ONLYOFFICE Կենեկտոր 3.1.0-ը SharePoint-ի համար թողարկվել է՝ հնարավորություն տալով խմբագրել PDF ֆայլերը, դիտել Visio դիագրամները և աշխատել նոր ֆայլային ձևաչափերի հետ
Արդեն երկար ժամանակ էր, ինչ SharePoint-ի համար ONLYOFFICE կոնեկտորը չէր թարմացվել, և այժմ սպասումն ավարտված է։ Նոր թողարկված 3.1.0 տարբերակը զգալիորեն ընդլայնում է ինտեգրման հնարավորությունները՝ թույլ տալով SharePoint օգտատերերին խմբագրել PDF ֆայլերը, բացել Visio դիագրամները դիտման համար և աշխատել նոր ֆայլային ձևաչափերի հետ։ Շարունակեք ընթերցել՝ բոլոր մանրամասներին ծանոթանալու համար։

Խմբագրեք PDF ֆայլերը հեշտությամբ
3.1.0 տարբերակի հետ ONLYOFFICE PDF Խմբագիրը վերջապես հասանելի է դարձել SharePoint օգտատերերին։ Սա նշանակում է, որ նրանք այժմ կարող են օգտվել դրա բոլոր հնարավորություններից և գործիքներից, այդ թվում՝
- Տարբեր օբյեկտների (աղյուսակներ, ձևեր, պատկերներ, SmartArt, գրաֆիկներ, հիպերհղումներ և այլն) ավելացում և փոփոխում
- PDF-ի նշագրում և մեկնաբանությունների ավելացում
- PDF-ից DOCX փոխակերպում
- ԱԲ-ով աշխատող OCR ճանաչում
- PDF ձևաթղթերի ստեղծում և լրացում
- PDF ձևաթղթերի ստորագրում
- Իրական ժամանակում համագործակցություն
- PDF-ի զգայուն տվյալների թաքցնում
- ԱԲ ինտեգրում և այլն

Լրացուցիչ տեղեկությունների համար, թե ինչպես օգտագործել ONLYOFFICE PDF Խմբագիրը, խնդրում ենք դիմել մեր Օգնության Կենտրոնի այս ուղեցույցին։
Բացեք Visio դիագրամները դիտման համար
SharePoint-ի համար թարմացված կոնեկտորը նաև ներկայացնում է ONLYOFFICE Դիագրամի Դիտիչը։ Այս գործիքի միջոցով կարող եք բացել և դիտել Visio դիագրամները տարբեր ձևաչափերով, ինչպիսիք են՝ VSDM, VSDX, VSSM, VSSX, VSTM և VSTX։

Աշխատեք տարբեր ֆայլային ձևաչափերի հետ
ONLYOFFICE-ի և SharePoint-ի ինտեգրման մեկ այլ կարևոր բարելավում է աջակցվող ձևաչափերի ընդլայնված ցանկը։ Սկսած 3.1.0 տարբերակից՝ հետևյալ ձևաչափերը հասանելի են անմիջական խմբագրման համար՝
- Փաստաթղթերի խմբագիր՝ DOCM, DOCX, DOTM, DOTX
- Աղյուսակների խմբագիր՝ XLSB, XLSM, XLSX, XLTM, XLTX
- Ներկայացումների խմբագիր՝ POTM, POTX, PPSM, PPSX, PPTM, PPTX
- PDF խմբագիր՝ PDF
Սա մեծ առաջընթաց է նախորդ տարբերակի համեմատ, որը թույլ էր տալիս խմբագրել միայն DOCX, XLSX, PPTX և PPSX ձևաչափերը։
Բացի այդ, թարմացված կոնտեկտորը հնարավորություն է տալիս բացել բազմաթիվ նոր ձևաչափեր դիտման համար։ Օրինակ՝
- Apple iWork ձևաչափեր՝ Pages, Keynote, Numbers
- Hancom Office փաստաթղթեր՝ HWP, HWPX
- MD փաստաթղթեր
- ODG ներկայացումներ և այլ ձևաչափեր

Ավելին իմանալու համար աջակցվող բոլոր ձևաչափերի մասին՝ խնդրում ենք այցելել GitHub-ի պաշտոնական էջը։
Ձեռք բերեք թարմացված կոնեկտորը SharePoint-ի համար
Բարձրացրեք ձեր արտադրողականությունը ONLYOFFICE-ի ինտեգրման հավելվածի նորագույն տարբերակով SharePoint-ի համար՝ ներբեռնելով այն GitHub-ից։
ՀՏՀ՝ ONLYOFFICE և SharePoint ինտեգրացիա
Արդյո՞ք ONLYOFFICE կոնեկտորը SharePoint-ի համար անվճար է։
Այո՛։ Կոնեկտորն անվճար է և հասանելի է GitHub-ում։
Ի՞նչ է անհրաժեշտ այս ինտեգրումն օգտագործելու համար։
Այս ինտեգրման համար անհրաժեշտ է ունենալ ONLYOFFICE Docs-ի օրինակ, որը միացված է ձեր SharePoint հարթակին պաշտոնական կոնեկտորի միջոցով։ Դուք կարող եք տեղակայել ONLYOFFICE Docs-ը ձեր լոկալ սերվերում կամ գրանցվել ամպային տարբերակում։
Կարո՞ղ եմ օգտագործել ԱԲ օգնականը SharePoint հարթակում։
Այո՛, կարող եք։ ԱԲ ֆունկցիաները հասանելի են ԱԲ ներդիրում ONLYOFFICE խմբագիրներում ԱԲ պլագինը տեղադրելու և կարգավորելուց հետո՝ օգտագործելով ձեր ԱԲ մատակարարի API բանալին։ Պլագինը համատեղելի է հանրաճանաչ ԱԲ ծառայությունների հետ, օրինակ՝ OpenAI, Mistral AI, Anthropic, Google Gemini, DeepSeek, Ollama, xAI, Groq, LM Studio և այլք։
Կարող եք գտնել մանրամասն ուղեցույցներ տարբեր ԱԲ մատակարարների (նաև հատուկ տարբերակների) միացման վերաբերյալ մեր Օգնության Կենտրոնում։
Կա՞ այլընտրանքային տարբերակ ONLYOFFICE Docs-ը SharePoint-ին միացնելու համար։
Այո՛։ Այս ինտեգրումը նաև աջակցում է WOPI արձանագրությունը, որը կարելի է օգտագործել ONLYOFFICE Docs-ը SharePoint-ին միացնելու համար։ Սակայն այս մեթոդն որոշ հնարավորությունների սահմանափակումներ ունի՝ WOPI ճարտարապետության պատճառով։ Մանրամասները կարող եք գտնել մեր Օգնության Կենտրոնի ուղեցույցում։
Արդյո՞ք ONLYOFFICE Docs-ը կարող է լինել Microsoft Office Online Server-ի այլընտրանք SharePoint-ի համար։
Հաշվի առնելով, որ Microsoft-ը հայտարարել է Office Online Server-ի աջակցման ավարտը 2026 թվականի դեկտեմբերի 31-ին, ONLYOFFICE Docs-ը հանդիսանում է գործնական և ճկուն այլընտրանք այն կազմակերպությունների համար, որոնք փնտրում են բրաուզերում աշխատող փաստաթղթերի խմբագրում SharePoint հարթակում՝ իրենց լոկալ ենթակառուցվածքի շրջանակում։ Իմացեք, թե ինչու ONLYOFFICE-ը լավագույն այլընտրանքն է Microsoft Office Online Server-ին այս բլոգային գրառումում։
Ինչպե՞ս կարող եմ առաջարկել նոր ֆունկցիա ONLYOFFICE և SharePoint ինտեգրման համար։
Դուք կարող եք կիսվել ձեր գաղափարներով և առաջարկություններով մեր հետադարձ կապի հարթակում կամ այցելել մեր ֆորում՝ համայնքին մասնակցելու համար։
Օգտակար Հղումներ
ONLYOFFICE-ը SharePoint-ի համար
ONLYOFFICE Docs-ը SharePoint-ի համար: Enterprise / Community / Cloud
Օգնության Կենտրոն / API փաստաթղթեր / GitHub
Ստեղծել ձեր անվճար ONLYOFFICE հաշիվը
Դիտում, խմբագրում և համագործակցում փաստաթղթերում, աղյուսակաթերթերում, սլայդներում, ձևաթղթերում և PDF ֆայլերում:


