2025 թվականի 14 լավագույն տեքստային խմբագիրները
Լավ տեքստային խմբագիր ունենալը միշտ էլ բնական և ինքնին հասկանալի անհրաժեշտություն է եղել։ Սակայն շատ օգտատերեր կարծում են, թե փաստաթուղթ խմբագրելու համար միակ տարբերակները Microsoft Office-ը, Google Docs-ը և LibreOffice-ն են։ Այս հոդվածում մենք պատրաստվում ենք ընդլայնել սահմանները և բացահայտել 2025 թվականի լավագույն տեքստային խմբագիրները՝ տարբեր հարթակների և սարքերի համար։
Ի՞նչ են ներկայացնում տեքստերի մշակումը և տեքստային խմբագիրները
Մինչ թեմային անցնելը և 2025 թվականի լավագույն տեքստային խմբագիրներին անդրադառնալը, մենք պետք է հստակ պատկերացում ունենանք, թե ինչ է տեքստային մշակումը։ Մենք սովորաբար նկատի ունենք էլեկտրոնային փաստաթղթեր ստեղծելու և խմբագրելու գործընթացը համակարգչում կամ բջջային սարքում՝ օգտագործելով հատուկ ծրագիր, այսինքն՝ տեքստային խմբագիր։ Այս գործընթացը պահանջում է ստեղնաշար և էկրան, որպեսզի օգտատերը կարողանա մուտքագրել և տեսողականորեն ստուգել մուտքագրվող տեղեկատվությունը։ Հենվելով վերը ներկայացված սահմանման վրա՝ տեքստային խմբագիրը կարելի է սահմանել որպես ծրագրային կիրառություն, որը նախատեսված է էլեկտրոնային փաստաթղթերի ստեղծման, խմբագրման, ձևավորման և տպման համար։ Նման ծրագրերը կարող են տարբեր լինել իրենց օգտագործման և կիրառման ոլորտներով, սակայն ունեն բազմաթիվ ընդհանուր առանձնահատկություններ։ Օրինակ՝ տիպիկ տեքստային խմբագիրը ներառում է հետևյալ ֆունկցիոնալ հնարավորությունները՝
- Հիմնական տեքստային գործողություններ (պատճենում, տեղադրում, հեռացում, կտրում, որոնում, փոխարինում և այլն)
- Ձևաչափման գործիքներ
- Տառատեսակի կարգավորումներ (տեսակ, չափ և գույն)
- Վերնագրեր և էջատակեր
- Տեսողական օբյեկտներ (պատկերներ, աղյուսակներ, ձևեր, գծապատկերներ և այլն)
- Խաչաձև հղումներ։
- Ֆայլերի կառավարում
- Տպում
- Ուղղագրության ստուգում և այլ հնարավորություններ։
Որոշ տեքստային խմբագիրներ աջակցում են մակրոների կիրառմանը և անգամ առաջարկում են համագործակցային օգտակար հնարավորություններ, ինչպիսիք են տարբերակների պատմությունը, մեկնաբանությունները և համատեղ խմբագրման տարբեր ռեժիմները, ինչը դրանք դարձնում է հարմար համահեղինակման համար իրական ժամանակում։ Այժմ, երբ արդեն ծանոթ եք տեքստերի մշակման հիմունքներին, ժամանակն է պարզելու՝ որ ծրագրերն են լավագույնը՝ իդեալական տեքստային խմբագիր ընտրելու համար։ Մեր ցուցակում ներկայացված բոլոր ծրագրերը բաժանված են մի քանի կատեգորիաների՝ ձեր հարմարության համար։ Կարող եք ընտրել ամենահարմար տարբերակը՝ ըստ ձեր նախասիրությունների և օգտագործվող սարքի։
Լավագույն առցանց տեքստային խմբագիրները
Այն օգտատերերի համար, ովքեր գնահատում են պարզությունը և չեն ցանկանում ժամանակ վատնել, լավ լուծում կարող է լինել առցանց տեքստային խմբագրի օգտագործումը։ Նման ծրագիրը կատարում է նույն ֆունկցիաները, ինչ որ ավանդական տեքստային խմբագիրները, սակայն օգտատերը կարող է խուսափել ծրագրի տեղադրումից և կարգավորումներից, քանի որ ամեն ինչ հասանելի է բրաուզերի միջոցով։ Պարզապես բացում եք նոր ներդիր և անմիջապես սկսում աշխատել ձեր փաստաթղթի վրա։ Միակ թերությունն այն է, որ անհրաժեշտ է կայուն ինտերնետ կապ (հավելենք, որ կան մի քանի հեշտ քայլեր՝ ինտերնետի արագությունն ավելացնելու համար)։
1. Բաց ծածկագրով լուծում՝ ONLYOFFICE Document Editor
ONLYOFFICE Document Editor-ն առցանց տեքստային խմբագիր է՝ կազմում է ONLYOFFICE Docs-ի մի մասը, որը բաց կոդով համագործակցային գրասենյակային փաթեթ է տեքստային փաստաթղթերի, աղյուսակների, ներկայացումների, թվային ձևերի, PDF ֆայլերի և էլեկտրոնային գրքերի համար:
Որպես տեքստային խմբագրի գործիք, ONLYOFFICE Document Editor-ը հանդես է գալիս խմբագրման և ձևաչափման լիարժեք հնարավորություններով, որոնք թույլ են տալիս ստեղծել և փոփոխել տեքստային փաստաթղթեր ամենատարածված ձևաչափերից մեկով՝ DOCX-ով: Սա երաշխավորում է ամբողջական համատեղելիություն Microsoft Word-ով ստեղծված ֆայլերի հետ, որը մեր ցանկում մեկ այլ տարբերակ է: Աջակցվում են նաև այլ հայտնի ֆայլեր(DOC, RTF, TXT, ODT, Apple Pages և այլն):
ONLYOFFICE Document Editor-ը կատարյալ ընտրություն է իրական ժամանակում համագործակցային խմբագրման համար: Այն օգտագործելով՝ դուք կարող եք աշխատել փաստաթղթերում այլ օգտատերերի հետ որպես թիմ: Միասին կարող եք օգտագործել ներկառուցված զրուցարանը տեքստային հաղորդագրությունների համար, միացնել աուդիո և տեսազանգեր Jitsi հավելվածի միջոցով, թողնել մեկնաբանություններ, վերանայել միմյանց խմբագրումները և նույնիսկ անցնել խիստ ռեժիմի՝ ավելի անձնական համատեղ խմբագրման համար:
Խմբագրի ստանդարտ ֆունկցիոնալությունը կարելի է հեշտությամբ ընդլայնել՝ ներբեռնելով ներկառուցված պլագինների կառավարիչը: ONLYOFFICE պլագինները հնարավորություն են տալիս մուտք գործել երրորդ կողմի ծառայություններ կամ տալիս են նոր ֆունկցիաների հնարավորություններ: Օրինակ, դուք կարող եք թարգմանել առանձին բառեր և ամբողջական պարբերություններ Google Translator-ի կամ DeepL-ի միջոցով, ստեղծել մատենագրություններ Zotero-ի կամ Mendeley-ի միջոցով, փոխակերպել խոսքը տեքստի և այլն:
ONLYOFFICE փաստաթղթերի խմբագրի ուժեղ կողմերից մեկն ինտեգրված ԱԲ օգնականն է, որը կարող եք օգտագործել տեքստեր ստեղծելու, ամփոփագրեր ստեղծելու, բառեր սահմանելու, հոմանիշներ գտնելու և կոդի հատվածներ ստեղծելու համար: ԱԲ օգնականն աշխատում է անմիջապես խմբագրի ինտերֆեյսում և աջակցում է ԱԲ տարբեր մատակարարների և ԱԲ մոդելների՝ ChatGPT, Mistral, Google Gemini, Groq AI, Anthropic, Together AI, xAI և այլն:
Ցանկանո՞ւմ եք փորձել ONLYOFFICE փաստաթղթերի խմբագիրն առցանց: Ավելի քան պարզ՝ պարզապես ստեղծեք անվճար ONLYOFFICE DocSpace հաշիվ և սկսեք խմբագրել տեքստային փաստաթղթերը ձեր բրաուզերում:
2. Google-ի տեքստային խմբագիր՝ Google Docs

Google Docs-ը 2006 թվականին իր պաշտոնական թողարկումից ի վեր եղել է իրական ժամանակում համատեղ խմբագրման հոմանիշ։ Այդ ժամանակվանից ի վեր շատ բան է փոխվել, բայց Google-ի տեքստային խմբագիրը դեռևս լավագույն ծրագրերից մեկն է առցանց փաստաթղթեր ստեղծելու և խմբագրելու համար։
Google Docs-ը Google էկոհամակարգի մի մասն է, որը ներառում է տարբեր արտադրողականության հավելվածներ և ձեզ տրամադրում է բոլոր անհրաժեշտ գործիքները՝ տեքստային ֆայլերը խմբագրելու, համահեղինակելու և այլ օգտատերերի հետ կիսվելու համար: Google Docs-ում աշխատելիս կարող եք օգտագործել մեկնաբանություններ, թողնել առաջարկներ և գործողությունների տարրեր, և նույնիսկ օգտագործել @-հիշատակումներ՝ համապատասխան մարդկանց ուշադրությունը գրավելու համար: Google-ի լրացուցիչ ծառայությունները, ինչպիսին է Google Meet-ը, փաստաթղթերի հետ համագործակցության գործընթացը դարձնում են ավելի հեշտ և արդյունավետ:
Չնայած այն հանգամանքին, որ Google-ի տեքստային խմբագրն օգտագործում է իր սեփական ֆայլի ընդլայնումը, այն համատեղելի է Microsoft Word ֆայլերի հետ՝ առանց դրանք փոխակերպելու, և առաջարկում է աջակցություն այլ հայտնի ձևաչափերի համար: Դուք կարող եք նաև ներմուծել PDF և EPUB ֆայլեր, որոնք այն դարձնում է անմիջապես խմբագրելի:
3. Microsoft-ի տեքստային խմբագիր՝ Microsoft Word վեբի համար

Microsoft Word վեբ՝ հայտնի Microsoft տեքստային խմբագրի ամպային տարբերակն է, որը Microsoft 365-ի մաս է կազմում՝ Microsoft-ի կողմից մշակված անձնական և մասնագիտական օգտագործման համար նախատեսված գրասենյակային և արդյունավետության ծրագրերի բազմաֆունկցիոնալ փաթեթ է։
Ի տարբերություն իր համակարգչային տարբերակի, Microsoft Word վեբը սահմանափակ ֆունկցիոնալություն ունի, բայց անվճար է, և դուք պարզապես պետք է ստեղծեք Microsoft հաշիվ՝ այն օգտագործելու համար։ Microsoft Word վեբն աջակցում է իրական ժամանակում համագործակցություն մի քանի մարդկանց հետ և հանդես է գալիս հիմնական ձևանմուշներով, տառատեսակներով, պատկերակներով և պիտակներով։
Microsoft տեքստային խմբագիրն օգտագործում է DOCX ձևաչափը և թույլ է տալիս պահպանել ձեր փաստաթղթերն այլ ձևաչափերով, ինչպիսիք են ODT-ն և PDF-ը։ Հավելվածի խմբագրման ներուժը բավական սահմանափակ է, բայց դուք դեռ կարող եք օգտագործել ուղղագրության և քերականության ուղղման հիմնական ֆունկցիաները, ինչպես նաև թելադրանքը և ձայնային հրամանները։
Հավելվածն ինտեգրված է OneDrive-ի՝ Microsoft-ի ֆայլերի պահպանման հարթակի հետ և ձեզ տրամադրում է 5 ԳԲ ամպային պահեստ, որը բավարար է համագործակցային աշխատանքի համար։
4. Անվճար տեքստային ղմբագիր՝ Zoho Writer

Zoho Writer-ն անվճար տեքստային խմբագիր է, որը Zoho գրասենյակային ծրագրերի փաթեթի մաս է կազմում: Այն ունի ինտուիտիվ ինտերֆեյս, որտեղ բոլոր խմբագրման և ձևաչափման գործիքները գտնվում են ձախ կողմի վահանակում։
Հավելվածը թույլ է տալիս ներմուծել և արտահանել փաստաթղթեր DOCX ձևաչափով, որպեսզի կարողանաք հեշտությամբ աշխատել Word ֆայլերի հետ, կարծես ոչինչ չի փոխվել: Zoho Writer-ն ունի համագործակցային գործիքների մի շարք, որոնք հեշտացնում են ֆայլերի համատեղ խմբագրումն որպես թիմ: Zoho տեքստային խմբագիրն ավտոմատ կերպով պահպանում է ձեր խմբագրումները, այնպես որ դուք անհանգստանալու կարիք չունեք ձեր տվյալները կորցնելու համար, նույնիսկ եթե անսպասելիորեն անջատվեք ցանցից:
Ինչպես մյուս տեքստային խմբագիրները, Zoho Writer-ը հանդես է գալիս ստանդարտ տեքստային ձևաչափման և փաստաթղթերի ստեղծման ֆունկցիաներով, որոնք թույլ են տալիս ավելացնել պատկերներ և աղյուսակներ, տեղադրել խորհրդանիշներ և ձևեր, ստեղծել հիպերհղումներ և այլն:
DOCX-ից բացի, Zoho Writer-ը համատեղելի է նաև ODF, PDF, RTF, TXT և HTML ձևաչափերի հետ, որպեսզի կարողանաք աշխատել այլ ծրագրերում և ծրագրերում ստեղծված ֆայլերի հետ:
5. Գաղտնագրված լուծում՝ CryptPad

CryptPad-ը տեքստային փաստաթղթերի, աղյուսակների, ձևերի, Markdown ֆայլերի, ներկայացումների, դիագրամների, սպիտակ տախտակների և ծրագրավորման կոդի համար նախատեսված ծայրից ծայր կոդավորված և բաց կոդով ծրագրերի փաթեթ է։
Այս փաթեթի ամենաակնառու առանձնահատկությունն այն է, որ CryptPad-ում ձեր ֆայլերը հուսալիորեն կոդավորված են, երբ դուք աշխատում եք ձեր բրաուզերում։ Ոչ ոք չի կարող մուտք գործել ձեր փաստաթղթեր, և ձեր տվյալների ոչ մի մասնիկ չի դուրս գալիս ձեր օգտագործած սարքից։ Նույնիսկ CryptPad-ի ադմինիստրատորներին թույլատրված չէ տեսնել ձեր ֆայլերի բովանդակությունը։
CryptPad տեքստային խմբագիրն առաջարկում է ներդիրներով ինտերֆեյս, ստանդարտ խմբագրման և ձևաչափման գործիքների հավաքածու։ Դուք կարող եք ստեղծել փաստաթղթեր, ձևաչափել տեքստը և աշխատել պարզ օբյեկտների հետ։ Կարևոր է, որ ձեզ թույլատրվում է համագործակցել այլ օգտատերերի հետ իրական ժամանակում։
Դուք կարող եք անվճար օգտագործել CryptPad-ի ամենակարևոր ֆունկցիաները՝ առանց հաշիվ գրանցելու անհրաժեշտության։ Դա նշանակում է, որ դուք կարող եք օգտագործել ծառայությունը որպես անանուն հյուր, ստեղծել և խմբագրել ֆայլեր, որոնք ընդմիշտ կջնջվեն 90 օրվա չօգտագործելուց հետո։
Եթե գրանցեք անվճար CryptPad հաշիվ, կստանաք 1 ԳԲ ամպային պահեստային տարածք և հասանելիություն որոշ բացառիկ ֆունկցիաների, ինչպիսիք են համօգտագործվող թղթապանակները և ձևանմուշները:
6. Առցանց բառային խմբագիր առանց մուտքի՝ Aspose Words Editor
Aspose Words Editor-ն օգտակար կարող է լինել զբաղված մարդկանց համար։ Սա պարզ WYSIWYG խմբագիր է մաքուր և հարմար ինտերֆեյսով, որն աշխատում է անմիջապես ձեր վեբ բրաուզերում՝ առանց գրանցման։ Այն թույլ է տալիս ներբեռնել տեքստային փաստաթղթեր ձեր սարքից կամ ստեղծել նորեր, արագ կատարել անհրաժեշտ փոփոխություններ՝ օգտագործելով հիմնական ձևաչափման գործիքների հավաքածու, և պահպանել վերջնական տարբերակը PDF, DOCX, HTML, Markdown կամ PNG ձևաչափերով։
Ինչպես ցանկացած առցանց տեքստային խմբագիր, Aspose Words Editor-ն առաջարկում է ստանդարտ ձևաչափման մի շարք հնարավորություններ, ինչպիսիք են՝ տառատեսակի կարգավորումներ, ոճեր, պատկերների և հիպերհղումների տեղադրում։ Այն համատեղելի է ամենահայտնի ձևաչափերի հետ, ինչպիսիք են՝ DOCX, PDF, DOC, HTML, DOCM, DOTX, DOT, MD, RTF և այլն։
Ձեր հարմարության համար հասանելի է լիաէկրան ռեժիմ՝ առանց շեղումների խմբագրման փորձի համար։ Այս բառային խմբագիրն անվճար է և համատեղելի է բոլոր հայտնի բրաուզերների հետ։
Լավագույն համակարգչային բառային խմբագիրները
Եթե դուք ակտիվորեն օգտագործում եք համակարգիչ և ծրագրերի տեղադրումը ձեզ համար դժվարություն չի ներկայացնում, ապա կարող է ավելի նպատակահարմար լինել փորձել համակարգչային բառային խմբագիրը։ Եկեք տեսնենք՝ ինչ տարբերակներ կան։
7. Խաչաձև հարթակային տեքստային խմբագիր՝ ONLYOFFICE Document Editor
ONLYOFFICE-ի գրասենյակային փաթեթը հասանելի է բոլոր հարթակներում, ուստի կա անվճար համակարգչային հավելված, որը կարող եք ներբեռնել և տեղադրել ձեր օպերացիոն համակարգում՝ լինի դա Windows, Linux թե macOS։
ONLYOFFICE Document Editor-ն անվճար բառային խմբագիր է, որը թույլ է տալիս կառավարել տառատեսակներն ու ոճերը, կիրառել տարբեր ձևաչափման ոճեր, ճշգրտել տարածությունները, ներդնել վերնագրեր և էջատակեր, ինչպես նաև հեշտությամբ տպել փաստաթղթեր։ Դուք կարող եք նաև ավելացնել և խմբագրել պատկերներ, ներդնել հարմարեցվող գծապատկերներ և այլ տեսողական օբյեկտներ, ինչպես օրինակ՝ ձևեր, աղյուսակներ, տեքստային արվեստ (Text Art), SmartArt գրաֆիկներ, հավասարումներ, խոշոր սկզբնատառեր և այլն։
ONLYOFFICE-ի համակարգչային բառային խմբագիրն աջակցում է բոլոր հայտնի ձևաչափերին (DOC, DOCX, ODT, TXT, HTML, Apple Pages և այլն) և թույլ է տալիս PDF և XPS ֆայլերը վերափոխել DOCX ձևաչափի՝ դարձնելով դրանք խմբագրվող։ Բացի այդ, դուք կարող եք ձեր փաստաթղերը պահպանել PDF, EPUB, JPG և նույնիսկ PNG ձևաչափերով։
Համակարգչային տարբերակն ունի նույն խմբագրման հնարավորությունները և ինտերֆեյսը, ինչ վեբ տարբերակը, ներառյալ երրորդ կողմի հավելվածների հավաքածուն։ Դուք կարող եք նաև միացնել ամպային պահեստավորման ծառայություն ձեր համակարգչային հավելվածին և ակտիվացնել փաստաթղթերի համատեղ իրական ժամանակում խմբագրումը։ Հասանելի ծառայություններից են՝ ONLYOFFICE DocSpace, ownCloud, Nextcloud, Seafile, kDrive և Liferay։
Ինչպես առցանց տարբերակում, այնպես էլ ONLYOFFICE-ի համակարգչային բառային խմբագիրն առաջարկում է ԱԲ պլագին (արհեստական բանականության), որն համատեղելի է տարբեր ԱԲ մոդելների և չաթբոտների հետ։ Բացի այդ, այն հնարավորություն է տալիս միացնել տեղային ԱԲ մոդելներ՝ Ollama-ի և GPT4All-ի միջոցով։
Ներբեռնեք ONLYOFFICE Document Editor-ը Windows, Linux և macOS համակարգերի համար անվճար՝ պաշտոնական կայքից։
8. Microsoft Windows տեքստային խմբագիր՝ Word

Microsoft-ի էկոհամակարգն ոչ միայն առաջարկում է արդյունավերության հավելվածներ ամպում, այլև ունի իր ամենահայտնի գրասենյակային ծրագրերի համակարգչային տարբերակները, ներառյալ Microsoft Word-ը։ Այն շատ հայտնի բառային խմբագիր է, և բազմաթիվ օգտատերեր այն համարում են տեքստային փաստաթղթերի ստեղծման և խմբագրման «ոսկե ստանդարտը»։ Հետաքրքիր է, որ որոշ լեզուներում Word-ը դարձել է գրասենյակային ծրագրերի ընդհանուր անվանում։
Microsoft Word-ն ունի բոլոր այն հնարավորությունները, որոնք կարող են անհրաժեշտ լինել սովորական օգտատիրոջ համար։ Կարող եք ձևաչափել տեքստերն ու պարբերությունները ձեր նախընտրած ձևով, ներդնել և կարգավորել տեսողական օբյեկտներ, ընտրել բազմաթիվ նախապես տեղադրված տառատեսակներից, համեմատել և միավորել փաստաթղթեր, կազմել գրականության ցուցակներ և այլն։
Ցավոք, Microsoft Word-ի համակարգչային տարբերակն անվճար չէ։ Անհատական օգտագործման համար անհրաժեշտ է ձեռք բերել բաժանորդագրություն մեկ անձի համար կամ ընտանեկան բաժանորդագրություն մինչև վեց հոգու համար։ Մեկ այլ խնդիր է Linux-ի համար հավելվածի բացակայությունը, ինչը որոշ օգտատերերի համար կարևոր է։ Այնուամենայնիվ, Microsoft Word-ը շարունակում է մնալ գրասենյակային ծրագրերի ոլորտի սահմանողը։
9. Apple Mac տեքստային խմբագրման ծրագիր՝ Pages

Երբ խոսքը գնում է Apple Mac համակարգիչների համար նախատեսված բառային խմբագիրների մասին, ամենաակնհայտ ընտրությունը Pages-ն է։ Սա հզոր բառային խմբագիր է, որը մշակվել է Apple-ի կողմից և թույլ է տալիս ստեղծել տարբեր տեսակի փաստաթղթեր։ Այն նախապես տեղադրված է Apple-ի բազմաթիվ սարքերում։
Pages-ի միջոցով կարելի է օգտվել իրական ժամանակում համատեղ խմբագրման հնարավորությունից, երբ թիմի բոլոր անդամները կարող են միաժամանակ աշխատել նույն փաստաթղթի վրա՝ հետևելով միմյանց փոփոխություններին, ընդգծումներ ավելացնելով և վարել թեմատիկ քննարկումներ։
Փաստաթուղթ խմբագրելիս Pages-ում կարող եք ընտրել դասավորություն, հարմարեցնել տառատեսակները, անհատականացնել տեքստային ոճերը և ավելացնել գրաֆիկա։ Բացի այդ, հնարավոր է ներդնել լուսանկարներ, պատկերասրահներ, ձայնային կտորներ, մաթեմատիկական բանաձևեր, գծապատկերներ և ձևեր։ Ավելի քան 90 Apple-ի կողմից ձևավորված նախատիպեր զգալիորեն հեշտացնում են աշխատանքը, քանի որ այլևս անհրաժեշտ չէ ամեն ինչ ստեղծել զրոյից։
10. Բաց ծածկագրով համակարգչային բառային խմբագիր՝ LibreOffice Writer

Writer-ը LibreOffice փաթեթի բառային խմբագիրն է, որը ներառում է բաց կոդով մի շարք հավելվածներ, ինչպիսիք են Impress-ը՝ ներկայացումների համար, Calc-ը՝ աղյուսակների, Draw-ը՝ դիագրամների, Base-ը՝ տվյալների բազաների և Math-ը՝ բանաձևերի համար։
LibreOffice Writer-ն ունի բոլոր ժամանակակից, ֆունկցիոնալ բառային խմբագրի հնարավորությունները։ Այն կարող եք օգտագործել ինչպես պարզ ձևաչափումներով փաստաթղթեր ստեղծելու, այնպես էլ բարդ փաստաթղթեր կազմելու համար՝ բովանդակության աղյուսակներով, դիագրամներով, ցուցիչներով և այլ տարրերով։ Հասանելի է Windows, Linux և macOS համակարգերում։
Writer-ն օգտագործում է իր սեփական տեքստային ձևաչափը՝ ODT, և աջակցում է նաև այլ ձևաչափեր։ DOCX ֆայլերի հետ համատեղելիությունը դեռևս իդեալական չէ, բայց յուրաքանչյուր նոր տարբերակով այն զգալիորեն բարելավվում է։
11. Microsoft Word-ին փոխարինող – WPS Writer

WPS Office-ը մի ամբողջական գրասենյակային փաթեթ է Windows, Linux և macOS համակարգերի համար, որն հասանելի է անվճար։ Նրա բառային խմբագիր Writer-ը համատեղելի է Microsoft Office, LibreOffice և Google Docs-ում ստեղծված ֆայլերի հետ և ապահովում է բոլոր անհրաժեշտ հնարավորությունները ձեր գրասենյակային պահանջները բավարարելու համար։
WPS Writer-ն ունի ավելի քան 10,000 պրոֆեսիոնալ և գեղեցիկ նախատիպեր՝ բաժանված մի քանի կատեգորիաների, որոնք կարող եք անվճար ներբեռնել և խմբագրել։ Մեկ այլ առավելություն այն է, որ WPS Writer-ն աջակցում է PDF և Word ֆայլերի փոխակերպումը։
Սակայն անվճար տարբերակում առկա է ժամանակ առ ժամանակ ցուցադրվող գովազդ։
12. Շեղումներից զերծ բառային խմբագիր՝ FocusWriter

FocusWriter-ը հետաքրքիր լուծում է նրանց համար, ովքեր նախընտրում են պարզությունն ու մինիմալիստական դիզայնը։ Սա շեղումներից ազատ բառային խմբագիր է՝ թաքնվող ինտերֆեյսով։ Այս գործիքի միջոցով դուք կարող եք հեշտությամբ կենտրոնանալ ձեր աշխատանքի վրա, քանի որ ոչինչ, այդ թվում նաև ինտերֆեյսի տարրերը, չի շեղում ձեր ուշադրությունը։
FocusWriter-ում հնարավոր է ստեղծել անհատականացված թեմաներ՝ ընտրելով ցանկալի տառատեսակը, գույներն ու ֆոնի պատկերները ձեր աշխատավայրի համար։ Ծրագրի մեկնարկի պահին ավտոմատ կբեռնի փաստաթուղթը, որի վրա վերջին անգամ աշխատել եք հենց այնտեղ, որտեղ դադարեցրել էիք, ինչը թույլ է տալիս անմիջապես սկսել աշխատանքը։
Այս բառային խմբագիրը թույլ է տալիս բացել մի քանի փաստաթուղթ և օգտագործել հիմնական խմբագրման ու ձևաչափման գործիքներ։ Աշխատում է Linux և Windows համակարգերում։
FocusWriter-ն անվճար է, սակայն կարող եք աջակցել ծրագրի մշակողներին՝ նվիրատվություն կատարելով նախագծի պաշտոնական կայքում։
Ո՞րն է լավագույն բառային խմբագրի ծրագիրը Chromebook-ի համար?
Chromebook օգտագործողների համար լավագույն բառային խմբագրի հարցը կարծես ավելորդ լինի։ Քանի որ «Chromebook-ները նոր տեսակի համակարգիչներ են, որոնք նախագծված են օգնելու ձեզ գործերն ավելի արագ և հեշտ ավարտել», և աշխատում են Google-ի մշակած ChromeOS օպերացիոն համակարգով, նրանք նախապես համալրված են Google-ի արդյունավետության հավելվածների հավաքածուով։ Սա Google Docs-ը դարձնում է Chromebook-ում փաստաթղթեր ստեղծելու և խմբագրելու լավագույն ծրագրերից մեկը։
Այնուամենայնիվ, Google Docs-ը միակ և բացառիկ տարբերակը չէ այս սարքի համար։ Դուք կարող եք օգտվել նաև այս հոդվածում արդեն նշված հետևյալ բառային խմբագիրներից որևէ մեկից՝
- ONLYOFFICE Document Editor;
- WPS Writer;
- LibreOffice Writer;
- Microsoft Word for the web;
- CryptPad;
- Zoho Writer.
Ո՞րն է iPad-ի համար լավագույն ընտրությունը
13. ONLYOFFICE Documents iOS-ի համար
iPad-ի համար հասանելի բոլոր բառային խմբագիրների մեջ առանձնահատուկ ուշադրության է արժանի ONLYOFFICE Documents հավելվածը iOS համակարգի համար։ Սա անվճար հավելված է, որը թույլ է տալիս բացել և խմբագրել տեքստային փաստաթղթեր, աղյուսակներ և ներկայացումներ ձեր սարքում, ինչպես նաև լրացնել առցանց ձևեր ցանկացած վայրից։ Հավելվածն ամբողջությամբ համատեղելի է Word ֆայլերի հետ և աջակցում է ձեռագրի ճանաչմանը։
Այս շարժական հավելվածի միջոցով դուք կարող եք միանալ ONLYOFFICE ամպին և կիսվել փաստաթղթերով՝ համատեղ աշխատանքի համար։ Բացի այդ, կարող եք միացնել ONLYOFFICE Documents-ը նաև այլ ամպային պահեստավորման ծառայությունների հետ, ինչպես Nextcloud, ownCloud կամ ցանկացած այլ՝ WebDAV միջոցով։ Սա հարմար է նաև իրական ժամանակում համատեղ խմբագրման համար։
Ներբեռնեք ONLYOFFICE Documents-ը ձեր iPad-ի համար Apple App Store-ից՝
Որն է լավագույն ընտրությունը Android-ի համար?
14. ONLYOFFICE Documents Android-ի համար
Android-ի օգտատերերի համար կա բազմաթիվ տարբեր բառային խմբագիրներ՝ ցանկացած ճաշակի համար։ ONLYOFFICE Documents-ը շատ լավ ընտրություն է, քանի որ այն չունի թաքնված բաժանորդագրություններ կամ գովազդներ, և խմբագրման հնարավորությունները հասանելի են անմիջապես հավելվածը տեղադրելու և գործարկելուց հետո։
ONLYOFFICE Documents-ը անվճար հավելված է, որը թույլ է տալիս խմբագրել տեքստային փաստաթղթեր և այլ գրասենյակային ֆայլեր։ Այս հավելվածով դուք կարող եք աշխատել լոկալ փաստաթղթերի հետ և նաև իրական ժամանակում համատեղ խմբագրում կատարել։ Համատեղ աշխատանքի համար անհրաժեշտ է միացնել երրորդ կողմի ծառայություն՝ լինի դա ONLYOFFICE ամպը, Nextcloud, Dropbox, ownCloud, Google Drive և այլն։
Ներբեռնեք ONLYOFFICE Documents-ը ձեր Android սարքի համար հենց հիմա՝
Ի՞նչպես ընտրել ձեր կարիքներին առավելագույնս համապատասխանող բառային խմբագրի ծրագիր
Լավագույն բառային խմբագրի ընտրությունը կախված է մի քանի կարևոր գործոններից, որոնցից մեկը այն է, թե նախընտրում եք աշխատել առցանց թե օֆլայն։ Նաև անհրաժեշտ է հաշվի առնել ձեր սարքը և օպերացիոն համակարգը։ Ձեր բյուջեն նույնպես մեծ դեր է խաղում, քանի որ որոշ բառային խմբագիրներ մատչելի են վճարովի հիմքով։ Ահա մեր առաջարկները՝
- Եթե ձեզ անհրաժեշտ է բազմահարթակ բառային խմբագիր՝ առցանց և օֆլայն օգտագործման հնարավորությամբ ու հզոր ԱԲ ինտեգրմամբ, ընտրեք ONLYOFFICE Document Editor
- Եթե հիմնականում աշխատում եք ODT ֆայլերի հետ, ընտրեք LibreOffice Writer
- Եթե ձեզ անհրաժեշտ են առավել զարգացած խմբագրման գործիքներ, ընտրեք Microsoft Word
- Եթե դուք Apple-ի արտադրանքի մեծ երկրպագու եք, ընտրեք Pages
- Եթե օգտագործում եք Chromebook, ընտրեք Google Docs
- Եթե ձեր գլխավոր մտահոգությունը տվյալների գաղտնիությունն է, ընտրեք CryptPad
- Եթե բառային խմբագիր եք փնտրում բջջային սարքի համար, ընտրեք ONLYOFFICE Documents
- Եթե ցանկանում եք համատեղ աշխատել փաստաթղթերի վրա բրաուզերի միջոցով, ընտրեք Zoho Writer
- Եթե աշխատում եք DOCX ֆայլերի հետ, բայց չեք ցանկանում օգտագործել Word, ընտրեք WPS Writer
- Եթե անհրաժեշտ է արագ խմբագրել տեքստային փաստաթուղթ, իսկ ձեր համակարգչում բառային խմբագիր տեղադրված չէ, ընտրեք Aspose Words Editor
- Եթե ցանկանում եք կենտրոնանալ տեքստ գրելու վրա և չեք ուզում, որ որևէ բան շեղի ձեզ, ընտրեք FocusWriter
Ստեղծել ձեր անվճար ONLYOFFICE հաշիվը
Դիտում, խմբագրում և համագործակցում փաստաթղթերում, աղյուսակաթերթերում, սլայդներում, ձևաթղթերում և PDF ֆայլերում: