ONLYOFFICE Documents 9.0-ն արդեն հասանելի է Android-ի համար` ի՞նչ նոր հնարավորություններ են ավելացվել
Մենք թարմացրել ենք ONLYOFFICE Documents հավելվածը Android սարքերի համար՝ մինչև տարբերակ 9.0։ Այս թողարկումն ընդգրկում է փաստաթղթերի լուսանկարներից և էկրանի նկարներից տեքստի ճանաչման հնարավորություն, DocSpace-ի հետ ավելի լավ համատեղելիություն, նոր ֆայլային ձևաչափերի աջակցություն, ինչպես նաև ինտերֆեյսի և արտադրողականության բարելավումներ։ Ավելին՝ ընթերցեք մեր հոդվածում։
OCR՝ տեքստի ճանաչում սկանավորված PDF փաստաթղթերում
Ունե՞ք ֆիզիկական փաստաթուղթ, բայց անհրաժեշտ է թվային տարբերակը։ Պարզապես լուսանկարեք այն, և ONLYOFFICE հավելվածն ավտոմատ կերպով կճանաչի տեքստը։ Դրանից հետո կարող եք խմբագրել, ձևաչափել և ավելացնել ցանկացած բովանդակություն՝ ներառյալ գրաֆիկա՝ թվայնացված փաստաթղթի մեջ։
Բացի այդ, կարող եք նաև էկրանի լուսանկարները վերածել խմբագրվող տեքստ-սևագրի։
Ինչպես է աշխատում՝ սեղմեք «Պլյուս» այնուհետև՝
(Երեք կետ). Ընտրեք «Սկանավորել փաստաթուղթ», և ապա՝ PDF ֆայլ՝ պատկերասրահից կամ տեսախցիկից։
Ֆայլերի տարբերակների պատմությունը ONLYOFFICE DocSpace-ում
Այս թարմացումն ակտիվացնում է մի շարք նոր հնարավորություններ, որոնք հասանելի են ONLYOFFICE DocSpace 3.1-ի վերջին թողարկմամբ՝ կարևոր ստանդարտ գործիքների հետ միասին։ Դրանց թվում է նաև տարբերակների պատմության գործառույթը, որի միջոցով կարող եք վերականգնել ձեր սենյակներում պահպանված փաստաթղթերի խմբագրման ընթացքը։
Ինչպես է աշխատում՝ բացեք ֆայլի համատեքստային մենյուն՝ սեղմելով աջ կողմում գտնվող երեք կետի վրա ապա ընտրեք «Ցուցադրել տարբերակների պատմությունը»։
Ձևանմուշների լրացում ըստ դերերի ONLYOFFICE DocSpace-ում
Սկսած այս տարբերակից՝ Android-ի համար նախատեսված խմբագրերում աջակցվում է ձևանմուշների լրացում ըստ դերերի՝ Վիրտուալ Տվյալների սենյակներում(ՎՏՍ)։
Ինչպես է աշխատում՝ Լրացրեք ձեզ հանձնված դաշտերը և սեղմեք «Ուղարկել»
Անհատական ֆիլտրեր աշխատանքային թերթերի համար ONLYOFFICE DocSpace-ում
Դիտեք ONLYOFFICE DocSpace սենյակներից համօգտագործված աղյուսակները՝ կիրառված անհատական ֆիլտրերով։ Այս ֆունկցիան պարզեցնում է տվյալների վերլուծությունը՝ երբ աշխատում եք բարդ աղյուսակների վրա համագործակցային ձևով։
Ինչպես է աշխատում․ Սեղմեք «Կիսվել», ապա՝ մուտքի իրավունքի նշան՝ և ընտրեք «Հատուկ ֆիլտր»։
Սենյակների ձևանմուշների հետ աշխատանք ONLYOFFICE DocSpace-ում
Գործող սենյակները կարող եք դարձնել կրկնակի օգտագործվող ձևանմուշներ, և արագ ստեղծել նոր սենյակներ՝ արդեն պատրաստ նախնական կարգավորումներով՝ խնայելով ժամանակ։ Ձեր բոլոր ձևանմուշներն այժմ հարմարավետ կերպով դասավորված են «Սենյակներ» բաժնի հատուկ ներդիրում։
Ինչպես է աշխատում՝ բացեք «Սենյակներ», սեղմեք երեք կետի վրա՝ համատեքստային մենյու մուտք գործելու համար, և ընտր՛ք «Պահպանել որպես ձևանմուշ»։ Ստացված ձևանմուշը կպահպանվի «Ձևանմուշներ» բաժնում։
Markdown և ODG ֆայլերի դիտում
Սկսած այս տարբերակից՝ կարող եք բացել Markdown (.md) և OpenDocument Graphics (.odg) ֆայլերը Android սարքի վրա։
Գաղտնաբառով պաշտպանված PDF փաստաթղթերի հետ աշխատանք
Այս կարևոր բագի ուղղումը թույլ է տալիս բացել գաղտնաբառով պաշտպանված PDF ֆայլերը՝ մուտքագրելով գաղտնաբառը ձեր Android սարքում։ Համոզվեք, որ ձեր սարքը աշխատում է Android 15 կամ ավելի նոր տարբերակով։
Ինտերֆեյսի և արտադրողականության բարելավումներ
ONLYOFFICE Documents 9.0 Android տարբերակում ավելացվել են նոր հնարավորություններ ներդիրային ինտերֆեյսի համար, իսկ նկարելու գործիքը տեղափոխվել է գործիքաշերտի մեջ՝ ավելի արագ հասանելիությամբ։
Բացի այդ, հավելվածի նշանը այժմ հարմարվում է Android սարքում կիրառված գունային թեմային (աշխատում է Android 13 և նոր տարբերակներում)։
Նախատեսված է նաև էկրանը միացված պահելու հնարավորություն, ինչը հարմար է հատկապես մեծ PDF փաստաթղթեր կամ էլէկտրոնային գրքեր կարդալիս։
Ներբեռնե՛ք ONLYOFFICE Documents 9.0 հավելվածը ձեր Android սմարթֆոնի կամ պլանշետի համար՝ անվճար։
Դուք կարող եք նաև ներբեռնել պաշտոնական հավելվածը՝ Samsung Galaxy Store, Huawei AppGallery, Xiaomi GetApps.
Օգտակար հղումներ
ONLYOFFICE Documents 9.0 iPhone և iPad սարքերի համար։ Ի՞նչ նորություններ կան
Ինչ է ONLYOFFICE Documents Android սարքերի համար։ Լրացուցիչ տեղեկություններ
Բոլոր ONLYOFFICE շարժական հավելվածները։ Այցելել կայք
ONLYOFFICE Docs 9։ Նորույթներ
Ստեղծել ձեր անվճար ONLYOFFICE հաշիվը
Դիտում, խմբագրում և համագործակցում փաստաթղթերում, աղյուսակաթերթերում, սլայդներում, ձևաթղթերում և PDF ֆայլերում: