ONLYOFFICE-ի ընդլայնում հատուկ պլագինների միջոցով՝ ստեղծեք այն գործիքը, որին մշտապես դիմում եք։
Եթե բավական երկար ժամանակ եք աշխատում փաստաթղթերի հետ, սկսում եք նկատել օրինաչափություններ, որոնք սկզբում հեշտ է անտեսել։ Սովորաբար ձեզ դանդաղեցնողն ոչ թե բարդ առաջադրանքներն են, այլ փոքր, կրկնվող գործողությունները՝ օրինակ նմանատիպ բաժինների վերաշարադրումը, նույն ձևաչափման խնդիրների շտկումը կամ ծանոթ աղբյուրներից տվյալների ստացումը։ Այս ամենն առանձնապես բարդ չէ, սակայն աստիճանաբար խլում է ձեր ժամանակն ու կենտրոնացումը։
Մարդկանց մեծ մասը դա ընդունում է որպես աշխատանքի գործընթացի սովորական մաս։ ONLYOFFICE-ի միջոցով պարտադիր չէ, որ այդպես մնա։

Առաջին պլագինը սովորաբար ստեղծվում է անհարմարությունից
Մշակողները հազվադեպ են սկսում աշխատանքը խմբագիրն ընդլայնելու նպատակով։ Ավելի հաճախ գործընթացը սկսվում է մի կոնկրետ անհարմարությունից, որը շարունակաբար կրկնվում է։ Դա կարող է լինել նախապես սահմանված կառուցվածքի տեղադրումը, տեքստի մաքրումը կամ մեկ այլ համակարգից փաստաթղթի մեջ մի քանի դաշտերի ներմուծումը։
Երբ ավտոմատացնում եք այդ մեկ առաջադրանքը, նախնական կամ ոչ ամբողջությամբ մշակված տարբերակով, աշխատանքային փորձը նկատելիորեն փոխվում է։ Խմբագիրը սկսում է ավելի քիչ կաշկանդող և ավելի հարմար զգացվել ձեր իրական աշխատանքի ձևին, և ձեր վերաբերմունքն աստիճանաբար փոխվում է՝ գործիքը պարզապես օգտագործելուց դեպի այն ձևավորելը։
Ի՞նչ է իրականում ներառում պլագինի ստեղծումը
Տարածված կարծիք կա, որ պլագիններ ստեղծելու համար անհրաժեշտ է բարդ կարգավորում կամ լրիվ նոր բան սովորել, բայց գործնականում կառուցվածքը բավականին հասանելի է։ ONLYOFFICE պլագինը, ըստ էության, փոքր վեբ հավելված է, որը բաղկացած է կարգավորման ֆայլից, որը սահմանում է ինտեգրման եղանակը, պարզ HTML միջերեսից և JavaScript-ից, որը կառավարում է տրամաբանությունն ու խմբագրի հետ հաղորդակցությունը։ Եթե ցանկանում եք տեսնել, թե գործնականում ինչպես է կառուցված այս համակարգը, պաշտոնական սկսելու ուղեցույցը քայլ առ քայլ ներկայացնում է ամբողջ գործընթացը։
Նույնիսկ առանց տեխնիկական մանրամասների մեջ խորանալու, գաղափարը բավականին պարզ է։ Պլագինը վերցնում է ինչ-որ բան փաստաթղթից, կատարում օգտակար գործողություն և արդյունքը վերադարձնում անմիջապես այն վայրում, որտեղ այն անհրաժեշտ է։ Դա կարող է նշանակել տեքստի փոխակերպում, կառուցվածքային բովանդակության տեղադրում կամ արտաքին տվյալների ներմուծում։
Եթե նախկինում աշխատել եք վեբ հիմնական տեխնոլոգիաների հետ, միջավայրը բավական ծանոթ կթվա, որպեսզի սկսեք փորձարկել առանց բարդ ուսուցման փուլ անցնելու։

Որտեղ ամեն ինչ սկսում է ընդլայնվել
Փոքր ինչ-որ բան ստեղծելուց հետո ավելի հեշտ է հասկանալ, թե որքան հաճախ են փաստաթղթերը հանդիսանում ավելի մեծ աշխատանքային գործընթացի մաս, այլ ոչ թե առանձին, մեկուսացված առաջադրանքներ։ Տվյալները հոսում են դեպի դրանք, դրանց ներսում որոշումներ են կայացվում, իսկ արդյունքները տարածվում են դրանցից։ Պլագինները հնարավորություն են տալիս կապել այս բաղադրիչները, նվազեցնելով ձեռքով կատարվող աշխատանքը։
CRM համակարգից կամ տվյալների բազայից տեղեկատվությունը պատճենելու փոխարեն, կարող եք այն անմիջապես ներմուծել փաստաթուղթ։ Հաշվետվությունները քայլ առ քայլ հավաքելու փոխարեն կարող եք ստեղծել կառուցվածքային նախնական տարբերակ և այն կատարելագործել։ Նույնիսկ կրկնվող ստուգումները կարելի է ավտոմատացնել, որպեսզի անհամապատասխանությունները հայտնաբերվեն ավելի վաղ, այլ ոչ թե արդեն ավարտից հետո։
ԱԲ բնականորեն տեղավորվում է այս գործընթացում, հատկապես երբ խոսքը վերաբերում է տեքստի մշակմանը։ Պլագինը կարող է վերցնել ընտրված բովանդակությունը, ուղարկել այն արտաքին ծառայության և վերադարձնել ավելի օգտակար արդյունք՝ լինի դա ավելի կարճ տարբերակ, ավելի հստակ կառուցվածք կամ այլ ոճ։ Օրինակ՝ պարզ պլագինը կարող է թույլ տալ ձեզ ընդգծել մի պարբերություն, սեղմել մեկ կոճակ և անմիջապես դրա տակ ստանալ հակիրճ ու կոկիկ ամփոփում։ Սա այն փոքր բարելավումներից է, որը շատ արագ դառնում է առօրյա աշխատանքի անբաժանելի մասը։ ԱԲ գործիքները նաև հեշտացնում են նման գաղափարների փորձարկումը, քանի որ դրանք կարող են օգնել ստեղծել սկզբնական կառուցվածքը, առաջարկել իրականացման տարբերակներ կամ աջակցել սխալների հայտնաբերման և շտկման ընթացքում։

Ավելին՝ ամբողջ պլագինը կարելի է ստեղծել ամբողջությամբ ԱԲ միջոցով՝ առանց ձեռքով ծրագրավորման անհրաժեշտության։ Մանրամասն ուղեցույցի համար կարող եք ծանոթանալ այս հոդվածին։
Սկսեք ճիշտ գաղափարից
Գայթակղիչ է սկսել մեծ ու հավակնոտ նախագծից, բայց գործնականում փոքր գաղափարները հաճախ ավելի արագ են արժեք տալիս։ Ամենաարդյունավետ պլագինները սովորաբար առաջանում են այնպիսի գործողություններից, որոնք փոքր-ինչ անհարմար են, բայց հաճախ են կրկնվում, օրինակ՝ բովանդակության վերաձևաչափում, նմանատիպ բաժինների վերաշարադրում կամ կառուցվածքային տվյալների ձեռքով ներմուծում։
Եթե կարող եք առաջադրանքը հստակ նկարագրել մեկ նախադասությամբ, դա սովորաբար լավ մեկնարկային կետ է։ Կենտրոնացված և պարզ լուծում ստեղծելը ոչ միայն արագացնում է մշակումը, այլ նաև օգնում է ավելի արագ տեսնել դրա գործնական օգուտները։
Ոգեշնչման համար ուսումնասիրեք մեր պլագինների կոդի օրինակները։

Անխափան ինտեգրում՝ պլագիններ, որոնք համապատասխանում են ձեր աշխատանքային ընթացքին
Պլագինի օգտագործվող կամ չօգտագործվող լինելու հիմնական տարբերությունը սովորաբար բարդությունը չէ։ Ավելի հաճախ դա կախված է նրանից, թե որքան բնական է այն տեղավորվում աշխատանքային գործընթացում։ Այն գործիքները, որոնք նվազեցնում են դժվարություններն առանց լրացուցիչ քայլեր ավելացնելու, սովորաբար դառնում են ամենօրյա աշխատանքի մաս, հատկապես երբ դրանք գործում են աննկատ՝ ֆոնային ռեժիմում կամ պարզ գործողությունների միջոցով։
Քանի որ պլագինները գործում են անմիջապես խմբագրի ներսում, դրանց ազդեցությունը զգացվում է անմիջապես։ Անհրաժեշտ չէ փոխել աշխատանքային միջավայրը կամ օգտվել արտաքին գործիքներից, ինչի շնորհիվ նույնիսկ փոքր բարելավումները զգալի ազդեցություն են ունենում։ Մյուս կողմից, ցանկացած գործիք, որը ծանր է թվում կամ խանգարում է աշխատանքի բնական ընթացքին, հեշտությամբ կարող է անտեսվել անկախ նրանից, թե որքան հզոր է այն։
Ներկառուցված Պլագին Մենեջերի շնորհիվ նոր պլագիններ գտնելը, տեղադրելը և կառավարելը պահանջում է ընդամենը մի քանի սեղմում։ Սկսելու համար ձեզ անհրաժեշտ չեն բարդ կարգավորումներ կամ տեխնիկական հմտություններ։ Այս հարմար լուծումը թույլ է տալիս հեշտությամբ ավելացնել նոր և օգտակար հնարավորություններ ձեր առօրյա աշխատանքում առանց փաստաթղթից դուրս գալու։
Ծանոթացեք պատրաստի օգտագործման համար հասանելի պլագիններրին։

Ինչու սա դեռ արժե ուսումնասիրել
Ավելի հագեցած էկոհամակարգերի համեմատ, ONLYOFFICE պլագինների ոլորտում դեռևս առկա են գործնական գաղափարների հնարավորություններ։ Չկան բազմաթիվ իրար կրկնող լուծումներ յուրաքանչյուր նեղ ուղղության համար, ինչը նշանակում է, որ հատուկ աշխատանքային գործընթացների համար նախատեսված գործիքները՝ օրինակ իրավական փաստաթղթերի, հաշվետվությունների կամ ներքին գործառնական գործընթացների համար, դեռ կարող են առանձնանալ։
Պետք չէ ստեղծել լայնածավալ կամ բարդ լուծում։ Իրական խնդիրը հուսալի կերպով լուծելը հաճախ բավարար է, որպեսզի պլագինը դառնա օգտակար։
Վերջաբան
ONLYOFFICE-ում անհատական պլագինների հետ աշխատանքը պարզապես նոր հնարավորություններ ավելացնելու մասին չէ, այլ այն տարբերությունը նվազեցնելու, թե ինչպես պետք է իրականացվի աշխատանքը և ինչպես է այն իրականում կատարվում։ Երբ դուք ավտոմատացնում եք նույնիսկ այդ գործընթացի փոքր մասը, ավելի հեշտ է դառնում հասկանալ, թե էլ որտեղ կարելի է կիրառել նույն մոտեցումը։
Եթե արդեն ունեք որևէ գործընթաց, որը թվում է կրկնվող կամ փոքր-ինչ անհարմար, հավանաբար հենց դա է լավ մեկնարկային կետը։
Ստեղծել ձեր անվճար ONLYOFFICE հաշիվը
Դիտում, խմբագրում և համագործակցում փաստաթղթերում, աղյուսակաթերթերում, սլայդներում, ձևաթղթերում և PDF ֆայլերում:


