Ինչպես օգտագործել ԱԲ ONLYOFFICE-ի աղյուսակներում՝ արագ ուղեցույց

5 օգոստոսի 2025Sona-ի կողմից

ONLYOFFICE Docs 9.0-ի թողարկումը կարևոր փուլ է ներկայացնում՝ ներկայացնելով հզոր ԱԲ ֆունկցիաներ աղյուսակներում՝ զուգակցված նոր գործիքների և բարելավումների հետ։ Այս ուղեցույցում դուք կսովորեք, թե ինչպես օգտվել ONLYOFFICE աղյուսակների խմբագրում ներկայացված նոր ԱԲ հնարավորություններից և ինչ այլ բան կարող է անել ԱԲ ձեր աղյուսակների համար։

How to use AI in ONLYOFFICE spreadsheets: a quick guide

ԱԲ ONLYOFFICE Docs 9.0՝ ինչ նորություններ կան

ONLYOFFICE Docs 9.0-ի գլխավոր ԱԲ նորամուծությունն Աղյուսակների Խմբագրում ԱԲ ֆունկցիայի ավելացումն է, որը թույլ է տալիս կիրառել ճիշտ բանաձևեր և իրականացնել բարդ տվյալների վերլուծություն։ Այժմ այլևս հարկավոր չէ ձեռքով ընտրել համապատասխան բանաձևը՝ Արհեստական Բանականությունը կարող է հաշված վայրկյաններում առաջարկել ճիշտ տարբերակը՝ հիմնվելով ձեր նկարագրության վրա։

ONLYOFFICE Docs 9.0-ում ԱԲ-ի հետ կապված այլ բարելավումներ՝

  • մակրոհրամանների ստեղծում՝ հուշումների հիման վրա,
  • VBA մակրոհրամանների փոխակերպում մի քանի սեղմումով,
  • OCR (տեսողական տեքստի ճանաչում) PDF-ների համար,
  • ԱԲ պլագինի կենտրոնացված կարգավորում՝ ինքնահոսթինգ Docs տարբերակի բոլոր օգտատերերի համար։

Ավելի մանրամասն իմանալու համար ընթերցեք մեր բլոգը կամ դիտեք մեր վեբինարը YouTube-ում՝

Այժմ, երբ արդեն գիտեք՝ ինչ հնարավորություններ է տրամադրում արհեստական բանականությունը ծրագրի նորագույն տարբերակում, եկեք տեսնենք՝ ինչպես է այն աշխատում և ինչ է անհրաժեշտ սկսելու համար։

Ինչպես կարգավորել ԱԲ պլագինը ONLYOFFICE-ում

ONLYOFFICE-ում ԱԲ ինտեգրումն իրականացվում է հատուկ պլագինի միջոցով, որը թույլ է տալիս միացնել տարբեր ԱԲ օգնականներ՝ ստեղծված հայտնի մատակարարների կողմից՝ ChatGPT, Google Gemini, Claude Sonnet, Mistral, Groq, DeepSeek, GPT4All, Ollama, Stability AI և այլն։

Եկեք տեսնենք՝ ինչպես տեղադրել և կարգավորել ԱԲ պլագինը ONLYOFFICE աղյուսակների խմբագրում՝ հետևելով ստորև ներկայացված քայլերին։

Քայլ 1. Տեղադրել ԱԲ պլագինը

Պլագինն անվճար հասանելի է ONLYOFFICE պլագինների բաժնում և կարող է տեղադրվել խմբագիրներում՝ օգտագործելով Պլագինների կառավարման գործիքը (Plugin Manager), որը կգտնեք Պլագիններ ներդիրում։ Բացեք Պլագինների կառավարիչը, և դուք անմիջապես կտեսնեք ԱԲ պլագինը։ Սեղմեք Տեղադրել կոճակը և փակեք կառավարիչը։

How to use AI in ONLYOFFICE spreadsheets: a quick guide

Քայլ 2. Միացնել ԱԲ պլագինը

Տեղադրումից հետո անհրաժեշտ է ակտիվացնել ԱԲ պլագինը՝ միացնելով նրա սլայդերը Ֆոնային պլագիններ բաժնում, որը գտնվում է Պլագինների կառավարման գործիքի կողքին։ Եթե ամեն ինչ ճիշտ եք արել, վերևի գործիքագոտում կհայտնվի նոր ներդիր՝ ԱԲ։

How to use AI in ONLYOFFICE spreadsheets: a quick guide

Քայլ 3. Ավելացնել նախընտրելի ԱԲ օգնականը

Այժմ բացեք ԱԲ ներդիրը և սեղմեք Կարգավորումներ կոճակը։ Կտեսնեք ԱԲ-ի կարգավորումների մենյուն, որը նախատեսված է տարբեր առաջադրանքների համար ԱԲ մոդելներ ավելացնելու և ընտրելու համար։

How to use AI in ONLYOFFICE spreadsheets: a quick guide

Քանի որ առայժմ չունեք ԱԲ օգնականներ, որոնցից կարելի է ընտրել, անհրաժեշտ է ավելացնել մեկը։ Սեղմեք Խմբագրել ԱԲ մոդելները՝ համապատասխան մենյուն բացելու համար։ Այստեղ կարող եք ցանկացած պահի ավելացնել կամ հեռացնել ձեր մոդելները։

How to use AI in ONLYOFFICE spreadsheets: a quick guide

Սեղմեք + կոճակը և Անուն դաշտում բացվող ցանկից ընտրեք մատակարարին։ Մեր դեպքում դա OpenAI է, սակայն դուք կարող եք ընտրել ցանկացած այլ տարբերակ, որը ցանկանում եք։

How to use AI in ONLYOFFICE spreadsheets: a quick guide

Երբ ընտրում եք մատակարար, URL պարամետրը սահմանվում է ավտոմատ կերպով։ Ձեզանից պահանջվող միակ գործողությունը մնում է մուտքագրել վավեր API բանալին համապատասխան դաշտում։ Դուք կարող եք ստանալ այդ բանալին ընտրած մատակարարի պաշտոնական կայքից։

Խնդրում ենք նկատի ունենալ՝ որոշ մատակարարներ կարող են գանձել վճարներ իրենց API բանալիները երրորդ կողմի հավելվածներում օգտագործելու համար։ Ուստի, մինչ ONLYOFFICE-ում նրանց ԱԲ մոդելներն օգտագործելը, կարևոր է նախապես ծանոթանալ նրանց արժեքներին, օգտագործման քաղաքականությանը և պայմաններին։

How to use AI in ONLYOFFICE spreadsheets: a quick guide

API բանալին մուտքագրելուց հետո անհրաժեշտ է ընտրել մոդել՝ Մոդել բացվող ցանկից։ Եթե ցանկը դատարկ է, սեղմեք Թարմացնել մոդելի ցանկը՝ մոդելների ցանկը թարմացնելու համար։ Ընտրեք ձեզ նախընտրելի տարբերակը, սակայն մի մոռացեք, որ տարբեր մոդելներ ունեն իրենց ուժեղ և թույլ կողմերը։ Որոշ մոդելներ հիանալի են տեքստի ստեղծման համար, իսկ մյուսները՝ պատկերի գեներացման կամ PDF փաստաթղթում տեքստի ճանաչման գործում։ Մոդելների գործառույթների վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն կարող եք գտնել մատակարարի պաշտոնական կայքում։

Ցանկության դեպքում կարող եք փոխել ավելացված մոդելի անունը՝ Մոդելի անուն դաշտում։ Միևնույն ժամանակ, խորհուրդ չի տրվում փոփոխել մոդելի հնարավորությունների կարգավորումները՝ ակտիվացնելով կամ ապաակտիվացնելով կոճակները Օգտագործել այս մոդելը բաժնում։ Ավարտելու համար սեղմեք OK։

How to use AI in ONLYOFFICE spreadsheets: a quick guide

Step 4. Նշել ԱԲ առաջադրանքներ

Դուք կրկին գտնվում եք ԱԲ մոդելների ցանկի մենյուում, և ձեր մոդելն արդեն հասանելի է այնտեղ։ Սեղմեք Ետ՝ ԱԲ կարգավորումների պատուհանին վերադառնալու համար։ Այս պատուհանում կարող եք ընտրել, թե որ առաջադրանքներն են վստահվելու ձեր մոդելին։ Եթե ունեք մի քանի մոդել, կարող եք յուրաքանչյուրին առանձնահատուկ առաջադրանքներ նշանակել։ Օրինակ՝ մեկ մոդելը կարող է օգտագործվել տեքստի վերլուծության, իսկ մյուսը՝ OCR առաջադրանքների համար։

How to use AI in ONLYOFFICE spreadsheets: a quick guide

Երբ ավարտեք ԱԲ-ի կարգավորման գործընթացը, սեղմեք OK։ Շնորհավորում ենք՝ ԱԲ պլագինը հաջողությամբ կարգավորվել է և պատրաստ է աշխատանքի։ Դուք կարող եք մուտք գործել հնարավորություններին ԱԲ ներդիրից կամ մկնիկի աջ սեղմումով՝ կոնտեքստային մենյուի միջոցով։

Եկեք ուսումնասիրենք ԱԲ-ի գործառույթները ONLYOFFICE-ի աղյուսակների խմբագրում։

Թող ԱԲ-ն հաշվարկները կատարի ձեր փոխարեն

ԱԲ-ի բարելավումների շնորհիվ, որոնք հասանելի են տարբերակ 9.0-ում, բարդ տվյալների մշակումը դարձել է շատ ավելի պարզ։ Նոր ավելացված ԱԲ բանաձևը թույլ է տալիս իրականացնել անհրաժեշտ հաշվարկներ՝ պարզապես տեքստային պարզ նկարագրության հիման վրա։

Այս ֆունկցիան զգալիորեն խնայում է ժամանակը և ջանքերը, քանի որ այլևս անհրաժեշտ չէ բանաձևերը ձեռքով մուտքագրել — ԱԲ օգնականը դա կանի ձեր փոխարեն։

ԱԲ բանաձևի շարահյուսությունն այսպիսին է՝

=AI(“”)

How to use AI in ONLYOFFICE spreadsheets: a quick guide

Ձեր տեքստի նկարագրությունը պետք է լինի չակերտների մեջ: ONLYOFFICE աղյուսակներում ԱԲ բանաձևն օգտագործելու իրական օրինակների համար դիտեք այս տեսանյութը՝

Ստեղծել նոր ONLYOFFICE մակրոններ

Տարբերակ 9.0-ում ներկայացված նոր հնարավորություններից մեկն է՝ մակրոսների ստեղծումը ձեր ռուտին առաջադրանքների ավտոմատացման համար։ Նոր մակրոս ստեղծելու համար անցեք Դիտել ներդիր և սեղմեք Մակրոններ։ Բացված պատուհանում գտեք ԱԲ պատկերակը, սեղմեք այն և ընտրեք Ստեղծել նկարագրությունից տարբերակը։ Գրեք հուշում՝ նկարագրելով նոր մակրոսի ֆունկցիոնալությունը, ապա սեղմեք Ստեղծել։ ԱԲ օգնականը կգեներացնի ձեր մակրոսի ծածկագիրն ավտոմատ կերպով։

How to use AI in ONLYOFFICE spreadsheets: a quick guide

Վերլուծել VBA մակրոնները հեշտությամբ

ONLYOFFICE-ի վերջին՝ 9.0 տարբերակում այժմ հնարավոր է արագ վերափոխել VBA մակրոսները։ Պարզապես անցեք Դիտել ներդիր և բացեք Մակրոններ մենյուն։ Այնտեղ սեղմեք ԱԲ կոճակը։ Մուտքագրեք ձեր VBA մակրոսի կոդը և սեղմեք Ստեղծել։ ԱԲ օգնականը կվերամշակի ծածկագրի և կվերափոխի այն, որպեսզի դուք կարողանաք օգտագործել այդ մակրոնը ONLYOFFICE խմբագրում։

How to use AI in ONLYOFFICE spreadsheets: a quick guide

Շփվել ԱԲ օգնականի հետ

Բացի 9.0 տարբերակի նոր հնարավորություններից, հասանելի են նաև մի շարք օգտակար ԱԲ գործիքներ, որոնցից մեկն է ուղիղ շփումը ԱԲ չատբոթի հետ։ Դուք կարող եք հաղորդակցվել ԱԲ-ի հետ՝ հարցեր տալու կամ անհրաժեշտ տեղեկատվությունը գտնելու համար։ Բացի այդ, կարող եք պարզապես զրուցել խելացի օգնականի հետ՝ մի փոքր հանգստանալու նպատակով։

Չատի պատուհանը բացելու համար սեղմեք Չաթ-բոտ պատկերակը ԱԲ ներդիրում, կամ օգտվեք այս հնարավորությունից կոնտեքստային մենյուի միջոցով։

How to use AI in ONLYOFFICE spreadsheets: a quick guide

Ամփոփել տեքստերը

ONLYOFFICE-ի աղյուսակներում հասանելի է ֆունկցիան, որը թույլ է տալիս ամփոփել մեծածավալ տեքստերը՝ ներկայացնելով դրանց համառոտ բովանդակությունը։ Պարզապես ընտրեք անհրաժեշտ տեքստը և ակտիվացրեք Ամփոփում ֆունկցիան ԱԲ ներդիրում։ Արդյունքը կցուցադրվի առանձին պատուհանում։

Այս հնարավորությունն օգտակար է, երբ ձեր աղյուսակում կա մեծ քանակությամբ տեքստային տեղեկատվություն։

How to use AI in ONLYOFFICE spreadsheets: a quick guide

Թարգմանել Անգլերեն և հակառակը

ONLYOFFICE աղյուսակներում հասանելի մեկ այլ ԱԲ գործիք է թարգմանության հնարավորությունը։ Օգտվելով դրանից՝ կարող եք արագ թարգմանել բառեր կամ արտահայտություններ անգլերեն կամ ձեր ԱԲ օգնականի աջակցվող ցանկացած այլ լեզվով։ Պարզապես ընտրեք անհրաժեշտ բառը կամ արտահայտությունը և օգտագործեք Թարգմանել տարբերակը ԱԲ ներդիրում։ ԱԲ թարգմանված տեքստը կտեղադրի ձեր աղյուսակում։

Թարգման ֆունկցիան ունի կարգավորումներ, որոնց միջոցով կարող եք ընտրել ցանկալի լեզուն։ Այն հասանելի է նաև կոնտեքստային մենյուի միջոցով։

How to use AI in ONLYOFFICE spreadsheets: a quick guide

Փոխել պատկերների տեքստային նկարագրությունը

Վերջին և կարևոր հնարավորություններից մեկը՝ ԱԲ պլագինը կարող է ստեղծել պատկերներ տեքստային նկարագրությունների հիման վրա։ Այս ֆունկցիան գործում է միայն այն ԱԲ մոդելների հետ, որոնք աջակցում են պատկերի գեներացմանը։ Օրինակ՝ կարող եք օգտագործել Stability ԱԲ մոդելները։

Եթե ձեզ անհրաժեշտ է յուրօրինակ պատկեր ձեր հաշվետվության համար կամ ցանկանում եք տվյալները պատկերներով դրսևորել, ընտրեք տեքստային նկարագրությունը, որը ցանկանում եք տեսնել, ապա սեղմեք Նկար Տեքստը վերածել պատկերի։ Ստացված պատկերը կհայտնվի ձեր աղյուսակում։

How to use AI in ONLYOFFICE spreadsheets: a quick guide

Օգտագործեք ONLYOFFICE և իր ԱԲ ֆունկցիաները ձեր աղյուսակներում

Օգտվեք ԱԲ-ից՝ բարդ հաշվարկներ կատարելու և բովանդակություն* ստեղծելու համար՝ օգտագործելով ԱԲ պլագինը ձեր աղյուսակներում՝ առցանց՝ գրանցվելով անվճար ONLYOFFICE DocSpace հաշվում, կամ օֆլայն՝ ներբեռնելով անվճար համակարգչային հավելվածը Windows, Linux կամ macOS օպերացիոն համակարգերով աշխատող ձեր համակարգչի կամ նոթբուքի համար՝

ՍԿՍԵԼ ԱՌՑԱՆՑ          ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՀԱՎԵԼՎԱԾԸ

*Խնդրում ենք նկատի ունենալ, որ ONLYOFFICE թիմը պատասխանատվություն չի կրում երրորդ կողմի ԱԲ մոդելների և օգնականների կողմից տրամադրված տեղեկությունների և բովանդակության ճշտության կամ հուսալիության համար։

Ստեղծել ձեր անվճար ONLYOFFICE հաշիվը

Դիտում, խմբագրում և համագործակցում փաստաթղթերում, աղյուսակաթերթերում, սլայդներում, ձևաթղթերում և PDF ֆայլերում: