդելն ավտոմատ կերպով կարգավորվում են նաև խմբագիրների ԱԲ հավելվածում։ Այսպիսով, այլևս կարիք չկա առանձին կարգավորել ԱԲ-ն DocSpace-ի և խմբագիրների համար։

*Խնդրում ենք նկատի ունենալ։ Այս հնարավորությունները լռելյայն հասանելի են ONLYOFFICE DocSpace Cloud օգտատերերին։ Սերվերային տարբերակների համար պահանջվում է Automation API, որը ներկայումս տրամադրվում է ըստ հարցման։ Մանրամասների համար կարող եք կապվել ONLYOFFICE-ի վաճառքի թիմի հետ:

Նոր ԱԲ մատակարարներ։ Այժմ կարող եք միացնել DeepSeek, Google AI և xAI ծառայությունները՝ արդեն հասանելի Anthropic, OpenAI, OpenRouter, Together AI կամ սեփական մատակարարների հետ միասին։

Լռելյայն մատակարարի ընտրություն։ Կարող եք սահմանել նախընտրելի ԱԲ մատակարար և մոդել, որոնք ավտոմատ կերպով կընտրվեն նոր ԱԲ գործակալ ստեղծելիս։

Որտեղ գտնել՝ Կարգավորումներ → ԱԲ կարգավորումներ → ԱԲ մատակարար

ONLYOFFICE DocSpace 3.7 released: file generation & new providers in AI agents, smarter forms, updated editors and license, and more

Պատկերների վերբեռնում ԱԲ չատում։ Այժմ կարող եք ձեր DocSpace-ից պատկերներ վերբեռնել անմիջապես ԱԲ չատում՝ ԱԲ գործակալին տրամադրելով լրացուցիչ տեսողական տեղեկատվություն։ Սա օգնում է ավելի ճշգրիտ նկարագրել առաջադրանքը և ստանալ առավել համապատասխան արդյունքներ։

ONLYOFFICE DocSpace 3.7 released: file generation & new providers in AI agents, smarter forms, updated editors and license, and more

Ընդլայնված մտածողություն։ ԱԲ չատում այժմ կարող է ցուցադրվել ընդլայնված մտածողություն բաժինը։ Այն չի երևա բոլոր հարցումների դեպքում, այլ կցուցադրվի, երբ ձեր առաջադրանքը կամ հարցումը պահանջի ավելի բարդ վերլուծություն և խորացված մշակում։

Որտեղ գտնել՝ ԱԲ չատ → Գործիքներ

ONLYOFFICE DocSpace 3.7 released: file generation & new providers in AI agents, smarter forms, updated editors and license, and more

Անհրաժեշտության դեպքում ԱԲ-ի անջատում: Այժմ կարող եք միացնել կամ անջատել ԱԲ գործառույթներն ինչպես DocSpace-ում, այնպես էլ խմբագիրներում։ Եթե ԱԲ-ն անջատված է, ԱԲ-ի կարգավորումներն ու գործակալները կթաքցվեն, սակայն չատերի պատմությունը կպահպանվի։

Որտեղ գտնել՝ Կարգավորումներ → Անհատականացում → Ընդհանուր → ԱԲ ծառայությունների կառավարում։

ONLYOFFICE DocSpace 3.7 released: file generation & new providers in AI agents, smarter forms, updated editors and license, and more

Վերանայված ձևաթղթերի լրացման փորձառություն

DocSpace 3.7-ում Ձևաթղթերի լրացման սենյակներում կան զգալի բարելավումներ՝ ձևաթղթերի ստեղծման, կառավարման և պատասխանների հավաքագրման նոր հնարավորություններով։Միացրեք արտաքին տվյալների բազա։ Ձևաթղթեր լրացման սենյակներում լրացված ձևաթղթերի պատասխանները ավտոմատ կերպով հավաքվում են աղյուսակում։ Այժմ դրանք կարող եք նաև պահպանել և հավաքագրել արտաքին տվյալների բազայում։

Սկսելու համար միացրեք ձեր տվյալների բազան հետևյալ ճանապարհով՝ Կարգավորումներ → Ինտեգրացիաներ → Երրորդ կողմի ծառայություններ։

ONLYOFFICE DocSpace 3.7 released: file generation & new providers in AI agents, smarter forms, updated editors and license, and more

Ավարտելուց հետո սենյակի կարգավորումներում միացրեք «Արտահանել արդյունքները տվյալների բազա» տարբերակը։

ONLYOFFICE DocSpace 3.7 released: file generation & new providers in AI agents, smarter forms, updated editors and license, and more

Ստեղծեք և խմբագրեք ձևաթղթերը սենյակում։ Նախկինում դուք կարող էիք վերբեռնել միայն պատրաստի ձևաթուղթ ձեր սարքից կամ DocSpace-ից, կամ ընտրել Շաբլոններից մեկը ։ Այժմ դուք կարող եք նաև ստեղծել և խմբագրել PDF ձևաթղթերը անմիջապես սենյակում։

Որտեղ գտնել՝ Ձևաթղթերի լրացման սենյակ → Գործողություններ → PDF ձևաթուղթ → Դատարկ/տեքստային ֆայլից

ONLYOFFICE DocSpace 3.7 released: file generation & new providers in AI agents, smarter forms, updated editors and license, and more

Լրացումը սկսելու նոր եղանակ։ Ձևաթուղթը պետք է անցնի լրացման ռեժիմի՝ օգտագործելով Սկսել Լրացնել կոճակը։ Դուք կարող եք մուտք գործել կամ ֆայլի համատեքստային ցանկից, կամ բացված ֆայլի խմբագրի վերին գործիքագոտուց։ Ավարտելուց հետո ձևաթուղթը հասանելի կդառնա սենյակում գտնվող բոլորի անձանց համար։

ONLYOFFICE DocSpace 3.7 released: file generation & new providers in AI agents, smarter forms, updated editors and license, and more

Հաշվի առնելու մի քանի մանրամասներ՝

  • Խմբագրման ռեժիմում սենյակի բոլոր անդամները կարող են խմբագրել ձևը, բացառությամբ ձևի լրացողի: Այդ դերի համար ձևը թաքցվում է ցանկից:
  • Երբ սենյակ ընտրելուց հետո սկսում եք լրացնել Փաստաթղթեր բաժնից, ձևը ավտոմատ կերպով մտնում է լրացման ռեժիմ, և սենյակի ցանկացած օգտատեր կարող է սկսել լրացնել այն:
  • Լրացման ռեժիմում Խմբագրել տարբերակը դեռևս առկա է, բայց այն ընտրելիս ցուցադրվում է նախազգուշացում, որ ձևը դուրս կգա լրացման ռեժիմից և կթաքցվի Ձևի լրացնող դերի համար:

ONLYOFFICE DocSpace 3.7 released: file generation & new providers in AI agents, smarter forms, updated editors and license, and more

Թարմացրեք հավաքված տվյալները: «Համաժամեցնել պատասխանները XLSX-ի հետ» նոր տարբերակը թույլ է տալիս թարմացնել XLSX ֆայլը, որտեղ հավաքվում են ձևի պատասխանները:

Խմբագիրներ՝ Docs 9.4-ի հիման վրա

DocSpace 3.7-ը ներառում է խմբագիրների վերջին տարբերակը՝

  • Հորիզոնական գծեր՝ փաստաթղթերի ավելի լավ կառուցվածքի համար
  • Մուգ Փաստաթղթի ռեժիմ աղյուսակներում
  • 25 նոր պատրաստի սլայդային թեմաներ
  • 20 նոր սլայդային անցումներ
  • Գծապատկերի Դիզայնի համար առանձին ներդիր
  • Խորվաթերեն ինտերֆեյսի աջակցություն

Ֆայլերի և սենյակների կառավարում

Փոխարինեք այն ֆայլերը, որոնք օգտագործվում են ձեր DocSpace-ում նոր փաստաթղթեր ստեղծելու համար։

Որտեղ գտնել՝ Կարգավորումներ → Անհատականացում → Լռելյայն ձևանմուշներ։

ONLYOFFICE DocSpace 3.7 released: file generation & new providers in AI agents, smarter forms, updated editors and license, and more

Միավորեք սենյակները խմբերի մեջ, որոնց պիտակները կցուցադրվեն որոնման դաշտի ներքևում։ Բացի այդ, այժմ հնարավոր է միաժամանակ ջնջել մի քանի սենյակ։

Որտեղ գտնել՝ Ակտիվացրեք կարգավորումը հետևյալ ճանապարհով Պրոֆիլ → Ֆայլերի կառավարում → Խմբավորել ըստ սենյակների։

ONLYOFFICE DocSpace 3.7 released: file generation & new providers in AI agents, smarter forms, updated editors and license, and more

Արագ ավելացրեք, ջնջեք և փոխեք սենյակի պիտակները։

ONLYOFFICE DocSpace 3.7 released: file generation & new providers in AI agents, smarter forms, updated editors and license, and more

Անվտանգություն

Որպես ադմինիստրատոր՝ կարող եք արգելել արտաքին հղումների ստեղծումը՝ կանխելու համար զգայուն բովանդակության չարտոնված հասանելիությունը։

Որտեղ գտնել՝ Կարգավորումներ → Անվտանգություն → DocSpace-ի հասանելիություն։

ONLYOFFICE DocSpace 3.7 released: file generation & new providers in AI agents, smarter forms, updated editors and license, and more

Սահմանեք, թե քանի օգտատեր կարող է միանալ DocSpace-ին հրավերի հղման միջոցով, ինչպես նաև սահմանափակեք հղման գործողության ժամկետը, որպեսզի ավելի արդյունավետ վերահսկեք հասանելիությունը։

Որտեղ գտնել՝ Կոնտակտներ → Հրավիրել հղմամբ → Հղման կարգավորումներ։

ONLYOFFICE DocSpace 3.7 released: file generation & new providers in AI agents, smarter forms, updated editors and license, and more

Նոր բաժին՝ Վճարումներ

Ձեր հարմարության համար Վճարումներ և Ծառայություններ էջերն այժմ միավորված են «Վճարումներ» բաժնում։ Այն մեկտեղում է ձեր սակագնային պլանը, Դրամապանակը, վճարման եղանակը և այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են լրացուցիչ սկավառակի տարածքը և պահուստային կրկնօրինակումը։

ONLYOFFICE DocSpace 3.7 released: file generation & new providers in AI agents, smarter forms, updated editors and license, and more

Ընդհանուր բարելավումներ DocSpace-ում

3.7 տարբերակը նաև բերում է մի շարք փոքր, բայց օգտակար փոփոխություններ՝

  • ֆիլտրը ցույց է տալիս առանձին որոնում ըստ սեփականատիրոջ;
  • սեփականատիրոջ փոփոխության մանրամասները երևում են պատմության տեղեկատվական վահանակում;
  • կարող եք ընտրել, թե DocSpace-ի որ բաժինն է բացվում (Իմ Փաստաթղթերը բաժինը հասանելի չէ հյուրերին);
  • հնարավոր է բացել համատեքստային մենյուն կարճ ստեղների միջոցով;
  • վերափոխվել է փաստաթղթերի ձևանմուշների գրադարանը;
  • հնարավոր է կանգնեցնել ընթացքի մեջ գտնվող պահուստային պատճենի գործընթացը;
  • արգելափակված օգտատերերը թաքցվում են ընտրացանկից;
  • DocSpace մուտք Nextcloud-ի միջոցով;
  • վերնագիրը մնում է ֆիքսված, երբ սմարթֆոնով վերև եք սքրոլ անում։

Լիցենզիայի թարմացումներ

Մենք թարմացրել ենք մեր լիցենզային պայմաններն ավելի հստակության և համապատասխանության համար։ Ծրագրային կոդը լիցենզավորված է GNU Affero General Public License v3.0 (AGPLv3) պայմաններով՝ լրացուցիչ դրույթներով, որոնք պետք է ներառվեն բոլոր պատճեններում և տարածումներում։

Այս պայմանները շեշտադրում են պատշաճ հեղինակագրումը, հեղինակային իրավունքի նշումները և փոփոխված տարբերակների հստակ պիտակավորումը։ Թեև լիցենզիան թույլ է տալիս փոփոխություններ կատարել, այն չի տրամադրում իրավունք օգտագործելու ONLYOFFICE ապրանքանիշերը, որոնք կարգավորվում են առանձին Trademark Policy-ով։

Եթե ցանկանում եք ծանոթանալ ONLYOFFICE DocSpace Cloud-ի օգտագործման պայմաններին, սեղմեք այստեղ։

Ձեռք բերեք ONLYOFFICE DocSpace 3.7

Վերջին թարմացումն արդեն հասանելի է ամպային տարբերակում։ Մուտք գործեք ձեր DocSpace՝ բոլոր նոր ֆունկցիաներն ինքնուրույն փորձարկելու համար, կամ ստեղծեք անվճար հաշիվ, եթե նոր եք ONLYOFFICE DocSpace-ում։

ՍՏԵՂԾԵԼ ԱՆՎՃԱՐ ՀԱՇԻՎ

Նոր տարբերակն ինքնահոսթինգի համար  շուտով հասանելի կլինի։ Հետևեք նորություններին։

Կերտեք ONLYOFFICE-ի ապագան ձեր գաղափարներով

Կիսվեք ձեր մտքերով, առաջարկներով և գաղափարներով այն մասին, թե ինչպես կարող ենք բարելավել մեր լուծումները և ձեր փորձառությունն էլ ավելի լավը դարձնել։ Ձեր կարծիքը կարևոր է, այնպես որ մի հապաղեք այցելել մեր համայնքային ֆորում և թողնել ձեր առաջարկները հենց այսօր։

ԹՈՂՆԵԼ ԿԱՐԾԻՔ

Ստեղծել ձեր անվճար ONLYOFFICE հաշիվը

Դիտում, խմբագրում և համագործակցում փաստաթղթերում, աղյուսակաթերթերում, սլայդներում, ձևաթղթերում և PDF ֆայլերում: