Ի՞նչ նորություններ կան ONLYOFFICE ԱԲ պլագինում՝ OCR, տեքստից պատկեր, աղյուսակների ինտեգրում և այլն
Քանի որ ԱԲ շարունակում է վերափոխել թվային աշխատանքային տարածքները, մենք ևս մեկ քայլ առաջ ենք անում ONLYOFFICE ԱԲ պլագինում: Անկախ նրանից, թե դուք վաղուց եք օգտվում, թե նոր եք սկսում, այս թարմացումները ձեր փաստաթղթերի աշխատանքային հոսքերը կդարձնեն ավելի խելացի, ինտուիտիվ և հզոր:
Եկեք ուսումնասիրենք վերջին բարելավումները, որոնցից մի քանիսն արդեն հասանելի են ONLYOFFICE Docs 8.3.3 տարբերակում, իսկ մյուսները՝ շուտով՝ սպասվող 9.0 թողարկման հետ միասին։
Ի՞նչ է ներկայացված վերջին տարբերակում
Տեքստ պատկերից, պատկերից տեքստ և OCR խմբագրերում
ԱԲ աշխատող նոր պատկերի գործիքներն այժմ անմիջապես ինտեգրված են փաստաթղթերի, աղյուսակների և ներկայացումների խմբագրերում։
- Տեքստի վերածում պատկերի՝ նկարագրեք տեսարանը կամ կոնցեպտը և դիտեք, թե ինչպես է ԱԲ ստեղծում համապատասխան պատկեր՝ կատարյալ է հաշվետվությունները, սլայդները կամ տեսողական պատմությունները բարելավելու համար:
- Պատկերից տեքստ՝ վերբեռնեք կամ տեղադրեք պատկեր, և արհեստական բանականությունը դրանից կառանձնացնի գրավոր բովանդակություն՝ օգնելով ձեզ թվայնացնել տպագիր տեքստը կամ ներկառուցված տեքստով պատկերները։
- OCR (Օպտիկական նիշերի ճանաչում)՝ ավտոմատ կերպով փոխակերպեք պատկերի վրա հիմնված տեքստը ձեր փաստաթղթերում, աղյուսակներում և սլայդներում խմբագրելի, որոնելի բովանդակության:
Ինչպես սկսել օգտագործել թարմացված ԱԲ պլագինը
Նախևառաջ, ավելացրեք ցանկալի մոդելը պատկերի ստեղծման, տեսողության և OCR-ի համար: Դրանից հետո նշեք մոդելն ԱԲ կարգավորման պատուհանում: Եվ ազատություն տվեք ձեր երևակայությանը:
Այս երեք գործառույթները բացում են տեսողական բովանդակության հետ աշխատելու ավելի ճկուն եղանակներ՝ այլևս անհրաժեշտ չէ անցնել հավելվածների միջև կամ վերատպել սկանավորված բովանդակությունը։
Ինտերֆեյսի և ֆունկցիոնալության բարելավումներ
Ֆունկցիոնալ հնարավորությունների ավելացմանը զուգահեռ, կատարելագործվել է ԱԲ պլագինի ինտերֆեյսը՝ օգտագործման հարմարավետությունը բարձրացնելու և աջակցությունը ընդլայնելու նպատակով`
- Նոր պրովայդեր Stability AI՝ այժմ կարող եք ընտրել Stability ԱԲ-ն որպես պատկերներ գեներացնող հարթակ՝ ներմուծելով ձեր բանալին և ստանալով տպավորիչ տեսողական արդյունքներ:
- Վերաձևավորված համատեքստային ընտրացանկ՝ պլագինի համատեքստային մենյուն վերափոխվել է՝ ավելի պարզ դարձնելու համար, նոր պատկերակներով և բարելավված դասավորությամբ՝ առաջադրանքների կատարումն արագացնելու համար:
- Սխալների շտկում և կայունության բարելավումներ՝ լուծվել են բազմաթիվ խնդիրներ, այդ թվում՝ աննշան խափանումներ և օգտատերերի կողմից հաղորդված սխալներ՝ ավելի սահուն աշխատանք ապահովելու համար։
- Ավելի լավ թարգմանություններ՝ բազմալեզու օգտատերերը կնկատեն ավելի մաքուր, ավելի ճշգրիտ թարգմանություններ ամբողջ մոդուլի ինտերֆեյսում։
Շուտով ONLYOFFICE Docs 9.0 տարբերակում
Մենք արդեն պատրաստվում ենք հաջորդ խոշոր թողարկման ավելի մեծ թարմացմանը։ Ահա սպասվող նորույթյունները՝
- OCR՝ PDF ֆայլերի համար
- ԱԲ՝ մակրոսների և VBA կոդերի փոխարկման համար
- ԱԲ՝ աղյուսակների խմբագրում
Այս թարմացումը կօգնի բոլոր օգտատերերին՝ տվյալների վերլուծաբաններից մինչև գրասենյակի առօրյա օգտատերեր, մի քանի սեղմումով օգտվել ԱԲ-ից։
Ավելի խելացի փաստաթղթեր, ավելի խելացի աշխատանքային հոսքեր
Յուրաքանչյուր թարմացման հետ մենք դարձնում ենք ONLYOFFICE-ի ԱԲ պլագինը ավելի խելացի, առավել կապակցված օգնական, որն օրգանապես ներգրավվում է ձեր առօրյա աշխատանքային հոսքերի մեջ։ Այս գործիքները պարզապես ավտոմատացնում չեն գործողությունները՝ դրանք ոգեշնչում են ստեղծելու, վերլուծելու և համագործակցելու նոր եղանակներ։
Արդեն օգտագործո՞ւմ եք ԱԲ պլագինը։ Համոզվեք, որ այն թարմացված է ձեր ONLYOFFICE խմբագրի Պլագինների կառավարիչի միջոցով։
Դեռ չե՞ք փորձել։ Սկսեք այսօր մեր ուղեցույցով և բացահայտեք, թե ինչպես կարող է ԱԲ բարելավել ձեր փաստաթղթերը, աղյուսակները, ներկայացումները և PDF ֆայլերը։
- Բացեք ONLYOFFICE Փաստաթղթերի Խմբագիրը։
- Մուտք գործեք Պլագին ներդիր և Պլագինների Կառավարիչ, ապա սեղմեք Թարմացնել, որպեսզի ստանաք վերջին ԱԲ պլագինը։
- Բացեք Ֆոնային պլագիններ, ընտրեք ԱԲ և մտեք կարգավորումները։
- Սեղմեք Խմբագրել ԱԲ մոդելները կոճակը, ընտրեք ձեր նախընտրած մատակարարին (օրինակ՝ OpenAI, Mistral, DeepSeek, Claude):
- Մուտքագրեք պահանջվող տվյալները և ձեր API բանալին։
- Սահմանեք, թե ինչպես եք ցանկանում օգտագործել մոդելը և սեղմեք Լավ։
- Սկսեք զրուցել, խմբագրել կամ առաջադրանքներ նշանակել և այս ամենը խմբագրի ներսում։
ՍԿՍԵԼ ԱՌՑԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿՈՒՄ
Շնորհիվ այս նոր հնարավորությունների՝ ONLYOFFICE-ում ԱԲ հավելվածն այժմ ավելի խորապես ինտեգրված է ձեր աշխատանքային հոսքում։ Այն դառնում է ձեր խմբագրման բնականոն մաս՝ օգնելով գաղափարներ առաջացնել, թարգմանել, ուղղել քերականությունը և կատարել ձեր տեքստի ճշգրտումները՝ առանց փաստաթղթից դուրս գալու։
Խնդրում ենք նկատի ունենալ, որ հավելվածում ինտեգրված յուրաքանչյուր ԱԲ մոդել առաջարկում է տարբեր հնարավորություններ, և որոշները կարող են պահանջել վճարովի API բանալի՝ օգտագործելու համար։ Մենք մեծ հետաքրքրությամբ կսպասենք ձեր կարծիքներին մոդելների աշխատանքի վերաբերյալ, ինչպես նաև եթե ցանկանում եք, որ ապագայում ընդգրկենք այլ մատակարարների մոդելներ։
Մնացեք մեզ հետ՝ 9.0 տարբերակը տեսնելու համար և մի՛ վարանեք կիսվել, թե որ ֆունկցիաներն եք ցանկանում տեսնել հաջորդիվ։
Օգտակար հղումներ
ԱԲ օգնականներ-ը ONLYOFFICE-ում
Միացրեք ԱԲ ONLYOFFICE խմբագիրներին՝ Mistral AI / Groq / Together AI / Ollama / DeepSeek / Anthropic / LocalAI / Gemini AI
Ստեղծել ձեր անվճար ONLYOFFICE հաշիվը
Դիտում, խմբագրում և համագործակցում փաստաթղթերում, աղյուսակաթերթերում, սլայդներում, ձևաթղթերում և PDF ֆայլերում: