15 տարի ONLYOFFICE-ի հետ` եկեք միասին նշենք այս հոբելյանը

29 հուլիսի 2025Sona-ի կողմից

ONLYOFFICE-ը դառնում է 15 տարեկան։ Խորին շնորհակալություն մեր բոլոր օգտատերերին, թիմի անդամներին, գործընկերներին և ներդրողներին — այս կարևոր նվաճումը նույնքան ձերն է, որքան մերը։

15 years of ONLYOFFICE: let’s celebrate together

Շնորհակալություն մեր համայքին

Նշելով այս կարևոր հոբելյանը՝ մենք անկեղծ երախտագիտություն ենք հայտնում մեր օգտատերերին, ներդրողներին և գործընկերներին։ Ձեր արձագանքը, աջակցությունը և վստահությունը վճռորոշ դեր են ունեցել ONLYOFFICE-ին այս օրվան հասցնելու գործում։

Դիտեք մեր համայնքի շնորհավորանքները`

Նայելով առաջ — մենք շարունակում ենք հավատարիմ մնալ համագործակցության կատարելագործմանը, նորարարությունների խթանմանը և մեր գլոբալ համայնքի աջակցմանը։ Եկեք միասին քայլենք դեպի հաջորդ 15 տարին՝ լի զարգացմամբ ու հաջողությամբ։

Տոնի առթիվ ուզում ենք կիսվել 15 պատմությամբ, որոնք դարձրել են անցած տարին յուրահատուկ՝ և շարունակում են մեզ մոտիվացնել առաջ շարժվելու։ Մի մոռացեք ծանոթանալ հատուկ հոբելյանական առաջարկներին հոդվածի վերջում։

1. Նոր տեսք՝ նոր փուլի համար

Մեր խմբագիրներն այժմ ունեն ամբողջովին նոր տեսք՝ ամբողջական վերաոճավորման շնորհիվ։  ONLYOFFICE Docs 9.0 տարբերակը ներկայացրեց թարմացված, ժամանակակից ինտերֆեյս բոլոր խմբագիրների համար։

Սակայն խոսքը միայն արտաքինի տեսքի մասին չէ։ Նոր ինտերֆեյսը ապահովում է հստակություն, արագություն և կենտրոնացում՝ դարձնելով աշխատանքն ավելի հարմարավետ և ինտուիտիվ, քան երբևէ։

15 years of ONLYOFFICE: let’s celebrate together

2. Հետևելով ԱԲ թրենդներին

Համահունչ լինելով վերջին թրենդներին՝ մենք ավելացրինք ԱԲ գործիքներ ONLYOFFICE-ում և շարունակաբար բարելավում ենք դրանք՝ ձեր աշխատանքն ավելի հեշտ դարձնելու համար։ ԱԲ օգնականները փաստաթղթերում, աղյուսակներում և ներկայացումներում օգնում են կազմել տեքստեր, բովանդակություն ամփոփել, թարգմանել, խմբագրել, մակրոներ ստեղծել և այլն։

Բայց ամենակարևորը՝ դուք ունեք ընտրության ազատություն։ Դուք եք որոշում՝ որ մոդելն օգտագործել՝ OpenAI, Grok, Mistral, Ollama կամ նույնիսկ ձեր անձնական սերվերը՝ միշտ հաշվի առնելով ձեր գաղտնիության պաշտպանությունը։

15 years of ONLYOFFICE: let’s celebrate together

3. Խմբագրերի ընդլայնվող աշխարհը

ONLYOFFICE խմբագիրների ընտանիքը համալրվեց լիարժեք համագործակցային PDF ձևաչափերի խմբագրով, որը հնարավորություն է տալիս համատեղ իրական ժամանակում խմբագրել փաստաթղթերը։ Օգտատերերն այժմ կարող են միասին խմբագրել տեքստ, կառավարել օբյեկտներ, թողնել նշումներ և վերադասավորել էջերը։

Բացի այդ, մենք գործարկեցինք նաև Դիագրամների Դիտարկիչ, որը աջակցում է Visio և ODG ձևաչափերին՝ թույլ տալով օգտատերերին բացել և աշխատել բարդ տեխնիկական գծանկարների հետ հենց ONLYOFFICE-ում։

15 years of ONLYOFFICE: let’s celebrate together

Մենք ընդլայնել ենք ONLYOFFICE-ի աջակցվող ֆորմատների շարքը՝ ընդգրկելով Apple ֆորմատները (Pages, Numbers, Keynote), Visio ֆայլերը (VSDX), OpenDocument գրաֆիկան (ODG) և Markdown-ը՝ հեշտացնելով ցանկացած ֆորմատի բացումն ու խմբագրումը։

4. Գլոբալացման քայլ՝ նոր մասնաճյուղ Չինաստանում

Այս տարի մենք ընդլայնվել ենք՝ բացելով նոր ONLYOFFICE մասնաճյուղ Չինաստանում։ Այս կերպ մեր չինական օգտատերերն ու գործընկերները կկարողանան ավելի հարմար և անմիջական կապ ունենալ մեզ հետ։

15 years of ONLYOFFICE: let’s celebrate together

5. Պատվոգրեր և ճանաչում

Չափազանց կարևոր է ճանաչումը՝ ոչ միայն որպես մրցանակներ, որոնք պահվում են՝ որպես հուշանվեր, այլ նաև որպես մեր որակի և վստահելիության նկատմամբ հանձնառության ապացույց։ ONLYOFFICE-ը հպարտորեն արժանացել է Ոսկե մրցանակի IT-Awards 2024-ում՝ ամպային բովանդակության կառավարում կատեգորիայում։

15 years of ONLYOFFICE: let’s celebrate together

Այս տարի մենք արդեն հինգերորդ անգամ անընդմեջ առաջադրված ենք IT-Awards մրցանակաբաշխությանը։ Եկեք միասին հայտնվենք հաղթողների շարքում՝

Քվեարկել ONLYOFFICE-ի օգտին

Մրցանակներից բացի, մենք ընդլայնեցինք մեր հարթակի հնարավորությունները՝ ստանալով պաշտոնական սերտիֆիկատներ Չինաստանի Fangde OS՝ հուսալի, անվտանգ և ձեռնարկություններին ուղղված օպերացիոն համակարգի օգտագործման համար։

6. Իրական պատմություններ, որոնք մեզ ոգեշնչում են

Մեզ ամենից շատ ոգեշնչում են այն պատմությունները, թե ինչպես է ONLYOFFICE-ը ներթափանցում իրական աշխատանքային գործընթացներ։

  • Լիոնում ONLYOFFICE-ը դարձել է քաղաքի պաշտոնական թվային ենթակառուցվածքի մաս՝ կարևոր քայլ բաց ծածկագրով արտադրողականության գործիքները քաղաքացիական կյանքում ներմուծելու համար։
  • Գերմանական փրկարարները օգտագործում են ONLYOFFICE Docs՝ պատահարների զեկույցները իրական ժամանակում կառավարելու համար։
  • Ցյուրիխի համալսարանի հետազոտողները ինտեգրում են ONLYOFFICE-ը իրենց ուսուցման հարթակում։
  • ATTAC Deutschland նման ՀԿ-ներն օգտագործում են Docs՝ սահմաններ անցած համակարգային համատեղ աշխատանքի համար։
  • Յունիսի նման ստեղծագործող մարդիկ պատմեցին, թե ինչպես են մեր խմբագիրները դարձել իր առօրյա կյանքի մի մասը։
  • ACT Translations-ը վստահորեն օգտագործում է ONLYOFFICE-ը Nextcloud-ի հետ ինտեգրված՝ փաստաթղթային համագործակցությունը հարթ և անվտանգ պահելու, ինչպես նաև թարգմանություններն արդյունավետ կառավարելու համար թիմերի ու հաճախորդների միջև։
  • Kimmo Granqvist, անկախ խորհրդատու, պատմել է, թե ինչպես ONLYOFFICE-ը բարձրացրել է իր արտադրողականությունը՝ ապահովելով անխափան փաստաթղթերի խմբագրում և վստահելի ֆայլերի փոխանակում, պարզեցնելով և արագացնելով առօրյա աշխատանքները։
  • SMB-ն գնահատել է ONLYOFFICE-ը հեշտ տեղադրման և հարուստ ֆունկցիաների համար, որոնք օգնում են բարելավել թիմային աշխատանքը՝ առանց բյուջե ավելացնելու։
  • WFTA-ն օգտագործում է ONLYOFFICE DocSpace՝ արդյունավետ կազմակերպելու համագործակցությունը և բարձրացնելու արտադրողականությունը՝ հաշվի առնելով անդամների բազմազգության և տարբեր ժամային գոտիների բարդությունները։

15 years of ONLYOFFICE: let’s celebrate together

Ունե՞ք որևէ դեպք։ Մենք կցանկանայինք իմանալ, թե ինչպես է ONLYOFFICE-ը տեղավորվում ձեր աշխատանքի կամ ուսման մեջ։ Ձեր պատմությունը կարևոր է։ Կապվեք մեզ հետ marketing@onlyoffice.com հասցեով։

7. Գործընկերներով ոգեշնչված

Վերավաճառողներից և տեղական ինտեգրողներից մինչև ամպային մատակարարներ ու մշակման թիմեր՝ մեր գործընկերային ցանցը շարունակաբար ընդլայնվում է։

Բացահայտեք մեր նոր գործընկերների հաջողության պատմությունները՝

8. Սովորել ը զարգանալ՝ միասին

Մենք գործարկեցինք ONLYOFFICE Ակադեմիան՝ համապարփակ առցանց հարթակ, որը փոխում է ONLYOFFICE խմբագիրները սովորելու և յուրացնելու մոտեցումը։

Ի դեպ, մեր ակադեմիան կառուցված է ONLYOFFICE-ի և Moodle-ի ինտեգրման հիման վրա։ Ընթերցեք այս հոդվածը իմանալու, թե ինչու ընտրեցինք հենց այդ լուծումը։

15 years of ONLYOFFICE: let’s celebrate together

Մեր նպատակն է ապահովել բարձրորակ ուսուցում մեր հաճախորդների և գործընկերների համար՝ հնարավորություն տալով լիարժեք օգտագործել ONLYOFFICE Docs-ի խմբագրման և համատեղ աշխատանքի բոլոր հնարավորությունները՝ վստահությամբ աշխատելով տեքստային փաստաթղթերի, աղյուսակների, ներկայացումների, լրացվող ձևերի և PDF ֆայլերի վրա։

Միացեք ONLYOFFICE Academy-ին՝ կապ հաստատելով մեզ հետ `training@onlyoffice.com  էլ. հասցեով կամ այցելելով մեր պաշտոնական ուսումնական էջը։

9. Fresh perspectives from our interns

Մեր պրակտիկայի ծրագիրն այս տարի ընդունեց բազմաթիվ տաղանդավոր երիտասարդների։ Stories from Fiona, Suman, Dea, և այլ պրակտիկանտների պատմությունները մեզ բացեցին նոր տեսանկյուններ՝ ցույց տալով, որ ONLYOFFICE-ը նրանց համար ոչ միայն գործիք է, այլ նաև հարթակ՝ աճի, կապի և ստեղծարարության համար։

15 years of ONLYOFFICE: let’s celebrate together

Մեր որոշ պրակտիկանտներ իրենց ներդրումն են ունեցել նաև ONLYOFFICE macros-ների ստեղծման մեջ՝ ավելացնելով իրական ֆունկցիաներ և ստեղծարարություն խմբագիրների փաթեթում։ Նրանց շարքում են Firat, Owais, Aleksa, և Vukasin.

Մենք շարունակաբար աջակցում ենք նաև տարածաշրջանային ուսանողական նախաձեռնություններին, ինչպիսին է Չինաստանում անցկացվող OSPP ծրագիրը՝ օգնելով երիտասարդ ծրագրավորողներին իրենց առաջին քայլերն անել բաց ծածկագրով նախագծերում։

Մենք միշտ բաց ենք ուսանողների մասնակցության համար։ Եթե դուք փնտրում եք նոր հնարավորություններ, խորհուրդ ենք տալիս ծանոթանալ այս հոդվածին կամ գրել մեզ՝ marketing@onlyoffice.com բոլոր մանրամասները քննարկելու համար։

10. ONLYOFFICE-ը ամբողջ աշխարհին հասանելի

Մեր համայնքի ամենակարևոր մասնիկներից մեկը մեր հրաշալի թարգմանիչների թիմն է, որոնց շնորհիվ ONLYOFFICE-ը հասանելի է դառնում աշխարհի տարբեր կետերում։ Նրանց աշխատանքի շնորհիվ մեր խմբագիրները «խոսում են» արդեն 45 լեզվով — և մենք շարունակաբար ավելացնում ենք նոր լեզուներ։

Այս տարի ONLYOFFICE-ի ինտերֆեյսը համալրվեց ալբաներեն, ուրդու և եբրայերեն լեզուների աջակցությամբ։

15 years of ONLYOFFICE: let’s celebrate together

Միացեք մեր թարգմանչական թիմին և օգնեք դարձնել ONLYOFFICE-ը հասանելի էլ ավելի շատ մարդկանց։ Սկսելու համար գրեք մեզ՝ documentation@onlyoffice.com էլ․ հասցեին։

11. Աջակցություն աջից ձախ գրության լեզուների համար

Որպեսզի ONLYOFFICE-ն իսկապես համընդհանուր հասանելիություն ապահովի, մենք շարունակել ենք կատարելագործել աջից ձախ (RTL) գրության լեզուների աջակցությունը։ Հաշվի առնելով հասանելիության աճող պահանջարկը՝ այս տարի մենք զգալի առաջընթաց ենք գրանցել տեքստային փաստաթղթերի և ներկայացումների դասավորության և տողադասման բարելավման հարցում։ Բացի այդ, աղյուսակներում ներդրվել է աջից ձախ գրության ամբողջական աջակցություն։

15 years of ONLYOFFICE: let’s celebrate together

12. Ստեղծելով ապագան միասին

Մենք գործարկեցինք նոր հրապարակային արձագանքների հարթակ՝ հատուկ տարածք, որտեղ օգտատերերը կարող են առաջարկել նոր ֆունկցիաներ, քվեարկել բարելավումների օգտին և իրական ժամանակում հետևել մեր զարգացման ճանապարհային քարտեզին։

Մենք հավատում ենք, որ ավելի լավ գործիքներ ստեղծելը սկսվում է լսելուց, իսկ այս հարթակը մեզ օգնում է միշտ կապի մեջ մնալ ամենակարևորի՝ ձեր կարիքների հետ։ Ձեր կարծիքը կարևոր է։

ԹՈՂՆԵԼ ԿԱՐԾԻՔ

13. Խմբագիրների կարևոր փուլերը

ONLYOFFICE խմբագիրների զարգացումը մշտապես ուղեկցվել է նորարարություններով՝

  • ONLYOFFICE Docs 8.2 թողարկումը ներկայացրեց համատեղ PDF խմբագրում, թարմացված ինտերֆեյս, օպտիմիզացված կատարողական և աջից ձախ (RTL) աջակցություն աղյուսակներում
  • ONLYOFFICE Docs 8.3 տարբերակն ավելացրեց PDF կնիքներ (stamps), Միավորել ձևերը ֆունկցիան, ինչպես նաև աջակցություն Pages, Keynote, Numbers և HWP ֆորմատների համար
  • ONLYOFFICE Docs 9.0 տարբերակն օգտատերերին ներկայացրեց նորացված ու հարմար ինտերֆեյս, Դիագրամների Դիտարկիչ, .md ֆայլերի աջակցություն, ԱԲ-ով աշխատող աղյուսակներ և macros-ներ։

14. Համատեղ աշխատանքի հարթակի կարևոր փուլերը

Մեր համագործակցության հարթակը՝ ONLYOFFICE DocSpace, ստեղծվել է համագործակցությունն ավելի խելացի և հարթ դարձնելու համար՝

  • DocSpace 2.6-ը ներկայացրեց Լրացվող Ձևերի սենյակներ, LDAP աջակցություն, ինչպես նաև բարելավված սենյակների և ֆայլերի կառավարում։
  • DocSpace 3.0-ը գործարկեց Վիրտուալ Տվյալների Սենյակներ, թարմացված օգտատերի տեսակներ և OAuth 2.0 հավատարմագրում։
  • DocSpace 3.1-ը ավելացրեց դերին համապատասխան ձևերի լրացում ՎՏՍ-ում, սենյակների շաբլոններ և կատարելագործված հյուրընկալման կառավարում։
  • DocSpace 3.2-ում ուշադրությունը կենտրոնացած էր դրամապանակի և ծառայությունների մոդուլի վրա (Wallet & Services), հրավերների կարգավորումների և այլ բարելավումների

15. Հատուկ հոբելյանական առաջարկներ

Մեր 15-ամյակի կապակցությամբ առաջարկում ենք՝

  • Անվճար Պրեմիում աջակցություն բոլոր նոր սերվերային հաճախորդների համար
  • Երաշխավորված զեղչեր գործընկերների համար – բոլոր նրանց, ովքեր միանում են այս շաբաթ, տրամադրում ենք GOLD արտոնություններ
  • 15% զեղչ ONLYOFFICE DocSpace Cloud-ի մեկ ամսվա բաժանորդագրության համար։ Գնման ժամանակ օգտագործեք այս պրոմո կոդը՝ HBCLOUD15

Առաջարկները ուժի մեջ են մինչև հուլիսի 14-ը։

Բոլորին, ովքեր երբևէ ներբեռնել են մեր խմբագիրները, ուղարկել են սխալի զեկույց, մասնակցել վեբինարի, կառուցել ինտեգրում կամ պարզապես պատմել ընկերոջը ONLYOFFICE-ի մասին — շնորհակալություն։ Եկեք միասին սկսենք նոր փուլ։

Ստեղծել ձեր անվճար ONLYOFFICE հաշիվը

Դիտում, խմբագրում և համագործակցում փաստաթղթերում, աղյուսակաթերթերում, սլայդներում, ձևաթղթերում և PDF ֆայլերում: