Նորություն ONLYOFFICE ԱԲ պլագինում՝ փոխազդեք ձեր փաստաթղթերի հետ զրույցի միջոցով և օգտագործեք ձայնային մուտքագրումը

31 մարտի 2026Sona-ի կողմից

ONLYOFFICE ԱԲ պլագինի վերջին թարմացումը ներկայացնում է փաստաթղթերի, աղյուսակների և ներկայացումների հետ աշխատելու ավելի բնական եղանակ՝ ինտեգրված ԱԲ չատ, որը թույլ է տալիս անմիջապես շփվել ձեր բովանդակության և ձայնային մուտքագրման միջոցով՝ ԱԲ հուշումների համար: Այս լրացումները նվազեցնում են ընտրացանկերում որոնելու անհրաժեշտությունը, հեշտացնում են ամենօրյա խմբագրումը և ավելի արագ են դարձնում ԱԲ-ի հետ փոխազդեցությունը, հատկապես բազմախնդրության ժամանակ:

New in ONLYOFFICE AI plugin: interact with your documents via chat and use voice commands

Կատարեք փաստաթղթային գործողություններ չաթբոտի միջոցով

ONLYOFFICE-ում ԱԲ չատն այժմ ավելին է, քան պարզապես կողային վահանակում պատասխաններ գեներացնելը՝ այն կարող է ձեր հարցման հիման վրա անմիջապես փոփոխություններ կիրառել փաստաթղթում։

Չատից արդյունքները պատճենելու փոխարեն պարզապես նկարագրում եք, թե ինչ է պետք անել, և խմբագիրն ինքն է թարմացնում բովանդակությունը։

Օրինակ՝ կարող եք խնդրել ԱԲ-ին՝

  • վերաշարադրել կամ բարելավել ընտրված տեքստը
  • ամփոփել երկար հատվածները
  • հարմարեցնել տոնն ու ոճը կոնկրետ լսարանի համար
  • ձևաչափել բովանդակությունը ցուցակների կամ վերնագրերի տեսքով
  • ընդգծել հիմնական տեղեկատվությունը
  • ստեղծել նոր բովանդակություն ըստ համատեքստի

ԱԲ-ն վերլուծում է ձեր հարցումը և կատարում գործողությունն անմիջապես փաստաթղթում, խնայելով ժամանակը կրկնվող առաջադրանքների վրա և նվազեցնելով ձեռքով խմբագրումը։

Խնդրում ենք նկատի ունենալ՝ Հասանելի գործողությունները կախված են ընտրված ԱԲ մատակարարից և մոդելից։

Ինչպես աշխատել փաստաթղթի հետ՝ չատի միջոցով

  1. Բացեք փաստաթուղթը ONLYOFFICE-ում։
  2. Անցեք ԱԲ ներդիր և բացեք չատի պատուհանը կամ վահանակը։
  3. Մուտքագրեք ձեր հարցումը բնական լեզվով՝ նկարագրելով, թե ինչ եք ցանկանում անել։
  4. ԱԲ-ը կմշակի հրահանգը և ավտոմատ կթարմացնի փաստաթուղթը։
  5. Վերանայեք արդյունքը և անհրաժեշտության դեպքում ճշգրտեք այն՝ հաջորդական հարցումների միջոցով։

Այս ֆունկցիան օգտակար է այն թիմերի համար, որոնք պարբերաբար ստեղծում են ստանդարտացված փաստաթղթեր և ցանկանում են ավելի արագ մեկնարկային կետ։

Գործնական սցենարներ՝ ինչ կարելի է անել ԱԲ չատի միջոցով

Բովանդակության ստեղծում զրոյից

Սկսեք փաստաթուղթն ավելի արագ՝ խնդրելով ԱԲ-ին ստեղծել սկզբնական տարբերակը։

Օրինակ՝ «Ստեղծիր նախագծի առաջարկի կառուցվածք՝ նպատակների, ժամանակացույցի և բյուջեի բաժիններով»։

Չձևավորված տեղեկատվության կառուցում

Վերածեք չմշակված տեքստը հստակ և ընթեռնելի ձևաչափի։

Օրինակ՝ «Վերափոխիր այս տեքստը համարակալված ցանկի՝ հստակ վերնագրերով»։

Ձևաչափման կիրառում՝ առանց մենյուներում որոնելու

Թույլ տվեք ԱԲ-ին արագ կատարել ձևավորման փոփոխությունները։

Օրինակ՝ «Միատեսակ ձևաչափիր բոլոր վերնագրերը և կարևոր տերմինները ընդգծելով թավատառ»։

Ձևաթղթերի ստեղծում

Ստեղծեք դաշտեր կամ ամբողջությամբ լրացվող ձևաթղթեր՝ նկարագրելով դրանց կառուցվածքը ձեր հարցման մեջ։

Օրինակ՝ «Ստեղծիր ավտոմեքենայի գնման պայմանագրի ձևաթուղթ՝ դաշտերով, ներառելով հայտնի գերմանական ավտոմեքենաների ապրանքանիշեր»։

New in ONLYOFFICE AI plugin: interact with your documents via chat and use voice commands

Ձայնային մուտք

Թարմացմամբ ավելացվել է նաև ձայնային մուտքի աջակցություն ԱԲ պլագինի հետ աշխատելու համար (ներկայում հասանելի է միայն վեբ տարբերակում)։

Այժմ կարող եք ձեր հարցումը մուտքագրելու փոխարեն պարզապես արտաբերել այն։

Սա հեշտացնում է՝

  • Մուտքագրել հարցումներ փաստաթղթերը վերանայելիս
  • Տալ խմբագրման կամ ձևաչափման հրահանգներ ԱԲ-ին
  • Աշխատել առանց ձեռքի օգտագործման՝ թաչսքրին կամ շարժական սարքերում
  • Արագացնել կրկնվող ԱԲ գործողությունները

Ինչպես օգտագործել ձայնային մուտքը

  1. Բացեք ԱԲ ներդիրը խմբագրիչում։
  2. Սեղմեք միկրոֆոն նշանը չատի ինտերֆեյսում։
  3. Հստակ ասեք ձեր հրահանգը։
  4. Պլագինը խոսքը վերածում է տեքստի և մշակում հարցումը որպես սովորական ԱԲ հրահանգ։

Ձայնային մուտքն աշխատում է բովանդակության ստեղծման, վերագրելու, ձևաչափման, ամփոփման, ձևաթղթեր ստեղծելու և այլ գործընթացների համար։

New in ONLYOFFICE AI plugin: interact with your documents via chat and use voice commands

Խնդրում ենք նկատի ունենալ՝ ԱԲ պլագինում ձայնային մուտք օգտագործելու համար անհրաժեշտ է թույլատրել ծրագրին միկրոֆոնի հասանելիությունը։ Վեբ բրաուզերում թույլատրել միկրոֆոնի մուտքը թույլտվությունների դիալոգում։ Եթե նախկինում մուտքն արգելված էր, կարող եք կրկին ակտիվացնել այն բրաուզերի կայքի կարգավորումներում։

Հետագա բարելավումներ

  • Թարմացված դիզայն՝ նոր տեսք, իսկ չատի մենյուն տեղափոխվել է աջ կողմ։
  • Օգտատերերի համար հարմար գործիքների անուններ՝ հստակ անվանումներ թարգմանություններով, որոնք բարելավում են օգտատիրոջ փորձը։
  • Բարելավված սխալի հաղորդագրություններ՝ այժմ սխալներն ավելի հասկանալի են, գաղտնագրված կոդը փոխարինելով օգտատիրոջ համար հարմար բացատրություններով։

Փորձեք թարմացված ԱԲ պլագինը

Թարմացրեք ONLYOFFICE ԱԲ պլագինը ձեր խմբագրերում ձևերի ստեղծումը և ձայնային մուտքագրումը սկսելու համար։

ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ԱՆՎՃԱՐ ՀԱՎԵԼՎԱԾԸ       ՓՈՐՁԵԼ ՕՆԼԱՅՆ

Խնդրում ենք նկատի ունենալ՝ ONLYOFFICE-ը պատասխանատվություն չի կրում երրորդ կողմի ԱԲ մոդելների կողմից ստեղծված բովանդակության ճշգրտության համար։ Պաշտոնական փաստաթուղթները հաստատելուց առաջ միշտ վերանայեք ԱԲ արդյունքները։

Հաճախակի Հարցեր՝ ONLYOFFICE ԱԲ Պլագին

Խնդրում ենք նկատի ունենալ։ ONLYOFFICE-ը պատասխանատվություն չի կրում երրորդ կողմի ԱԲ մոդելների կողմից ստեղծված բովանդակության ճշգրտության համար։ Պաշտոնական փաստաթուղթները հաստատելուց առաջ միշտ վերանայեք ԱԲ արդյունքները։

Հաճախակի տրվող հարցեր՝ ONLYOFFICE ԱԲ Պլագին

Արդյո՞ք ԱԲ պլագինը անվճար է օգտագործման համար։

Այո, պլագինը ինքնին անվճար է։ Սակայն որոշ ԱԲ մոդելներ կարող են պահանջել վճարովի բաժանորդագրություն՝ կախված ընտրված մատակարարից։

Որ ONLYOFFICE լուծումներն են աջակցում թարմացված ԱԲ պլագինին։

Պլագինը հասանելի է ONLYOFFICE DocSpace-ում, ONLYOFFICE Docs-ում և ONLYOFFICE Desktop Editors-ում՝ Windows, Linux և macOS համակարգերում։

Որ ԱԲ մատակարարներին կարելի է միացնել պլագինը։

Կարող եք օգտագործել թե լոկալ, թե առցանց ԱԲ մատակարարների ծառայություններ։ Աջակցվող մատակարարներն են՝ OpenAI, OpenRouter, Anthropic, DeepSeek, GroqAI, Mistral AI, Together AI և Ollama։ Կարող եք ընտրել ինչպես մատակարարին, այնպես էլ մոդելը։

Ինչպես է աշխատում ձայնային մուտքագրումը։

Ձայնային մուտքագրումը թույլ է տալիս ԱԲ պլագինին տալ հրահանգներ խոսքով։ Այս հնարավորությունն օգտագործելու համար անհրաժեշտ է թույլ տալ միկրոֆոնի հասանելիությունը ձեր բրաուզերում։ Միկրոֆոնի թույլտվության բացակայության դեպքում ձայնային մուտքը չի աշխատի։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ ձայնային մուտքը ներկայումս հասանելի չէ ԱԲ պլագինի համար համակարգչային խմբագրերում։

Ինչպե՞ս կարելի է հաղորդել խնդիրների մասին կամ առաջարկություններ անել։
 
Մենք ողջունում ենք արձագանքները։ Այցելեք մեր հետադարձ կապի հարթակ՝ սխալները հաղորդելու, նոր ֆունկցիաներ առաջարկելու կամ ԱԲ պլագինը բարելավելու գաղափարներ ներկայացնելու համար։

Ստեղծել ձեր անվճար ONLYOFFICE հաշիվը

Դիտում, խմբագրում և համագործակցում փաստաթղթերում, աղյուսակաթերթերում, սլայդներում, ձևաթղթերում և PDF ֆայլերում: