Նորույթ ONLYOFFICE ԱԲ պլագինում՝ ստեղծեք ձեր սեփական օգնականները
ONLYOFFICE ԱԲ պլագինը դարձել է էլ ավելի ճկուն։ Վերջին թարմացման միջոցով այժմ կարող եք ստեղծել ձեր սեփական ԱԲ օգնականի ֆունկցիաները՝ անհատական հրահանգներով, և ավելացնել դրանք փաստաթղթերի խմբագրի գործիքագոտուն՝ ակնթարթային հասանելիության համար։
Մշտապես նույն հրահանգները մուտքագրելու փոխարեն կարող եք ստեղծել անհատականացված ԱԲ գործիքներ՝ հարմարեցված ձեր աշխատանքային հոսքին՝ անկախ նրանից փաստաթղթերի խմբագրում եք կատարում, տեքստ եք վերլուծում, թե բովանդակություն եք ձևաչափում։

Անհատականացված օգնականների մասին
Նոր օգնականի ֆունկցիան թույլ է տալիս ստեղծել անհատական ԱԲ-ով աշխատող գործողություններ ONLYOFFICE Document Խմբագրի ներսում։ Յուրաքանչյուր օգնականի ֆունկցիա կարող է լիովին անհատականացվել։
Դուք կարող եք սահմանել անհատական անուն՝ հստակ ցույց տալու համար, թե ինչ է անում ֆունկցիան, գրել ձեր սեփական հրահանգը՝ ճշգրտորեն որոշելու, թե ինչպես պետք է ԱԲ-ով մշակել տեքստը, ինչպես նաև ընտրել արդյունքի ցուցադրման եղանակը, վերահսկելու համար, թե ինչպես է արդյունքն երևում փաստաթղթում։
Դուք կարող եք ընտրել հետևյալ ցուցադրման տարբերակներից մեկը՝
- Հուշում։ ԱԲ-ի արդյունքը ցուցադրվում է որպես առաջարկ՝ առանց սկզբնական տեքստը փոխելու։
- Փոխարինել։ Ընտրված տեքստը փոխարինվում է ԱԲ-ի կողմից ստեղծված արդյունքով։
- Հուշում և փոխարինում։ Դուք տեսնում եք հուշում փոփոխության մասին, և սկզբնական տեքստը խմբագրվում է։
Սա հեշտացնում է օգնականների ստեղծումը տեքստի վերլուծման, խմբագրման կամ ձևաչափման հետ կապված առաջադրանքների համար։ Արդյունքում ձեր ԱԲ ներդիրը վերածվում է անհատականացված գործիքակազմի, որը լիովին հարմարեցված է ձեր աշխատանքային հոսքին։
Ինչպես ավելացնել օգնական
Մինչ ձեր սեփական օգնականը ստեղծելը համոզվեք, որ ԱԲ պլագինը տեղադրված է, և ԱԲ մոդելներն արդեն միացված են։ Հավելվածը տեղադրելու և կարգավորելու վերաբերյալ մանրամասն հրահանգները կարող եք գտնել մեր Օգնության Կենտրոնում։
Համոզվեք նաև, որ Չատբոտին կցված է մոդել։ Անհատական օգնականները գործողությունների համար կօգտագործեն հենց այս մոդելը։
Երբ ամեն ինչ կարգավորված է, հետևեք ստորև ներկայացված քայլերին։
Քայլ 1։ Բացեք ցանկացած տեքստային փաստաթուղթ ONLYOFFICE-ում։
Քայլ 2։ Վերևի գործիքագոտում անցեք ԱԲ ներդիրին և սեղմեք Ստեղծել ԱԲ օգնական։

Քայլ 3։ Բացված պատուհանում մուտքագրեք օգնականի անունը։
Մուտքագրեք ձեր անհատական հրահանգը՝ սա այն ցուցումն է, որին ԱԲ-ը կհետևի օգնականը օգտագործելիս։
Այնուհետև ընտրեք, թե ինչպես պետք է ցուցադրվի արդյունքը՝ Հուշում, Փոխարինել կամ Հուշում և փոխարինում

Քայլ 4։ Սեղմեք Ստեղծել։ Ձեր նոր օգնականը կհայտնվի վերևի գործիքագոտում և պատրաստ կլինի օգտագործման ցանկացած ժամանակ՝ ընդամենը մեկ սեղմումով։

Ինչպես օգտագործել ձեր անհատական օգնականները
Երբ ստեղծեք ձեր օգնականի ֆունկցիաները, դրանց օգտագործումը շատ պարզ է՝
- Ընտրեք այն տեքստը, որը ցանկանում եք, որ ԱԲ-ը մշակի։
- Վերևի գործիքագոտում բացեք ԱԲ ներդիրը։
- Ցանկից սեղմեք ձեզ անհրաժեշտ օգնականը։
Օգնականը կկատարի ձեր կողմից կարգավորված հրահանգը և արդյունքը կցուցադրի կանաչ գույնով ընդգծված՝ ընտրված ռեժիմին համապատասխան։
- Հուշում

- Փոխարինել

- Հուշում և փոխարինում

Դուք կարող եք բացել հուշումը և ավտոմատ կերպով ընդունել կամ մերժել առաջարկները։
Հուշումներն ու փոփոխություններն անջատելու համար պարզապես սեղմեք օգնականի կոճակին։
Օգնականի ֆունկցիաների գաղափարներ, որոնք կարող եք ստեղծել
Անհատական օգնականները իդեալական են կրկնվող գրելու և խմբագրման առաջադրանքների համար։ Օրինակ կարող եք ստեղծել օգնականներ, որոնք՝
- Փոխարինում են բարդ տերմինները պարզ բացատրություններով։
- Հարմարեցնում են հաշվետվությունը կամ էլեկտրոնային նամակը տարբեր լսարանների համար։
- Կարճ և հստակ են դարձնում նախադասությունները, ուղղում սխալները և բարելավում ձևակերպումները։
- Երկար տեքստից առանձնացնում են հիմնական կետերը՝ ընդգծելով ամսաթվերը, վիճակագրությունը կամ գլխավոր փաստարկները։
- Երկար բովանդակությունից ստեղծում են կարճ սոցիալական մեդիայի հատվածներ՝ գեներացնելով գրառումներ նշված նիշերի սահմանափակմամբ։
- Վերաշարադրում են հրահանգները սկսնակների համար կամ ստեղծում ամփոփագրեր փորձագետների համար։
- Ստուգում են ամսաթվերը, թվերը կամ հղումները։
- Ստեղծում են ուշադրություն գրավող վերնագրեր հոդվածների, բլոգային գրառումների կամ ներկայացումների համար։
Փորձեք թարմացված ԱԲ պլագինը
Փորձեք թարմացված ԱԲ պլագինը և ստեղծեք նոր օգնականներ հենց հիմա ONLYOFFICE Desktop Խմբագրում, կամ ստեղծեք անվճար DocSpace հաշիվ՝
ՁԵՌՔ ԲԵՐԵՔ ԱՆՎՃԱՐ ՀԱՎԵԼՎԱԾԸ ՓՈՐՁԵԼ ՕՆԼԱՅՆ
*Խնդրում ենք նկատի ունենալ, որ ONLYOFFICE թիմը պատասխանատվություն չի կրում երրորդ կողմի ԱԲ մոդելների և օգնականների կողմից տրամադրված տեղեկատվության և բովանդակության ճշգրտության կամ հուսալիության համար։
ՀՏՀ։ Սստեղծեք ձեր սեփական օգնականները
Արդյո՞ք ԱԲ պլագինն անվճար է օգտագործման համար։
Այո, ONLYOFFICE ԱԲ պլագինն ինքնին ամբողջովին անվճար է։ Սակայն ԱԲ մոդելները կարող են լինել վճարովի՝ կախված ձեր ընտրած մատակարարից և նրա գնային քաղաքականությունից։
Որո՞նք են ONLYOFFICE լուծումները, որտեղ հասանելի է ԱԲ պլագինը։
ԱԲ պլագինը հասանելի է Document Խմբագրում՝ ONLYOFFICE DocSpace, ONLYOFFICE Docs, և ONLYOFFICE Desktop Խմբագրերում Windows, Linux, և macOS համակարգերի համար։
Որո՞նք են ԱԲ մատակարարները, որոնց կարող եմ օգտագործել պլագինի հետ։
Դուք կարող եք միացնել տարբեր ԱԲ մատակարարներ և ընտրել, թե որ մոդելն օգտագործել։ Պլագինն աջակցում է ինչպես լոկալ, այնպես էլ օնլայն ԱԲ ծառայություններին՝ OpenAI, OpenRouter, Anthropic, DeepSeek, Groq, Mistral AI, Together AI, և Ollama։
Դուք եք որոշում, թե որ մատակարարին և մոդելին միանալ և օգտագործել ձեր օգնականների համար։
Կարո՞ղ եմ ստեղծել մի քանի օգնականներ։
Այո։ Դուք կարող եք ստեղծել այնքան անհատական օգնականներ, որքան անհրաժեշտ է, և յուրաքանչյուրը կունենա իր անունը, հրահանգը և արդյունքի ցուցադրման ռեժիմը։
Ինչպե՞ս տեղեկացնել խնդիրներ մասին կամ առաջարկել բարելավումներ։
Մենք ողջունում ենք ձեր կարծիքներն ու առաջարկները։ Մուտք գործեք մեր հետադարձ կապի հարթակ խնդիրների մասին տեղեկացնելու, նոր ֆունկցիաներ առաջարկելու կամ գաղափարները կիսելու համար, թե ինչպես կարող ենք բարելավել ԱԲ հավելվածը։
Ստեղծել ձեր անվճար ONLYOFFICE հաշիվը
Դիտում, խմբագրում և համագործակցում փաստաթղթերում, աղյուսակաթերթերում, սլայդներում, ձևաթղթերում և PDF ֆայլերում:

